«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Հակոբ Հակոբյան

Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Ֆունկցիա: Ֆունկցիայի տրման աղյուսակային, գրաֆիկական և բանաձևային եղանակները

Տարբերակ  1

1. Խճուղու հորիզոնական տեղամասով շարժվող հեծանվորդը ժամանակի ինչ-որ պահի խճուղու մոտի ծառից 130,5մ դեպի ձախ էր: Որոշ ժամանակ անց նա արդեն ծառից դեպի աջ 170մ հեռավորության վրա էր: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր ծառի որևէ կետի վրա, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի աջ: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ օգտագործելն է հարմար.
բ. որքա՞ն են հեծանվորդի սկզբնական A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ. որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում հեծանվորդի անցած ճանապարհը:

2. Սուզանավը, դուրս գալով A(2;3) կոորդինատներ ունեցող կետից և B(6;6) կետում փոխելով շարժման ուղղությունը, հասավ C(9;2) կետը: Կոորդինատների առանցքներից մեկն ուղղի՛ր հորիզոնական, մյուսը` ուղղաձիգ ուղղություններով: Մասշտաբը երկու առանցքների համար ընդունի՛ր նույնը` 0,5սմ : 10կմ և՝

ա. ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B և C կետերը.
բ. պատկերի՛ր սուզանավի հետագիծը՝ համարելով, որ մի կետից մյուսը սուզանավը շարժվել է ուղղագիծ.
գ. որոշի՛ր սուզանավի անցած ճանապարհը:

Նկար 1-ում պատկերված է կետի շարժման հետագիծը XY հարթության մեջ: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝
ա. մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ. այն կետերի կոորդինատները, որոնցում շարժվող կետը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. գտի՛ր մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

3. Եռանկյան գագաթները A(10,5; 12), B(15; 8) և C(3; 4) կետերում են: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ. որոշի՛ր A գագաթից տարված միջնագծի ծայրակետի (D կետի) կոորդինատները.
գ. որոշի՛ր AD միջնագծի երկարությունը:

Տարբերակ  2

1.  Հետագծի ուղղագիծ տեղամասով շարժվող գնացքը ժամանակի ինչ-որ պահի գտնվում էր կայարանի շենքից  դեպի արևելք  36կմ հեռավորության վրա: Որոշ ժամանակ անց նա արդենկայարանից դեպի արևմուտք  108կմ հեռավորության վրա էր: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր կայարանի շենքի  որևէ կետի վրա, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի արևելք: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա
. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ.  որքա՞ն են գնացքի սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ.  որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնացքի անցած ճանապարհը:

2. Ֆուտբոլիստների հարվածներից հետո գնդակը C(5;40), D(20;50), E(15;10); F(30;30) կետերում  փոխել է իր շարժման ուղղությունը և վերջին հարվածից հետո շարժվել է G(60;30) կոորդինատներ ունեցող կետի ուղղությամբ: Մի հարվածից մինչև մյուս հարվածը ընկած ժամանակամիջոցում գնդակը շարժվել է գետնի մակերևույթի վրայով և ուղղագիծ: Դարպասի ուղղահայաց ձողերի հիմքերի կոորդինատներն են A(50; 25) և B(50;32): Ընտրի՛ր կոորդինատական համակարգ և հարմար մասշտաբներ և՝

ա.
ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B, C, D, E, F  և  G կետերը.
բ. պատկերի՛ր գնդակի հետագիծը.
գ. որոշի՛ր սուզանավի անցած ճանապարհը.
դ. գնդակը հայտնվե՞լ է դարպասում, թե՞ ոչ:
  
3. Նկար  1-ում  պատկերված  է մարզադաշտում  մարզիկի շարժման հետագիծը: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա.
  մարզիկի սկզբնական և վերջնական դիրքերի  կոորդինատները.
բ. գտի՛ր  այն  կետերի կոորդինատները, որոնցում մարզիկը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. գտի՛ր  մարզիկի  սկզբնական  և  վերջնական  դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4. Ուղղանկյան  երեք  գագաթները A(-15;-20),  B(24;-20)  և  C(24;8) կետերում են:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ  և՝

ա.
  պատկերի՛ր այդ ուղղանկյունը.
բ.  գտի՛ր  ուղղանկյան անկյունագծերի հատման կետի կոորդինատները.
գ.  գտի՛ր  ուղղանկյան անկյունագծի  երկարությունը:

