«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Լուսինե Փաշայան

Ինտերակտիվ գրատախտակը` սովորականի փոխարեն

Շուրջ երկու ամիս առաջ մեկնարկեց մի ծրագիր, որը կտրուկ փոխեց ուսումնական գործընթացը: Դասասենյակում սովորական, մարկերով  գրատախտակին փոխարինեց  ինտերկատիվ գրատախտակը, որը թե´ երեխաների, թե´ դասավանդողների համար անսպասելի  ու զարմանալի բացահայտում էր: Նրա գործածությունը ուսումնական գործի իրագործաման ժամանակ սովորողների մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց, դասի ժամանակ նրանց հետաքրքրելը, ուշադրությունը կենտրոնացնելը անհամեմատ հեշտ դարձավ շնորհիվ գրատախտակի բազմաթիվ գործառույթների:

Այն նախևառաջ էկրան է, որի միջոցով թե´ դասավանդողը, թե´ սովորողը ինֆորմացիա են փոխանցում դասարանին: Այս  գրատախտակը հարմար է ուսումնական գործընթացի  բոլոր փուլերում: Այն սովորողներին հետաքրքրելու, հարցեր առաջ բերելու, տեղում պատասխաններն իմանալու, դասարանում կամ տանը կատարված աշխատանքը ցուցադրելու, քննարկելու, սխալներ  գտնելու և ուղղելու, թե´ հայերենով, թե´ օտար լեզուներով բազմաթիվ ուսուցողական խաղեր խաղալու, ինչու չէ, մուլտֆիլմեր դիտելու   մեծ հնարավորություն է տալիս: Այս կերպ  մատուցված նոր նյութն ավելի հեշտ է յուրացվում սովորողների կողմից, քանի որ, ինչպես գիտենք, մարդն  ինֆորմացիայի գրեթե 90 տոկոսը ստանում է տեսողական զգայարանի միջոցով, իսկ եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ խաղեր ու առաջադրանքեր ուղեկցվում են նաև համապատասխան  ձայնային ազդակներով, կարելի է պատկերացնել`որքան արդյունավետ կարելի է օգտագործել գրատախտակը:

Երեխաներին հանձնարարված էր  իրենց սիրելի խաղալիքի մասին պատմել կամ նամակ գրել նրան, հետո լուսանկարել խաղալիքը և  նամակին կցել: Հաջորդ օրը երեխաները մեծ ոգևորվածությամբ ցուցադրեցին իրենց աշխատանքերը, որոնք նրանք տանը կատարել էին մեծահասակների օգնությամբ: Պակաս ոգևորված չէին «հանդիսատեսները» (դասարանը), ովքեր և´ լսում էին պատմողին, և´ միաժամանակ կարդում ցուցադրվող նյութը:

Անժխտելի և ուրախալի բացահայտում արեցի ես` խորհրդակցելով գործընկերներիս հետ. շնորհիվ այս գրատախտակի` որպես մեծ էկրան ծառայելու ֆունկցիայի երեխաների կարդալու հմտությունները բավականին արագ են զարգացել: Նրանք արագ ու  վարժ են ընթերցում:

Շնորհիվ գրատախտակի, ինտերնետային բազմաթիվ հետաքրքիր կայքերի, ինչպես նաև մեր օտար լեզվի ուսուցիչների կազմած խաղ-առաջադրանքերի երեխաներն ավելի  արագ ու հեշտ են յուրացրել օտար լեզվի այս փուլում նախատեսված բառապաշարը:

Ինտերակտիվ գրատախտակի մյուս կարևոր ֆունկցիան` նրա ինտերակտիվությունը, օգնում է հեշտ և արագ հասկանալ խնդիրը կամ վարժությունը, եզրակացություններ անել փորձի ու խաղի արդյունքում, ուսուցողական խաղեր կազմակերպել` ևս մեկ անգամ ընդգծելով կրտսեր տարիքում  աշխարհը շոշափելով ճանաչելու կարևոր նշանակությունը:

Մաթեմատիկայի դասին անդրադարձանք 10-ի կազմությանը: Գրատախտակի ծրագրի նկարներից երեխաների ընտրությամբ վերցրեցինք տասը թութակներ և փորձեցինք տարբեր եղանականերով թութակներին տեղավորել երկու, իսկ հետո նաև երեք վանդակներում: Մինչ երեխաներն աշխատում էին երեք հոգիանոց խմբերով և առաջադրանքի լուծման տարբեր եղանակներ էին մտածում, ամեն խմբից մեկ երեխա մոտենում էր գրատախտակին և թութակներին դասավորում իր խմբի առաջարկած տարբերակով: Երեխաները իրենք էին վանդակներում թութակներին դասավորում` մի վանդակից մյուսը տեղափոխում, միաժամանակ գտած բոլոր եղանակները գրանցում էին տետրում, որպեսզի չկրկնեն ընկերների գտած լուծումները:

