ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Արդյունավետ ուսուցման հիմքում կարևորում ենք հայոց լեզվի լեզվական
արտահայտչամիջոցների ճշգրտման և հստակեցման խնդրի լուծումը:
Զաբելա Աբելյան
մաթեմատիկայի ուսուցչուհի
Անահիտ Դումանյան
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Մաթեմատիկա + հայոց լեզու
Լեզուն մարդկային հաղորդակցման հիմնական, ամենակարևոր միջոցն է:
Մարդիկ իրենց մտքերը, գաղափարները, զգացմունքները արտահայտում են լեզվի միջոցով:
Բառեր և նախադասություններ. դրանց ճիշտ կապակցումով, որոշակի կանոններով միտք կամ մտածողություն է արտահայտվում:
Մաթեմատիկայի դասերին արդյոք մի՞շտ է, որ աշակերտները կապակցված նախադասություններ են օգտագործում: Երբեմն աշակերտները թեորեմները, սահմանումները կամ ցանկացած դատողություններ ձևակերպելիս ճիշտ չեն կազմում համաձայնությունը նախադասության անդամների միջև, ճիշտ չեն կարողանում օգտագործել կետադրությունը, որից և փոփոխվում է նախադասության, թեորեմի, սահմանման իմաստը:
Այս դեպքում կարևորում եմ ուսումնական նյութի շարադրանքում տրամաբանական կառուցվածքներին համարժեք լեզվական արտահայտչամիջոցների ճշգրտման և հստակեցման խնդրի լուծումը: Աշակերտների գրավոր աշխատանքներում հանդիպում ենք այնպիսի մտքեր, որտեղ աշակերտը չի կարողանում տարբերել հատկությունը հայտանիշից կամ սահմանումը թեորեմից:
Ահա և խնդիրներ, որոնց լուծման պատասխանը փորձեցի գտնել «Մաթեմատիկա+հայոց լեզու» միասնական թեստի միջոցով՝ համագործակցելով դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Դումանյանի հետ: Այս մեկ միասնական թեստով ստուգում և ուսուցանում ենք աշակերտի լեզվական և մաթեմատիկական իմացությունը:
Թեստը իր մեջ ներառում է ձևաբանական, շարահյուսական, կետադրական պահանջ ներկայացնող հարցեր, բաց թողնված բառերով առաջադրանքներ, թեորեմը, սահմանումը, հայտանիշը, հատկությունը տարբերելու առաջադրանքներ: Լեզվական այս իմացությունը մաթեմատիկական դատողություններում կհանգեցնի արդյունավետ ուսուցման: Միասնական այսպիսի թեստերի բնույթը և ուսուցողական, և ստուգողական է: Ըստ բնույթի թեստը ապահովում է Ա, Բ, Գ մակարդակները:
Առավելությունը միաժամանակ երկու առարկաներից գնահատումն է, իսկ թեստի հիմնական նպատակը շարահյուսության իմացությունն է մաթեմատիկական դատողություններում:
Միասնական «Մաթեմատիկա + հայոց լեզու» թեստային այս աշխատանքը նախատեսված էր անցկացնել 2006-07 ուսումնական տարում VlllԲ և XԲ դասարաններում, VlllԲ -ում՝ մաթեմատիկայի դասաժամին, իսկ XԲ-ում՝ հայոց լեզվի դասաժամին:
Կատարելով յուրաքանչյուր դասարանից 13 աշակերտների աշխատանքների վերլուծություն-հետազոտություն՝ հանգեցինք հետևյալին՝ հայոց լեզվի իմացությունը մաթեմատիկական թեորեմների, սահմանումների ձևակերպումներում այնքան էլ բավարար չէ:
Մեր նպատակն է վերացնել այդ անբավարարությունը:
Ստորև ներկայացնում եմ վերլուծության-հետազոտության արդյունքները:
Vlll-Բ |
X-Բ |
Աշակերտների թիվը |
Միավոր |
Աշակերտների թիվը |
Միավոր |
1 |
16 |
2 |
19 |
1 |
14 |
3 |
18 |
2 |
12 |
2 |
17 |
2 |
11 |
1 |
16 |
1 |
10 |
2 |
14 |
3 |
9 |
2 |
13 |
2 |
7 |
1 |
11 |
1 |
6 |
