«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Գևորգ Հակոբյան
ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը՝ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ


ՀՀ կրթության և գիտության նախարարության ՙԵրևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիր՚ պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կրթահամալիր) շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում՝ արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 1): Կրթահամալիրի գործող կառուցվածքը սխեմատիկ ներկայացված է հավելված 1-ում: Համաձայն 2006թ. փետրվարի 27-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի միջև կնքված ՙՀեղինակային մանկավարժության ծրագրերի իրականացման պետական աջակցություն՚ թիվ Ա-3 պայամանագրի կրթահամալիրը պետք է գործի որպես որակյալ կրթության արդյունավետ ու մատչելի համակարգ (Ա-3 պայմանագրի հավելված 1-ը կցվում է):

Կրթահամալիրում աշխատանքները կազմակերպվում են առանձին ծրագրերի և դրանց ենթածրագրերի տեսքով: Կլոր սեղանի փաթեթում դրված է 2006թ. կրթահամալիրում իրականացվող ծրագրերի և ենթածրագրերի ցանկը: Կրթահամալիրը հանդես է գալիս որպես կրթական տարբեր ծրագրերում ներդրումներ կատարող: Ելնում ենք այն դրույթից, որ զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ներդրումային ծրագիր է և միայն հաջողված ներդրումներն են ապահովում զարգացում: Կրթահամալիրում իրագործվող ծրագրերը բխում են կրթահամալիրի կանոնադրական խնդիրներից և կրթահամալիրի 2004-2008թ.թ. Զարգացման ծրագրից:

Կրթահամալիրում իրականացվող բոլոր ներդրումային ծրագրերը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (կանոնադրություն, կետ 55): Յուրաքանչյուր առաջարկի համար ստեղծվում է մշակող խումբ, որը նախապատարաստում է առաջարկը՝ անհարաժեշտ ներդրումները, առաջարկվող ծրագրի իրականացման գործընթացը, ելքային արդյունքները, հետադարձ կապն ապահովող միջոցառումները և արդյունքների չափման գործիքները:

Ծրագրի իրագործման համար կազմվում է աշխատանքային խումբ, խմբի աշխատանքները կազմակերպում է նրա ղեկավարը, իսկ համակարգումը՝ կրթահամալիրի Զարգացման ծրագրի համակարգողը: Ծրագրի իրագործումը հսկելու նպատակով յուրաքանչյուր ծրագրի համար կազմվում է փորձագետների խումբ, որը համապատասխան գործիքների միջոցով հսկում է ծրագրի իրագործումը և ապահովում հետադարձ կապը: Փորձագիտական խմբի չափումների արդյունքով կարող են փոխվել ծրագիր իրականացնողները: Փորձագիտական խմբի ներկայացմամբ կարող են փոփոխություններ արվել ծրագրում, հնարավոր է նաև ծրագրի դադարեցում:
Յուրաքանչյուր ծրագրի համար կրթահամալիրը՝ ի դեմս գործադիր տնօրենի, հանդես է գալիս ներդրողի դերում:

Աշխատանքային և փորձագիտական խմբերում կարող են ընդգրկվել նաև կրթահամալիրում չաշխատող անձինք:
Ծրագրերի կատարման ընթացքում մեծ կարևորություն է ստանում կատարման որակի հսկողությունը: Այդ աշխատանքի համար չափիչ սարքերի (ինդիկատորների) մշակումը և դրանց կիրառման եղանակները ծրագրի մասն են: Աշխատանքի ընթացքում դրանք էլ են ենթակա փոփոխությունների:

Մասնավորապես սովորողների կրթության որակի հսկման համար օգտագործվող ինդիկատորները կարելի է խմբավորել.
- ներդրումներին ներկայացվող պահանջներ՝ շենքային պայմաններ, ուսումնական միջոցներ, ուսուցիչներով ապահովվածություն, ֆինանսական հատկացումներ,
- կրթական գործի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ՝ կիրառվող մանկավարժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ուսուցիչների ու աշակերտների արտադասարանական աշխատանաքներ,
- ելքային արդյունքին ներկայացվող պահանջներ՝ սովորողի գիտելիքներ և կարողություններ՝ միջնակարգ կրթության պետական նոր չափորոշչին, միջազգային ստուգումների (TIMSS, PISA, EQAO) պահանջներին համապատասխան, սովորողի սոցիալական ինքնազգացողություն, նրա մասնակցությունը կրթական գործի կազմակերպմանը, կրթահամալիրի կյանքին,
- հետադարձ կապերին ներկայացվող պահանջներ՝ սովորողների ծնողների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը կրթական աշխատանքների կազմակերպմանը և գնահատմանը:

Չնայած իր կարևորությունը՝ որակի հսկման հարցը դեռ մշակված չէ նաև հանրապետությունում: Այդ հարցերը կրթահամալիրում իրականացվող աշխատանքների մի մասը կկազմեն:

ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ ՊՈԱԿ ՚ -ի կառուցվածքը


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.