«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

 
Աշոտ Տիգրանյան

Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում
(հանրակրթություն. փորձ և հիմնախնդիրներ)
թեզիսներ

Պետք է հաղթահարել սեփական անզորության բազմադարյան սինդրոմը.....մուտք գործել մեծ քաղաքականություն` ուրիշներին և իհարկե սեփական ժողովրդին սպառնացող աղետը կանխելու նպատակամղվածությամբ:
Տիգրան Հայրապետյան

Հասարակագիտական բնույթի հանրակրթական առարկաները կաղում են երկու ոտքից: «Պատմություն» առարկայի բովանդակության 2/3-ը կազմում են ռազմաքաղաքական իրադարձությունների նկարագրությունները: Պատահական չէ, որ սովորողների գերակշիռ մեծամասնությունը դժվարանում է մշակութային և առավել ևս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ու երևույթներ քննարկելիս: Սակայն առաջին հայացքից անհասկանալի է քաղաքական իրադարձությունների մեխանիզմների անըմբռնողությունը: «Հասարակագիտություն» առարկայի և´բովանդակային, և´մեթոդական բաղկացուցիչները, հատկապես` 8-րդ և 10-րդ դասարաններում, ոչ թե համակցված են (ինչպես ենթադրում է առարկայի անվանումը), այլ կցմցված: «Տնտեսական և հասարակական աշխարհագրություն» առարկայի ընդգրկած նյութը թերի է, միաժամանակ խճողված փաստերով, իսկ խնդիրները պարզ են, հաճախ`պարզունակ:

Հայաստանյան իրականությունում առկա է սոցիալ-գաղափարական և քաղաքական ընդգծված բևեռացում, որին հավելվում են պետության կենսունակությանը, ավելին` գոյությանը սպառնացող արտաքին մարտահրավերները:

Ելնելով վերոշարադրյալ իրողություններից և այդ համատեքստում կարևորելով քաղաքագիտական գիտելիքներն ու հմտությունները` տեսնում ենք առկա բացը լրացնելու երեք հիմնական ճանապարհ`1) համապատասխան գիտելիքների դեպի բարդացում վեկտորով ներառում հիմնական դպրոցի «Պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերում. 2) 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն» բաժնի ծրագրային բովանդակության արմատական ռեֆորմացիա համակցման և գործնականացման ճանապարհով. 3) «Քաղաքագիտության հիմունքներ կամ ներածություն» առարկայի ներառում ավագ դպրոցի ուսումնական պլանում:

Մեր փորձը վկայում է, որ վերոշարադրյալ ուղիներից առաջին երկուսը պետք է լինեն հանրակրթորեն համընդհանուր, իսկ երրորդը` հայագիտական դասարանների երեք առանցքային առարկաներից (հայերեն, հայ իմաստասիրական ժառանգություն, այդ թվում`«Սասնա ծռեր», քաղաքագիտություն) մեկը: «Ինչո՞ւ» բնական հարցին պատասխանում ենք չորս որովհետևներով`

    1. Արարիչը հավերժ ներողամիտ չի կարող լինել կամքի ազատությունը դարավոր սխալականությամբ չարաշահող էությունների նկատմամբ.
    2. հզոր է այն պետությունը, որն ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է.
    3. խաչմերուկը փակուղի դարձնում են ապաշնորհ իշխանությունները, իսկ փակուղին խաչմերուկ`գիտակ և ունակ հասարակությունը.
    4. բարդութավորված, հետևաբար թերարժեք է այն անհատը, ով անզոր է ընկալելու իրականության զարգացման հարացույցը։
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.