«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Արմեն Հակոբյան
Քրիստինե Սահակյանց
Արտյոմ Բոյաջյան

«Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում

«Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրները առողջության սահմանափակ կարողություններով (ԱՍԿ) սովորողների մոտ բավականին բարդ, ծավալուն և դեռևս իր լուծումը չգտած հարց է: Այս բարդ հանգույցի հրատապ լուծումը թելադրվում է ոչ միայն նրանով, որ այս կարգի երեխաների թիվը ըստ մի շարք մասնագետների տվյալների ավելանում է, այլ նաև այն հանգամանքով, որ այդ կարգի սովորողների թվի ընդգրկվածությունը հանրակրթկան դպրոցում ավելանում է կապված ներառական կրթական համակարգի սահմանների ընդլայնմամբ:

Հարկ է հստակություն սահմանել ԱՍԿ հասկացությունում. այն վերաբերում է հաշմանդամ կամ հաշմություն չունեցող 0-18 տարեկան այն անձանց, որոնք ֆիզիկական և (կամ) հոգեբանական զարգացման ժամանակավոր կամ մնայուն շեղումներ ունեն և ուսուցման ու դաստիարակման համար կարիք ունեն հատուկ պայմանների ստեղծման:

ԱՍԿ կարգի սովորողների խումբը չափազանց տարատեսակ է, այդ իսկ պատճառով էլ դպրոցական կրթական մակարդակի և բովանդակության դիապազոնը պետք է լինի առավելագույն լայն տարբերակված` համապատասխանեցված այս խմբի բոլոր դպրոցականների հնարավորություններին և պահանջներին:

Անհրաժեշտ է նշել, որ եթե հանրակրթական համակարգում բազմակի առարկաների կրթական և դաստիարակման խնդիրները լուծվում և կատարելագործվում են, ապա «Ֆիզկուլտուրա» առարկայի առջև դրված խնդիրները դուրս են մնացել այս ոլորտի մասնագետների ուշադրությունից: Եվ դա այն պարագայում, որ այս կարգի սովորողներից մեծամասնությունը ունի առողջական, ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության խնդիրներ:

«Ֆիզկուլտուրա» առարկայի չլուծված լինելու հարցը ԱՍԿ սովորողների շրջանում կրթական համակարգում հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն բավականին ծավալուն, բազմաշերտ, ժամանակատար, ծախսատար, մարդկային մեծ ռեսուրսներ, տարբեր բնագավառների մասնագետների համատեղ ջանքեր պահանջող գործընթաց է:

Չնայած այս հանգամանքին, հանրապետությունում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնագետները առաջիններից են, որ փորձ են կատարել գտնելու վերը բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

Որպես առաջին քայլ՝ մեր առջև դրվել է խնդիր՝ իրականացնելու բժշկական զննում, որի արդյունքները հնարավորություն ընձեռեցին սովորողներն բաժանելու հիմնական, նախապատրաստական և հատուկ բժշկական խմբերի՝ ֆիզկուլտուրա առարկան արդյունավետ դասավանդելու նպատակով:

Հարկ է նշել, որ մինչ այժմ հանրապետության ոչ մի կրթական հաստատությունում լայնածավալ բժշկական զննում չի իրականացվել: Լավագույն դեպքում չափվել են սովորողների հասակը և քաշը, ինչը սովորողներին համապատասախան խմբերի բաժանելու հիմք լինել չի կարող: Մինչդեռ անհրաժեշտ է ուսումնասիրել հենաշարժական համակարգը, տեսողության վիճակը, զարկերակային ճնշումը, ինչն էլ իրականացվել է կրթահամալիրի համապատասախան մասնագետների կողմից: Զննման արդյունքում սովորողները բաժանվել են խմբերի, որպեսզի առարկայի դասավանդումը ըստ ծրագրի լինի առավել արդյունավետ: Եվ եթե հիմնական ու նախապատրաստական խմբերի համար գոյություն ունեն ծրագրեր, որոնք պարբերաբար կատարելագործվում են, ապա հատուկ բժշկական խմբերի սովորողները զրկված են ուսուցանվելուց ըստ ծրագրերի քանզի նրանք մշակված չեն:

Ծրագրի մշակմանը զուգընթաց, որը ամենաբարդն է այս ողջ գործընթացում կրթահամալիրի մասնագետները արդեն իսկ մշակել են «Հատուկ բժշկական խմբերի» ֆիզկուլտուրա առարկայի ուսումնական պլանը առաջինից մինչև տասնմեկերորդ դասարանցիների համար 102 ժամի սահմաններում: Այն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաժինները` գիտելիքների հիմունքներ, ֆիզիկական պատրաստվածության, ադապտիվ ֆիզիկական, մարմնամարզական, աթլետիկական վարժություններ և շարժախաղեր:
Մեր կողմից կարգավորվել են նաև դասերի, որոնք շաբաթական իրականացվում են 2-3 անգամ, կազմակերպման հարցերը: Դասերն անց են կացվում չորս խմբերում, որոնցում տարբեր կարգի ԱՍԿ սովորողների թիվը քառասուն է: Խմբերը ձևավորված են ըստ տարիքի և նոզոլոգիաների, իսկ սովորողների թիվը յուրաքանչյուր խմբում 10 հոգուց ավելի չէ:
Ամփոփելով վերը նշվածը՝ կցանկանայինք հուսալ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնագետների հատուկ խմբերում «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման նախաձեռնությանը կմիանան նաև այլ մասնագետներ, համապատասխան պետական կառույցներ, ինչը էապես կարագացնի ծավալուն աշխատանքը և կբարձրացնի որակը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.