Windows-ը դասարանում-3
Primary tabs
Մասնագիտական զարգացման դասընթացի ներկայացում, 5-6րդ մոդուլներ
Աղբյուրը` Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման մեջ» ծրագիր
Սկիզբը
OneNote-ը որպես ուսումնական նախագծի իրականացմանը նպաստող համակարգչային ծրագիր
ՕneNote-ը առաջարկում է դասավանդողներին և ուսումնական նախագիծ իրականացնող սովորողներին ունենալ իրենց նախագծի էջը` դասավանդող-սովորող փոխադարձ կապով և հասանելիությամբ: Դա փաստորեն իր էությամբ դասավանդող-սովորող նախագծային աշխատանքային վիրտուալ տիրույթ է, որն անհամեմատ հեշտացնում է դասավանդող-սովորող կապը: Վերանում է սովորական էլեկտրոնային նամակագրության անհրաժեշտությունը: Նախագծի հետ կապված ամեն ինչ մի տեղ է հավաքվում: Այստեղ ամեն ինչ հաշվի է առնված նախագիծն իրականացնելու համար: Օրինակ` էջի վերևի մասում կան հետևյալ բաժինները.
- Project overview-նախագծի նկարագրությունը. այստեղ սովորողները, ծնողները և դպրոցի տնօրենը կարող են կարդալ նախագծի նկարագրությունը, որը դասավանդողն է տեղադրել։
- Research-հետազոտություն. այստեղ դասավանդողը տեղադրում է նախնական գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին, թե ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը. տրվում են համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Աշխատանքի ընթացքում սովորողներն իրենք էլ կարող են հարստացնել այս բաժինը:
- Investigation - հետազոտում- հետաքննություն. այս բաժնում տեղադրվում են սովորողների անհատապես կատարած դիտարկումների արդյունքները, հարցազրույցներից հավաքած տվյալները, արխիվային և այլ վավերագիր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։
- Collaboration - համագործակցություն. այստեղ դասավանդողը կատարում է աշխատանքի բաժանում. գրվում են աշխատանքային խմբերում ընգրկված սովորողների անունները, նրանց հանձնարարված աշխատանքը և կատարման ժամկետները:
- Drafts - սևագրություն կամ մասնակի ավարտված աշխատանքներ
- Final Product - վերջնական արտադրանք. տեսաֆիլմ, էլեկտրոնային գիրք, ուսումնական դասընթաց, գեղանկար, քանդակ, խոհարարական արտադրանք և այլն։
Այս ծրագրով աշխատելիս կհեշտանա նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելը: Բավական կլինի բացել էջը:
Էջը այլ հնարավորություններ էլ է տալիս, որոնց հետ կծանոթանանք ծրագիրը ներբեռնելուց հետո:
Էլեկտրոնային կրթական աղբյուրներ
Մայքրոսոֆթն առաջարկում է նորարարական ուսուցողական տեխնոլոգիաների կիրառման ուսուցիչների որակավորման բարձրացման մոդուլներով: Նպատակն է ցույց տալ, թե ինչպես օգտագործել Windows 8-ը դասավանդելիս և սովորելիս:
Հիմնական գործնական առաջադրանք |
||
Կիրառեք Պյութագորեսի թեորեմը իրական կյանքում գտնելու համար ուղղանկյուն եռանկյունների անհայտ կողմերի երկարությունները և երկու ու երեք մեծություններով մաթեմատիկական խնդիրներում։ |
Առաջադրանք. Մտեք «Khan Academy-Քան ակադեմիա» էլեկտրոնային գրադարանը և փնտրեք Պյութագորեսի թեորեմը: Դիտեք տեսադասերը և կատարեք նշված հասկացությանը վերաբերող գործնական առաջադրանքները: |
|
Հիմնական գործնական առաջադրանք |
||
CCSS SL.5.3 Ամփոփեք դասախոսի մտքերը և բացատրեք, թե ինչպես կարելի է պաշտպանել յուրաքանչյուր պնդում հիմնավորումներով և փաստերով։ |
Առաջադրանք. Օգտագործելով TED կայքը` դիտեք «12 տարեկան երեխան սովորում է վախեցնել առյուծին» տեսաֆիլմը: Word Office ծրագրով ամփոփեք դասախոսի մտքերը նրա խոսքի մեջ գործածված փաստերով և ապացույցներով: |
|
Մայքրոսոֆթի շտեմարանը (MS Store) շարունակաբար թարմացվում է կրթական նոր ծրագրերով: Նախքան այս մոդուլն օգտագործելը ստուգեք շտեմարանը և հավանաբար այնտեղ մի նոր կրթական ծրագիր կա, որի մասին այս մոդուլում չի խոսվում:
Մաս 1
Սահիկներ և համակարգչային էկրանի պատկերներ |
Տեքստեր ցուցադրման համար
|
Մենք դիտարկելու ենք մի քանի համակարգչային կրթական աղբյուրներ, որոնք կարելի է գտնել շտեմարանում, որոնք համապատասխանում են տարբեր տարիքային խմբերին (դասարաններին) և տարբեր ուսումնական առարկաներին: |
|
Khan Academy. «Քան ակադեմիա»-ն թույլ է տալիս սովորողներին իրենց համակարգիչների մեջ ֆայլավորել իրենց անհրաժեշտ տարբեր թեմաները շատ հեշտ ձևով: Աղբյուրի ամենամեծ հատկանիշներից մեկն այն է, որ սովորողը կարող է ներբեռնել այդ էլեկտրոնային գրադարանի տեսաֆիլմերը կատալոգից և դիտել դրանք ոչ առցանց: Այսպիսով, ուսանողները ստիպված չեն միշտ ինտերնետային հասանելիություն ունենալ: Նրանք կարող են դիտել այդ ֆիլմերը ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ: |
