«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Ա. Կուլեմզինա

Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները

Մանկավարժական միակ նպատակն այն դաստիարակությունն ու ուսուցումն է, որի արդյունքում օժտված երեխան օժտված մեծահասակ է դառնում։ Միայն այդպիսի մանկավարժական մոտեցմամբ կարող ենք երեխայի արժանապատվությունը խնայել, քանի որ օժտված երեխան միայն այդ դեպքում ուսումնական գործունեության առարկա չէ, այլ մասնակից (գործող), և մանկավարժական առավել կամ պակաս ամբողջական  օգնությամբ ուղեկցելով նրա աճին` նրան ոչինչ չեն պատվաստում, ինչպես միչուրինյան խնձորենուն։

Օժտվածության մանկավարժության ոլորտի մասնագետների կարծիքով մանկան օժտվածության մինչև հասունություն զարգացման երկարաժամկետ նպատակը ոչ միշտ է հասանելի. յուրաքանչյուր սերնդի մեջ օժտված երեխաների տոկոսը մի քանի անգամ մեծ է օժտված մեծահասակների տոկոսից` անկախ նրանից` օժտված երեխաները «հատուկ ծրագրերով» են սովորել, թե ոչ. ամբողջ աշխարհի մասնագետների համար մինչ այժմ առկա է «հրաշամանուկի վաղանցիկ խելքի», «մարող տաղանդի», «արգելակված օժտվածության» խնդիրը։ Հետևաբար, գիտնականները` հոգեբանները և մանկավարժները, չնայած իրենց ջանքերին, ոչ միշտ են կրթական գործընթացին տրամադրում այս խնդրի ճիշտ լուծման տարբերակներ։

Ներկայումս մասնագետները հասկացել են, որ խնդիրն այն չէ, որ երեխաները հաջողությամբ գլուխ հանեն օժտված երեխաների համար մշակված հատուկ կրթական ծրագրերից (իրականում դա դատարկ բան է), այլ այն, որ արդյունքում ինքը օժտված երեխան զարգանա։ Այսպիսով, գլխավոր խնդիրը դառնում է ոչ այնքան օժտվածությունը (նրա ինչ-ինչ կողմերը կամ գործառույթները, որոշված  առանձին կարողությունները կամ դրանց սաղմերը) զարգացնող ծրագրերի մշակումը, որքան այդ օժտվածությունը կրողի` երեխայի ողջ անհատականությունը։ Որպես կանոն` հենց այս քննությունը չեն բռնում օժտված երեխաների համար ստեղծված կրթական ծրագրերը։ Ինչո՞ւ է այդպես։

Փոխառենք Մ. Լյուշեռի փոխաբերությունը` «անհատականության խորանարդ», որի չորս անկյուններում դասավորված են ֆիզիկական, մտավոր-արդյունավետ, զգայական-կամային և և սոցիալական- հաղորդակցական բաղադրիչները, որը ներկայացնում է մարդու անհատականության կառուցվածքի պարզեցված սխեմա: Ուսումնասիրենք որոշ իրավիճակներ, երբ իրականում մանկավարժական գործնթացում շեշտը դրվում է մի ինչ-որ  որակի զարգացման վրա: Օրինակ` ի հաշիվ մյուս բաղկացուցիչների զարգացնելով  մտածողությունը` ասես ուժեղացնում , ծանրացնում ենք միայն մեկ անկյունը:  Ի՞նչ է կատարվում խորանարդի հետ: Նա ձևափոխվում է: Այդպես էլ կձևափոխվի երեխայի անհատականությունը, եթե օժտված երեխայի դաստիարակության մեջ աչքաթող արվեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հասարակական և զգացմունքային ակտիվ գործունեությունը, ոգեղեն և հոգեկան պահանջմունքները։ Դրա օրինակը մասնագիտացված ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցների (նրանց ժամանակակից տարբերակների) շրջանավարտներն են:

150 միավորից բարձր IQ–ով այդ երիտասարդները, ռուսերեն հասկացությունները շրջանցելով, կարող են բանաստեղծությունն իսպաներենից ճապոներեն թարգմանել, բայց նրանք անկարող են արդյունավետ հաղորդակցման մեջ մտնել, ընտանիք ստեղծել, կրել պատասխանատվություն, որովհետև նրանց կատարած սոցիալական, սեռական դերերի ցանկը շատ մանկամետ (ինֆանտիլ) է:

Այսպիսով, հատուկ ուսուցման միջոցով երեխաների զարգացման մեջ մտավոր բաղակացուցչի գերակայությունը  շատ նենգ բան է նախ և առաջ այն պատճառով, որովհետև խախտվում է երեխայի անհատականության աճի և կայացման հավասարակշռությունը:  Այնինչ դեռ Լ. Ս. Վիգոտսկին այդ տիպի սխալներից զգուշացնելու համար գրել է. «Մանկավարժության ընդհանուր օրենքները միայն այն դեպքում կարող են դառնալ գիտական օրենքներ, երբ դաստիարակության բոլոր ոլորտներում դրվում են նույն կերպ` նկատի ունենալով, որ աննորմալների, հաշմանդամների և տաղանդավորների դաստիարակությունը վաղուց համարվում է մանկավարժության տարածքից դուրս»: Բացի դրանից, անհատականության պաշտպանողական այդպիսի մեխանիզմը, ինչպիսին մտավորականացումն է, կարող է «խելքին զոռ տալու», ինքնատիպություն ցուցադրելու կերպ ընդունել: Այդ դեպքում առանց հատուկ հոգեբանական որոշման դժվար է տարբերել` երեխան իրոք մտավոր օժտված է, թե նրա խելոքությունը կողմնորոշիչ դեր կատարող, նևրոզից առաջացած տագնապը վերացնելուն ուղղված հոգեբանական պաշտպանություն է: Վերջին դեպքում նրա ինտելեկտը զարգացնելը, նրա ինքնատիպությունը  խրախուսելը նշանակում է խորացնել նևրոզը:

Շարունակելով քննարկել մտավոր-արդյունավետ ոլորտը և նրա գերակա և նպատակաուղղված զարգացման վտանգները`անհրաժեշտ է կանգ առնել օժտված երեխաների ստեղծագործական եռանդի վրա:

Յուրաքանչյուր կարողություն գործունեության մեջ դրսևորվում է արդյունքի ձևով, որն էլ շահագործվում է կրթական գործընթացի չափահաս մասնակիցների կողմից։ Չնայած որպես անհատի համակարգային որակ` մանկան օժտվածության անկումներին և ճգնաժամերին, որպես անհատականություն` օժտված երեխայի զարգացման անկումներին և ճգնաժամերին` «կրթական համակարգ – օժտված երեխա» հարաբերություններն այնպես են կառուցված, որ օժտված երեխան պետք է արդյունք` ստեղծագործական ինչ-որ արտադրանք տա։  Ընդ որում կրթական համակարգն իր կողմից պարտավորվում է իրեն թույլատրվող բոլոր միջոցներով զարգացնել օժտված երեխայի ստեղծական ներուժը։ Հատուկ կազմակերպված պայմաններում ստեղծականության զարգացումը ախտահարում է երեխաների նյարդերը, նրանց անհանգիստ, ագրեսիվ դարձնում, հանգեցնում դյուրագրգռության, ընկճախտի, հոգեկան հիվանդությունների, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտ առաջացնում. մի խոսքով` կազմալուծող դեր ունի։

Օժտված երեխայի անհատականության զարգացման մտավոր-արդյունավետ ոլորտը քննարկելիս հարկ է ստեղծական ակտիվության ևս մեկ խնդրի` երևակայության զարգացմանն անդրադառնալ։ Ավանդաբար երևակայության զարգացումը համարվում է մանկավարժության պատվավոր խնդիրը։ Ընդ որում երևակայությությունը, ֆանտազիան, ստեղծականությունը, ստեղծական ներուժը հոմանիշներ են համարվում, թեև այդ հասկացությունները տարբեր գիտությունների և տարբեր կարգերի են վերաբերում։ Երեխայի երևակայությունը ոչ թե ստեղծագործական, այլ ներնաձնային ինչ-որ հակասությունից առաջացած նյարդային` հոգեբանական պաշտպանության գործառույթ իրականացնող հիմք կարող է ունենալ։ Այդ դեպքում, զարգացնելով երևակայությունը` որպես անձի պաշտպանական մեխանիզմ, ընդամենը խորացնում ենք երեխայի նևրոզը։ Այդպիսի երեխաները տարեցտարի, ցավոք, ավելանում են։

