«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


ԴՈՒՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՄՊՔ (1) ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Պետական դումայի կրթության կոմիտեն մտադիր է նախապատրաստել միասնական պետական քննության (ՄՊՔ) համակարգը բարեփոխող օրենքի նախագիծ:

«Մենք վաղուց ենք առաջարկում միասնական պետքննության մասին օրենքի տարբեր տեսակի ուղղումներ և արդյունքում այնքան առաջարկություններ կուտակվեցին, որ հնարավոր դարձավ քննարկման նախապատրաստել նոր օրինագիծ»,- Մոսկվայում անցկացվող տաղանդավոր երիտասարդության համառուսաստանյան համագումարում հաղորդել է Պետդումայի կրթության կոմիտեի նախագահի տեղակալը:

Պատգամավորը նշել է, որ նոր փաստաթղթի գլխավոր իմաստը պետք է դառնա աշակերտների կամավոր մասնակցությունը ՄՊՔ համակարգում: Օլեգ Սմոլինը պարզաբանել է, որ խոսքն առաջին հերթին հումանիտար առարկաների` գրականություն, պատմություն, ռուսաց և օտար լեզուների թեստային քննության մասին է: «Այդպիսով մենք երիտասարդ սերնդին զրկում ենք մտածելու և իրենց մտքերը շարադրելու հնարավորությունից»,- նկատել է նա:

Պատգամավորն իր դիրքորոշման հաստատումը գտել է նաև անտիկ մանկավարժների և իմաստասերների աշխատություններում, որտեղ պնդվում է, որ «կրթությունն անհատի բազմակողմանի զարգացումն է»:

«ՄՊՔ-ն մեզ դրանից հեռացնում է և ուսուցիչներին ստիպում երեխաներին «պահել թեստերի վրա»,- ամփոփել է պատգամավորը՝ վստահություն հայտնելով նաև, որ «միասնական քննության շրջանակում առաջարկվող ոչ մեծ ակնարկը թույլ չի տալիս բացահայտել դպրոցականի վարպետությունն ու տաղանդը»:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովին ուղղված իր Ուղերձում արտահայտվել է ՄՊՔ-ի՝ որպես գիտելիքների ստուգման գլխավոր, բայց ոչ միակ եղանակի պահպանման օգտին, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Вести.Ru»

Թարգմանությունը Աշոտ Տիգրանյանի

1) ՄՊՔ – Ռուսաստանի Դաշնությունում միասնական պետական քննությունները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.