Տարբերակ 3

1. Ընկնելով   2մ  բարձրությունից`  գնդակն   անդրադառնում   է   հատակից`  հասնելով  0,5մ բարձրության: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր այն կետում որտեղ գնդակը հարվածում է հատակին, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վեր: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա.  այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ.   որքա՞ն են գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ.   որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2. Հեծանվորդներից մեկը իր շարժման ժամանակ անցել է A(-15; -15), B(-5; 5), C(10; 25), իսկ մյուսը` D(-10; -25), E(0; 20), F(5; 0) կետերով: Նշված կետերի միջև հեծանվորդները շարժվել են ուղղագիծ: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. 
ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B, C, D, E, F  կետերը.
բ. պատկերի՛ր հեծանվորդների  հետագծերը.
գ. որոշի՛ր առաջին հեծանվորդի անցած ճանապարհը.
դ. գտի՛ր հեծանվորդների հանդիպման կետի կոորդինատները:

3. Նկար 1-ում պատկերված է թղթի վրայով շարժվող մատիտի ծայրակետի հետագիծը: Մատիտը շարժումը սկսել է A կետից: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա.
մատիտի  ծայրակետի  կոորդինատները  սկզբնական  և վերջնական դիրքերում.
բ.  այն    կետերի   կոորդինատները,   որոնցում մատիտի ծայրակետը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. մատիտի  ծայրակետի   սկզբնական   և   այն դիրքի հեռավորությունը,  երբ մատիտը  անցել էր ամբողջ ճանապարհի կեսը:

4. Զուգահեռագծի երեք գագաթները A(–6,5;14)B(0,5;7)  և  C(0,5;–14) կետերում են: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ  և՝

ա.  պատկերի՛ր այդ զուգահեռագիծը.
բ.   որոշի՛ր զուգահեռագծի անկյունագծերի հատման կետի կոորդինատները.
գ.   որոշի՛ր զուգահեռագծի  AC անկյունագծի  երկարությունը:

Տարբերակ 4

1. Գնդակը նետում են ուղղաձիգ դեպի վեր: Որոշ ժամանակ անց նագետնից 56,7մ բարձրության վրա էր և շարունակում էր շարժվել դեպի վեր: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրիր գնդակի նետման կետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վար: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն են գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ. որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2.Իր  շարժման   ընթացքում   նավը  եղել է A(-200;100), B(150;400), C(500;1000), D(-600;-1000)E(-400;300) կոորդինատներ ունեցող կետերում: Նշված կետերի միջև նավը շարժվել է ուղղիղ գծերով: Նավահանգստի կոորդինատներն են F(-100;300): Ընտրի՛ր կոորդինատական համակարգ և հարմար մասշտաբներ և՝

ա.
ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B, C, D, E, F  կետերը.
բ. պատկերի՛ր նավի   հետագիծը.
գ.  որոշի՛ր նավի անցած ճանապարհը.
դ.  որոշի՛ր՝ նավը եղե՞լ է արդյոք նշված կոորդինատներն ունեցող նավահանգստում:

3. Նկար 1-ում պատկերված է  ավտոբուսի շարժման հետագիծը: Ավտոբուսը շարժումը սկսում է A կետից և կանգ է առնում E կետում: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա.
  ավտոբուսի  կոորդինատները  հետագծի սկզբնական  և վերջնական կետերում
բ.այն    կետերի   կոորդինատները,   որոնցում ավտոբուսը սկսել և ավարտել է կորագիծ շարժումը, ինչպես նաև կորագիծ հետագծի միջնակետի կոորդինատները.
գ.ավտոբուսի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4.  Ուղղանկյան  երեք  գագաթները  A(–15;–20), B(24;–20) և  C(24;8) կետերում են,  իսկ   եռանկյան   գագաթները`  համապատասխանաբար  E(–21;–12)F(12;16)  և  M(30;–12) կետերում:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա.
  պատկերի՛ր ուղղանկյունը և եռանկյունը.
բ. որոշի՛ր  ուղղանկյան  չորրորդ  գագաթի,  ինչպես  նաև  եռանկյան   EM  կողմի  և ուղղանկյան կողմերի հատման կետերի կոորդինատները.
գ. որոշիր ուղղանկյան  AD և եռանկյան EF կողմի հատման կետից մինչև եռանկյան F գագաթը եղած հեռավորությունը:

Տարբերակ 5

1.Գնդակը նետում են ուղղաձիգ դեպի վեր: Հասնելով առավելագույն 100մ բարձրության՝ նա սկսում է շարժվել դեպի ներքև: Շարժումը սկսելուց որոշակի ժամանակ անց նա գետնից  60մ բարձրության վրա էր: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդակի հետագծի ամենաբարձր կետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վեր: Որոշի՛ր՝.