|
Դասավանդողները և սովորողները հասանելիություն ունեն Սթենֆորդ համալսարանի դասախոսների և գործնական պարապմունքների ղեկավարների հետ: Սթենֆորդ համալսարանի աղբյուրով (With the Stanford University Windows app) հնարավոր է մասնակցել առցանց սեմինարների, որոնք կոչվում են «webinar»: |
|
Windows 8-ի համար TED-ը նույնպես տեղեկատվական շտեմարան է: TED-ը ըստ թեմաների է բաժանում մեկ ամսվա ընթացքում հրապարակված նյութերը, և այդտեղից հնարավոր է ընտրել կրթությանը վերաբերող նյութերը: TED-ի շտեմարանում արդեն հավաքվել է 900 նյութ: |
|
Windows 8-ը ունի «My Homework` Իմ տնային աշխատանքը» թղթապանակը, որը հեշտացնում է տնային աշխատանքներ հանձնարարելու և դրանք կատարելու դասավանդողի և սովորողի գործը: Սովորողին անհրաժեշտ է միայն գրանցվել myHomeworkApp.com-ում: |
|
Երկու հարյուր տարուց ավելի է, ինչ Encyclopaedia Britannica-ն` Բրիտանական հանրագիտարանը համագործակցում է Նոբելյան մրցանակակիրների, գիտնականների, Միացյալ նահանգների և այլ երկրների նախկին նախագահների ու այլ պատմական դեմքերի հետ, որպեսզի հանրագիտարանը ստանա այն հավաստի տեղեկատվությունը, որը փնտրում են հանրագիտարանի ընթերցողները: Windows 8-ի « Encyclopaedia Britannica»-ով Ձեր համակարգիչը համալրված է այդ հանրագիտարանի ամբողջ տեղեկատվությամբ: Այստեղ տրված են 80000 նյութերի առաջին 100 բառերը, որոնք կարդալով ընթերցողը կողմնորոշվում է` բացի ամբողջ նյութը, թե ոչ: |
|
«Graph Touch»-ը գիտական էլեկտրոնային հաշվիչ է, որն ունի հզոր թվային հաշվիչ և գրաֆիկական պատկերներ ցուցադրելու հնարավորություն: Թվային հաշվիչը կարելի օգտագործել նաև հավասարումների լուծման համար: Գրաֆիկները կարելի է մատներով մեծացնել և փոքրացնել: Հաշվիչը հիշում է վերջին անգամ գործածված հավասարումները և դրանց պատասխանները: |
|
«Kno Textbooks»- ը ուսանողների կողմից ամենօրյա գործածվող թվային դասագրքերի գրադարան է, որն ավելի լավ է, քան թղթայինը: 200000 դասագրքերի (կրտսեր դպրոցից մինչև բարձրագույն) կատալոգը սովորողների ձեռքի տակ է: Սովորողները և դասավանդողները կարող են Էլեկտրոնային գրադարանի գրքերի հղումները, գրքերի էջերի վրա արված գրառումները, նշումները փոխանցել միմյանց: |
|
«All About Physics-Ամեն ինչ ֆիզիկայի մասին»-ը կօգնի Ձեզ լուծելու ֆիզիկայի բարդ խնդիրները ընդամենը միքանի սեղմումներով: Այն կարող է լուծել խնդիրներ հետևյալ թեմաներից`արագացում, ուժ, շփման ուժ, ջերմություն, իմպուլս, կինետիկ էներգիա, հայելի, էլեկտրականություն, ճնշում, լույսի արագություն, արագություն, աշխատանք և այլն: Այն նայև տարբեր չափման միավորներ փոխարկում է այլ չափման միավորների: Օրինակ` կիլոմետր-մղոն, կմ/ժ-մ/վրկ, կիլոգրամ- ֆունտ և այլն: |
|
«Flashcards Pro» -ն հնարավորություն է տալիս տեղեկատվությունը արագ սովորելու և մտապահելու, մրցութային քննություններին նախապատրաստվվելու: Սովորողը կարող է կառուցել իր ուսանելու թվային սեփական գրադարանը` անհրաժեշտ տեղեկատվություն ունեցող ֆլեշքարտերով, որոնք ի տարբերություն դասագրքերի տեքստերի կարող են լինել և և ամենակարևորը` հակիրճ: Մի որևէ օտար լեզու սովորելիս հնարավոր է նույն բառի արտասանությունը լսել 42 տարբեր խոսողների ձայնագրություններով և 19 այլ լեզուներով: |
|
Հնարավոր է հետազոտել մեր արեգակնային համակարգությունը համակարգիչի էկրանում և տեսնել մեր համակարգության հրաշքները: Աստղադիտակներից ստացված պատկերները բարձր որակի են և դրանց կարելի է մկնիկով տեղաշարժել, ունենալ այն զգացողությունը, որ մոլորակները քո ձեռքում են: |
|
«Education-կրթություն» կատեգորիան ընտրելով` կարող եք բացել թեմաների ընտրության հնարավորությունը, օրինակ, հանրահաշիվ, քիմիա, գրականություն, հեղափոխություն: |
|
Կարող եք տեղեկատվական մանրուքներ փնտրել` նեղացնելով կատեգորիան, օրինակ, ինչ-որ բանի գինը, ամենաուժեղ կենդանի օրգանիզմը, ամենաերկար ապրող թռչունը և այլն: |
|
Վերապատրաստման մասնակիցներին ժամանակ է տրվում ներբեռնելու այն աղբյուրները, որոնք հետաքրքրում են իրենց, որից հետո սկսում են դրանց փորձնական կիրառումները: |
- Բացվել է 2549 անգամ