«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Անուշ Ալեքսանյան

Աշխարհն ընկալում ենք եռաչափ

Եթե ուշադրություն դարձնենք փոքրիկներին, կնկատենք, որ նրանք, սկսած 4 ամսականից, որևէ բան վերցնելիս կամ շոշափելիս իրենց թաթիկը կիսակլոր են պահում:

Ավելի ուշ շրջանում` 5-6 տարեկանում, այս կամ այն առարկան նկարելիս նրանք նկարում են առարկայի` ոչ թե իրենց դիրքից տեսանելի կողմերը, այլ տվյալ առարկայի լիարժեք եռաչափ պատկերը: Ասենք, օրինակ, սեղանին դրված կոնը նկարում են ոչ թե պարզապես ակնհայտորեն երևացող եռանկյուն, այլ ընգծված ցույց են տալիս նաև հիմքը։ Խնձորը նույնպես նկարում են տարբեր կողմերից:

Այսինքն, ինչպե՞ս է լինում, որ վաղ տարիքում երեխաները պատկերացնում են, որ գլանը, պրիզման, կոնը իրենց իսկ լեզվով ասած «տակ», «կողք», «վրա» ունեն, իսկ ավելի ուշ տարիքում մինչև անգամ ուղղանկյունանիստի փռվածքը գծելուց, կտրելուց և անբողջական պատկերը ստանալուց հետո նրա մակերևույթի մակերեսը հաշվելիս շատ քչերն են մտաբերում, որ այն վեց նիստ ունի: Կամ ինչպե՞ս է լինում, որ մտովի կտրած խնձորը, տանձը ներսից նկարող երեխան հետո չի պատկերացնում որևէ հարթությամբ մտովի հատած, օրինակ` գլանի հատույթը: Ի՞նչն է պատճառը: Գուցե մենք ենք ժամանակի ընթացքում աղավաղում նրանց պատկերացումները` առաջացնելով մի շարք հակասություններ երեխայի` այս կամ այն առարկայի ձևի բնականընկալման և տվյալ առարկայի մասին մեր տված մասնակի, ոչ լիարժեք, ինֆորմացիայի միջև. նրանց քաջ ծանոթ խորանարդիկը տափակ տեսքով ուսուցանում ենք որպես 4 կողմ ունեցող քառակուսի, հետո էլ պարզվում է, որ այդ կողմերը խորանարդի տվյալ դիրքից տեսանելի, որոշ նիստերի համար ընհանուր հանդիսացող կողեր են և այլն: Գնդակը` որպես շրջան, եզրագծում ենք շրջանագծով, հաշվում դրան համար մակերես, հետո նոր ներկայացնում ենք` գունդ, գնդի ծավալ, իսկ հետո այդ նույն շրջանը` արդեն որպես գնդի հատույթ: Այսինքն, քանդում ենք նրանց եռաչափ աշխարհընկալումը, որը մինչև անգամ մտավոր հետամնացների մոտ է առկա (այսինքն` երևի տրված է մարդուն ենթագիտակցական մակարդակով), որ հետո երկչափից աստիճանաբար տանենք դեպի եռաչափ… Գուցե հենց սա է պատճառը, որ սովորողների մեծ մասը երկրաչափությունը շարունակում է համարել պատմողական առարկա, իսկ տարածաչափություն ասվածն էլ հաճախ անհասանելի է նույնիսկ մաթեմատիկատենչ սովորողներից շատերին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.