ա.
  այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ.   որքա՞ն են գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ.  որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2. Դպրոց գնալիս տղան անցել է A(60;75), B(650;-150), C(375;-25) կետերով: Դպրոցի կոորդինատներն են  E(150;150), իսկ տղայի ընկերոջ տան կոորդինատները` F(515;50): Նշված կետերի միջև տղան շարժվել է ուղղագիծ: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ և հարմար մասշտաբներ: Կոորդինատների սկզբնակետը  տեղադրի՛ր  տղայի  տան  որևէ  կետի  վրա և՝   

ա. ընտրված կոորդինատական համակարգում ցույց տուր A, B, C,  E, F  կետերը.
բ.  պատկերիր  տղայի   հետագիծը.
գ.  որոշիր տնից դպրոց գնալիս տղայի անցած ճանապարհը.
դ.  դպրոց գնալիս տղան այցելե՞լ  է  ընկերոջը:

3. Նկար  1-ում  պատկերված  է  մարզադաշտում  վազորդի շարժման հետագիծը: Վազորդն սկսել է վազել A կետից և կանգ է առել E կետում: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝ 

ա.վազորդի  կոորդինատները    սկզբնական  և  վերջնական դիրքերում.
բ.  այն  կետերի  կոորդինատները,  որոնցում վազորդը փոխել է շարժման ուղղությունը.
գ. վազորդի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4. A կետը OX դրական կիսառանցքի վրա է, իսկ B կետը` OY դրական կիսառանցքի վրա: Հայտնի է, որ OA=5, իսկ OB=3: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ  և՝

ա.
  պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ.  որոշի՛ր  եռանկյան  գագաթների, ինչպես նաև ներքնաձիգի միջնակետի կոորդինատները.
գ. ապացուցի՛ր, որ ներքնաձիգի միջնակետը հավասարաչափ է հեռացված եռանկյան գագաթներից:

Տարբերակ 6

1. Գնդակը, ընկնելով  12մ  բարձրությունից,  հարվածեց   գետնին  և  ետ  թռավ՝  հասնելով   6մ բարձրության:  Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդակի նետման կետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վար: Պատասխանիր բերված հարցերին.

ա.
  այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ.  որոշի՛ր գնդակի  սկզբնական  A) և երկրորդ անգամ գետնին հարվածելու պահին՝ B)  ունեցած կոորդինատները.
գ.  որքա՞ն ճանապարհ անցավ գնդակը մինչև երկրորդ անգամ գետնին հարվածելը:

2. Հեծանվորդը, սկսելով շարժումը կոորդինատների սկզբնակետից, որոշ ժամանակ անց նորից վերադառնում է նույն կետը: Հետագծի A(-60;-175), B(-120;0) և C(-60;175) կոորդինատներով կետերում նա փոխել է շարժման ուղղությունը, իսկ մնացած ժամանակ շարժվել է ուղղագիծ: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա.
ընտրված   կոորդինատական   համակարգում   ցո՛ւյց   տուր   A,   B,  C   կետերը  և   հեծանվորդի սկզբնական դիրքը.
բ. պատկերի՛ր հեծանվորդի   հետագիծը.
գ. որոշիր հեծանվորդի անցած ճանապարհը
դ. որոշի՛ր՝ հեծանվորդը  եղե՞լ է արդյոք D(-50;70) կոորդինատներն ունեցող կետում:

3. Նկար  1-ում  պատկերված  է  միջքաղաքային       ավտոբուսի շարժման հետագիծը: Հետագծի վրա նշված են այն բնակավայրերը, որոնցով անցնում է ավտոբուսը:  Օգտվելով նկարից՝  գտի՛ր՝

