«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Հեգել

Գիմնազիայի տնօրենի ճառերը
(հատվածներ)

Սկիզբը

Անհրաժեշտ է անտիկ աշխարհն ուսումնասիրել այնպես, որպեսզի գիտենանք այն և ավելին՝ ունենանք այն, որպես մի բան, ինչի վրա աշխատում ենք: Իսկ որպեսզի բնության և ոգու սուբստանցիան (անփոփոխ էությունը` հիմքը) դառնա առարկա, պետք է հեռանա մեզնից՝ ստանալով ինչ-որ օտար բանի ձև: Դժբախտ է նա, ում զգացմունքների անմիջական աշխարհն օտարանում է իրենից, քանզի նշանակում է, որ անհատական կապերը, որոնք սրբությամբ միացնում են խելքն ու միտքը կյանքի, հավատի, սիրո և վստահության հետ, քայքայվում են: Տեսական կրթության պայման օտարացման (Entfremdung) համար այդպիսի բարոյական ցավ, հոգեկան տառապանք չի պահանջվում, այլ հուշին, հիշողությանը և մտածողությանը պատկանող ոչ անմիջականով, օտարով զբաղվելու համար ավելի թեթև փորձություն և պատկերացման ջանք: Բայց զատման այդ պահանջն այնքան անհրաժեշտ է, որ այն արտահայտված է մեզնում որպես համընդհանուր և հայտնի ձգտում: Օտարը, հեռուն կրում են ձգողական հետաքրքրություն, որը մեզ կանչում է գործի և եռանդի. ցանկալին հակադարձ համեմատության մեջ է մեր նկատմամբ ունեցած մերձությունից և նրանից, թե ինչքանով է ընդհանուր: Երիտասարդությունը երջանկություն է համարում տնից հեռանալը և Ռոբինզոնի հետ հեռավոր կղզում ապրելը: Անխուսափելի մոլորություն է առաջին հերթին հեռվի ձևի մեջ խորություն փնտրելը: Բայց և մեր ձեռք բերվող խորությունն ու ուժը կարող են չափվել այն հեռավորությամբ, ինչքան որ դուրս ենք սլացել կենտրոնական կետից, որտեղ սկզբում եղել ենք և ուր կրկին ձգտում ենք:

Եվ ոգու այդ կենտրոնախույս ձգտման վրա է հիմնվում ընդհանրապես նրան իր բնական էությունից և վիճակից զատել տալու անհրաժեշտությունը. առանձնացում, որին էլ նա ձգտում է՝ հեռավոր, օտար աշխարհը բնակեցնելով երիտասարդ ոգում: Բայց այդպիսի անջրպետ, որի օգնությամբ կրթության համար իրականացվում է այդ բաժանումը, ինչի մասին այստեղ խոսվում է, հների աշխարհն ու լեզուն են, իսկ մեզ մեզնից առանձնացնող աշխարհն այդ պարունակում է միաժամանակ բոլոր ելակետային պահերը և մեզ դեպի մեզ տանող վերադարձի թելերը, բայց ոգու իրապես համընդհանուր էության տեսքով:

Եթե այդ համընդհանուր անհրաժեշտությունը, որը մտապատկերների աշխարհը ընդունում է որպես լեզու, որպես այդպիսին՝ ուղղենք վերջինիս (իմա` լեզվի - Ա. Տ) ուսումնասիրմանը, ապա ինքնին պարզ է դառնում, որ այդ ուսումնասիրության մեխանիկական կողմը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզապես անխուսափելի չարիք: Քանզի մեխանիկականն անհայտ է ոգուն, որի համար հետաքրքիր է յուրացնել նրա մեջ ամփոփված հում նյութը, իմաստավորել նրանում դեռ չոգիավորվածը և դարձնել այն իրեն հատուկ սեփականությունը:

Լեզվին տիրապետելու այդ մեխանիկական պահի հետ է անմիջականորեն կապված քերականության ուսումնասիրումը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, քանզի այն կազմում է տրամաբանական կրթության սկիզբը. դա մի կողմ է, որին դեռ կանդրադառնամ, որովհետև այն, կարծես, համարյա մոռացության է մատնված: Բանն այն է, որ քերականությունը որպես իր բովանդակություն ունի կատեգորիաներ` բանականության յուրատիպ արգասիք և սահմանումներ. նրանում, հետևաբար, սկսում է ուսումնասիրվել ինքը` բանականությունը: Այդ առավել հոգևոր էությունները, որոնց հետ ծանոթանում ենք առաջին հերթին, ամենաբարձր աստիճանի մատչելի են պատանեկության համար և, ըստ երևույթին, չկա ոչինչ հոգևոր, որ լինի ավելի մատչելի, քան նրանք, քանի որ այդ տարիքի դեռ չզարգացած ուժերը ի վիճակի չեն ընկալել ոգու ողջ հարստությունն իր բազմազանությամբ: Իսկ քերականական աբստրակցիաները (վերացարկումները) բոլորովին պարզ են: Նրանք ասես առանձին տառեր են, այսինքն` հոգևորի ձայնավորներ, որոնցից սկսում ենք, որպեսզի վանկեր կազմենք և հետո սովորենք կարդալ: Հետո, քերականությունը դրանց մատուցումը ևս իրականացնում է այդ տարիքի համար մատչելի ձևով, քանի որ սովորեցնում է տարբերել դրանք արտաքին օժանդակ նշանների օգնությամբ, որոնց մեծ մասամբ լեզուն ինքն ունի. որպեսզի հնարավորություն ունենա ավելի լավ, քան ցանկացած ուրիշը, չհենվելով այդ գույների նյուտոնյան վարկածի կամ մեկ այլ, սկզբնապես բավարար և չափազանց կարևոր տեսության սահմանումների վրա, որպեսզի ուշադրություն դարձվի այդ տարբերությունների վրա: Քանի որ եթե բանականության սահմանումները (քանի որ մենք մտածող էակներ ենք) կան մեր մեջ, և մենք հասկանում ենք դրանք անմիջականորեն, ապա առաջին կրթությունն այն է, որ ունենանք նրանց, այսինքն` դարձնենք նրանց գիտակցության առարկա և կարողանանք տարբերել հատկանիշներով:

Քանի որ քերականության եզրաբանության օգնությամբ սովորում ենք առաջ ընթանալ վերացարկումներում, և այդ զբաղմունքը կարելի է համարել տարրական իմաստասիրության ուսումնասիրություն, ապա ըստ էության այն ոչ միայն միջոց է, այլ նաև նպատակ ինչպես լատիներենի, այնպես էլ գերմաներենի դասերին: Համընդհանուր, մակերեսային, անլուրջ դատողությունը, որի արմատախիլ անելուն պետք էր վերաբերվել ամենայն լրջությամբ, և որի վտարումը մեր վերապրած ուժեղ ցնցումն էր, աղավաղել է ամենուրեք, այդ թվում՝ և այստեղ, միջոցի հարաբերությունը նպատակին և լեզվի նյութական իմացությունն ավելի բարձր է դասել նրա տիրապետման ինտելեկտուալ կողմից: Հին լեզվի քերականության ուսումնասիրումը միաժամանակ ունի այն առավելությունը, որ այն բանականության մշտական և անընդհատ գործունեություն է, քանի որ այստեղ, ի տարբերություն մայրենի լեզվի, որտեղ սովորությունը առանց մտորումների տալիս է բառերի ճիշտ զուգակցումներ, անհրաժեշտ է հաշվի առնել խոսքի մասերի` բանականությամբ որոշվող որոշակի նշանակությունը և նրանց միացման համար օգնության կոչել կանոնները: Բայց հենց դրանով էլ տեղի է ունենում հատուկի մշտական ենթարկվածությունն ընդհանուրին և ընդհանուրի առանձնացումը, որն էլ հենց բանականության գործունեության ձևն է: Այդպիսով պարզվում է, որ քերականության դասական ուսումնասիրումը կրթության ամենաընդհանուր և ազնվաբարո միջոցներից է:

Այդ բոլորը միասին` հների ուսումնասիրումը նրանց ինքնատիպ լեզվով և քերականության պարապմունքները, կազմում են մեր հաստատությունը բնութագրող սկզբունքի հիմնական գծերը: Սակայն այդ կարևոր արդյունքը, ինչքան էլ հարուստ լինի ինքնին, չի ներառում ողջ ծավալն այն գիտելիքների, որոնք ներարկում է մեր նախապատրաստական ուսումնական հաստատությունը: Բացի նրանից, որ հին դասականների ընթերցանությունը ընտրվում է այնպես, որ տրամադրվի ուսանելի բովանդակություն, մեր հաստատությունը դասավանդման մեջ ներառում է նաև մի շարք այլ առարկաներ, որոնք ունեն ինքնին արժեք և արժեք իր համար, հատկապես օգտակար են կամ հարստացնում են մարդուն: Այստեղ բավական է միայն անվանել այդ առարկաները. նրանց ծավալի, դասավանդման սկզբունքի, նրանցում և մյուս առարկաների հետ հարաբերություններում առկա հետևողականության, նրանց հետ կապված վարժությունների մասին կարելի է մանրամասնորեն իմանալ տպագիր ձևով տարածվող հաշվետվությունից: Ընդհանրապես այդ առարկաներն են կրոնը, գերմաներենը՝ հայրենական դասականներին ծանոթանալու հետ միասին, թվաբանությունը, ավելի ուշ` հանրահաշիվը, երկրաչափությունը, աշխարհագրությունը, պատմությունը, տիեզերագրությունը, բնության պատմությունը և ֆիզիկան ներառող ֆիզիոգրաֆիան, իմաստասիրական ներածությունը, այնուհետև ֆրանսերենը (ապագա աստվածաբանների համար՝ նաև հին հրեերենը), նկարչությունը և գեղագրությունը: ….Եթե չհաշվվեն վերջին չորս առարկաները, ապա բոլոր դասարաններում պարապմունքների ժամանակը հավասարապես բաժանվում է սկզբում թվարկված առարկաների և հին լեզուների միջև. ժամաքանակի հաշվառման մեջ հիշատակված չորս առարկաների ներառման դեպքում հին լեզուների ուսումնասիրման համար մնում է ուսումնական ժամանակի ընդամենը երկու հինգերորդը:

Այս առաջին, անցած ուսումնական տարում գլխավոր գործն էր աշխատել սկսելու հնարավորություն ստանալը: Երկրորդ ուսումնական տարում կարելի կլինի ավելի հանգամանորեն և շատ զբաղվել առանձին ճյուղերով, որոշարկել և ձևավորել դրանք որպես ուսումնասիրման առարկա, օրինակ` ֆիզիկայի տարրական հիմունքները: ….Թերությունների վերացման ճանապարհին են նաև բացթողումները, որոնք վերաբերում են…հաստատությունից դուրս կարգապահական վերահսկողության իրականացմանը (այստեղի բնավորության բնույթը և իրենց երեխաների բարեկրթությամբ ծնողների շահագրգռվածությունը թեթևացնում են այդ հոգսը)….

Գերագույն
բարեհաճ որոշումների, Թագավորական գլխավոր կոմիսարիատի բարեհաճագույն վերահսկողության ու գործունեության ընդհանուր ազդեցությունը, նրանց արժանի` ուսուցիչների ջանասիրությունն այս առաջին տարում. այս ամբողջը հանրությունը հնարավորություն ունեցավ գնահատելու բաց քննությունների ժամանակ:

Այս տարին ավարտող վերջին գործողությունը սույն հանդիսությունն է, որով ամենաողորմած կառավարությունը իր գործերին հավելում է նաև հարգանքի պահը և սովորողների հաջողությունների հրապարակային ընդունումը:

Ձեզնից ոմանք, պարոնայք, որպես ամենաողորմած բավարարվածության հավաստիք՝ արդեն ստացել է համալսարան ընդունվելու թույլտվություն. ընդ որում Դուք տեսաք, որ ակն կառավարության նայում է Ձեզ, վստահ եղեք, նա առաջիկայում էլ չի լքի Ձեզ…. Ձեզնից շատերն առաջին անգամ են հեռնում հայրական օջախից: Արդեն մեկ անգամ Դուք բաժանվել եք մայրական կրծքից՝ առաջին անգամ կյանք մտնելով, իսկ այդպես էլ այժմ Դուք բաժանվում եք ընտանիքից՝ կատարելով առաջին քայլը ինքնուրույն կյանքում: Պատանեկությունն առաջ է նայում, բայց մի՛ մոռացեք նաև ետ նայել, հիշե՛ք Ձեր ծնողների նկատմամբ երախտագիտության, սիրո և պարտականությունների մասին:

Ուսուցիչների կարծիքը յուրաքանչյուր սովորողի մասին կընթերցվի դասարանի բոլոր ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ: Այդ գնահատականը ծնողների ցանկությամբ կարող է տրվել գրավոր ձևով: Այդ գնահատականի կարճառոտ արդյունքը` առաջադիմության` ուսուցիչների խորհրդակցությամբ որոշված և ռեկտորատի կողմից հաստատված, համապատասխան տեղն է, որը յուրաքանչյուրը գրավում է իր համադասարանցիների մեջ՝ համաձայն յուր հաջողությունների: Այդ տեղերի հերթական համարը վկայությունն է նրա, ինչի ձեզնից յուրաքանչյուրն արդեն հասել է: Այն կհայտարարվի այստեղ հրապարակավ և հետո կտպագրվի: Ավելի հանդիսավոր կլինի նրանց պարգևատրումը, ովքեր առանձնապես աչքի են ընկել իրենց համադասարանցիների մեջ, և այժմ նրանց սպասում է պարգև ու մրցանակ նորին գերազանցություն պարոն Գլխավոր կոմիսարի ձեռքից: Ընդունեք այն որպես բավարարվածության նշան նրանով, ինչի Դուք հասել եք այս ժամանակահատվածում, և ավելին՝ որպես խրախուսանք Ձեր ապագա վարքի, որպես պատիվ, որը բաժին է հասել Ձեզ. և, վերջապես, որպես սպասում Ձեր հետագա ջանքերի, որպես ավելի բարձր, Ձեզ ներկայացվող իրավունքները Ձեր ծնողների, Ձեր ուսուցիչների, հայրենիքի և բարձրագույն կառավարության:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.