Վիճակագրությունն այդ դեպքերը քննարկում է դպրոցին չհարմարվողականության դասում, այնինչ դրանք, ավելի շուտ, դպրոցական խաթարումներ են։  Երեխայի առողջ, սակայն դեռ չձևավորված անհատականության համար նույնպես երևակայության նպատակաուղղված զարգացումը անվտանգ չէ։ Զարգացած երևակայությունից` մինչև երազկոտություն, իսկ երազկոտությունից մինչև կրավորականություն մեկ քայլ է։  Երազելիս մարդ հեռանում է աշխարհում իրերի իրական դրվածքից և իրականության զգացման կորստով ապրում է երևակայության ոլորտում։ Նա խառնում է իրականության և հորինվածի հասկացությունները, իր և ուրիշների երազներին ու ցնորքներին է հավատում։ Այդպիսի մարդը կա՛մ սոցիալապես ակտիվ չի լինի, քանի որ նրա ողջ էներգիան ծախսվում է երազկոտության վրա, կա՛մ ցնորքը իրականացնելուն ուղղված նրա հասարակական ակտիվությունն ուրիշ մարդկանց տառապանք և զոհողություն կպատճառի։  Ստեղծական գործողության արմատները ոչ այնքան երևակայության և, առավել ևս ֆանտազիայի մեջ են, որքան նախ՝ անձի իմացականութան  ոճական բնութագրման՝ կիասանկախության, ամբողջը իբրև կառույց ընկալելու դիվերգենության (միևնույն խնդրի համար բազմաթիվ լուծումներ փնտրելու ստեղծագործական մտածողությունը – ծանոթ.՝ թարգմանչի) և երկրորդ՝ երեխայի անհատական իմացական փորձի։ Ստեղծագործաբար՝ ասել է թե ինքնուրույն և արտահայտիչ դրսևորել սեփական ներաշխարհը։ Դրա համար անհրաժեշտ են՝ ինքնուրույնություն, արտահայտչականություն և ներաշխարհ։ Հետևաբար, եթե երեխային անհատական իմացական փորձ կուտակելու հնարավորություն տրվի, եթե երեխային հնարավորություն ընձեռվի սուբյեկտը լինելու սեփական գործունեության, որի մեջ նա կարող է իր ֆիզիկական, հոգևոր և ոգեղեն պահանջմունքներն իրականացնել, ապա առանց «ստեղծագործական զանգված աճեցնելու» հատուկ վարժությունների էլ նրա ստեղծագործական արդյունավետության ցուցանիշները բավականին բարձր կլինեն։ Այսպես, նկատել ենք, որ երբեմն կրթական գործընթացում շեշտը դրվում է մեծապես մտավոր-ստեղծական ոլորտի զարգացման վրա, և մեր պայմանական գծած անհատականության խորանարդի չորս անկյուններից միայն մեկն է ծանրաբեռնված լինում։