ա.  սկզբնական  և  վերջնական  բնակավայրերի   կոորդինատները.   
բ.  այն    կետերի   կոորդինատները,   որոնցում ավտոբուսը  փոխել է շարժման ուղղությունը.
գ. առաջին և վերջին բնակավայրերի  միջև եղած հեռավորությունը:

4. A կետը գտնվում է OX դրական կիսառանցքի, իսկ B կետը` OY դրական կիսառանցքի վրա: Հայտնի է, որ OA=12, իսկ OB=18: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ,  հարմար մասշտաբներ և՝

ա.  պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ. գտի՛ր OABC ուղղանկյան գագաթների, ինչպես նաև նրա անկյունագծերի հատման կետի կոորդինատները.
գ. որոշի՛ր ուղղանկյան անկյունագծի երկարությունը:

Տարբերակ 7

1.   Բիլյարդի  գնդիկը,  շարժվելով  սեղանի  անկյունագծով,  նրա  մի  անկյունից   հասնում  է հանդիպակաց անկյունը: Սեղանի լայնությունը 2մ է, իսկ երկարությունը՝ 3.5մ: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդիկի սկզբնական դիրքում,  իսկ առանցքը ուղղի՛ր անկյունագտծով դեպի վերջնական դիրքը: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. գտի՛ր  գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ. գտի՛ր տվյալ ժամանակամիջոցում գնդիկի  անցած ճանապարհը:

2. Մարգագետնում  ոզնին  շարժվում է` հաջորդաբար անցնելով  A(22;19,5), B(63;45,5), C(144;45,5) և D(108;19,5) կոորդինատներ ունեցող կետերով: Կետերի միջև ընկած տեղամասերում նա շարժվում է ուղղագիծ: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. ընտրված  կոորդինատական  համակարգում  ցո՛ւյց  տուր  A, B, C  և D  կետերը.
բ. պատկերի՛ր ոզնու հետագիծը.
գ.  որոշի՛ր ոզնու անցած ճանապարհը.
դ.  որոշի՛ր՝ շարժման ընթացքում ոզնին անցե՞լ է E(54; 26) կետով:

3.Նկար 1-ում պատկերված են ֆուտբոլի դաշտի հատակագիծը և  դաշտում գնդակի դիրքը  (E կետը):  Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝ 

ա.  անկյունային դրոշակների կոորդինատները.
բ.   գնդակի կոորդինատները.
գ.   դաշտի երկարությունը և լայնությունը:

4.   Քառակուսու  մի գագաթը գտնվում է A(–27;27) կետում, իսկ նրա անկյունագծերը հատվում են կոորդինատների սկզբնակետում: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ  և՝
ա.  պատկերիր այդ քառակուսին.
բ. գտիր քառակուսու մյուս գագաթների կոորդինատները.
գ. որոշիր քառակուսու անկյունագծի երկարությունը:

Տարբերակ 8

1. Բիլյարդի  գնդիկը,  շարժվելով  սեղանի  մի անկյունից,  հարվածում է դիմացի պատին և ետ գլորվելով՝ կանգ առնում մեծ կողմի միջնակետում:  Սեղանի լայնությունը 2մ է, իսկ երկարությունը՝ 3.5մ: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդիկի սկզբնական դիրքում,  իսկ առանցքը ուղղիր մեծ կողմի երկայնքով  դեպի վերջնական դիրքը: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն  են  գնդակի  սկզբնական  A),  վերջնական B)  և  այն  կետի  կոորդինատները,  որտեղ գնդիկը հարվածում է պատին.
գ.  գտի՛ր  տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2. Երկու  մարմիններ  շարժվել  են   տարբեր  հետագծերով:  Առաջին  մարմինը  շարժման ընթացքում անցել է A(20;20), B(100;30), C(160;15) և D(260;40) կետերով, իսկ երկրորդ մարմինը համապատասխանաբար` A1(40;-15), B1(80;5), C1(180;-5) և D1(260;30) կետերով: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. ընտրված  կոորդինատական  համակարգում  ցո՛ւյց  տուր  A, B, C, D  և  A1, B1, C1, D1  կետերը.
բ. պատկերի՛ր մարմինների հետագծերը.
գ.  որոշի՛ր՝ շարժման ժամանակ հանդիպե՞լ են արդյոք մարմինները.
դ.  որոշիր երկրորդ մարմնի անցած ճանապարհը:

3.  Գնդակը ֆուտբոլի դաշտում շարժվել է մի հետագծով, որը պատկերված է նկար 1-ում: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա.գնդակի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ. այն կետերի  կոորդինատները,  որոնցում գնդակը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. գնդակի  սկզբնական   և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4.   Եռանկյան գագաթները A(0;1), B(1;–4) և C(5;2) կետերում են: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա.  պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ. ապացուցի՛ր, որ այդ եռանկյունը հավասարասրուն է.
գ. գտի՛ր  գագաթից տարված բարձրության և հիմքի հատման կետի կոորդինատները:

Տարբերակ 9

1. Նավակը սկսում է շարժվել կառամատույցից, հասնում է 24կմ հեռավորության վրա գտնվող նավահանգիստը և ետ է վերադառնում: Ընտրրիր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրիր կառամատույցի որևէ կետում, իսկ առանցքը ուղղիր դեպի նավահանգիստ: Պատասխանիր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն  են  նավակի  սկզբնական  A)  և  վերջնական B) դիրքերի, ինչպես  նաև    նավահանգստի C)  կոորդինատները. 
գ. գտիր   տվյալ ժամանակամիջոցում նավակի  անցած ճանապարհը:

2. Բիլյարդի գնդիկը  գտնվում էր սեղանի անկյուներից մեկի մոտ: Հարվածից հետո նա շարժվում  է ուղղագիծ, սեղանի պատերի հետ բախվելով`  A(0,75; 2), B(1.5; 0) և C(2,25; 2) կետերում փոխում է շարժման ուղղությունը և կանգ է առնում D(3; 0) կետում: Կոորդինատների սկզբնակետը ընտրի՛ր գնդիկի սկզբնական դիրքում, x-երի առանցքը ուղղի՛ր սեղանի մեծ կողմի ուղղությամբ, ընտրի՛ր հարմար մասշտաբ և՝

ա. ընտրված կոորդինատական  համակարգում ցո՛ւյց  տուր  A, B, C և D  կետերը. 
բ. պատկերի՛ր գնդիկի   հետագիծը.
գ. գտի՛ր գնդիկի անցած ճանապարհը.
դ. որոշի՛ր՝ գնդիկը բախվե՞լ է մեծ կողմերից մեկի միջնակետին:

3. Նկար   1-ում   պատկերված   է   ուղղաձիգ   պատի   վրայով շարժվող ճանճի հետագիծը: YOX հարթությունը համընկնում է պատի հարթության հետ: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա. ճանճի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ.  այն  կետերի  կոորդինատները,   որոնցում ճանճը  փոխել է իր շարժման ուղղությունը:
գ. որոշի՛ր՝ ի՞նչ ճանապարհ է անցել ճանճը դեպի վերև շարժվելիս:

4.Շրջանագծի կենտրոնը գտնվում է A(56;24)  կետում: BD-ն շրջանագծի այն տրամագիծն է, որը ուղղահայաց է X-երի առանցքին: <BAC=900,  <BAD=1800, <BAE=2700: Շրջանագծի շառավիղը 24 է: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. պատկերի՛ր շրջանագիծը.
բ. գտի՛ր B, C,  D  և E կետերի կոորդինատները.
գ. որոշի՛ր շրջանագծի կենտրոնի հեռավորությունը կոորդինատների սկզբնակետից:

Տարբերակ 10

1. Սահնակը   ցած   իջավ   հորիզոնի   նկատմամբ   450   թեքության   անկյուն   ունեցող  100մ երկարությամբ սարից: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր հետագծի միջնակետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի սարի ստորոտը: Պատասխանիր բերված հարցերին.

ա.
  այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. գտի՛ր սահնակի  սկզբնական  A)  և  վերջնական B) դիրքերի կոորդինատները. 
գ. գտի՛ր  տվյալ ժամանակամիջոցում սահնահի   անցած ճանապարհը:

2.Երկու ավտոմեքենաներ շարժվել  են տարբեր հետագծերով: Առաջին ավտոմեքենան իր շարժման ընթացքում անցել  է A(-72;-14), B(0;7), C(120;42) կետերով,   իսկ  երկրորդ` A1(-144;-14), B1(-96;0), C1(0;28) կետերով:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝
ա. ընտրված  կոորդինատական  համակարգում  ցույց  տո՛ւր  A, B, C, D  և  A1, B1, C1, D1  կետերը.
բ. պատկերի՛ր  ավտոմեքենաների  հետագծերը. 
գ.  որոշի՛ր առաջին մարմնի անցած ճանապարհը. 
դ.  որոշի՛ր՝ շարժման ընթացքում մարմինները հանդիպե՞լ են թե ոչ:

3. Բիլյարդի  գնդիկը  սկսել  է  շարժվել  A  կետից  և  մի  քանի անգամ անդրադառնալով սեղանի պատերից կանգ է առել E կետում: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա. գնդիկի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ. անդրադարձման կետերի կոորդինատները.
գ. որոշիր բիլյարդի սեղանի երկարությունը:

4. Շրջանագծի կենտրոնը A(12;8)  կետում է, իսկ շառավիղը 6 է: Շրջանագծին արտագծած է  քառակուսի: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. պատկերի՛ր շրջանագիծը  և քառակուսին.
բ. գտի՛ր քառակուսու գագաթների կոորդինատները.
գ. գտի՛ր շրջանագծի տրամագիծը:

Տարբերակ 11

1. Խճուղու  հորիզոնական  տեղամասով  շարժվող  հեծանվորդը  ժամանակի  ինչ-որ  պահի խճուղու  մոտ գտնվող ծառից 130,5մ դեպի ձախ էր: Որոշ ժամանակ անց նա արդեն ծառից դեպի աջ 170մ հեռավորության վրա էր: Ընտրի՛ր  հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր ծառի որևէ կետի վրա, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի աջ: Պատասխանիր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ.  որքա՞ն են հեծանվորդի սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ.  որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում հեծանվորդի անցած ճանապարհը:

2. Ֆուտբոլիստների հարվածներից հետո գնդակը C(5;40), D(20;50), E(15;10), F(30;30) կետերում  փոխել է իր շարժման ուղղությունը և վերջին հարվածից հետո շարժվել է G(60;30) կոորդինատներ ունեցող կետի ուղղությամբ: Մի հարվածից մինչև մյուս հարվածը ընկած ժամանակամիջոցում գնդակը շարժվել է գետնի մակերևույթի վրայով և ուղղագիծ: Դարպասի ուղղահայաց ձողերի հիմքերի կոորդինատներն են A(50;25) և B(50;32): Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B, C, D, E, F  և  G կետերը.
բ. պատկերի՛ր գնդակի հետագիծը.
գ. որոշի՛ր՝ գնդակը հայտնվե՞լ է դարպասում, թե՞ ոչ:

3. Նկար 1-ում պատկերված է թղթի վրայով շարժվող մատիտի ծայրակետի հետագիծը: Մատիտը շարժումը սկսել է A կետից: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա. մատիտի  ծայրակետի  կոորդինատները  սկզբնական  և վերջնական դիրքերում.
բ. այն    կետերի   կոորդինատները,   որոնցում մատիտի ծայրակետը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. մատիտի  ծայրակետի   սկզբնական   և   այն դիրքի հեռավորությունը,  երբ մատիտը  անցել էր ամբողջ ճանապարհի կեսը:

4.Ուղղանկյան  երեք  գագաթները  A(–15;–20), B(24;–20) և  C(24;8) կետերում են,  իսկ   եռանկյան   գագաթները`  համապատասխանաբար  E(–21;–12)F(12;16)  և  M(30;–12) կետերում:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. պատկերի՛ր ուղղանկյունը և եռանկյունը
բ. որոշի՛ր  ուղղանկյան  չորրորդ  գագաթի,  ինչպես  նաև  եռանկյան   EM  կողմի  և ուղղանկյան կողմերի հատման կետերի կոորդինատները.
գ. որոշի՛ր ուղղանկյան  AD և եռանկյան EF կողմի հատման կետից մինչև եռանկյան F գագաթը եղած հեռավորությունը:

Տարբերակ 12

1. Գնդակը նետում են ուղղաձիգ դեպի վեր: Հասնելով առավելագույն 100մ բարձրության՝ նա սկսում է շարժվել դեպի ներքև: Շարժումը սկսելուց որոշակի ժամանակ անց նա գետնից  60մ բարձրության վրա էր: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդակի հետագծի ամենաբարձր կետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վեր: Պատասխանիր բերված հարցերին.
ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն են գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ.  որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2. Հեծանվորդը սկսելով շարժումը կոորդինատների սկզբնակետից որոշ ժամանակ անց նորից վերադառնում է նույն կետը: Հետագծի A(-60;-175), B(-120;0) և C(-60;175) կոորդինատներով կետերում նա փոխել է շարժման ուղղությունը, իսկ մնացած ժամանակ շարժվել է ուղղագիծ: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներև՝

