«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Լյուդմիլա Կոժուրինա
ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՐՁ

Իրերն իրենց անուններով կոչել, գնահատել միմյանց ըստ արժանվույն, գտնել միասնական աշխատանք. այսպիսին է հասարակաքաղաքացիական փորձաքննության ալգորիթմը:

Եվ չնայած այսօր դեռ ոչ բոլորն են հասկանում` ինչ է նշանակում հասարակական փորձաքննություն, առանց դրա այլևս հնարավոր չէ: Լավագույն դպրոցն ու լավագույն ուսուցիչը որոշվում և առաջ են քաշվում հասարակական կազմակերպությունների կողմից. սա նշանակում է, որ դպրոցից հեռու որոշ մարդիկ պետք է կարողանան տեսնել, հասկանալ և գնահատել դպրոցի կամ ուսուցչի մանկավարժական գործունեությունը: Եվ սա անսովոր է թվում։ ՙՈչ մասնագետներն ի՞նչ կարող են հականալ մեր աշխատանքից՚,- լրագրողներին ասում են տնօրենները և իրենք էլ գրում են վերլուծական տեղեկանքներ` միայն անհրաժեշտության դեպքում տալով հասարակական կազմակերպություններին ստորագրելու:

Ընդ որում յուրաքանչյուր մարդ ենթագիտակցորեն գիտե` ինչ են ՙլավ դպրոցը՚, ՙլավ ուսուցիչը՚, կարող է նշել այդպիսի դպրոց և այդպիսի ուսուցչի: Մեզանից շատերը մանկավարժական գործունեության որակը կբնորոշեն ՙմարդկային՚ կոչվող չափման գործիքով: Իսկ չափանիշների հետագա թվարկումն արդեն կախված կլինի այդ շարքը կազմողի անհատականությունից:

Բայց նաև յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր մանկավարժական դավանանքը: Պատվիրատուի և փորձագետի համագործակցությունն սկսվում է նրանից, որ պատվիրատուն ասում է՝ մենք ունենք սա-սա ու սա-սա, ցույց տվեք, թե դուք ինչ ունեք, ինչ եք բերել: Սա է քննարկվում, քանի որ փորձաքննության գլխավոր խնդիրն է հասկանալ առարկան, որը պատրաստվում է գնահատել: Դրա՜ն պետք է համապատասխանեն իր գործիքները: Չէ՞ որ եթե փորձաքննությունը չի գործում ըստ առարկայի տրամաբանության, վերածվում է վերացական նորմերից բխող անհամ ստուգման և կորցնում է իր փորձաքննական ոգին:

Ըստ էության` փորձաքննության գործընթացը հենց հայտարարված արժեքների, իրական գործի և անընդհատ կոնկրետացման, փորձաքննության գործիքավորումը հետազոտվող առարկային համապատասխանելու առիթով առաջացող երկխոսություն է: Ցանկալին միշտ չէ, որ իրական է: Խոսքում` հատկապես հաշվետվության մեջ, ամեն ինչ կարող է այլ կերպ երևալ, քան իրականում կա: Պարտադիր չէ՝ ավելի լավ: Պատահում է հակառակը՝ վարչական խոսքի չոր ու ցամաք բառերն ընդհանրապես անհաղորդ են մնում այն կենդանի գործընթացներին, որ կան դպրոցում կամ ուսուցչի գործունեության մեջ: Փորձաքննության որակն ու արդյունավետությունը կախված են ոչ միայն դրան մասնակցողների արհեստավարժությունից, այլ նաև առարկայի մեջ ընդհանուր ընդգրկվածության խորությունից. ի՞նչ է իրականում տեղի ունենում, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս է կոչվում: Խնդիրը հասկանալու ցանկությունը, այն տարբեր կողմերից քննելն առաջին պլան են մղվում: Եվ այստեղ էական է դառնում հենց ՙկողմնակի՚, ՙդիլետանտական՚ հայացքը, հատկապես հայացքը սոցիումից, որում այդ գործունեությունն ընթանում է: Դա կարող է լինել հարց, որը ոչ մի արհեստավարժի մտքով չէր անցնի: Կամ կարող են լինել ինչ-որ պարամետրեր, որոնք ՙմեքենայաբար՚ աշխատող մասնագետը դադարում է նկատելուց:

Փորձաքննությունն իրադարձություն է, և, ինչպես ամեն մի իրադարձություն, սովորեցնում է: Դրան գեթ մեկ անգամ մասնակցած մարդիկ ստանում են գաղափարների և գործունեությանը համապատասխան գնահատականների միասնական մշակման անգնահատելի փորձ:

Սակայն փորձաքննության գլխավոր արդյունքը եզրակացությունն է: Դա չի կարող իր մեջ ընդգրկել այն, ինչ սկզբում՝ մինչ փորձաքննության սկսվելը, կար այս և այն կողմի մարդկանց գլուխներում։ Ամրագրվում են սկզբնական վիճակի նորացված նկարագիրը և նրա զարգացման ռազմավարության մասին ավելի խորը պատկերացումները։

ՙ1 սեպտեմբերի՚, 2006թ., թ. 4
Թարգմանեց Արևիկ Ներսիսյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.