Նետ ու աղեղով՝ կործանիչների դեմ
Primary tabs
Նոր Գվինեայի անանցանելի ջունգլիներում մի ոչ մեծ շենք կա։ Դա հյուրանոց է։ Հյուրանոցի տերն ընկերացել է տեղի ցեղախմբի հետ։ Հենց դրա համար էդքան խուլ անկյուն տուրիստներ են գալիս։ Տուրիստները կարող են շփվել աբորիգենների հետ և տեսնել՝ ինչպես են սրանք ապրում վայրի բնության պայմաններում։ Այդ երկրացիներին էլ տուրիստներն են դուր գալիս, որովհետև զանազան պետքական բաներ են նվիրում։
Բայց 2001 թվի սեպտեմբերի 11-ին ցեղախմբի առաջնորդը նկատում է, որ հովեկ ամերիկացիները խիստ հուզված են։ Գնում է հյուրանոցի տնօրենի մոտ, որ պատճառն իմանա։ Տնօրենը փորձում է իրադրությունը բացատրել, բայց՝ անօգուտ։
«Ինքնաթիռ» բառը առաջնորդը չի հասկանում։
«Երկնաքերը» նույնպես չի հասկանում։
«Միջազգային տեռորիզմ» բառերն էլ առաջնորդի վրա ոչ մի տպավորություն չթողեցին։
Առաջնորդը տարակուսած հեռանում է։
Հաջորդ առավոտյան ամերիկացիները տեսնում են, որ հյուրանոցը շրջապատված է տեղացիներիով՝ ռազմական հանդերձավորված, ձեռքներին նիզակներ։ Տնօրենը դուրս է գլաիս ու հարցնում առաջնորդին, թե ինչ է պատահել։ Առաջնորդն առույգ պատասխանում է.
- Քո կցկտուր բառերից հասկացա, որ իմ ընկերների վրա հարձակվել են։ Չվախենաք, մենք ձեզ կպաշտպանենք։
Առաջնորդը, ինչպես պարզվեց, շատ խիզախ մարդ էր, բայց մտքով էլ չէր անցնում, որ ժամանակակից աշխարհում նիզակներն այլևս ծանրակշիռ փաստարկ չեն։
Տեղափոխվենք Երկրի ուրիշ հատված, մասնավորապես՝ ԱՄՆ, որտեղ մարտական տագնապի կոչով սարսափելի ոռնոցով թռչում են ռեակտիվ կործանիչները։ Նշենք սրանց մեջ միանգամայն հետաքրքիր մեկը։
Գերձայնային բռունցքը
Ինքնաթիռի սրահով անցնում է օդաչուն՝ մեջքին անկարգել։
Մի ուղևորուհի հետաքրքրվում է.
-Ի՞նչ է պատահել։
Օդաչուն պատասխանում է.
-Հեչ, առանձնապես բան չկա. տհաճություններ աշխատավայրում։
20-րդ դարի լավագույն կործանիչը համարվում է ամերիկյան՝ չորրորդ սերնդի մթնոլորտակայուն F-15 «Իգլ» կործանիչը։ Այսինքն՝ «Արծիվ»։ Դա ստեղծվել է որպես «կործանիչների որսորդ»։
Այս կործանիչը կարող է գերձայնային արագությամբ բարձրություն հավաքել։ Ընդ որում, ինքնաթիռի՝ գերձայնային արագության անցնելը մեկ րոպեից քիչ է տևում։ 1975 թվին դա արագ բարձրանալու համաշխարհային ռեկորդ սահմանեց, որը չգերազանցվեց շուրջ տասը տարի։
Այդ ինքնաթիռը կարող է թռչել ամենացածր բարձրության վրա՝ հետևելով տեղի ռելիեֆին, հետն էլ միջուկային զենք կրել։ Այսինքն՝ սա միանգամայն ահեղ գերձայնային բռունցք է, որ ժամանակակից աշխարհի հնարավոր ամենահզոր ռազմական համակարգերից մեկն է։
Բա չէ՝ նիզակը։
Բայց այս կործանիչի գլխավոր առանձնահատկությունը օդանավի ներսի համակարգչի կիրառումն է, որը կարողանում է ղեկավարել ինքնաթիռը ինքնավար ռեժիմով։ Ռադիոլոկատորը 80 կմ շառավղով հայտնաբերում է նշանակետը և տվյալները ցույց տալիս ճակատային ապակու վրա։ Նշանառումը նույնպես կատարում է համակարգիչը։ Օդաչուին մնում է սեղմել կոճակն ու մոռանալ նշանակետի մասին։
Արդյունքում F-15-ը դարձել է յուրահատուկ կործանիչ։ Թեպետ դա մասնակցություն է ունեցել բոլոր լոկալ պատերազմներում, բայց ոչ մի անգամ չի խփվել ուրիշ կործանիչի կողմից։ Այսինքն՝ թեժ կետերում ամենաապահով տեղը F-15-ի խցիկն է, որտեղ կարող եք ոտքը ոտքին գցած սերմ չրթել, մինչ որ համակարգիչը կգտնի ու կոչնչացնի նրանց, ով կփորձի ձեզ մոտենալ։
Հայացք ջրհորից
Այսօրվա տեղեկատվական հասարակության մեջ բնական գլխավոր ռեսուրսները մարդկային գիտակցությունն է, փորձը, առաջնորդությունը։
Բիլլ Գեյթս
Հաճախ մարդը կյանքի ընթացքից դուրս է մնում պարզապես այն պատճառով, որ նետ ու աղեղով վազվզում է այնտեղ, ուր վաղուց մարդիկ համակարգչով ղեկավարվող կործանիչներով են թռչում։ Մարդիկ անընդհատ բողոքում են, որ իրենց քիչ են վճարում, բայց բոլորովին չեն մտածում, թե իրենց արածը որքան քիչ նշանակություն ունի։
Կյանքից հետ չմնալու համար հարկավոր է միշտ տեղյակ լինել այն ամենից, ինչ տեղի է ունենում և լինելու է մոտ ապագայում։
2013 թվին ՄակՔինսի ինստիտուտի մասնագետները մի ակնարկ են արել այն տեխնոլոգիաների մասին, որոնք շատ շուտով կփոխեն աշխարհը։ Եթե ուզում եք հավասար ոտք մեկնել, ընտրեք ստորև բերվող տեխնոլոգիաներից մեկը և դրա մասնագետը դարձեք.
- Շարժական համացանց
- Արհեստական ինտելեկտ
- Ապրանքների համացանց
- Ամպային տեխնոլոգիաներ
- Ռոբոտատեխնիկա
- Ինքնավար մեքենաներ
- Գենոմիկա
- Էներգիայի պահպանություն
- 3D տպագրություն
- Նանոմատերիալներ
- Նավթի ու գազի հետախուզման ու հանքարդյունահանման նոր մեթոդներ
- Վերականգնվող էներգիա։
Դեռ նետ ու աղեղո՞վ եք։
Նայեք ձեր շուրջը և մտածեք՝ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կարող եք արդեն այսօր օգտագործել։
- Բացվել է 2224 անգամ