«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Լիանա Հակոբյան

Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում
 
 24.12.2007թ.

Բոլորին հայտնի է, թե սովորողներն ինչ հաճույքով են կատարում խմբային առաջադրանքները: Ինձ հետաքրքիր էր, ինչպես կկատարեն առաջադրանքները, երբ խումբը բաղկացած լինի տարբեր տարիքի սովորողներից:

Կազմեցի 7 տրամաբանական հարց (տարբեր բարդության) և անցկացրի մրցույթ: Մրցում էին գեղարվեստի նոր դպրոցի սովորողները 2 տարատարիք խմբով՝ Կայծակ և Փիս-փիս: Մրցույթի ժամանակ, որպեսզի խնդիրներն անընդհատ չկրկնեի, գործածեցի համակարգիչ և պրոյեկտոր, առանց ընկերներին շեղելու-խանգարելու մասնակիցը կարող էր էլեկտրոնային խնդիրը կարդալ՝ ինչքան ուզում է, և մտածել:
Խումբն աշխարում էր հետևյալ կերպ. մեծերը փորձում էին գտնել ճիշտ պատասխանները, իսկ փոքրերը դրանք մուտքագրում էին:
Որպեսզի հետաքրքիր լիներ և աշխույժ անցներ, պատրաստել էի մկնիկներ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար նվիրում էի խմբին:
Ինձ ուրախացրեց այն, որ անկախ խմբում երեխաների քանակից և տարիքից, սովորողները կարողանում են ճիշտ կազմակերպել աշխատանքը և գտնել խնդրի պատասխանը:

Առաջին խնդիր

Ունենք 1, 0, 7, 3 թվերը: Քանի՞ երկնիշ թիվ կարող եք ստանալ, որո՞նք են դրանք:

Պատասխան՝ 9: Դրանք են`10, 70, 30, 17, 13, 71, 73, 31, 37 (Փիս-փիս):

Երկրորդ խնդիր

Թղթի վրա դրված է 7շրջան:
Դասավորե´ք այնպես, որ յուրաքանչյուր կողմում լինի 2 հատ:

Խնդիրն առաջինը լուծեց Կայծակը (նկարում պատասխանն է):





Ե
րրորդ խնդիր

Ունենք 16 հատ 4 տարբեր գույնի քառակուսիներ (յուրաքանչյուր գույնից 4 հատ): Դասավորե´ք այնպես, որ ամեն տողում (հորիզոնական, ուղղաձիգ, անկյունագծով) լինի տարբեր գույնի քառակուսիներ:

Խնդիրը չկարողացանք լուծել: Մտածում ենք

Չորրորդ խնդիր

Ձողիկներով գրված է ճիշտ հավասարություն:
Տեղափոխելով մեկ հատ ձողիկ, ստացե´ք ուրիշ հավասարություն:

Խնդիրը լուծեց Փիս-փիսը:

 



Հ
ինգերորդ խնդիր

Եռանկյան կողմերի վրա` շրջաններում, գրե´ք միանիշ թվեր (չկրկնվող), որ յուրաքանչյուր կողմում թվերի գումարը լինի 20:

Պատասխանը առաջինն ստացավ կայծակը:

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.