«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Բաբաևա Յուլյա (Մ. Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ)

Օժտված երեխաները և համակարգիչները

Վերջին տարիներին մեր երկրում օժտվածության խնդրի ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրությունն էականորեն մեծացել է: Միաժամանակ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում օժտվածության բացահայտման պրոբլեմատիկան, ինչպես նաև օժտված երեխաների ուսուցման և զարգացման մեջ համակարգիչների դերի ուսումնասիրումը, չնայած իր արդիականությանը, քիչ է ուսումնասիրված: Մեր տեսանկյունից խելամիտ է այս ոլորտում երեք փոխկապակցված ուղղություններ.

ա) օժտված երեխաների ուսուցման և զարգացման գործընթացում համակարգիչների օգտագործման արդյունավետ մեթոդների մշակում.

բ) ՏՏ-ների ոլորտում օժտվածություն դրսևորող երեխաների և դեռահասների բացահայտման գիտականորեն հիմնավորված մեթոդների ստեղծում.

գ) դրական և բացասական այն հետևանքների բացահայտում, որ ինֆորմատիզացիան է ունենում օժտված երեխաների հոգեբանական զարգացման վրա:

1. Օժտված երեխաների ուսուցման և զարգացման մեջ համակարգիչների դերը

Համակարգիչների հետ երեխաների և դեռահասների շփման առանձնահատկությունների բացահայտմանը շատ ուսումնասիրություններ են նվիրված (Մ. Կոուլ, Ա. Բելյաևա, Ս. Նովոսելովա և ուրիշներ): Սակայն նշված աշխատանքներում օժտված սովորողների ուսուցման և զարգացման առանձնահատկությունները, որպես կանոն, հաշվի չեն առնվում: Ընդ որում այդ առանձնահատկությունների անտեսումը համակարգչային համապատասխան ծրագրերի արդյունավետությունը կարող է կտրուկ նվազեցնել: Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օժտված երեխաների ուսուցումը վառ արտահայտված առանձնահատկությամբ է բնութագրվում: Այդ երեխաները ավելի քիչ են ունենում մեծերի օգնության կարիքը, քան իրենց համադասարանցիները:  

Ճանաչման գործընթացում նրանք մեծ ինքնուրույնություն են ցուցաբերում, լայնորեն կիրառում են ուսուցման «ինքնակարգավորող ռազմավարությունները» և դրանք հեշտությամբ փոխանցում նոր խնդիրների վրա։ Օժտվածության բնագավառում շատ մասնագետներ նշում են, որ «ինքնավար ինքնուսուցումը» փայլուն ընդունակությունների առկայությունը ցույց տվող յուրօրինակ ինդիկատորի դեր կարող է խաղալ (Ջ. Ֆրիմեն, Ռ. Ռիզենբերգ, Բ. Ցիմերման, Բ. Շոե, Լ. Կանևսկի և այլք)։

Կարելի է ենթադրել, որ ինքնուսուցման և ինքնազարգացման նոր ձևերի ու միջոցների իրականացման հնարավորություններն ընդլայնող հատուկ համակարգչային ուսուցողական ծրագրերի մշակումը, ինչպես նաև գիտելիքների ստուգման համակարգչայնացումը կարող են խթանել օժտված սովորողներին այնքան անհրաժեշտ ուսուցման անհատականացման սկզբունքին։  Ավանդական ուսումնական ծրագրերում գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերումը, ճանաչողական գործընթացների զարգացումը, որպես կանոն, անհատի ստեղծագործական և հաղորդակցական ընդունակությունների զարգացման խնդիրները երկրորդ պլան են մղում։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ օժտված սովորողների ուսուցման դեպքում նման մոտեցումն անթույլատրելի է, քանի որ նրանց հոգեկան զարգացման անհամաչափությունը կարող է ուժեղացնել։ Այսպիսով, ՏՏ զարգացման նորագույն տենդենցները (այդ թվում՝ հեռավար ուսուցման մեթոդները) լայնորեն կիրառող համակարգչային սկզբունքորեն նոր ուսուցանող և զարգացնող ծրագրերի ստեղծման անհրաժեշտություն է առաջանում։

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օժտվածության հայտնաբերումը

Հոգեբանական գրականության մեջ չափազանց անհավասարաչափ են ներկայացված այն ոլորտները, որոնց համար օժտվածության բացահայտման մասնագիտացված մեթոդիկաներ են մշակվում։ Ի տարբերություն օժտվածության ուսումնասիրված ավանդական ձևերի (մաթեմատիկական, գրական, երաժշտական, հոգեշարժ կարողությունների, արվեստի ոլորտում օժտվածություն և այլն), ուսումնասիրողների ուշադրությունը համեմատաբար ոչ վաղ գրաված օժտվածության այլ ձևերի համար (դրանց թվին են վերաբերում, օրինակ, հասարակական օժտվածությանը կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեծ ընդունակությունները) հոգեվերլուծական համապատասխան (վալիդ) ընթացակարգեր դեռ մշակված չեն։ Օժտվածության ուսումնասիրման և ինտելեկտի չափման հոգեբանական թեստերի նկատմամբ միագործոն մոտեցման տիրապետման շրջանում հիշյալ հանգամանքը այնքան էլ չի կարևորվել, քանի որ համարվել է, որ ինտելեկտի բարձր ցուցիչը մարդկային գործունեության տարբեր բնագավառներում օժտվածության վստահելի «երաշխիք» էր։ Հարացույցի փոփոխությունը բացահայտեց միագործոն մոտեցման սնանկությունը և հանգեցրեց օժտվածության որակական ինքնատիպ ձևերի գոյության մասին պատկերացումների հաստատմանը։ Այսպիսով, օժտվածության տարբեր ձևերը (այդ թվում՝ ոչ բացահայտ) նույնականացնելու հնարավորություն տվող դիագնոստիկ նոր ընթացակարգերի արդիական խնդիր է առաջացել։