|
|
Դասարանը |
Աշակերտ
ների թիվը |
Որակը |
Առաջադիմությունը |
Հավաքած |
Գնահատում |
ամենաբարձր
միավորը |
20 միավոր - 5 |
Vlll´ |
13 |
15,5% |
84% |
16 |
19-14՝ 4 |
X´ |
13 |
76,9% |
100% |
19 |
13-8՝ 3 |
Վերլուծելով X-Բ դասարանի 6 աշակերտների աշխատանքները մինչև բուհական ընդունելություն պատկերը դարձավ հետևալ տեսքի:
Աշակերտի ազգանուն, անուն |
«Մաթեմատիկա + հայոց լեզու»
թեստ |
Հայոց լեզու և գրականություն
միասնական,ավարտական
քննություն |
Մաթեմատիկայի
ավարտական
քննություն |
Մաթեմատիկայի
բուհական
քննություն |
Զադոյան
Արմեն |
16 |
15 |
17 |
8 |
Հայրապետյան
Վարդուհի |
18 |
18 |
20 |
12 |
Հարությունյան
Մհեր |
17 |
16 |
20 |
10 |
Մելքումյան
Կոլյա |
14 |
15 |
20 |
16,5 |
Միրզոյան
Սերոբ |
19 |
14 |
20 |
11 |
Մուրադյան
Գևորգ |
16 |
19 |
20 |
10,5 |
Առարկայական իմացությունը շաղախված է լեզվատրամաբանական մտածողությամբ, որը միշտ կապահովի արդյունավետ ուսուցման առավելագույն մակարդակ, եթե աշակերտի լեզվական արտահայտչամիջոցների իմացություննը բավարար է:
Ստորև ներկայացնում եմ «Մաթեմատիկա+հայոց լեզու» միասնական թեստի նմուշ օրինակը:
1.Ճշմարիտ պնդում ստանալու համար լրացնել բաց թողնված բառերը:
Եթե մի եռանկյան երկու կողմերը և .... անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և .... անկյանը, ապա եռանկյունները հավասար են:
ա) մյուս երկու գ) նրանցով կազմված
բ) նրանց առընթեր դ) երկու սուր
2. Լրացնել բաց թողնված բառը կամ բառակապակցությունը:
Քառակուսի հավասարումը ունի արմատ..... դեպքում:
ա) տարբերիչի գ) լուծելու
բ) տարբերիչ ունենալու դ) ոչ բացասական տարբերիչի
3. Ընտրել այն պնդումը, որը հայտնի երկրաչափական թեորեմ է:
ա) ուղղանկյուն եռանկյան էջերի գումարը հավասար է ներքնաձիգին:
բ) ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսինների գումարը հավասար է ներքնաձիգին:
գ) ուղղանկյուն եռանկյան էջերի գումարը հավասար է ներքնաձիգին քառակուսուն:
դ) ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսինների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն:
4. Կետադրել հետևյալ նախադասությունը:
Երկու ուղիղներ կամ ունեն միայն մեկ ընդհանուր կետ կամ ընդհանուր կետ չունեն
5. Կետադրել հետևյալ նախադասությունը:
Ընտրելով չափման միավորը կարելի է չափել յուրաքանչյուր հատված այսինքն նրա երկարությունը արտահայտել դրական թվով
6. Հետևյալ գծագրով նկարագրվող թեորեմի հեղինակն է…:
Ձևակերպել և կետադրել թեորեմը:
ա) Պյութագորասը գ) Թալեսը
բ) Վիետը դ) Էվկլիդեսը
7. Ճիշտ թեորեմ ստանալու համար ո՞ր բառակապակցությունը պետք է տեղադրել բաց թողնված տեղում:
……. անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի:
ա) եռանկյան, միակողմանի գ) եռանկյան կից
բ) միակողմանի, կից դ)եռանկյան, միակողմանի, կից
8. Հետևյալ թեորեմներից ո՞րն է պարզ նախադասություն:
ա) Հակադիր անկյունները հավասար են:
բ) Եռանկյան անկյան կիսորդը հանդիպակաց կողմը տրոհում է երկու հատվածների, որոնք համեմատական են կից կողմերին:
գ) Եթե երկու ուղիղները հատողով հատվելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
դ) Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է:
9. Հետևյալ ձևակերպումներից ո՞րն է սահմանում:
ա) Այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են, կոչվում է քառակուսի:
բ) Եթե երկու ուղիղները զուգահեռ են երրորդին, ապա նրանք զուգահեռ են միմյանց:
գ) Եռանկյան ներքին անկյունների գումար հավասար է 180 աստիճանի:
դ) Կից անկյունների գումարը հավասար է180 աստիճանի:
10. Բերված պնդումներից ո՞րն է թեորեմ:
ա) Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու սուր անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին ու սուր անկյանը, ապա այդ ուղղանկյուն եռանկյունները հավասար են:
բ) հարթության ցանկացած կետով անցնում է տրված ուղղին զուգահեռ ոչ ավելին, քան մեկ ուղիղ:
11. Առաջադրությունը, որի ճշտությունը ապացուցվում է, կոչվում է՝
ա) Աքսիոմ բ) Թեորեմ գ) Սահմանում
12. Ո՞ր մաթեմատիկոսի անունով հայտնի են խնդիր, ուղիղ, շրջանագիծ:
ա) Թալես բ) Կրամեր գ) Էյլեր գ)Վայերշտրաս
13. Ու՞մ անունով է արտահայտվում Գ+Ն Կ+2 թեորեմը, որտեղ
Գ-ն գագաթն է, Ն-ն` նիստ, Կ-ն` կողմ:
ա) Պյութագորաս բ) Էյլեր գ) Նյուտոն գ)Արիստոտել
14. Տրված բառերով ձևակերպել զուգահեռության սահմանումը` բառերն անհրաժեշտության դեպքում ենթարկելով քերականական ձևափոխության:
հարթություն, երկու, ուղիղ, վրա, կոչվել, եթե, նա, զուգահեռ, հատվել:
15.Նշեցեք այն բառը, որը կազմված է միայն երկու արմատից:
ա) եռանկյուն գ) յուրաքանչյուր
բ) հակադարձ դ) կիսորդ
16. Նշեցեք նախադասության մեջ գործածված ստորոգյալի տեսակը.
Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են:
ա) պարզ ստորոգյալ գ) բաղադրյալ ստորոգյալ
բ) հանգույց դ) ստորոգելի
17. Ընտրեցեք նախադասության իմաստին ճիշտ համապատասխանող բանաձևը կամ կապային կառույցը:
Եթե երկու ուղիղների հատուղով ….. խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները հավասար են:
ա) հատելու ժամանակ գ) հատելուց
բ) հատելիս դ) հատելու հետ
18. Ընտրել այն տարբերակը, որը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստանանք.
Մեկ անհայտով հավասարումը կոչվում է նույնություն կամ նույնական հավասարում ինչ-որ թվային բազմության վրա, ……
ա) եթե այդ բազմության յուրաքանչյուր տարր հավասարման արմատ է:
բ) որովհետև այդ բազմության յուրաքանչյուր տարր անհավասարման լուծում է:
գ) եթե մի բանաձև համարժեք է մյուսին:
դ) բայց պատկերում է թվային ուղղի յուրաքանչյուր կետ:
19. Որոշել տրված նախադասության բայի եղանակը:
Յուրաքանչյուր արտահայտություն ունի իր հակադիրը:
ա) սահմանական եղանակ
բ) ըղձական եղանակ
գ) պայմանական եղանակ
դ) հրամայական եղանակ
20. Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
ա) Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմված անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
բ) Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև միջնագիծ է և կիսորդ:
Օգտագործված գրականություն
Վ. Մ.Կլոպսկի, Զ.Ա. Սկոպեց, Մ. ի.Յագոդովսկի, Երկրաչափություն 9-10, Երևան, 1985թ.
Լ.Աթանասյան և ուրիշներ, Երկրաչափություն 6,7,8, «Աստղիկ-59» 2000թ.
Ֆ. Հ. Խլղաթյան, Հայոց լեզու 8, Երևան 1999 թ.
Ֆ. Հ. Խլղաթյան, Հայոց լեզու 7, Երևան 2007թ.
|