Տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները

Ամենակարևորը` ոչ մի ստորացում և մարմնական պատիժ: Երեխաներին ծեծելու միակ պատճառն այն է, որ երեխաները երբեք պատասխան հարված չեն կարող տալ:

Առաջին շրջան. մինչև  5 տարեկան

Երեխայի հետ պետք է հարաբելվել այնպես, ինչպես «թագավորի»: Չի կարելի ոչինչ արգելել, միայն կարող եք շեղել: Եթե նա վտանգավոր ինչ-որ բան է անում, ձեր վախեցած դեմքն ու հայացքը պետք է ասեն դրա մասին: Երեխան այդ լեզուն շատ լավ է հասկանում: Այդ ժամանակ ձևավորվում է ակտիվությունը, հարցասիրությունը և հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Սակայն այդ տարիքում նա դեռ չի կարող տրամաբանական շղթա կառուցել:
Օրինակ` նա կոտրել է թանկարժեք սկահակը: Չի հասկանում, որ սկահակ գնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել, գումար հավաքել: Ծեծը նա կընդունի, որպես ուժի գործադրում: Դուք ոչ թե կսովորեցնեք այլևս չկոտրել սկահակը, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է: Իսկ դա Ձեզ պե°տք է:

Երկրորդ շրջան. 5 տարեկանից 10տարեկան

Այդ ընթացքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես «ստրուկի»: Նրա առջև առաջադրանք պետք է դնել և հետևել, որ նա կատարի: Կարելի է պատժել չարածի համար (բայց ոչ ֆիզիկական): Այդ ընթացքում արագ զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի հետևություններ անել, թե ինչպիսին է  մարդկանց վերաբերմունքը իր արարքների նկատմամբ` առաջացնելով դրական վերաբերմունք, խուսափելով բացասականից: Մի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:

Երրորդ շրջան. 10 տարեկանից 15 տարեկան

Ինչպե°ս վարվել նրանց հետ: Ինչպես հավսարը հավասարի հետ: Ոչ թե հավասարապես, այլինչպես  հավասարը  հավասարի, քանի որ դուք, միևնույն է, ավելի մեծ փորձ և գիտելիքներ ունեք: Խորհրդակցեք միմյանց հետ ամենակարևոր հարցերի մասին, ապահավեք և խրախուսեք անկախությունը: Ձեր կամքը պարտադրեք «թավշե ձեռնոցներով»` քննարկման, խորհրդակցման ընթացքում: Եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, շեշտը դրեք բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղղակի արգելքներից: Այդ ընթացքում է ձևավորվում ինքնուրույնությունը և անկախ մտածողությունը:

Վերջին շրջան՝ 15 տարեկանից սկսած

Նրան վերաբերվեք հարգանքով: Երեխային դաստիարակելն արդեն ուշ է. Ձեզ մնում է միայն քաղել Ձեր աշխատանքի պտուղները:

Ինչ հետևանքներ կարող է առաջացնել այս կանոնները չպահպանելը

Եթե ճնշեք մինչև 5 տարեկանը, ապա Դուք կճնշեք նրա կենսունակությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և ինտելեկտը կսովորեցնեք նրան առանց մտածելու, ըստ սովորության հնազանդվել կոպիտ ուժին: Նրանկդարձնեք ամեն տեսակի սրիկաների զոհ: Եթե Դուք շարունակեք սվսվացնելով խոսել նրա հետ 5 տարեկանից հետո, ապա երեխան կմնա մտավոր հետամնաց, անկարող աշխատելու և, ընդհանրապես, հոգևոր ջանքեր գարծադրելու: Եթե Դուք 10 տարեկանից հետո շարունակեք հոգալ նրա մասին, նրան վերաբերեք այնպես, ինչպես իրենից փոքրի, ապա նա կդառնա անվստահ, կախում կունենա ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք միշտ չէ, որ ցանկալի ազդեցություն կունենան: Եթե Դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա Ձեզ չի ների և առաջին իսկ հնարավորության դեպքում ընդմիշտ կհեռանա Ձեզանից:

Թարգմանությունը՝ ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский