«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Դավիթ Մինասյան,
Դասավանդող, ՏՀՏ մասնագետ

Գործողություններ ֆունկցիաների հետ և նրանց գրաֆիկների կառուցում

Այս բաժնում կուսումնասիրենք թվային ֆունկցիաների որոշ օրինակներ և գործողություններ դրանց հետ, բերելով ֆունկցիաների գրաֆիկների կառուցման օրինակներ Microsoft Office Excel 2007 ծրագրային փաթեթի օգնությամբ:
Նախ հիշեցնենք ֆունկցիայի սահմանումը. «Ասում են, որ X թվային բազմությունում որոշված է f թվային ֆունկցիան, եթե այն X բազմության ամեն մի x թվի համապատասխանեցնում է որևէ y թիվ` y=f(x)»: Այստեղ x-ը և y-ը փոփոխականներ են, իսկ f-ը խորհրդանշում է x և y փոփոխականների կապը: Ասում են, որ y-ը ֆունկցիոնալ կախվածության մեջ է x-ից: x-ը անվանում են անկախ փոփոխական, իսկ y-ը` կախյալ փոփոխական: X բազմությունն անվանում են f ֆունկցիայի որոշման տիրույթ և նշանակում D(f)-ով:

Եթե f ֆունկցիան a (X բազմությունից) թվին համապատասխանեցնում է b թիվը, ապա ասում են, որ a կետում f ֆունկցիայի արժեքը b-ն է, կամ f ֆունկցիան a կետում ընդունում է b արժեքը և գրում են` f(a)=b: b թվերի բազմությունն անվանում են f ֆունկցիայի արժեքների բազմություն և նշանակում E(f)-ով:

Թվային ֆունկցիաներն ուսումնասիրելիս հաճախ օգտվում են նրանց գրաֆիկներից: f ֆունկցիայի գրաֆիկ անվանում են կոորդինատային հարթության այն (x;y) կետերի բազմությունը, որոնց համար y=f(x):

Գործողություններ ֆունկցիաների հետ

Դիցուք ունենք f(x) և g(x) ֆունկցիաները:  Սահմանենք F(x) ֆունկցիան, որի արժեքը  x կետում հավասար է f(x) և g(x) ֆունկցիաների գումարին գրվում է հետևյալ ձևով` F(x)=f(x)+g(x):  Պարզ է, որ F(x) ֆունկցիան որոշված է այն x  կետերում, որտեղ որոշված են f(x) և g(x) ֆունկցիաները, այսինքն ` D(F)=D(f)D(g):

Նույն ձևով սահմանվում են ֆունկցիաների տարբերությունը` F(x)=f(x)-g(x), որտեղ D(F)=D(f)D(g), արտադրյալը` F(x)=f(x)*g(x), որտեղ D(F)=D(f)D(g)  և քանորդը` F(x)=f(x)/g(x), որտեղ D(F)=D(f)D(g) և g(x) հավասար չէ 0-ի:
Սահմանենք նաև բարդ ֆունկցիան` F(x)=f[g(x)], որի արժեքը x կետում որոշվում է հետևյալ ձևով` նախ հաշվում ենք g ֆունկցիայի արժեքը x կետում` g(x)-ը, այնուհետև` f ֆունկցիայի արժեքը g(x) կետում: Բարդ ֆունկցիան գրվում է նաև հետևյալ ձևով` F=f o g: F բարդ ֆունկցիայի որոշման տիրույթը բաղկացած է այն x կետերից, որոնք պատկանում են g ֆունկցիայի որոշման տիրույթին, և որոնց համար g(x)-ը պատկանում է f ֆունկցիայի որոշման տիրույթին:

Աղյուսակով տանք ֆունկցիաների գրաֆիկների ձևափոխությունները (բոլոր դեպքերում a-ն զրոյից տարբեր հաստատուն է)

Հ/հ
Ֆունկցիան Նկարագրությունը Գրաֆիկական պատկերը
1
y=f(x)+a, տեղաշարժ օրդինատների առանցքի ուղղությամբ y=f(x)+a ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկն օրդինատների առանցքի ուղղությամբ տեղաշարժել a-ով վերև, եթե a>0 (Նկ. 1), և a-ով ներքև, եթե a<0 (Նկ. 2)

2
y=f(x+a), տեղաշարժ աբսցիսների առանցքի ուղղությամբ, (x+a) –ն պատկանում է D(f)-ին y=f(x+a) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկն աբսցիսների առանցքի ուղղությամբ տեղաշարժել a-ով ձախ, եթե a>0 (Նկ. 3), և |a|-ով աջ, եթե a<0 (Նկ. 4)

3
y=f(-x), համաչափություն օրդինատների առանցքի նկատմամբ y=f(-x) և y=f(x) ֆունկցիաների գրաֆիկները համաչափ են (սիմետրիկ են) օրդինատների առանցքի նկատմամբ (Նկ. 5)
4
y=-f(x), համաչափություն աբսցիսների առանցքի նկատմամբ y=-f(x) և y=f(x) ֆունկցիաների գրաֆիկները համաչափ են (սիմետրիկ են) աբսցիսների առանցքի նկատմամբ (Նկ. 6)
5
y=f(ax), սեղմում և ձգում աբսցիսների առանցքի երկայնքով y=f(ax) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկը a անգամ «սեղմել» աբսցիսների առանցքի երկայնքով դեպի օրդինատների առանցքը, եթե a>1 (Նկ. 7) և  a անգամ «ձգել» աբսցիսների առանցքի երկայնքով` հեռացնելով օրդինատների առանցքից, եթե 0<a<1 (Նկ. 8)

6
y=af(x), սեղմում և ձգում օրդինատների առանցքի երկայնքով y=af(x) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկը a անգամ «ձգել» օրդինատների առանցքի երկայնքով` հեռացնելով աբսցիսների առանցքից, եթե a>1 (Նկ. 9) և  a անգամ «սեղմել» օրդինատների առանցքի երկայնքով դեպի աբսցիսների առանցքը, եթե 0<a<1 (Նկ. 10)

7
y=|f(x)| y=|f(x)| ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է վերցնել y=f(x) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որն աբսցիսների առանցքի վրա է կամ նրանից վեր, իսկ աբսցիսների առանցքից ցած մասը համաչափ արտապատկերել աբսցիսների առանցքի նկատմամբ (Նկ. 11)
8
y=f(|x|)

y=f(|x|) ֆունկցիայի գրաֆիկը (Նկ. 12) կառուցելու համար անհրաժեշտ է`
ա) ոչբացասական x-երի համար կառուցել y=f(x) ֆունկցիայի գրաֆիկը,
բ) կառուցել ստացված պատկերի համաչափը օրդինատների առանցքի նկատմամբ

Բերենք ֆունկցիաների օրինակներ, նշելով նրանց  որոշման տիրույթներն ու արժեքների բազմությունը, ինչպես նաև կառուցենք նրանց գրաֆիկները Microsoft Office Excel 2007 ծրագրային փաթեթի օգնությամբ:

Օրինակ 1: f(x)=2x+1: Այս ֆունկցիայի որոշման տիրույթն է` D(f)=(-∞, ∞): Հեշտ է տեսնել, որ ֆունկցիայի արժեքների բազմությունն է E(f)=(-∞, ∞):
Օրինակ 2: f(x)=x^2: Այս ֆունկցիայի որոշման տիրույթն է` D(f)=(-∞, ∞), իսկ ֆունկցիայի արժեքների բազմությունն է`  E(f)=(0, ∞):

Կառուցենք միևնույն կոորդինատային հարթությունում Օրինակ 1-ում և Օրինակ 2-ում բերված ֆունկցիաների գրաֆիկները [-2; 2] միջակայքի համար` օգտագործելով Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակի առաջին էջը /Sheet1/:

Նախ Sheet1-ում կատարենք հետևյալ գործողությունները` նշենք B, C և D սյուները և նրանց դաշտերը դարձնենք թվային (Numeric) և տասնորդական կետից հետո ընտրենք 2 թվանշան: Այն կարելի է կատարել հետևյալ ձևով.  նշված B, C և D սյուներից որևէ մեկի վրա տեղաշարժել մկնիկի ցուցիչը (սպիտակ խաչի տեսքով, որը կփոխվի սլաքը ներքև տեսքի) և սեղմելով մկնիկի աջ ստեղնը բացել մենյուն և կատարել Format Cells... հրամանը, այնուհետև բացված Format Cells երկխոսության պատուհանի Number էջում Number ֆորմատը, իսկ աջ մասում Decimal Places:-ն դարձնել 2 և սեղմել OK պիտակը (Նկ. 13): Ակտիվացնել B2, C2 և D2 դաշտերը և նրանցում համապատսախանաբար գրել x, y=2x+1 և  y=x^2+1 (x^2-ը x2-ի գրելաձևն է Excel-ում): B3 դաշտում մուտքագրել -2.00, իսկ B4-ում` -1.80 (քայլը` 0.20): Մկնիկի ձախ ստեղնի օգնությամբ նշել B3 և B4 դաշտերը (տեղաշարժել սպիտակ խաչի տեսքով մկնիկի ցուցիչը B3 դաշտի վրա, սեղմած պահել մկնիկի ձախ ստեղնը և իջեցնել B4 դաշտի վրա և բաց թողնել մկնիկի ձախ ստեղնը), տեղաշարժել մկնիկի ցուցիչը (սպիտակ խաչի տեսքով) նշված դաշտերի աջ ներքևում գտնվող սև քառակուսու վրա (մկնիկի ցուցիչը կփոխվի սև խաչի տեսքի), սեղմած պահել մկնիկի ձախ ստեղնը և իջեցնել B  սյունով ներքև մինչև դաշտի արժեքն ընդունի 2.00 արժեք (B23 դաշտը ներառյալ): Ակտիվացնել C3 դաշտը և նրանում գրել =2*B3+1 բանաձևը, իսկ C3 դաշտում գրել =B3^2 բանաձևը: Միաժամանակ նշել C3 և D3 դաշտերը (ինչպես նշվեցին B3 և B4 դաշտերը), տեղաշարժել մկնիկի ցուցիչը նշված դաշտերի աջ ներքևում գտնվող սև քառակուսու վրա, սեղմած պահել մկնիկի ձախ ստեղնը և իջեցնել մինչև B23 դաշտը: Արդյունքում` C3 և D3 դաշտերի բանաձևերը կարտապատկերվեն մինչև C23 և D23 դաշտերը (C3 դաշտի պարունակությունըկլինի -3.00, D3-ը` 4.00, C23-ը` 5.00, D23-ը` 4.00):

Ստացված թվային տվյալների հիման վրա կառուցենք ֆունկցիաների գրաֆիկները: Դրա համար նշենք B2-ից D23 դաշտերը (տեղաշարժել սպիտակ խաչի տեսքով մկնիկի ցուցիչը B2 դաշտի վրա, սեղմած պահել մկնիկի ձախ ստեղնը և իջեցնել մինչև D23 դաշտի վրա և բաց թողնել մկնիկի ձախ ստեղնը): Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակի գլխավոր մենյուից բացել Insert վահանակը, սեղմել Scatter պիտակն ու բացված լրացուցիչ վահանակից սեղմել երկրորդ շարքի ձախ պիտակի (Scatter with Smooth Lines) վրա (Նկ. 14):

Արդյունքում կստացվեն հետևյալ գրաֆիկները, որտեղ կապույտ գույնով նշված է y=2x+1 ֆունկցիայի գրաֆիկը, իսկ կարմիրով` y=x^2+1 (Նկ. 15):
Բերենք ֆունկցիայի օրինակ և կառուցենք նրա գրաֆիկը Microsoft Excel  ծրագրային փաթեթի օգնությամբ կիրառելով վերը նշված գրաֆիկների ձևափոխություններից որոշ մասը:

Օրինակ 3: Կառուցել f(x)=|-x^2-4x+5| ֆունկցիայի գրաֆիկը:
Ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար -x2-4x+5 եռանդամը ներկայացնենք հետևյալ ձևով` -x^2-4x+5= -(x+2)^2+9 տեսքով: Այստեղից որոնելի ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար կատարենք հետևյալ գործողությունները`
ա) y=x^2 պարաբոլը տեղաշարժենք 2 միավորով ձախ (տես աղյուսակի 2-րդ կետը)` կստացվի y=(x+2)^2 պարաբոլը;
բ) ստացված պարաբոլը համաչափ արտապատկերենք աբսցիսների առանցքի նկատմամբ (տես աղյուսակի 4-րդ կետը)` կստացվի y=-(x+2)^2 պարաբոլը;
գ) ստացված պարաբոլը բարձրացնենք 9 միավոր վերև (տես աղյուսակի 1-ին կետը)` կստացվի y=-(x+2)^2 +9 պարաբոլը;
դ) f(x)=|-x^2-4x+5| ֆունկցիայի գրաֆիկը կստանանք, եթե [-5; 1] միջակայքում կառուցենք y=-x^2 -4x+5 պարաբոլը, իսկ (-∞ ; -5) և (1; -∞) միջակայքերում կառուցենք y=x^2 +4x-5 պարաբոլը (տես աղյուսակի 7-րդ կետը):

Microsoft Excel  ծրագրային փաթեթի օգնությամբ կառուցենք ֆունկցիայի գրաֆիկը [-7; 3] միջակայքի համար, որպես քայլ ընդունելով 0.20-ը (-7.00; -6.80; -6.60;  ... 2,60; 2.80; 3.00): Նշենք էլեկտրոնային աղյուսակի B, C, D, E, F և G սյուները և նրանց դաշտերը դարձնենք թվային (Numeric), իսկ տասնորդական կետից հետո ընտրենք 2 թվանշան: Ակտիվացնենք B2, C2, D2, E2, F2 և G2 դաշտերը և նրանցում համապատսախանաբար գրել x, y=x^2, y=(x+2)^2, y=-(x+2)^2, y=-(x+2)^2+9 և y=|-(x+2)^2+9|: B3 դաշտում մուտքագրել -7.00, իսկ B4-ում` -6.80 և վերևում նշված ձևով ստանանք 0.20 քայլով [-7; 3] միջակայքի բոլոր թվերը (B53 դաշտը ներառյալ): Ակտիվացնենք C3, D3, E3, F3 և G3 դաշտերը և նրանցում համապատասխանաբար գրենք հետևյալ բանաձևերը` =B3^2, =(B3+2)^2, =-((B3+2)^2), =-((B3+2)^2)+9, =ABS(-((B3+2)^2)+9): Միաժամանակ նշենք C3, D3, E3, F3 և G3 դաշտերը, տեղափոխենք մկնիկի ցուցիչը նշված դաշտերի աջ ներքևում գտնվող սև քառակուսու վրա, սեղմած պահել մկնիկի ձախ ստեղնը և իջեցնել մինչև G53 դաշտը: Արդյունքում` C3, D3, E3, F3 և G3 դաշտերի բանաձևերը կարտապատկերվեն մինչև C53, D53, E53, F53 և G53 դաշտերը (C53 դաշտի պարունակությունը կլինի 9.00, D53-ը` 25.00, E53-ը` -25.00, F53-ը` -16.00 և G53-ը` 16.00): Ստացված թվային տվյալների հիման վրա կառուցենք ֆունկցիաների գրաֆիկները: Դրա համար նշենք B2-ից G53 դաշտերը և վերը նշված ձևով կառուցենք ֆունկցիաների գրաֆիկները: Այն կունենա Նկ. 16-ում բերված տեսքը:

Ուշադրություն: C, D, E, F և G սյուների համապատասխան դաշտերում ստացված թվային արժեքների հիման վրա կարելի է ստանալ առանձին-առանձին  գրաֆիկների տեսքերը, դրա համար նշել B2-ից C53 դաշտերը և կառուցել y=x^2 ֆունկցիայի գրաֆիկը: Այնուհետև մկնիկի ցուցիչը (սպիտակ խաչի տեսքով) տեղափոխել C2 դաշտի աջ վերևի անկյուն` մկնիկի ցուցիչը կփոխարինվի անկյունագծով սև սլաքների տեսքով, սեխմած պահել մկնիկի ձախ ստեղնը և տեղափոխել աջ (D2) դաշտի վրա, կստացվի նաև y=(x+2)^2 ֆունկցիայի գրաֆիկը և այդպես շարունակ մյուս գրաֆիկների համար, մինչև վերջնական արդյունքը ստանալը: 

Առաջադրանքներ:
Microsoft Excel  ծրագրային փաթեթի օգնությամբ կառուցել ֆունկցիաների գրաֆիկները տրված միջակայքերում նշված քայլով:

  1. y=-x^2+6x,  միջակայքը` [-3; 9], քայլը` 0.25;
  2. y=|x^2-8x+7|,  միջակայքը` [-12; 20], քայլը` 0.50;
  3. y=|x-2|-6,  միջակայքը` [-14; 18], քայլը` 1.00;
  4. y=|5-|3-x||,  միջակայքը` [-7; 13], քայլը` 0.50;
Օգտագործված գրականություն: «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» ավագ դպրոցի 10-րդ դասարանի դասագիրք (բնագիտամաթեմատիկական հոսքի համար), Գ.Գ.Գևորգյան, Ա.Ա. Սահակյան, 2009թ. :
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.