«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Կրթությո˜ւն…աո˜ւ

Այն ժամերին` նոյեմբերի 13-ի ժամը 10:00-16:15, երբ հանրապետության 1365 (լավագույն դեպքում) դպրոցներում ավտորիտար (մեղմ ասած) մթնոլորտում սովորողները սերտում էին, իսկ դասատուները` անգիրի հաղթարշավն ապահովում, մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ ժողովրդավարական համաժողով: Այն կազմակերպել էին «Կրթություն հանուն կայուն զարգացման» հիմնադրամը և Կրթության ազգային ինստիտուտը գերմանական EED կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ներկայացվեցին և քննարկվեցին «Համայնքային ակտիվ դպրոցները` որպես փոփոխության կատալիզատորներ» ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները:

Մտահոգություններ

«Նպատակաուղղված դաստիարակությունն իսպառ վերացել է դպրոցներում»։ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյան

«Լավագույնը այն դպրոցն է, ուր երեխան սիրով է գնում, իսկ հանրապետությունում այդպիսի դպրոց չկա»: ԿԳՆ ներկայացուցիչ Նարինե Մնացականյան

«Բուհերը պատրաստում են երեկվա մանկավարժներ վաղվա դպրոցի համար», «Դպրոցը ո՛չ երեխայակենտրոն է, ո՛չ էլ նույնիսկ ուսուցչակենտրոն, այն թեստակենտրոն է»: ԿՀԿԶ հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Վարդուհի Մուրադյան

«Կրթակարգում քիչ տեղ է հատկացված դաստիարակությանը»: ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի ղեկավար Մելանյա Դավթյան

«Սովորողների հետաքրքրասիրության աստիճանական մարումը կրթական գործընթացի հետևանք է»: «Քայլ առ քայլ» կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ծառուկյան

«Մեր կրթական քաղաքականությունը չունի խրախուսման մեխանիզմներ»: «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Սերոբ Խաչատրյան

«Կրթական բարեփոխումների տեսլականը բացակայում է. ո՞ւր ենք գնում՝ չգիտենք»: «Քաղաքացիական կրթության խճանկար-Սիվիտաս Հայաստան» ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյան։

«Համայնք-դպրոց համագործակցությունը անձնային բնույթ է կրում, ինստիտուտացված չէ»: ԿՀԿԶ հիմնադրամի աշխատակից Մարինա Գալստյան

«Ամենադժվարը համագործակցությունն է ՏԻՄ-ի հետ»: Գավառի թիվ 3 դպրոցի փոխտնօրեն Ալիտա Բաբասյան

Մտահոգությունները, բնականաբար այսքանը չէին, սակայն մեջբերումները, որոնցից առաջին երկուսի նկատմամբ վերապահումներ ունի տողերի հեղինակը, լիովին բավարար են իրավիճակի ողբերգականությունն ըմբռնելու համար:
 
Հույսի ծվեններ
Համաժողովում ձայն ստացած կազմակերպությունների ներկայացրած արդյունքները` քաղաքացիական գիտելիքներ տվող, քաղաքացիական հմտություններ և դիրքորոշում ձևավորող «Քաղաքացի» նախագծի իրականացմանը մասնակցող դպրոցների թվի ամենամյա ավելացումը։ «Համայնքային ակտիվ դպրոց» նախագծի ծավալումը ԿՀԿԶ բազմաբնույթ աջակցությամբ։ «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի ներառած դպրոցների աշակերտական ինքնավարության և ակումբների ուսանելի փորձը և այլ գործնական քայլեր (հատկապես մարզերում` Գեղարքունիք, Արմավիր, Սյունիք), ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների շահագրգռվածությունը վկայում են, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

Մենք կարող ենք
Այսօր, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր 20-ամյակը, հարկ է, որ գոնե կրթական հասարակությունը մեր փորձը գնահատի ըստ արժանվույն, օգտվի մեր բաց դռներից և համագործակցության նախագծերից: Իսկ մենք շարունակում ենք սովորել գործող մարդկանցից, որտեղ էլ նրանք գործեն և հանուն ինչի էլ գործեն:

13.11.09

Աշոտ Տիգրանյան

ՀԳ Համաժողովը շարունակություն կունենա, որովհետև միայն ՔԱՂԱՔԱՑԻՆ կփրկի ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.