«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

Վերջին ժամանակներս Նորվեգիայի փոքր դպրոցները ձգտում են ոչ միայն սովորական ուսումնական հաստատություններ լինել, այլ մասնագիտանալ այն ոլորտներում, որոնք համապատասխանում են այն միջավայրի տնտեսությանը և մշակույթին, որտեղ իրենք տեղակայված են: Նորվեգական պառլամենտը քաղաքական, տնտեսական և կրթական միջոցներով այդ նախագծերին օժանդակելու և դրանք զարգացնելու քաղաքականությունը է վարում:

Նորվեգական Խերֆոս քաղաքի մի դպրոցում նախաձեռնել էին հեղափոխական մի փորձ. որոշել էին նոր ձևով կազմակերպել դպրոցի տարածքը: Շարժական միջնորմերով երկու շինություն էր կառուցվել՝ մեկը` ութանկյուն, իսկ մյուսը` օդանավարանի (հանգարի) նման: Ենթադրվում էր, որ տարբեր տարիքի երեխաներին հենց այդպիսի կառույցներում սովորեցնելն ավելի հարմար կլինի: Հեղինակների կարծիքով այդպիսի մի փորձ վատ արդյունք չէր ունեցել Անգլիայում: Բայց այնտեղ դա մշակել էին հենց կրթությամբ զբաղվող մարդիկ: Իսկ Նորվեգիայում դրանով նախ ճարտարապետներն էին զբաղվել: Եվ պարզվել էր, որ ութանկյուն դպրոցում դասերի ժամանակ շատ աղմուկ է, միջնորմների տեղափոխումը՝ բարդ: Կարելի է ասել` փորձը չէր հաջողվել, բայց այնուամենայնիվ որոշեցին այդ աշխատանքները չդադարեցնել: Բանն այն է, որ հիմա հատկապես փոքր շատ դպրոցներում, ինչպես և հին ժամանակներում, մի դասարանում տարիքային մի քանի խմբեր են  միավորվում: Սկզբում դա միայն կրտսեր դպրոցում էր հնարավոր համարվում: Կարծում էին, որ 7-րդ դասարանից սկսած՝ տարիքային խումբը, ինչքան էլ փոքր լինի, ոչ մի ուրիշի հետ չի համատեղվում: Կրթություն ստանալու առումով ուսումնական աշխատանքը 5-10 հոգիանոց խմբի հետ ավելի արդյունավետ է, սակայն բոլորովին էլ կատարյալ չէ սոցիալական առումով: Ի՞նչ է պետք անել, որ հասարակության վերաբերմունքը փոխվի:

Սովորողների՝ նորվեգերենի և մաթեմատիկայի գիտելիքներն ստուգելու համար Խերֆոսի 9-ամյա դպրոցի նոր տնօրենը թեստեր մշակեց: Թեստավորումն անցկացվեց, իսկ արդյունքները քննարկեցին դպրոցի ուսուցիչները: Գիտելիքների տարբերությունները բավական շատ էին: Մի տարիքային խմբի  երեխաներին ըստ գիտելիքների մակարդակի տեղավորեցին տարբեր դասարաններում: Օրինակ՝ տասը տարեկան աշակերտների մի մասը սկսեց սովորել 7 կամ 8 տարեկանների հետ, մյուս մասը՝ 12 կամ 13 տարեկանների: Ընդ որում, ուսուցիչները չէին  մոռանում, որ դպրոցականները նաև դեռ երեխա են, հասակակիցների հետ շփման, խաղի և ընկերության կարիք ունեն:

Տեղական քաղաքագետը տակառ պատրաստել է սովորեցնում

Ահա մի քանի նախագծեր, որոնք օգնում են երեխաների ուսումնական ակտիվությունը կյանքի, այն մարդկանց պատմության և ավանդույթների հետ կապել, որոնց մեջ նրանք ապրում են:

1-
ին նախագիծն իրագործվել է դպրոցի տնօրենի՝ մեծ կենսափորձով մարդու ղեկավարությամբ: Նա սպա է, ծառայել է ՄԱԿ-ի զորքում, Իրաքում և Հնդկաստանում է եղել, ոչ մեծ ֆերմայի սեփականատեր է, տեղական մասշտաբի քաղաքագետ, քաղաքապետարանի մշակութային հանձնաժողովն է ղեկավարել: Ահա, այդ տնօրենը դպրոցի դասացուցակում նոր առարկա մտցրեց` տակառների պատրաստում, այսպիսի անսովոր մի ֆակուլտատիվ 10-րդ դասարանում: Բանն այն է, որ վաղուցվանից այդ մարզում մեծ քանակով ծովատառեխ էին արդյունահանում, որի համար ձեռքով փայտե տակառներ էին պատրաստում: Տնօրենը գտավ տարեց մարդկանց, որոնք տիրապետում էին այդ արհեստին և համաձայն էին երեխաների հրահանգիչները դառնալու, գործիքներ հավաքեց, դպրոցում տեղ հատկացրեց, և ստացվեց յուրօրինակ «թանգարան բաց երկնքի տակ», որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում: Մարդիկ մտնում են նայելու աշխատող աղջիկներին ու տղաներին, տակառագործ վարպետներին: Պատանի վարպետները փայտե իրերի ամենամյա ցուցահանդես են հրավիրվել, որտեղ վաճառել են շատ տակառներ: Նրանց հրավիրում են նաև մոտակա քաղաքներից մեկում կազմակերպվող «գյուղատնտեսության օրվան»: Դա եկամտաբեր գործ չէ, և նախագիծը քաղաքապետարանի հատկացրած գումարից է կախված, բայց այս դեպքում մշակույթն ու ավանդույթն ավելի կարևոր են, քան եկամուտը: Երեխաների առաջին հրահանգիչը երկու համաշխարհային պատերազմներին մասնակցած 84-ամյա մի նավաստի էր: Նա երեխաներին պատմելու շատ բան ուներ: Նրան միացավ շատ բաների իրազեկ մեկ ուրիշ մարդ: Ընդ որում, դրանք «տեղական» բնավորությամբ մարդիկ են: Տնօրենը կարծում է, որ մարզի ծեր բնակիչները մեծ հարստություն են, որն ակնհայտորեն անբավարար է օգտագործվում:

Տեղական թերթերը, ռադիոն, նորվեգական ռադիոն նախագծի մասին հաղորդումներ են արել, դրա մասին ֆիլմ է նկարահանվել: Պարզ է, որ նախագծում աշխատանքն օգնում է իրենց գյուղի կամ քաղաքի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունն արթնացնելուն, մեծահասակների հետ շփվելուն, իրենց փոքր հայրենիքով հպարտանալուն, արհեստ սովորելուն, զբոսաշրջիկների հետ ծանոթանալուն, որոնք նրանց վարպետությունն ու գաղափարները կարող են  գնահատել:

2-
րդ նախագիծն իրականացվել է տեղի քաղաքական գործչի ղեկավարությամբ: Նպատակը հայրենի բնության և մշակութային միջավայրում մարդկանց միավորելն է, որպեսզի հասարակությունը, որում ապրում են, ավելի կենսունակ լինի: Քաղաքագետը դպրոցականների գործունեության այնպիսի մի դաշտ էր ուզում գտնել, որը միաժամանակ  երկրամասի զարգացմանը կնպաստեր և իրենց ուրույն, մեկուսացված աշխարհում չափազանց շատ մնացող մարդկանց միավորելուն: Նա ընտրեց «Հանքային զբոսաշրջություն» նախագիծը` որոշելով օգտագործել շրջանի բազմաթիվ, սակայն արդեն լքված հանքերը:
Տեղի դպրոցի 9-րդ դասարանում մտցրին «Հանքային զբոսաշրջություն» ֆակուլտատիվ առարկան: Դպրոցականները կարող էին դառնալ զբոսավարներ և հետաքրքիր տեղեկություններ հաղորդել հանքերը դիտելու, հանքաքար հավաքելու կամ գնելու եկած զբոսաշրջիկներին: Երեխաները նաև այդ  քարերից զարդեր պատրաստել են սովորում: Այդ նախագծի շնորհիվ տեղի բնակիչներն իմացան երկրամաս զբոսաշրջիկների այցելելու դեպքում հին հանքերն ինչպես օգտագործել: Դպրոցականները նաև հենց իրենց կողքին ապրող շատ մարդկանց հետ ծանոթացան՝ հողակտորների սեփականատերերի, որտեղ հին հանքերն էին:

3-րդ նախագիծ: Մանկավարժական ուսումնարանի ուսանողուհու այս նախագիծը նպատակ  է ունի միջնակարգ դպրոցի աշակերտներին որպես ակտիվիստներ օգտագործել քաղաքի այն մասի զարգացման գործում, որտեղից նրանք դպրոց են գալիս: Ուսանողուհին ստեղծել է միջտեղեկատվական խումբ այն մարդկանցից, որոնք աշխատում են քաղաքակի նախագծման, սոցիալական աշխատանքի, կրթության, մարզական, հանգստի, առողջապահության ոլորտներում: Երեխաները սովորում են կապ հաստատել գործունեության տարբեր ձևերով զբաղվող մեծահասկների, ծնողների, փոքր երեխաների հետ: Աշխատանքը «ռիսկի խմբի» երեխաներից սկսվեց, այնպիսի լուրջ խնդիրների ձևակերպումից, որոնք նրանց կարող էին հետաքրքրել: Հաջորդ տարիներին նախագիծը շարունակվեց: Արդյունքում 8-9-րդ դասարանցի տասնվեց աշակերտներ որպես ֆակուլտատիվ առարկա աշխատեցին հարևանների հետ աշխատանքը, ութ մարդ շարունակում է աշխատանքը չկազմակերպված երիտասարդ մարդկանց հետ, չորս մարդ խաղահրապարակներում զբաղեցնում է երեխաներին և չորսը զբաղվում է դպրոցամերձ խաղադաշտերով: Պատանիները քաղաքապետարանի հետ կապ են պահում, որ իմանան, թե ինչ պայմաններում են ապրում ծերերը, օգնության կարիք ունեն արդյոք: Կուտակված փորձը թույլ է տալիս նոր 9-րդ դասարանցիների նախագծերն ավելի մանրամասն մշակել:
 

            Ռուսերենից թարգմանեցին մանկավարժական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ
Անահիտ Գրիգորյանը, Լիանա Խալաթյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.