ա. ընտրված   կոորդինատական   համակարգում   ցո՛ւյց   տուր   A,   B,  C   կետերը  և   հեծանվորդի սկզբնական դիրքը.
բ. պատկերի՛ր հեծանվորդի   հետագիծը.
գ. որոշի՛ր հեծանվորդի անցած ճանապարհը.
դ. որոշի՛ր՝ հեծանվորդը  գտնվե՞լ է արդյոք D(-50;70) կոորդինատներն ունեցող կետում:

3.  Նկար 1-ում պատկերված են ֆուտբոլի դաշտի հատակագիծը և  դաշտում գնդակի դիրքը  (E կետը):  Օգտվելով նկարից՝ գտի՛ր  …
ա. անկյունային դրոշակների կոորդինատները.
բ. գնդակի կոորդինատները.
գ. դաշտի երկարությունը և լայնությունը:

4. Եռանկյան գագաթները գտնվում են  A(0;1)B(1;–4) և C(5;2) կետերում: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա.  պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ.  ապացուցի՛ր, որ այդ եռանկյունը հավասարասրուն է.
գ. գտի՛ր  գագաթից տարված բարձրության և հիմքի հատման կետի կոորդինատները:

Տարբերակ 13

1. Նավակը սկսում է շարժվել կառամատույցից, հասնում է 24կմ հեռավորության վրա գտնվող նավահանգիստը և ետ վերադառնում: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր կառամատույցի որևէ կետում, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի նավահանգիստ: Պատասխանի՛ր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն  են  նավակի  սկզբնական  A)  և  վերջնական B) դիրքերի, ինչպես  նաև    նավահանգստի C)  կոորդինատները. 
գ. գտի՛ր   տվյալ ժամանակամիջոցում նավակի  անցած ճանապարհը:

2. Երկու ավտոմեքենաներ շարժվել  են տարբեր հետագծերով: Առաջին ավտոմեքենան իր շարժման ընթացքում անցել  է A(-72;-14), B(0;7), C(120;42) կետերով,   իսկ  երկրորդը` A1(-144;-14), B1(-96;0), C1(0;28) կետերով:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. ընտրված  կոորդինատական  համակարգում  ցո՛ւյց  տուր  A, B, C, D  և  A1, B1, C1, D1  կետերը.
բ. պատկերի՛ր  ավտոմեքենաների  հետագծերը.
գ. որոշի՛ր առաջին մարմնի անցած ճանապարհը. 
դ. որոշի՛ր՝ շարժման ընթացքում մարմինները հանդիպե՞լ են, թե՞ ոչ:

3. Նկար 1-ում պատկերված է կետի շարժման հետագիծը XY հարթության մեջ: Օգտվելով նկարից՝  գտի՛ր՝

ա.
  մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ. այն  կետերի կոորդինատները, որոնցում  շարժվող կետը փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. մարմնի  սկզբնական  և  վերջնական  դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4.  Ուղղանկյան  երեք  գագաթները  A(-15;-20) B(24;-20)  և  C(24;8) կետերում:  Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ  և՝

ա. պատկերի՛ր այդ ուղղանկյունը.
բ. գտի՛ր  ուղղանկյան անկյունագծերի հատման կետի կոորդինատները.
գ. գտի՛ր  ուղղանկյան անկյունագծի  երկարությունը:

Տարբերակ 14

1.  Ընկնելով   2մ  բարձրությունից`  գնդակն   անդրադառնում   է   հատակից`  հասնելով  0,5մ բարձրության: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր այն կետում որտեղ գնդակը հարվածում է հատակին, իսկ առանցքը ուղղի՛ր դեպի վեր: Պատասխանիր բերված հարցերին.

ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. որքա՞ն են գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ. որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում գնդակի  անցած ճանապարհը:

2.Իր  շարժման   ընթացքում   նավը  A(-200;100), B(150;400), C(500;1000), D(-600;-1000)E(-400;300) կոորդինատներ ունեցող կետերում: Նշված կետերի միջև նավը շարժվել է ուղղիղ գծերով: Նավահանգստի կոորդինատներն են F(-100;300): Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝

ա. ընտրված կոորդինատական համակարգում ցո՛ւյց տուր A, B, C, D, E, F  կետերը.
բ. պատկերի՛ր նավի   հետագիծը.
գ. որոշի՛ր նավի անցած ճանապարհը.
դ.  նավը եղե՞լ է արդյոք նշված կոորդինատներն ունեցող նավահանգստում:

3. Նկար  1-ում  պատկերված  է  մարզադաշտում  վազորդի շարժման հետագիծը: Վազորդը սկսել է վազել A կետից և կանգ է առել E կետում: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝

ա. վազորդի  կոորդինատները    սկզբնական  և  վերջնական դիրքերում.
բ. այն  կետերի  կոորդինատները,  որոնցում վազորդը փոխել է շարժման ուղղությունը.
գ. վազորդի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

4. A կետը OX դրական կիսառանցքի, իսկ B կետը` OY դրական կիսառանցքի վրա են: Հայտնի է, որ OA=12, իսկ OB=18: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ,  հարմար մասշտաբներ և՝

ա. պատկերի՛ր այդ եռանկյունը.
բ. գտի՛ր OABC ուղղանկյան գագաթների, ինչպես նաև նրա անկյունագծերի հատման կետի կոորդինատները.
գ. որոշի՛ր ուղղանկյան անկյունագծի երկարությունը:

Տարբերակ 15

1. Բիլյարդի  գնդիկը,  շարժվելով  սեղանի  անկյունագծով,  նրա  մի  անկյունից   հասնում  է հանդիպակաց անկյունը: Սեղանի լայնությունը 2մ է, իսկ երկարությունը՝ 3.5մ: Ընտրի՛ր հարմար մասշտաբ, կոորդինատների սկզբնակետը տեղադրի՛ր գնդիկի սկզբնական դիրքում,  իսկ առանցքը ուղղի՛ր անկյունագտծով դեպի վերջնական դիրքը: Պատասխանի՛ր բերված հարցերին.
ա. այս դեպքում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է հարմար օգտագործել.
բ. գտի՛ր  գնդակի  սկզբնական  A) և վերջնական B) կետերի կոորդինատները.
գ. գտի՛ր տվյալ ժամանակամիջոցում գնդիկի  անցած ճանապարհը:

2.Երկու  մարմիններ  շարժվել  են   տարբեր  հետագծերով:  Առաջին  մարմինը  շարժման ընթացքում անցել է A(20;20), B(100;30), C(160;15) և D(260;40) կետերով, իսկ երկրորդ մարմինը համապատասխանաբար` A1(40;-15), B1(80;5), C1(180;-5) և D1(260;30) կետերով: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝
ա. ընտրված  կոորդինատական  համակարգում  ցո՛ւյց  տուր  A, B, C, D  և  A1, B1, C1, D1  կետերը.
բ. պատկերի՛ր մարմինների հետագծերը.
գ. որոշի՛ր՝ շարժման ժամանակ հանդիպե՞լ են արդյոք մարմինները.
դ. որոշի՛ր երկրորդ մարմնի անցած ճանապարհը:

3. Նկար   1-ում   պատկերված   է   ուղղաձիգ   պատի   վրայով շարժվող ճանճի հետագիծը: YOX հարթությունը համընկնում է պատի հարթության հետ: Օգտվելով նկարից՝ գտի՛ր՝
ա. ճանճի սկզբնական և վերջնական դիրքերի կոորդինատները.
բ. այն  կետերի  կոորդինատները,   որոնցում ճանճը  փոխել է իր շարժման ուղղությունը.
գ. ի՞նչ ճանապարհ է անցել ճանճը դեպի վերև շարժվելիս:

4. Շրջանագծի կենտրոնը A(12;8) կետում է, իսկ շառավիղը 6 է: Շրջանագծին արտագծած է  քառակուսի: Ընտրի՛ր կոորդինատական համակարգ, հարմար մասշտաբներ և՝
ա. պատկերի՛ր շրջանագիծը  և քառակուսին.
բ. գտի՛ր քառակուսու գագաթների կոորդինատները.
գ. գտի՛ր շրջանագծի տրամագիծը:

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.