Այս տվյալներից կարելի է անել ուսումնական գործընթացում մտավոր ճնշումը թուլացնելու մակերեսային, սակայն ոչ ճիշտ հետևությունը։ Ընդ որում դա անհնար է ոչ այն պատճառով, որ խիստ ուսումնական պլան և այլ օբյեկտիվ, մեծահաստակների ստեղծած պայմանականություններ կան, այլ այն պատճառով, որ հենց երեխան՝ մտավոր առումով օժտված երեխան, նրա ուղեղը այդ մտավոր ճնշման կարիքն ունեն։  Պահանջմունքները տարբեր են լինում։ Մտավոր պահանջմունքների, ինչպես և մյուս պահանջմունքների չբավարարվածության պատճառով կարող է դեպրիվացիա (հոգեբանական վիճակ, որի առաջացումը պայմանավորված է կենսականորեն անհրաժեշտ պահանջմունքների բավարարման հնարավորությունների էական սահմանափակման պայմաններում մարդու կենսագործունեությունից. – ծանոթ.` թարգմանչի) առաջանալ, որն էլ, ըստ էության, նևրոզ է առաջացնում։ Ինչպես պարզվում է, որպես պոտենցիալ վտանգ՝ նևրոզ է սպառնում երկու դեպքում՝ օժտված երեխայի մտավոր ոչ բավարար ակտիվության և գործունեության մյուս ձևերի հաշվին մտավոր տիպի գործունեության գերակշիռ ակտիվության դեպքում։  Հետևաբար ելքը ծանրաբեռնվածությունը հավասար բաշխելն է. ինչքան ծանրաբեռնված է մի անկյունը, այդքան էլ պիտի բեռնել մյուսը, որպեսզի խորանարդը դիմանա և չծռմռվի։ Ինչպե՞ս չհիշենք այն նույն 60-ականների կեսերի ֆիզիկա-մաթամատիկական գիշերօթիկ դպրոցների զբոսաշրջային ակումբները։ Այսպիսով, մանկավարժական ավերածությունից օժտված երեխաների  անհատականությունը չափազանց շատ ձևափոխվի, եթե «կրթական համակարգ - օժտված երեխա» հարաբերության մեջ հարգանքի հավասարակշռությունը վերականգնվի:  Մեր կարծիքով, դրա համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները:

  1. Շեշտը երեխայի օժտվածությունից տեղափոխել հենց օժտված երեխայի անհատականության վրա:
  2. Շեշտը օժտված երեխաներին վերաբերող մեր խնդիրներից տեղափոխել հենց օժտված երեխաների վրա:
  3. Շեշտը օժտվածության որոշ որակների կամ գործառույթների նպատակաուղղված զարգացումից տեղափոխել մանկավարժական օգնության գործընթացի, օժտված երեխայի, իսկ նրա մեջ` նաև իր օժտվածության, բնական աճի և հասունացման համար պայմաններ ստեղծելու վրա։

Ահա այդպես, խառնելով երեք շեշտերը,  մենք կարծես թե ավելի հստակում ենք ֆոկուսային հեռավորությունը, և երեխաները, օժտված երեխաները ավելի տարբերվող, հետևաբար նաև ավելի մոտ են դառնում: Կրթական կամ դաստիարակչական, այսպես կոչված` օժտված երեխաների զարգացման ծրագրերը երբեմն երեխայի կարողությունները չեն զարգացնում, այլ միայն շահագործում են դրանք: Ուսուցիչներին և ծնողներին երեխայի ստեղծագործական արդյունքը հարկավոր է մոտավորապես այնպես, ինչպես հեթանոսներին` ֆետիշը: Օլիմպիադաները, մրցույթները, փառատոնները, կոնֆերանսները թուլացնում են երեխայի օժտվածությունը, ինչպես այն ջլատում են նաև մեծերի ակնկալիքներն ու հույսերը, որոնց երեխան փորձում է համապատասխանել։

Այստեղ միայն պարադոքսների ենք հանդիպում: Մի կողմից` հասարակության մեջ երեխայի օժտվածությունը շատ մեծ պահանջարկ ունի, իսկ մյուս կողմից` օժտվածությունը ճգնաժամի մեջ է ընկնում ինքնիրացվելու, իր կարողությունները դրսևորելու անհնարինությունից: Խնդիրն այն է, որ մեծերի հասարակությունը, անշուշտ, լավագույն ցանկություններից ելնելով, պահանջում է ոչ թե այն, ինչ կարող է երեխան անել, այլ այն, ինչ ինքն է կամենում, որ իր երեխան անի: Օժտված երեխաներին մեծերն ասես ասում են. «Արդարացրու իմ հույսերը»: Մանկավարժական փորձի մեջ այդ խնդիրը շատ է նկատելի: Երբ ուսուցիչը ոչ թե հատուկ այդ երեխայի  մոտակա զարգացման անհատական և առանձնահատուկ գոտու հաշվառմամբ է ուսուցանում, այլ ըստ սովորության ներկայացնելով համընդհանուր նմուշը, ստանդարտը, ստերիոտիպը` այսինքն` իր հավակնություններն ու ակնկալիքները: Անհատական կոնսուլտացիաների ժամանակ օժտված երեխաները մեզ հաճախ պատմում են, օրինակ` այսպիսի բաներ. «Ինձ չեն հասկանում, ես վարժվել եմ։ Հասկացել եմ, թե ինձնից ինչ են ուզում, և այնպես եմ անում, որ ուսուցիչը գոհ մնա:  Բայց իրականում խնդիրը կարելի է լուծել ևս չորս եղանակով, սակայն այդ եղանակները մաթեմատիկայից չեն: Դրա համար էլ նրանց օլիմպիադա չեն ուղարկում, և նրանք ուսուցչին չեն հետաքրքրում, բայց  ձեզ, եթե ուզում եք, կպատմեմ: Ահա այսպես կլուծեր մաթեմատիկայի ուսուցիչը, ահա այսպես` շախմատիստը, այդպես` փիլիսոփան, իսկ ահա այսպես` մուկը, ինչպես գիտեք` մկների տրամաբանությունը շատ հետաքրքիր է»:

Օժտված երեխայի դրաման այն է, որ նրա վարքը, նրա ապրումները և հենց նրա կյանքը կարող են լինել և որպես կանոն իրականում լինում են շրջապատող մեծերի` ուսուցիչների, դաստիարակների, հոգեբանների և ծնողների այս կամ այն պահանջմունքներին սպասարկող միջոցներ։ Այդպես նա ավելի բարեկիրթ է դառնում, աստիճանաբար կորցնում է իր շնորհը`դա փոխելով ճանաչման, գովեստի, հոգատարության, ուշադրության և նման բաների հետ:   

Հետն էլ վատնում է իր սեփական կյանքը, իր ապրումները, իր գործողությունները, ինքն իրեն է վատնում: Ահա այն հոգեբանական բանտը, որում հայտնվում է օժտված երեխաների մեծամասնությունը: Այդպիսի զնդանից դուրս եկած նախկին օժտված երեխաները, դառնալով շարքային մեծահասակ, ընդունակ չեն միայն ստեղծագործական ակտի, այլև զգացմունքների անկեղծ և անմիջական արտահայտման ընդունակ չեն: Նրանք ընդունակ են զգալու միայն այնպիսի զգացումներ, որոնք թույլ է տալիս զգալ ծնողներից և ուսուցիչներից ժառանգություն ստացած ներքին ցենզուրան: Այդպիսի ինքնավերահսկման հատուցումը լինում են ընկճախտը և հոգեկան դատարկությունը: Իսկական Ես-ը երբեք չի դրսևորվում, քանի որ չզարգացած վիճակում է մնացել: Այդ պատճառով էլ նրանք չեն կարողանում ստեղծագործել, չէ՞ որ ստեղծագործաբար` նշանակում է ինքնուրույն և արտահայտիչ ցույց տալ սեփական ներքին աշխարհը: Կրկնում ենք` դրա համար ամենաքիչը անհրաժեշտ է ինքնուրույնություն, արտահայտչականություն և ներքին աշխարհ: Այդ մարդիկ մանուկ հասակում դավաճանել են իրենց Ես-ին: Այո, երեխաներ կան, ովքեր ծնողների և ուսուցիչների ներկայացրած պահանջներին ամբողջությամբ համապատասխանում են: Մի տեսակ մեծացած փոքրացածներ են. ծանոթ պատկեր է: Նրանք նրբանկատ են և ուշադիր, և քանի որ ամբողջությամբ կողմնորոշված են դեպի մեծահասակների կողմից գնահատվելը, իրենց գործունեության, իրենց անձի գնահատումը,  նուրբ նյարդա-հոգեբանական կերտվածք ունեն, ուստի նրանց հեշտ է շահագործելը: Շահագործման դեմ երեխան միանգամայն անպաշտպան է: Մանուկ ժամանակ չկայացած ծնողներն ու մանկավարժները օժտված երեխայի մեջ ոչ թե նրան են իրականացնում, այլ հենց չկայացած իրենց. մի՞թե սա շահագործում չէ:  

