«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ինչպե՞ս պիտի ուսուցիչն ու դպրոցը կարողանան գնահատել իրենք իրենց:
Այս վերնագրով մի հոդված էր լույս տեսել ՙՊերվոյե սենտյաբրյա՚-ի նոյեմբերյան մի համարում (թ. 78, 2005): Մոսկվայի N 734 դպրոցը հայտարարել էր, որ պատրաստ է իր գործունեությունը ներկայացնելու ուսուցչական հասարակության դատին: Հայտարարությանն արձագանքեցին, և երկրի տարբեր մասերից տասնյակ ուսուցիչներ ցանկություն հայտնեցին մասնակցելու այդ յուրօրինակ իրադարձությանը՝ դպրոցի հասարակական բաց փորձաքննությանը: Մի բան է կարդալ ու լսել լավ դպրոցի մասին, մի այլ բան՝ նման դպրոցում մի քանի օր անցկացնել:

Եվգենյա Սոկոլովա
ԴՊՐՈՑԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁ

Առաջին օրը
Առավոտ։ Լիակազմ նիստ։ Մասնակիցների ներկայացում։ Տնօրեն Ալեքսանդր Տուբելսկու ելույթը՝ գաղափարներ, փնտրտուքներ, ներկա իրավիճակը, դպրոցի խնդիրները: Սերգեյ Բրատչենկոյի (հումանիտար փորձաքննության տեսության և տեխնոլոգիայի հեղինակն ու մշակողը) ելույթը: Չափանիշների համատեղ մշակում: Փորձագիտական խմբերի ձևավորում:
Առանցքային հարցը վերաբերում էր գնահատման չափանիշներին: Այն լուծվեց իր արժեքների մասին հայտարարող դպրոցի և դրանք գնահատելու համար գործիքներ առաջարկող փորձագետների երկխոսության միջոցով։ Սկզբում առաջարկվեց գնահատման տասներկու չափանիշ, հետո ընտրեցին հինգը՝ դպրոցական կյանքի դեմոկրատական դրվածքը, երեխայի մասնակցությունը, կրթական միջավայրի ընտրության հնարավորությունը, միջտարիքային միջավայրերը, դպրոցական աշխատանքի որակն ու արդյունավետությունը։ ՌԳԱ ակադեմիկոս Անատոլի Ցիրուլնիկով. ՙԵկեք չվիճենք, թե ինչու են փորձագետներն ընտրել հենց այս չափանիշները: Նորարարական դպրոցն ավանդականից տարբերվում է իր նպատակներով, միջոցներով և արդյունքներով։ Փորձագետների ընտրած չափանիշները հիմնականում վերաբերում են միջոցների ոլորտին։ Սակայն նրանք ավելի խորքային բացահայտումներ կանեն՚:

Կեսօր: Փորձաքննության է ենթարկվում ամեն ինչ, որ վերաբերում է դասին։ Նաև՝ ուսումնական միջավայրերը՝ իրավական, խաղային, թատերական, նախագծային, աշխատանքային արհեստանոցները: Յոթերորդ դասարանցիների մի խումբ լրատվական կենտրոնում թերթի էջաբաժանում էր անում: ՙՄի դասարանի թե՞րթ, սա նոր բան է՚,- ուրախացավ Օրսկից եկած ուսուցիչ Էդուարդ Շևչենկոն և մոտեցավ երեխաներին, զրուցեց, փոքր դիտողություն արեց էջաբաժանման վերաբերյալ, որի հետ երեխաները սկզբում չհամաձայնեցին, իսկ հետո ընդունեցին:

ՙԱմբողջ օր՚. նախապատրաստվում են արտագնա սյուժետա -դերային՝ ՙԿյանքը նախնադարյան համայնքներում՚ խաղին: Մի տեղում մակետների, նախնադարյան մարդկանց տեղանքի ձայնային պատկերների ստեղծման արհեստանոցն է: Մի այլ տեղում կրտսեր դպրոցի համար ուսումնական նյութեր են ստեղծում, կողքին՝ ՙԱլեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում՚ նախագծի աշխատանքներն են: Վլադիմիր Լավրենտևը, որը Վլադիմիրից է, բանահյուսության ուսուցիչ, ասում է. ՙՀայտնվել ենք երեխաների՝ ուսուցչի հետ հաղորդակցման հմայքի մեջ՚: Այնուհետև տեղի ունեցավ փորձագետների հանդիպումը Դպրոցի խորհրդի հետ, Պատվի դատարանի և Կառավարման գործնական խաղի հետ: Դպրոցի համակառավարման հետ կապված հարցերն ամենաշատը հետաքրքրում էին պատանի փորձագետներին: ՙՃի՞շտ է արդյոք, որ դպրոցի Խորհրդի նախագահը նաև տնօրենն է՚,- դատում են Օրսկից դպրոցականներ Ուլյանա Վլասովան և Վալյա Մալցևան:

Երեկո: Դպրոցական կյանքի ոչ դասային ժամանակահատվածի դիտարկումները ցույց տվեցին, որ միջավայրերը, որ ստեղծված են դպրոցում երեխայի օրվա երկրորդ կեսի համար, իրականում դեմոկրատական են և անհատական, ընտրովի և տարատարիք:

Երկրորդ օրը
Ուսուցիչների փորձարարական խմբերի շնորհանդես, փորձագետների կողմից ընտրված դասեր:
Պայմանավորվում են վերլուծության տեխնիկայի մասին. դասի փորձաքննությունը տեսչական ստուգում չէ:
Փորձագետ Մարինա Շամինան՝ Իվանովո քաղաքի լիցեյի փոխտնօրեն, ճշտում է իր տպավորությունները դասի վերաբերյալ. ՙՍտացվել է այն, ինչ ցանկանո՞ւմ էիք՚: ՙՈչ լիարժեք՚,- պատասխանեց լեզվի ուսուցչուհի Մարիա Ստարոստենկովան ու պատմեց, թե ինչը չի ստացվել, ինչու իր կարծիքը չի պարտադրել և գնացել է մասնագիտական ռիսկի՝ լսելով, իր կարծիքով, ՙոչ ճիշտ՚ պատասխաններ:

