«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Նախագծերի դպրոց

Նախագծերի մեթոդն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում: Գրեթե բոլոր ուսումնական ֆորումներում քննարկվում են նախագծային տեխնոլոգիաներ: Մեծանում է այն ուսուցիչների թիվը, որոնք փորձում են դասերի ժամին նախագծային աշխատանք կիրառել: Ինչպես նշում են մասնագետները, փորձարարական դպրոցների գործունեությունը հաճախ սկսվում է այն հարցից, թե կարելի է արդյոք նախագծերի մշակման օգնությամբ լուծել մանկավարժական ամենօրյա խնդիրները: Օրինակ՝ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:

Եվ արդեն լուծելով այս խնդիրը՝ ուսուցիչը (եթե նրան հաջողվում է նոր մեթոդին տիրապետել) հանգում է ուսումնական նախագծի բուն նպատակին:

Նինել Պախոմովա
(մանկավարժական գիտության թեկնածու)

Խնդիր առանց պատրաստի պատասխանի
Ուսումնական նախագիծ. խնդիրներ, սխալներ, կողմնորոշիչներ

Ցավոք սրտի, հաճախ մանկավարժները, վատ պատկերացնելով, թե ինչ է նախագծի մեթոդը, փորձում են դա կիրառել: Ցանկացած ինքնուրույն կամ ուսուցչի հանձնարարությամբ կատարած աշխատանք նախագծային են անվանում:

Ընդ որում նախագծերի մեթոդն ունի միանգամայն որոշակի, նրան այլ մեթոդներից տարբերող հատկանիշներ:

Ամեն մի նախագծի պարտադիր հատկությունը անձնական դրդապատճառ ունենալն է: Եթե աշակերտներին «շարում», ստիպում են նախագիծ անել, որը նրանց հետաքրքիր չէ, ապա դա ոչ մի կապ չունի նախագծման հետ:

Դրդապատճառը պիտի ի հայտ գա այն ժամանակ, երբ ձևավորվում է այն խնդիրը, որը նախագիծը լուծելու է: Որպես կանոն՝ խնդիրն ինչ-որ կոնկրետ իրավիճակի դիտարկման ժամանակ է դրսևորվում: Որոշ դեպքերում ուսուցիչն ինքն է առանձնացնում, երբեմն դա երեխաներին է առաջարկում անել: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած իրավիճակ ցանկացած երեխաների հետ հնարավոր չէ դիտարկել: Հենց այդ տարիքի երեխաներին ի՞նչն է հետաքրքրում: Ավելին՝ ի՞նչն է տվյալ պահին տվյալ դպրոցի տվյալ դասարանի երեխաներին հետաքրքրում:

Վերջերս ինձ առաջարկեցին 10-րդ դասարանցիների հետ նախագծային դաս անցկացնել: Ես երեխաներին չէի ճանաչում, ինչպես նաև նրանք ինձ: Բայց ընդհանուր խնդիրն իվերջո գտնվեց: Սկսեցինք խոսել... փողի մասին: Ավագ դպրոցականներին արդյո՞ք փողը պետք է: Որտեղի±ց նրանք կարող են փող ունենալ: Ինչի՞ վրա կարելի է ծախսել: Այդ թեման բոլորին հետաքրքրեց: Հետո մենք սկսեցինք քննարկել. «Փողն ազատությո՞ւն է, թե՞ կախվածություն, չարի՞ք, թե՞ բարիք»:

Եվ այսպես, սկզբում հարկավոր է խնդիր գտնել, որի նկատմամբ երեխաներն անտարբեր չեն, իսկ հետո դա նրանց հետ կոնկրետացնել: Գուցե հարկավոր է ավելի մասնավոր իրավիճակ վերցնել, դրա մասին դատել ըստ ժամանակի, ըստ կատարման տեղի, մասնակիցների քանակի:
Հաճախ հանդիպող սխալն այն է, որ երեխաներին առաջարկում են նախագիծն ուսուցչի մանրամասն մշակած պլանով անել։ Այնինչ հակառակը պիտի լինի, ուսուցիչն առաջադրանքն առավելագույնս ազատ պիտի ձևակերպի, որպեսզի երեխաներին ընտրության հնարավորություն տա:

Չափազանց կարևոր փուլ է նախագծի գնահատումը: Ուսուցչին դա պետք է, որ հասկանա, թե հետագա աշխատանքն ինչպես կառուցի: Ահա առավել էական պահերը, որոնց արժե ուշադրություն դարձնել.

նախագծի տարբեր փուլերում աշխատանքի ինքնուրույնության աստիճանը,

նախագծի խնդրի իմաստավորումն ու նախագծի նպատակի ձևակերպումը,

խմբային աշխատանքում ընդգրկման աստիճանը,

սահմանված դերի հստակ կատարում,

առարկայական և համադպրոցական գիտելիքների, ունակությունների և հմտությունների գործնական կիրառում,

նախագծի կատարման համար օգտագործված նոր տեղեկությունների
քանակը,

օգտագործված ինֆորմացիայի իմաստավորման աստիճանը,

օգտագործված մեթոդների տիրապետման աստիճան,

մտահղացման և խնդրի լուծման միջոցների, նախագծի խնդրի գիտակցման և նախագծի նպատակի ձևակերպման յուրահատկությունը,

ներկայացման կազմակերպման և անցկացման մակարդակը (բանավոր հաղորդում, գրավոր հաշվետվություն, դիտարկվող առարկաների ապահովում),

անդրադարձի կարողություն և դիտարկվող առարկաներն ու ներկայացումը նախապատրաստելու նկատմամբ ստեղծագործական մոտեցում,

ստացված արդյունքների հասարակական կիրառական նշանակություն (վերջինը բարձր դասարանցիների համար կարևոր է):

Երեխայի համար ամենակարևոր գնահատականը հանրության կողմից նրա հաջողության ընդունումն է: Դեռահասի, այսինքն՝ ցանկացած դպրոցականի համար կարևոր է հասակակիցների և մեծերի կողմից արձագանք ստանալը:

Կարևոր չէ՝ որտեղ և ինչպես դա կլինի՝ դասարանի առջև ելույթ ունենալիս, թե արտադպրոցական գիտաժողովում: Կարևոր է, որ երեխան իր չարչարանքի արդյունքը ցույց տա: Դա շատ կարևոր է, քանի որ երեխաները միշտ կասկածում են, թե շրջապատն ընդունում է իրենց:

Ուզում եմ ընդգծել՝ ցանկացած նախագիծ արժանի է դրական գնահատականի, չէ՞ որ երեխան ինքնուրույն է գործել։ Եվ մեծ հաշվով կարևոր չէ՝ նրա նախագիծն ստացվել է, թե ոչ: Բայց կարևոր է, որ նա վերլուծի իր գործունեությունը. Ինչպե՞ս էր կառուցված աշխատանքը: Վերջում ի՞նչ ստացվեց: Նախագծի կատարման արդյունքում առաջադիմած երեխան կարող է ասել՝ արդյունքը նրա ներդրած ջանքերին արդյոք համապատասխանում է, թե ուրիշ, ավելի հարմար ճանապարհով կարելի էր գնալ: Այդպիսի ինքնագնահատականը թանկ արժե: Եթե երեխան կարողանում է դա անել, նա կարող է նաև ինքն իրեն գնահատել: Իսկ երբ մարդը պատրաստ է ինքնագնահատման, նա ավելի հաջողակ է կյանքում: 

Թարգմանեց Անի Սիմոնյանը, 2-րդ կուրս

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.