Իմ հաջորդ կարևոր բացահայտումն այն էր (դա ծնողների հետ զրույցի ժամանակ պարզվեց), որ երեխաները  սկսել են տանը աշխատել Microsoft Office Word ծրագրով, մուտքագրել, մեծացնել, փոքրացնել և գունավորել, տառերը գունավորել ու ձևավորել էջը, ջնջել և վերականգնել աշխատանքը: Զարմացա, քանի որ դպրոցում  երեխաներին ծանոթացրել էինք միայն նկարչական Paint ծրագրին: Ուրախացա, որովետև հասկացա, որ երեխաները Microsoft Office Word-ին ծանոթացել էին այն ժամանակ, երբ ես առաջադրանքեր էի պատրաստել դասարանում կատարելու համար. նրանք իմ գործողություններին  գրատախտակի մեծ էկրանից հետևել էին ու տեսածը փորձարկել տանը:

Նախորդ օրվա օ տառի մասին մեր զրույցից ու իրենց սիրելի «Գտի´ր թաքնված բառը»խաղը խաղալուց հետո Դավիթն անց կացրեց իր պատրաստած դասը օ տառի  վերաբերյալ: Նա առանձնացրել էր մի շարք բառեր, որոնց մեջ «ապրում էր»  օ տառը, այնուհետև մայրիկի հետ գտել էր բառերին համապատասխանող նկարներ և պատրաստել էր «բառերի  ու նկարների խառաշփոթ», որը պետք է կարգավորեին ընկերները` բառին մոտեցնելով համապատասխան նկարը:

Ուրախացնող և ոգևորող հաջորդ հանգամանքը երեխաների ինքնակամ պատրաստած ուսումնական նյութերն էին: Տեսնելով, օրինակ, թե որքան հետաքրքիր է խմբով հանելուկներ, խնդիրներ, գլուխկոտրուկներ կամ խաչբառներ լուծելը` երեխաներն իրենք  տանը կազմում են  նմանատիպ առաջադրանքեր և  բերում են դպրոց`  միասին կատարելու համար: Այսպիսով, նրանք սովորում են և կարողանում են 20-25 հոգիանոց դասարանին զարմացնել, ոգևորել, օգնել և սովորելով սովորեցնել:

Շուտով պայուսակի փոխարեն դպրոց  նեթբուքով կգանք

Այս խոսքերը դասարանի տղաներից մեկինն է, որը շատ ուրախացավ, երբ ես դասարան բերեցի մի նեթբուք: Երեխաները սկսեցին հերթով աշխատել նեթբուքով: Մեկ ժամ անց պարզվեց, որ իմ մտավախությունները, կապված նեթբուքի մկնիկ չունենալու հետ, անհիմն էին, քանի որ երեխաները մատիկով սկսեցին շատ վարժ աշխատել, այն էլ նկարչական Paint ծրագրով, որով առանց մկնիկի աշխատելն անհամեմատ ավելի դժվար է, քան, օրինակ, մուտքագրելը: Օրվա վերջում երեխաները եզրակացություն հայտնեցին` այն  շատ հարմար է: Կարող ես նկարել, գրել, ջնջել, հետո փոշմանել ու ջնջածը ետ բերել, կարող ես սխալվել  ու պետք չէ  ջնջումներ անել ուղղելու համար: Եվ ամենակարևորը` այն կարող է միայն քոնը լինել, ինչպես դասագրքերը, տետրերն ու մատիտները, դու կարող ես նկարներ, խնդիրներ, պատմություններ, նամակներ, մի խոսքով, սրտիդ ուզածը ուղարկել ում ուզում ես, կարող ես լիքը բաներ լցնել մեջը ու, այ քեզ զարմանք,… այն չի ծանրանա:

Ես կավելացնեմ, որ նեթբուքը ուսումնական գործում առաջին հերթին այդքան թանկ ժամանակի լուրջ խնայողություն է։ Կարող ես ցանցի միջոցով աշակերտներին ուղարկել առաջադրանքեր  և հետևել կատարման ընթացքին, օգնել գտնելու սխալներն ու առանց մեր և երեխաների այդքան չսիրած ջնջումների ուղղումներ կատարել, կարող ես առանց տարանջատելու համակարգչային դասընթացը, երեխաներին բազմաթիվ ծրագրեր սովորեցնել, կարող ես կազմակերպել հեռավար ուսուցում`թույլ չտալով, որ տարածությունն ու ժամանակը  խոչընդոտ հանդիսանան ոգևորված և ուսումնատենչ երեխաների ուսմանը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.