Ե՜վ ուսուցիչը, և՜ փորձագետը դասերը վերլուծում էին՝ ելնելով ընտրված ՙնորարարական դասի զարգացման՚ պահանջներից: Առաջին՝ դպրոցի ուսումնական ազատ միջավայրում երեխան իրավունք ունի առարկայի իմացության մեջ շատ չխորանալու: Ուսուցիչը պարտավոր չէ նրան ստիպել մտածելու այն հարցերի մասին, որոնք նրան չեն հետաքրքրում: Երկրորդ՝ ունիվերսալ կարողությունները հակասության մեջ չեն առարկայի ծրագրային կարողությունների հետ: Եվ երրորդ՝ ուսուցչի և աշակերտի ջերմ, ընկերական հարաբերությունները չեն բացառում ուսման համար հարկավոր բարոյական ջանքերի անհրաժեշտությունը:

Հենց նույն օրը նաև ասուլիսներ եղան դպրոցի շրջանավարտների և ծնողների հետ:
Յակուտիայից ուսուցիչ-փորձագետ Գավրիիլ Յակովլևը լիագումար նիստում ասաց. ՙԻ տարբերություն շատ դպրոցների, որտեղ երկու ուժեր կան, որոնց շնորհիվ բարգավաճում է դպրոցը՝ աշակերտներ և ուսուցիչներ, այստեղ կա նաև երրորդ ուժը՝ ծնողներ: Նրանց գնահատած արժեքները համընկնում են դպրոցի ստեղծած արժեքների հետ, այդ պատճառով էլ նրանք դպրոցում իրենց ինքնավստահ են զգում, ուսուցիչներին հավասար: Ուսուցիչները դրանից դառնում են լիարժեք՚:

Երրորդ օրը
Փորձագետները, մասնակցելով կրտսեր դպրոցի դասերին, առաջարկեցին լրացնել դպրոցի գնահատման չափանիշների բազան: Ներմուծվեցին նոր չափանիշներ՝ ՙուսուցչի անհատականությունը՚, ՙդասի ժամանակ չորոշակիացված իրավիճակ՚ և ՙդպրոցի սկզբունքայնորեն բաց լինելը՚։ Մանկապարտեզի և կրտսեր դպրոցի դասընթացներին մասնակցելուց հետո բոլոր փորձավետները՝ Մոսկվայից, Օրսկից և Վլադիվաստոկից, այս չափանիշներից էին խոսում:

Օրվա վերջում ձևակերպվեցին փորձաքննության ենթարկվող դպրոցի զարգացման ռիսկերը։ Փորձաքննության ամփոփման մեջ նշեցին չորս հիմնական խնդիր՝ ընտրել սովորեցնելու, ազատ կրթական միջավայրի արդյունավետության ցուցադրման, ազատ կրթական միջավայրի համակարգման, դպրոցի ազատ կրթական միջավայրում աշակերտական ազատության սահմանագծման և անպատասխանատվության: Դպրոցը պիտի իմաստավորի այս խնդիրները՝ որպես ռեսուրսային. սա դպրոցի ծրագրած և անցկացրած հասարակական փորձաքննության գլխավոր եզրակացություններից մեկն էր:

Հ. Գ. Ծնողական ընտրության մասին
Գալինա Ցուկերմանը՝ ՌԳԱ հոգեբանության ինստիտուտի առաջնատար գիտաշխատող, հոգեբանության գիտությունների դոկտոր. ՙԸստ էության, ծնողներն այսօր ասում էին, որ իրենց կապը դպրոցի հետ երջանիկ է: Ի՞նչն էր միավորում ծնողների ելույթները: Մեկը մյուսի հետևից բոլորը պատմում էին դպրոցում ոչ թե երեխայի, այլ անձամբ իրենց հետ պատահած դեպքեր: Նրանք ծնողներ էին, որոնք ցանկանում էին և պատրաստ էին իրենց փոխելու: Սա հազվադեպ երևույթ է և կապ չունի նրանց կրթական մակարդակի հետ։ ՙՍովորեցի խաղալ իմ երեխայի հետ՚, ՙՀասկացա, որ գիտելիքը չէ ամենակարևորը, իսկ առաջ, որպես ֆիզիկոս-մաթեմատիկոս՝ հակառակն էի պնդում՚: ՙԽնդիրն այն է, որովհետև իմ մեծացող աղջիկը, մի քանի տարի այս դպրոցը հաճախելով՝ հարգանք է ակնկալում իր նկատմամբ: Դժվար է, բայց ես հասկանում եմ, որ թե՜ ինձ, թե՜ նրա համար դա շատ կարևոր է՚: Այսինքն՝ բոլոր ծնողները վկայում էին իրենց անձնական աճի վերաբերյալ: Դպրոցի և ընտանիքի այսպիսի հանդիպում կարծես թե անհնար է։ Բայց իրականում կա:

Վլադիմիր, Յակուտիա, Մոնչեգորսկ, Աստրախան, Կրասնոդար, Էլիստա, Վլադիվաստոկ... Փորձագետները 106 հոգի էին՝ ներառյալ կրթական օրգանների ղեկավարներ ներկայացուցիչները, գիտաշխատողները, դպրոցականները...

ՙ1 սեպտեմբերի՚, 2006թ., թ. 4
Թարգմանեցին Գայանե Մանուկյանը, Սուսան Մարկոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.