Հայարփի Տոնոյան
Բնագիտություն 3-4-րդ դասարաններում
Հայտնագործություն փորձի միջոցով
Կենդանի օրգանիզմներն արձագանքում են փոփոխություններին
Նյութեր` լուսավոր սենյակ, հայելի, մուգ սրբիչ, փափուկ խաղալիք կամ տիկնիկ:
Ընթացքը
1. Նստե´ք սենյակի լուսավոր մասում: Նայեք հայելուն և ոսումնասիրեք ձեր բիբերը:
2. Ձեր գլուխը սրբիչով ծածկե´ք, որպեսզի սահմանափակեք լույսի մուտքը: Սպասե´ք մեկ րոպե: Հայելով նայե´ք ձեր բիբերին, որպեսզի տեսնեք, թե ինչ չափս ունեն դրանք կիսախավարում:
3. Հանե´ք սրբիչը և անմիջապես նայե´ք հայելուն: Ուսումնասիրե´ք ձեր բիբերը, որպեսզի տեսնենք, թե ինչպես փոփվեցին դրանց չափսերը:
4. Վառ լույսի տակ նայե´ք ընկերոջ աչքերին: Ծածկե´ք ձեր գլուխները մի սրբիչով և ուսումնասիրեք նրա աչքերը կիսախավարում: Հեռացրե´ք սրբիչը և տեսեք, թե ինչ փոփոխություններ կլինեն նրա աչքերի մեջ:
5. Վառ լույսի տակ նայե´ք փափուկ խաղալիքի աչքերին: Ծածկե´ք խաղալիքը սրբիչով և ուսումնասիրեք նրա աչքերը կիսախավարում: Հեռացրե´ք սրբիչը և տեսեք, թե ինչ փոփոխություններ կլինեն խաղալիքի աչքերի մեջ:
Հետազոտություն
Սովորողները դասասենյակի վառ լույսի տակ ուսումնաիրում են իրենց բիբերը: Ապա նրանք ծածկում են իրենց գլուխները սրբիչով և ուսումնասիրում են բիբերը աղոտ լույսի տակ: Դրանից հետո աշակերտները կրկին ուսումնասիրում են իրենց բիբերը վառ լույսի տակ, որպեսզի տեսնեն, թե ինչ փոփոխություններ են կատարվում բիբերում: Այնուհետև նրանք կրկնում են նույն գործողությունները փափուկ խաղալիքի հետ՝ դիտելով, թե ինչպես են փոխվում խաղալիքի աչքերը լույսի փոփոխությունից: Ամեն մեկը դիտում է ընկերներից մեկի աչքերը:
Հայտնագործություն
Գրեք՝ ինչպե՞ս են լույսի ազդեցությամբ փոխվում մարդկանց աչքերը: Ինչպե՞ս են փոխվում խաղալիքների աչքերը:
Կենդանի օրգանիզմները ինքնուրույն շարժվում են
Նյութերը` փափուկ խաղալիք արջուկ, երկու աթոռ:
Ընթացքը
1. Նստե´ք աթոռին: Նստեցրե´ք արջուկին:
2. Քայլե´ք սենյակով: Շարժե´ք արջուկին սենյակի մի կողմիցմյուսը:
3. Թափահարե´ք ձեր ձեռքերը: Ճոճե´ք ոտքերը: Թա´փ տվեք և ճոճե´ք արջուկին:
Հետազոտություն
Սովորողները նստում են աթոռներին, քայլում են սենյակով, թափահարում են ձեռքերը, ճոճում են ոտքերը: Ապա նրանք նստեցնում են աթոռին խաղալիք արջուկին, հետո տանում են նրան սենյակի մի անկյունից մյուսը: Հետո երեխաները թափահարում ու ճոճում են արջուկի թաթերը:
Հայտնագործություն
Գրե´ք՝ ինչպես են շարժվում կենդանի և անկենդան առարկաները:
Թվե´ք՝ ի՞նչը կարող է շարժել անկենդան առարկան:
Ի՞նչ է անում ջուրը
Նյութերը` երեք սենյակային բույս (նույն տեսակի ու չափսի), ջուր:
Հետազոտություն
Լավ լուսավորված մի տեղում երեք բույսերը դրեք կողք կողքի: Ջրե´ք դրանցից մեկը ըստ անհրաժեշտության, երկրորդը ջրե´ք օրական 2-3 անգամ, երրորդը բոլորովին մի´ ջրեք: Ամեն օր դիտարկե´ք և համեմատե´ք բույսերը: Քննարկե´ք ջրի, ջրի ավելցուկի կամ պակասի ազդեցությունները: Նախքան չջրվող բույսն ամբողջովին չորանա, սկսե´ք այն ջրել: Նախքան չափազանց շատ ջրված բույսի ընկնելը դադարեցրե´ք այն ջրելը: Դիտարկե´ք տեղի ունեցող փոփոխությունները:
Հայտնագործություն
Ինչպե՞ս են փոխվում բույսերը (նրանց տեսքը, գույնը, չափսերը) ջրի, նրա պակասի կամ ավելցուկի պատճառով:
Արդյունքների մասին խնդրում ենք պատմել «Դպիրի» ընթերցողներին:
Շարունակելի
|