Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը

Որոշ մարդիկ համակարգիչները դիտում են որպես մի քիչ ավելին, քան խաղային գործիքն ու առևտրի միջոցն են: Վերջերս, այնուամենայնիվ, թվային միջոցների զարգացումը սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար կրթության կազմակերպման մեջ հեղաշրջում արեց: Հնարավոր է՝ դուք ճանաչում եք սահմանափակ կարողություններով մի երեխայի, ով պայքարում է ուսման համար և գուցե ցանկանաք ուսումնասիրել այս սարքերից որոշները։

Տեխնոլոգիա աուտիզմով երեխաների համար

Աուտիզմով երեխաները հաճախ տիպիկ հաղորդակցման զարգացած հմտություններ չեն ունենում: Պարզ խոսքն օգտագործելու համար երեխաներից տարիների բուժում է պահանջվում: Բայց այն, որ երեխան չի կարողանում խոսել, չի նշանակում, թե նա ոչինչ չունի ասելու: Ահա այստեղ են հեղափոխական թվային միջոցները կիրառվում: Տարիներ շարունակ մասնագետները չխոսող երեխաների հետ շփվելու համար օգտագործում էին նկարներ: Այժմ նրանք կարող են օգտագործել ծրագրային որոշ ներդիրներ, որոնք աուտիկ երեխաներին թույլ կտան  գործնականում արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները: Նրանք պարզապես ներբեռնում են ձեր ընտրած նոթբուքի մեջ ծրագիրը, որով երեխաները կարողանում են սեղմելով նշել արտահայտվելու իրենց միջոցը: Սա ոչ միայն օգնում է երեխաներին արտահայտելու  սեփական պահանջմունքները, այլ նաև թույլ է տալիս ծնողներին և մասնագետներին թափանցելու հոգեբանական խնդիրների մեջ, որոնք հասցեագրվում են իրենց:

Տեխնոլոգիա խուլ երեխաների համար

Խուլ երեխաները հաճախ դժվարություններ են ունենում դպրոցում, քանի որ դասավանդողների և այլ սովորողների հետ հաղորդակցվելու համար պետք է օգտագործեն ժեստերի լեզու: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են, որ մինչև դպրոց գնալը ժեստերի լեզուն իմանալու հնարավորություն ունեն: Սա էլ ավելի մեծ անհարմարություն է, որ երեխայի մեջ լքվածության ու արհամարհվածության զգացում է առաջացնում։ Այսօրվա տեխնոլոգիական գործիքներով խուլ և թույլ լսող երեխաները կարող են սովորել ժեստերի լեզուն հենց իրենց տանը` համարյա թե առանց ծնողների օգնության: Այդ սարքավորումները ավելի հեռուն են գնացել՝ երեխաներին տեսանյութերով ցույց տալով ժեստերի լեզուն: Նորագույն տեխնոլոգիան իրոք կարող է արձագանքել նրան, ինչ «ասում» են երեխաները, մինչ նրանք կսովորեն ժեստով ցույց տալ: Համակարգիչը կարդում է ժեստը և առաջարկում տարբերակները` հնարավորություն տալով երեխաներին իրենց խոսքային հմտությունները դարձնել առավել գործնական:

Տեխնոլոգիա տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները ուսումնական հաստատություններում հաճախ դժվարությունների առաջ են կանգնում: Նոր տեխնոլոգիան նրանց տալիս է մի շարք հնարավորություններ, ինչը հնարավորություն է տալիս նրանց ավելի  հեշտորեն սովորել և արտահայտվել դպրոցում և տանը:

Շատ սովորողներ մաթեմատիկան սովորում են տեսողականությամբ, այնպես որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարիք ունեն այլ մեթոդի: Խոսող հաշվիչները, որ ստեղծել են  Independent Living Aids և AbleData ֆիրմաները, օգնում են երեխաներին իրականացնելու մաթեմատիկական գործողություններն առանց թղթի օգտագործման: Տեսողական նշանների ճանաչման ապրանքները ևս կարող են օգնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին: Գրպանի այդ սարքը արտատպում է թղթերը, բարձրաձայն կարդում դրանց բովանդակությունը, այնպես որ սովորողը իրեն անիրազեկ չի զգում:

Տեխնոլոգիա ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների համար

Ուսումնական խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարող են տեխնիկայի օգտագործումից հաջողություններ ունենալ: Կան բազմաթիվ նոր սարքեր, որոնք հեշտացրել են երեխաների համար ուսումնական դժվարություններըհաղթահարելը: Օրինակ` Փենֆրենդ (PenFriend) կոչվող սարքը օգնում է դիսլեքսիայով (ընթերցանության խանգարումով) երեխաներին: Այս ծրագիրը աջակցում է այն երեխաներին, ովքեր խճճվում են գրելիս: Այն նաև առաջարկում է բառերի ընտրանի, որը երեխաները գուցե ցանկանան քննարկել: Հաշվի առնելով այս գործառույթները` այն կարող է նաև լավ աշխատել ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար:

Այս հրաշալի սարքավորումների շնորհիվ հատուկ կարիքով երեխաները առավել քան երբևէ հնարավորություն են ունենում իրենց կյանքն ապրելու առանց սահմանափակումների:

 

Աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский