«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Աշոտ Տիգրանյան

Հակաքաղաքացիական կրթություն

Հայոց երրորդ հանրապետության համար կենաց մահու խնդիր է քաղաքացու ձևավորումը: Նպաստու՞մ են արդյոք հայոց պատմության դասագրքերն այդ հիմնախնդրի լուծմանը: Միանշանակ ոչ:
 
Հիմնավորում 1. Ստախոսությամբ քաղաքացի չեն ձևավորում

Կեղծիքի օրինակ – մեջբերում. «Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել Հայաստանը…» (Հայոց պատմություն, 9-րդ դասարան): Իսկ խորհրդային զորքերի ներխուժումները անկախ պետության տարածք՝ Ղարաբաղ և Զանգեզուր, պարզապես տուրիստական այցելություննե՞ր էին:

Հիմնավորում 2. Անհատի դերը թերագնահատելով՝ քաղաքացի չեն ձևավորում

Թերագնահատման օրինակ – մեջբերման կարիք չկա, որովհետև 6-11-րդ դասարանների գրքերում ցանկացած կենսական ոլորտի որևէ անհատի առանցքային դերի նույնիսկ մեղմ ձևակերպումն է բացակայում:

Հիմնավորում 3. Հայոց պետականության ժողովրդավարական ավանդույթները անտեսելով՝ քաղաքացի չեն ձևավորում

Հայոց ժողովրդավարական ավանդույթների անտեսման ընդամենը 3 օրինակ` Արատտայի (մ.թ. ա. 28-27դդ.) ժողովրդավարական հասարակության մասին սովորողներին չտեղեկացնելը, ավատատիրական ժամանակաշրջանի աշխարհաժողովների ժողովրդավարական էությունը չբացահայտելը, հայոց առաջին հանրապետության՝ որպես պառլամենտական հանրապետության, ազգային փոքրամանությունների շահերի պաշտպանության լավագույն համակարգի թերագնահատումը

Հիմնավորում 4. Քաղաքացի դաստիարակելու նպատակի բացակայությունը

Քաղաքացու օրինակների բացակայությունը. 6-11 դասարանների ոչ մի դասագրքում չկա գոնե մի քաղաքացու օրինակ, երբ մեր իրական պատմությունը լի է այդպիսի օրինակներով, սկսած Արմենիա-Շուպրիայի արքաներից, շարունակած Արշակավանի բնակիչներով, վերջացրած երրորդ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներով, օրինակ` Աշոտ Նավասարդյանը կամ իմ հարևան Ղազարոս Մխոյանը:

Հիմնավորում 5. Մտածելու ունակությունների զարգացմանը չնպաստելով քաղաքացի չեն ձևավորում

Առաջադրանքների առյուծի բաժինը այս տիպի է. «Ի՞նչ հայ նշանավոր իմաստասերներ գիտեք». այլ կերպ ասած՝ հիշողությունն ամեն ինչ է, իսկ մնացածը`ոչինչ:

Հիմնավորում 6. Այլընտրանքների բացակայությունը չի նպաստում քաղաքացու ձևավորմանը

Եթե որևէ մեկը ինձ ցույց տա հայոց պատմության որևէ դասարանի դասագրքում որևէ հիմնախնդրի լուծման այլընտրանքային տարբերակ կամ մեր պատմության որևէ հիմնախնդրի այլընտրանքային ներկայացում (երկրորդ դեպքում՝ 3 օրինակ) ես այդ հարգելի անձին կհանձնեմ մրցանակ հայաստանցի ուսուցչի միջին աշխատավարձի քառորդի չափով:
Համոզված եմ, որ «Քաղաքացի» նախագիծն իրականացնող խմբերից գոնե մեկը չի շրջանցի այս հիմնախնդիրը, և այդ ժամանակ գիտության կաճառի հեղինակությունը չարաշահողները կհասկանան՝ կաղապարները լավ են միայն մետալուրգիայում:

 23.04.2008

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.