«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Աշոտ Տիգրանյան

Հետազոտող ուսուցիչը՝ սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ

Հետևելով Եռամեծար Դավիթ Իմաստասերի պատգամին՝ սկսում եմ հասկացությունների սահմանմամբ:
Հետազոտող կոչվում է այն անհատականությունը, ով իրականության նկատմամբ դրսևորում է հետևողական վերլուծական վերաբերմունք և ունակ է ներթափանցելու երևույթների, իրադարձություների ու մարդկանց էութենական համակարգի ոլորտը: Այդպիսի մարդկանց թիվը մեր ՙաշխատասեր՚ և ՙբազմատաղանդ՚ ազգաբնակչության կազմում չի գերազանցում 25%-ը:

Հետազոտող կոչվում է այն ուսուցիչը, ով զերծ է խորհրդային և հետխորհրդային մտակաղապարներից, ունի գիտական մտածողություն, դասապրոցեսում ոչ թե տեղեկատվություն և տեսակետներ վերարտադրող օբյեկտ է, այլ աշակերտների աչքի առաջ ստեղծագործող սուբյեկտ (սկսած դասի կառուցվածքից, ավարտած իր սաների հետ մտավոր և բարոյական համագործակցությունից): Այդպիսիներն ուսուցչական համայնքի 10%-ն են կազմում:

Հետազոտող կոչվում է այն աշակերտը, ում բնական հետաքրքրասիրությունը վերաճել է գիտություն յուրացնելու ցանկության և ունակության, ով ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ որոնման ճանապարհին կարիք ունի ոչ թե հրամանատարի, այլ իմաստուն խորհրդատուի: Այդպիսի ներուժ ունի աշակերտների մոտ կեսը:

Աշակերտների վերոհիշյալ հատվածին հետազոտական բնույթի գործունեության մեջ ներգրավելու խթանները բաժանվում են երեք խմբի՝ բարոյական, մտավոր և նյութական: Բարոյական խթաններ են ուսուցչի և աշակերտի արժեքային համակարգերի ներդաշնակությունը, փոխադարձ հարգանքը, միմյանց հետ արտադասարանային գործունեություն ծավալելու ձգտումների համընկնումը, ինքնահաստատման այս ձևի ընտրությունը, ավագ գործընկերոջ հետ իրական հավասարության և ոչ ֆորմալ լիդերության հնարավորությունները: Մտավոր խթաններ են նորի ծարավը, հետազոտական աշխատանքի հաճույքը, մտավոր մրցակցության և համագործակցության ձգտումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ամենօրյա կիրառումը, ողջ օրը մտավոր և հոգևոր շփման հնարավորությունը: Նյութական խթաններ են գնահատման նոր համակարգը և մտավոր արտադրանքի իրացման ֆինանսական հեռանկարը:

Փորձը ցույց է տալիս, որ հետազոտական նախագծերի ընտրության չափանիշներն են՝ նվազագույնը՝ կրթահամալիրային նշանակությունը, սովորողների հետաքրքրությունների ոլորտներում լինելը, բովանդակության հարստությունը, հետազոտական տարբեր մեթոդներ կիրառելու հնարավորությունը, նախագիծն իրականացնելու օպտիմալ ժամկետները (նվազագույնը՝ կես տարի):

Հետազոտական աշխատանքների կազմակերպչական կառուցվածքի ձևերն են անհատական և խմբային (ներդասարանային, ողջ դասարանով, միջդասարանային, կրթահամալիրային, հանրապետական, միջազգային):
Այժմ՝ ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի վարժարանում իմ ղեկավարությամբ իրականացվող նախագծերի և դրանց արդյունքների մասին:

Անհատական նախագծերը հիմնականում կրում են հետազոտական ունակությունները զարգացնող բնույթ, օրինակ՝ համեմատություններ կատարելու (օրինակ՝ խորհրդային ժամանակաշրջանի հայկական հանրագիտարանի և հայկական համառոտ հանրագիտարանի բովանդակային համեմատությունը), կարևորն ու երկրորդականը տարբերակելու (օրինակ՝ ՙԿրթություն՚ պարբերականի էլեկտրոնային տարբերակի նյութերի հիման վրա ուսուցիչներին և աշակերտներին անհրաժեշտ հոդվածների աղյուսակի կազմում):

Խմբային նախագծերը լիովին հեղինակային իրավունքի ոլորտից են: Այդպիսիների օրինակ են ՙԷջեր հայկական դիվանագիտության պատմությունից՚ էլեկտրոնային էջը՝ www.mskh.am/divanagitutjun, ինտերնետի հայալեզու ռեսուրսում բովանդակությամբ (համաշխարհային և հայոց պատմություն, ազգային գաղափարախոսություն, հայրենագիտական և սպորտային արշավներ) եզակի կայքի ստեղծում՝ ՙ1000 հարց և պատասխան հետաքրքրասեր աշակերտի համար՚ էլեկտրոնային ուսումնական օժանդակ ձեռնարկի կազմման նախագիծը, որի աշխատանքներն սկսվել են անցյալ ուսումնական տարում, օժանդակ ուսումնական նյութեր պարունակող կայքերի ցուցակի(բովանդակությունների համառոտ ներկայացմամբ) կազմում, ՙԱպագատուր՚ տուրիստական ընկերության հետ համատեղ իրականացված հանրապետական ծրագիրը, Մոսկվայի միջազգային կինոդպրոցի հետ իրականացված ՙՀամընդհանուր հիշողություն՚ ծրագիրը, ընդ որում միջազգային ծրագրերն արդեն դարձել են շարունակական և բազմաբնույթ:

Ավարտին ընդգծեմ, որ հետազոտական աշխատանքների կազմակերպման ամենաարդյունավետ ձևը համարում եմ հետազոտող դասարանը: Վերջինիս ստեղծման հայտն արդեն ներկայացրել եմ իմ էլեկտրոնային հոդվածաշարի 3-րդ մասում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.