«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Իսկրա Շեստակովա
կրթության հոգեբան, մասնագիտական վերապատրաստման «ՄՊՀ-գենեզիս» կենտրոնի ղեկավար

Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում

1. Ուսումնական նյութի ըմբռնումն ամուր շաղկապված է սովորելու շարժառիթի հետ: Կան ուսուցիչներ, որոնք դա իմանալով՝ ջանում են աշակերտի հետաքրքրությունն առաջացնել, որի համար երեխայի անձնական փորձի և նրա առարկայական գիտելիքների միջև գտնում են կապեր և որոշակի տեխնոլոգիաների օգնությամբ այդ  փորձը փոխակերպում են առարկայի նկատմամբ հետաքրքրության:

2. Ըմբռնման հաջորդ՝ հոգեբանական ուղին աշակերտի և ուսուցչի միջև շփման հաստատման հետ է կապված: Չէ՞ որ մանկավարժությունը անհատական կողմնորոշման գիտություն է: Եվ երեխաների հանդեպ ակտիվ հետաքրքրություն ցուցաբերող ուսուցչը հաճախ ֆասիլիտատոր (1) է դառնում: Առանձին խոսակցություն է, թե երեխայի ու դասարանի հետ ինչպես պետք է կապ հաստատել. դա սեփական արժեքային համակարգով, սեփական դիրքորոշմամբ ուսուցչի աշխատանքն է, և եթե դա չի արվում, ապա դասի ժամանակ ուսումնական նյութի ըմբռնում չի լինում:

Բայց ուսուցիչն էլ կեդանի մարդ է, և համարյա միշտ դասարանում լինում են աշակերտներ, որոնց հանդեպ նա անտարբեր է:Դա սարսափելի չէ, սակայն կարևոր է, թե ուսուցիչն իր այդ անտարբերությամբ ինչպես է աշխատում:

Բացի դրանից, կարևոր է հիշել, որ կապի հաստատումը միշտ փոխադարձ գործընթաց է: Իսկ երբ երեխաների հետ կապը չկա, ապա «ներքին լեզվով» ուսուցչին ինքը հասկանալի է թվում, իսկ երեխաներին՝ ոչ:

3. Ինչ վերաբերում է ուսումնական նյութին, տարօրինակ կարող է թվալ, սակայն հաճախ ուսուցիչները նրա իմաստային հանգույցները չեն բացահայտում: Դրանից երեխաների ըմբռնման համար արգելապատ է առաջանում, որովհետև ամեն անգամ ուսուցչից չես հարցնի, դա չգրված կարգի խախտում է:

Օրինակ` մաթեմատիկայում հաճախ լինում է, որ տասնմեկերորդ դասարանցին գլխի էլ չի ընկնում, որ գործնականում գրաֆիկան և հավասարումը նույն բանն են: Քանի որ ուսուցիչն իմաստային կապին չի անդրադարձել:

4, Երբեմն մեծ փորձ ունեցող, դպրոցում շատ-շատ տարիներ աշխատած ուսուցիչների հետ էլ է պատահում, որ երեխաները նյութը չեն հասկանում: Ուսուցիչը խուճապի մեջ է ընկնում. ինչո՞ւ: Դա լինում է, երբ բազմիցս բացատրված ուսումնական նյութն ուսուցչի համար ասես հավաքվել է ու դարձել չափազանց ակնհայտ: Այդ դեպքում բացատրելու ժամանակ ուսուցիչը ոչ թե առարկայական մտածողություն, այլ  պատրաստի արդյունք է ցուցադրում: Հատկապես փորձառու քիմիկոսներին, մաթեմատիկոսներին ու կենսաբաններին է այդ մեղքը վերագրվում: Նրանք ուղղակի երեխաներին տեղեկությունների հավաքածու են հաղորդում, որը պետք է  ոչ թե հասկանալ, այլ հիշել: Այս դեպքում, ուսուցչին լսելով, նրա մտքերին հետևելով` աշակերտն ինքնուրույն չի կարող ըմռնման առարկան կամաց-կամաց, շերտ-շերտ վերականգնել: Չէ՞ որ տարբեր բաներ են, երբ մարդը բարձրաձայն մտածում է և երբ պատրաստի դատողություններ է անում: Երեխայի համար պատրաստի դատողությունը հասկանալը դժվար է:

5. Այժմ մի փոքր էլ երեխայի, դեռահասի ըմբռնման և մտածողության առանձնահատկությունների կապի մասին: Ուսուցիչը հասուն մարդ է, և նրա մտածելակերպն էլ հասուն է: Իսկ փոքր երեխայի համար  հետաքրքրության առարկան հասկանալի դարձնելու նպաակով պետք է դրանով ձեռնածություն անել: Ցավոք սրտի, թե' հայրենական, թե' արտասահմանյան դպրոցների հիմքում երեխայի՝ տպագիր նյութի հետ աշխատելն է ընկած: Այնինչ հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասի համար տեղեկություններ ստանալու հիմնական ալիքը բանավորն է: Իսկ եթե երեխան դրա հետ մեկտեղ աջակիսագնդային է, ձախլիկ ու ցրված, ապա դպրոցը բացարձակ անտեսում է նրա առանձնահատկությունները, և դասի ժամանակ նրա կողմից ուսումնական նյութի ընկալումը մեծ դժվարությամբ է ընթանում:

Որպես կանոն՝ դպրոցական դասը միտված է հիշելուն և ոչ թե հասկանալուն: Աշակերտի համար հասկանալու ընթացքը անհայտ է մնում: Ուսուցիչներից քչերն են պարզում, թե աշակերտը հատկապես ինչ է հասկացել և ինչպես է հասկացել, ինչպես կարող է նա վերարտադրել այն կառուցվածքը, որն ուսուցիչը պատմել է: Դասի ժամանակ ըմբռնելու բարդ խնդիրը և ոչ մեկին առաջադրված չէ՝ ո´չ ուսուցչին, ո´չ աշակերտին: Ստուգում է նույն հիշողությունը: Լավագույն դեպքում դասագրքի տեքստի պատճառահետևանքային կապերի ըմբռնման մասին է խոսք լինում: Ո´չ պատմական իրադարձություններ, ո´չ կենդանի մարդկային օրգանիզմ, ո´չ բնություն. ուսուցիչը ջանում է, որ աշակերտը տեքստը հասկանա և ոչ թե այն կենդանի կյանքը, որը հետևում է տեքստից, և հանուն որի ըմբռնման էլ այդ տեքստը գրվել է:

(1) Ֆասիլիտատորն զբաղվում է խմբային աշխատանքի ձևերը կազմակերպելով և վարելով ըմբռնման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Թարգմանեցին Մանուկյան Մարինեն,
Դավոյան Հերմինեն
մանկավարժական քոլեջ, 2-րդ կուրս

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.