«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Զգացողությունների դաստաիարակությունը և դիդակտիկ նյութի ձևավորումը

Ընդհանուր զգացողության դաստիարակում: Շփումային, ջերմային, քաշային զգացողություններ

սկիզբը

Շփման և ջերմային զգացողությունները սերտորեն կապված են իրար հետ, որովհետև տաք վաննաները և ընդհանրապես ջերմությունը սրում են զգացողությունները: Քանի որ շփումային զգացողության փորձառության համար անհրաժեշտ է հպվել առարկաներին, ապա տաք ջրով լվացվելը ևս մի առավելություն ունի. ներշնչելով երեխային մաքրասիրության սկզբունքը` նրան սովորեցնում ենք անմաքուր ձեռքերով ձեռք չտալ առարկաներին: Ահա թե ինչու եմ իրական կյանքի ընդհանուր հասկացությունները կապում ձեռքերը լվանալու, եղունգները մաքրելու և շփումային խթանները տարբերակելուն նախապատրաստող նման այլ վարժությունների հետ:

Մատների ծայրերով (այսպես կոչված` մատերի բարձիկներով) հպումների սահմանափակումները պայմանավորված են կյանքի փորձով: Այդ վարժանքները, քանի որ նախապատրաստում են կյանքին, պետք է դառնան դաստիարակության անհրաժեշտ փուլ, որի ընթացքում մարդը մատների ծայրերի միջոցով վարժում և գործածում է շփումային զգացողությունները: Ես ստիպում եմ երեխային ձեռքերը օճառով լվանալ թասի մեջ, մյուս թասի մեջ ձեռքերը տաք ջրով պարզաջրել: Հետո նրան ցույց եմ տալիս` ինչպես չորացնի ձեռքերը. վարժեցնում եմ ձեռքերը ճիշտ լվանալուն: Հետո երեխային սովորեցնում եմ ճիշտ շոշափել, այսինքն` ինչպես պետք է ձեռք տա մակերեսին: Դրա համար պետք է բռնել երեխայի մատները և դրանց ծայրերը թեթակիորեն սահեցնել առարկայի մակերեսով:

Մեր տեխնիկայի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ երեխային սովորեցնում ենք շոշափելու պահին աչքերը փակ պահել: Մենք փորձում ենք բացատրել, որ այդպես տարբերություններն ավելի լավ կզգա, և նրան սովորեցնում ենք փակ աչքերով տարբերել հպումների փոփոխությունները: Նա դա շատ արագ է յուրացնում, ակնհայտ է, որ այդ վարժանքը նրան դուր է գալիս:

Նման վարժություններից հետո երեխաները հաճախ մոտենում են մեզ, աչքերը փակած` հպվում են մեր ափերին կամ հագուստի կտորին, հատկապես ատլասե կամ խավոտ մասին: Երեխաներն իսկապես վարժում են շփողական զգացողությունները. նրանց համար չափազանց հաճելի է հպվել որևէ փափուկ մակերեսի, և նրանք շատ նրբորեն տարբերում են տարբեր տեսակի թղթերի մակերեսները:

Մեր դիդակտիկ նյութը կազմված է.
ա) Երկար, ուղղանկյուն տախտակից` բաժանված 2 հավասար ուղղանկյունների, որոնցից մեկը ծածկված է շատ հարթ մակերես ունեցող բարակ ստվարաթղթով, իսկ մյուսը` փայլուն թղթով:
բ) Նախորդի նման տախտակից` ծածկված հարթ ստվարաթղթի և փայլուն թղթի իրար հաջորդող շերտերով:
գ) Նախորդի նման տախտակից`  ծածկված է փայլուն թղթի և հղկաթղթի իրար հաջորդող շերտերով:
դ) Փոքրիկ տախտակից, որտեղ տարբեր հարթության շերտեր են դասավորված` սկսած մագաղաթից մինչև առաջին տախտակի փայլուն թուղթը:

Հետո ես երեք հավաքածու պատրաստեցի` հարթ քարտերի, հղկաթղթե քարտերի և նյութերի: Նյութերը տեղավորված են մեր ներդիրների բնիկներով արկղերի նման մի արկղում: Վերցնում ենք երկու տեսակի խավոտ կտոր, երկու կտոր ատլաս, մետաքսյա երկու տարբեր կտոր, բրդե կոպիտ և նուրբ գործվածքներ, կտավ և թղթե գործվածք:
Ջերմային զգացողությունների վարժեցման համար ես մետաղե բաժակներ եմ օգտագործում, որոնք լցված են տարբեր ջերմաստիճանի ջրով (ջերմաստիճանը չափում եմ ջերմաչափով): Պատվիրել եմ նաև հարթ մատաղե ամաններ, որտեղ կարելի է ջուր լցնել: Ամեն աման կափարիչ և ջերմաչափ ունի: Դրանց շոշափումը դրսից ջերմության ցանկալի տպավորությունը տալիս է:

Երեխաներին նաև ձեռքերը տալիս սառը ջրի, գոլ ջրի, տաք ջրի մեջ, վարժանք եմ դնել, որը երեխաներին շատ է դուր գալիս: Այդ տիպի վարժություն կարելի կատարել նաև ոտքերով, բայց դեռ դրա առիթը չեմ ունեցել:

Չափային զգացողության (քաշի, ճնշման) դաստիարակության համար մեծ հաջողությամբ օգտվել եմ կես սմ հաստությամբ 6x8սմ չափսերով փայտե տախտակներից: Այդ տախտակները պատրաստված էին տարբեր տեսակի` ակացիայի, ընկուզենու և եղևնու փայտից: Դրանց կշիռը 24, 18, 12 գրամ է, հետևաբար դրանց կշիռների տարբերությունը ըստ հերթականության 6 գրամ է: Տախտակները պիտի շատ հարթ, հղկված մակերես ունենան, որ նվազագույն անհարթություն չմնա, սակայն պահպանված լինի յուրաքանչյուրի բնական գույնը: Երեխան, տեսնելով գույնը, հասկանում է, որ դրանք տարբեր քաշեր ունեն, և դա հնարավորություն է տալիս վերահսկելու վարժությունը:

Նա վերցնում է երկու այդպիսի տախտակ, դնում ափի մեջ` մատնահիմքերի մոտ: Հետո նա դրանք տնտղում է, որպեսզի քաշերը որոշի: Այդ գործողությունն աստիճանաբար աննկատ է դառնում: Անհրաժեշտ է, որ երեխան առանց գունային զգացողությունների քաշերը տարբերի: Դրա համար կապում ենք նրա աչքերը, և նա մեծ հետաքրքությամբ զբաղվում է «գուշակությամբ»:

Խաղը գրավում է մյուս երեխաների ուշադրությունը, որոնք հավաքվում են տախտակներով աշխատող երեխայի շուրջը և իրենք էլ փորձում գուշակել: Երբեմն երեխաները իրենք են կապում իրենց աչքերը, հերթով փորձում, և այդ աշխատանքն ուղեկցվում է մանկական ուրախ ծիծաղով:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.