Չնայած համակարգիչների կիրառման հետ կապված մասնագիտությունների մեծ համբավին, ՏՏ բնագավառում օժտվածության բացահայտման խնդրին ուշադրություն քիչ է դարձվում։ Այսպես, պարզվեց, որ բավարար մշակված չեն ծրագրավորման ընդունակությունների բացահայտման մեթոդները։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը ցույց է տալիս, որ առաջվա նման այդ նպատակով օգտագործվում են խելացիության ավանդական թեսթերը կամ մաթեմատիկական ընդունակությունների որոշմանն ուղղված նույն մեթոդիկաները։ Դրա հետ մեկտեղ, մեր անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  ՏՏ ոլորտում սովորողների ընդունակությունների վերաբերյալ փորձագետների (դպրոցում և բուհում ինֆորմատիկայի դասավանդողներ) կարծիքները հաճախ չեն համընկնում ինտելեկտի թեստերի և մաթեմատիկական ընդունակությունների որոշման մեթոդների օգնությամբ ստացված արդյունքների հետ: Այս հանգամանքը թույլ չի տալիս ՏՏ բնագավառում օժտվածության բացահայտման հետ կապված խնդիրները լուծելիս նշված մեթոդները համապատասխան համարել: Բացի դրանից, օժտվածության ֆենոմենը վերլուծելիս միայն անձի մտավոր ոլորտի ուսումնասիրությամբ  սահմանափակվելն անթույլատրելի է: Մեր ստացած տվյալները ապացուցում են սովորողների՝ համակարգչային աշխատանքով հրապուրվելու երևույթի հատուկ վերլուծության անհրաժեշտության մասին: 

3. Օժտված երեխաների վրա ինֆորմատիզացիայի հոգեբանական հետևանքների բացահայտումը

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ օժտված երեխաների հոգեկան զարգացման անհամաչափությունը ոչ թե բացառիկ, այլ, ընդհակառակը, միանգամայն բնորոշ երևույթ է: Մտավոր զարգացման բարձր մակարդակը հոգեշարժ և հաղորդակցական զարգացման նույնքան բարձր մակարդակ չի երաշխավորում: Նոր ՏՏ-ների լայն կիրառումը կարող է էականորեն ուժեղացնել նման անհամաչափության բացասական տեսակետերը: Երեխայի ունեցած շփման արատները ինֆորմատիզացիայի պայմաններում ոչ միայն չեն հաղթահարվի, այլ կարող են խորանալ: Օժտված երեխաները «ռիսկի խմբում» են նաև ինֆորմատիզացիայի այն բացասական հետևանքների առումով, ինչպիսին «Ինտերնետից կախվածությունն» է: Մեր կարծիքով հատուկ ուշադրություն պիտի դարձվի հաքերության երևույթին: Մեր կողմից հարցում է անցկացվել 900 մարդու շրջանում (հարցվածների մեջ են տարբեր տարիքային խմբերի և տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ): Նրանցից շատերը կարծում են, որ հաքերները մտավոր զարգացման բավականին բարձր մակարդակ և վառ արտահայտված ստեղծագործական կարողություններ ունեն: Այնուամենայնիվ այդ «կենցաղային» պատկերացումների հաստատման (կամ էլ, հակառակը, ժխտման) համար համապատասխան գիտական տվյալները ներկայումս ակնհայտորեն քիչ են: Հաքերության երևույթի առաջացմանը հանգեցնող կոնկրետ պատճառներին վերաբերող բոլորի համար ընդունելի տեսակետ նույնպես չկա: Առավել հաճախ հիշվող վարկածները դա կապում են հաղորդակցման արատների դժվարություններին, ինչպես նաև ինքնահաստատման ձգտմանը: Մեր տվյալների համաձայն հաքերությունը չի կարելի դիտարկել որպես միայն բացասական երևույթ: Այդ բարդ և բազմակողմ երևույթը հատուկ ուսումնասիրման կարիք ունի: Ինֆորմատիզացիայի հոգեբանական հետևանքները հաշվի առնելը թույլ կտա խուսափել օժտված երեխաների ուսուցման և զարգացման մեջ համակարգիչների լայն կիրառման հետ կապված բացասական շատ հետևանքներից:

Աշխատանքն
արված է Հիմնարար հետազոտությունների համառուսական հիմնադրամի (РФФИ) օգնությամբ:

Էկոլոգիական հոգեբանության համառուսական 2-րդ կոնֆերանսի նյութերից (Մոսկվա, 2000թ. ապրիլի 12-14)

Թարգմանեցին մանկավարժական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.