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ մեծահասակները նույնպես անօգնական են։ Նախ` չեն հասկանում, որ իրենց կողքին, իրենց ազդեցության ոլորտում հայտված օժտված երեխան իրենց համար ընդամենը իրենց չիրագործված և ենթագիտակցորեն ճնշված պահանջմունքների փոխհատուցումն է, և երկրորդ` նույնիսկ գիտակցելով դա` ոչինչ չեն կարողանում անել։ Ի՞նչ կլինի, եթե մեծահասակները չեն օգնում երեխային` գտնելու ինքն իրեն։ Եթե են կարողանում իրական Նրան ճանաչել և իրագործել։ Եթե նրանք կամա թե ակամա երեխայի օգնությամբ ջանում են իրենց խնդիրները լուծել և իրենց պահանջմունքները բավարարել։ Այդպիսի հարաբերությունը հարուստ և կայուն կարող են լինել, սակայն այդ կապի գլխավոր բաղադրիչը բացակայում է. այն պայմաններ չի ստեղծում, որ երեխան կարողանա իր զգացումներն ու տպավորություններն արտահայտի։ Երեխան իր օժտվածության չափով իր մեջ զարգացնում է այն որակները, որոնք իր մեջ մեծահասակներն են ուզում տեսնել, քանի որ միայն դա է երաշխավորում նրանց սերը, սակայն հետո ամբողջ կյանքում դա խանգարում է, որ ինքը ինքը լինի։

Այս դեպքում տարիքային պահանջմունքները ոչ միայն չեն ներառվում, այլ հակառակը` անտեսվում են և մնում չգիտակցված։ Յուրաքանչյուր երեխա մեծերի հետ, հասկացված և իսկապես ընդունված լինելու բնական պահանջ ունի։ Երեխան ցանկանում է մի տեսակ արտացոլվել մեծահասակի մեջ։ Նա նայում է մեծին և նրա մեջ հենց իրեն է տեսնում։ Սակայն դա հնարավոր է միայն այն պայմանով, որ մեծահասակը երեխայի մեջ միակ և անկրկնելի էակ տեսնի` անհատականություն, և ոչ թե իր սեփական ակնկալիքները, վախերը, նպատակները, որոնք արտացոլում է երեխայի վրա։ Վերջին դեպքում մեծը տեսնում է ոչ թե երեխային, այլ իր խնդիրները, իսկ երեխան իրեն ոչ մի տեղ չի տեսնում: Չհայտնաբերելով իրեն` նա իրեն կորցնում է: Եվ այսպես, անհատի կողմից ճանաչողական փորձի կուտակում, անհատական կենսափորձ, սեփական գործունեության սուբյեկտը լինելու հնարավորություն. ահա այն հիմքերը, որոնց վրա օժտված երեխաներին լիարժեք մանկավարժական օգնություն է կառուցվում: Դաստիարակության ընթացքում հեշտ է նկատել, թե ինչ ուղղությամբ է   ցանկանում շարժվել երեխան: Ավելի ճիշտ` որ ուղղությունն է նրան ձգում, երբեմն իր կամքից և գիտակցությունից անկախ: Շատ օժտված մեծահասակներ են իրենց ինքնակենսագրական նոթերում գրել հատուկ ուղղվածության զգացման մասին, որով համակվել են հանդիպելով նրան, որը հետագայում պետք է դառնար իրենց գործունեության և հետաքրքրությունների ասպարեզը:

Տարբեր տարիքում կարող է լինել փորձի բյուրեղացումը, որը համարվում է սեփական Ես-ը գտնելու անհրաժեշտ պայմանը: Խոսքը նախ և առաջ երեխայի արարքի մասին է, երկրորդ` մեծահասակի անձի մասին է, որը նրա կողքին է: Իհարկե, երեխան կարող է կառուցել իր անձը միայն ինքնուրույն` որպես մոդել կամ կաղապար օգտագործելով մեծահասակի` իրեն հարազատ մարդու անձը, իսկ որպես ցեմենտ` իր սեփական արարքները: Այսպիսով, օժտված երեխաներին մասնագիտական օգնությունը հիմնվում է 2 հիմնաքարերի վրա` մեծի անձը և երեխայի արարքները։ Կրթական համակարգի դերն այն է, որ ստեղծի այնպիսի միջավայր, որում երեխան կարողանա իրեն հարմար կաղապար գտնել, և որը նրան մղում է արարքներ կատարելու:

Երեխան մեծահասակի անձը որպես իրենի կառուցման կաղապար կարող է սկսել օգտագործել միայն այն դեպքում, եթե այդ անձը իրեն մոտ է:  Այդ  մտերմությունը կարող է առաջանալ, եթե միայն հարաբերությունները կառուցված լինեն որպես երկու ազատ իրավահավասար մարդկանց հարաբերությունները: Երեխան արժանի է հարգանքի, ինչպես ցանկացած մարդկային անհատականություն, որովհետև նա մարդ է: Արարք կատարելու համար անհրաժեշտ է ազատություն, ավելի ճիշտ` ազատության որոշակի աստիճան: Գոնե խաղալ-չխաղալու, գնալ-գալու և այլն: Եթե երեխան շրջապատված է պարտադրանքով, նորմերով, ռեժիմով, դասացուցակով, ուսումնական պլանով, արարքներ կատարելու տեղ չի մնում, արաքների համար տարածք չկա:   Հետևաբար անհատական ճանաչողական և կենսական փորձը ավելացնելու տարածք չկա, հետևաբար Ինքը Ինքը դառնալու հնարավորություն չկա։ Նրա համար, որ օժտված երեխան օժտված մեծահասակ դառնա, մանկավարժական գործընթացը պետք է կառուցված լինի մանկավարժական աջակցության ռեժիմով` ուղղված օժտված երեխայի անհատականության պահպանությանը և օժտվածության աջակցմանը` երեխային տրամադրելով.

  1. անձնական ճանաչողական փորձը ձեռք բերելու իրավունք,
  2. սեփական գործունեության սուբյեկտը լինելու իրավունք. այսինքն` ձեռք բերել սեփական կենսափորձը, ուղղակի Ինքը դառնալու իրավունք տալ։ Պարզվում է, դա մանկավարժական շատ դժվար խնդիր է:

Կարող ենք առաջարկել պայմանական 5 սանդղակ, որոնք համապատասխանաբար մանկական օժտվածության մանկավարժության մեջ իրագործում են լիարժեքության սկզբունքը: Սահմանները այն շեշտադրումներն են, որոնք օժտված երեխաների հետ իր աշխատանքում մանկավարժն է դնում, այն առաջնայնությունները, որոնք նա իր համար հայտնաբերում է:  Այս սանդղակով շարժվելը կարող է անսահման դանդաղ կամ արագ լինել, իսկ կանգառը` պատահմամբ կամ հստակ նշանակետին դիպչել: Կախված այն բանից, թե որպես իր մասնագիտական գործունեությունը կառուցելու հիմք` ինչպիսի հանգուցային կետեր է ընտրում մանկավարժը, մանկական օժտվածության մանկավարժությունը մանկավարժական աջակցության կամ մանկավարժական խոչընդոտի բնույթ է ստանում։ Ամեն դեպքում մանկավարժի պրոֆեսիոնալիզմը ենթադրում է այս սանդղակներով շարժվելու ուղղության և միջոցների գիտակցված ընտրություն:

1. Երեխայի օժտվածություն

Օժտված երեխայի անհատականություն

2. Երեխայի օժտվածության վերաբերյալ մեծերի հավակնությունները և խնդիրները

Օժտված երեխայի անհատականությունը

3. Օժտվածության որոշ որակների կամ գործառույթների նպատակաուղղված զարգացման գործընթաց

Օժտված երեխայի աճի և հասունացման և, միայն որպես հետևանք, նրա օժտվածության զարգացման համար պայմանների ստեղծման մանկավարժական աջակցություն

4. Պատրաստի լուծումների միջավայրում տեղավորված երեխա

 

Երեխային սեփական իմացական փորձի և կենսափորձի ձեռքբերման իրավունքի վերապահում

5. Երեխան՝  որպես մեծահասակների գործունեության առարկա

 Երեխային սեփական գործունեության սուբյեկտը լինելու իրավունքի վերապահում

  


Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի սովորողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.