«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Կոժուրինա Լյուդմիլա

Խոսակցություններ թվային դպրոցի շեմին
Ղեկավարները և մշակողները նոր նախագծի մասին

Դպրոցական աշխատողների համակարգչային գրագիտությունը դեռ այնքան էլ բարձր չէ (պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի ուսուցիչների երկու միլիոնանոց բանակից երեսուն տոկոսն օգտագործողի մակարդակում է, ուսուցման մեջ գործածում է տասնհինգ տոկոսը, նյութեր ստեղծում է հինգ տոկոսը): Դեռևս շատ մանկավարժներ տանը համակարգիչ չունեն, և քիչ չեն նրանք, որոնք դրա կարիքն էլ չունեն, բայց արդեն թվային դպրոցի նախագծեր են մշակվում: Դպրոց, որտեղ թվային տեխնոլոգիաները ոչ թե գործիքային, կիրառական նշանակություն կունենան, այլ փիլիսոփայա-մեթոդոլոգիական: Հնարավո՞ր է արդյոք: Թե՞ «թվային դպրոց» բառակապակցությունն ընդամենը կփոխարինի արդեն հոգնեցնող «նորարարական դպրոցին», և գործը անվանափոխության տոնով էլ կվերջանա: Իսկ գուցե խոսքը կրթական հարացույցի փոփոխությա՞ն մասին է, և բոլորովին էլ ոչ դպրոցում համակարգչային տեխնիկայի նորանոր ներդրումների մասին: Այս հարցերով եկանք «Թվային դպրոց. կրթության պատասխանը թվային դարի կոչերին» նախագծային սեմինարներից մեկին: Նախագծի մշակողներն ու ղեկավարները քննարկում էին թվային դպրոցի հայեցակարգը...

Մի խոսքով`մոտավորապես այսպես

Սերգեյ Կուվշինով, նախագծի ղեկավարներից մեկը, ՌՊՀՀ. «Թվային տեխնոլոգիաները ձևափոխում են կրթությունը, միջավայրը փոխում է ուսուցման միջոցները: Սակայն միայն սարքավորումների քանակից դպրոցը թվային չի դառնա: Մեր երկրում դպրոց կա, որտեղ 232 միլիոն ռուբլու նորագույն սարքավորումներ կան, բայց դրանցով աշխատող չկա: Այսօր դասագրքերը բոլորը թվայնացված են, համացանցում օնլայն դասընթացներ կան, բայց թվային դպրոցը դա չէ: Դպրոցը կլինի այն ժամանակ, երբ ուսուցման համար անհրաժեշտ ամեն ինչ` և՛ ֆիզիկան, և՛ պատմությունը, և՛ խնդիր լուծելը կդրվի մի պատուհանի մեջ, և աշակերտը կկարողանա ցանկացած պահի բացել այն և շարունակել սովորելը: Երբ կստեղծվի կրթական կոնտենտ (1)»:

Քննարկումից պարզվեց, որ թվային դպրոցը կրթական համակարգ է՝ իր բովանդակությամբ: Նրա բովանդակությունը դեռ գրանցված չէ, բայց ենթադրվում է. թվային դպրոցում գիտելիքը ակնհայտության թելադրանքով կլինի, կներկայացվի ուղիղ ձևով: Իսկ, այ, գիտելիք «աճեցնելը» աշակերտն ինքնուրույն կանի տեխնոլոգիաների օգնությամբ:

Նախ աշակերտն է

Ասում էին. «Թվայնացումը աշխարհի տեսանելի պատկերը վերաստեղծելու հնարավորություն կտա, մարդն ինքը կարող է իր գիտակցության վրա աշխատել, հաղթահարել օտարացումը»: Մեծերի խնդիրը միջավայրը պահպանելն ու լայն հնարավորություններ տալն է: Ուստի թվային դպրոցում ինքնուրույն կողմնորոշումը որոշիչ նշանակություն կարող է ունենալ: Կողմնորոշման համակարգչային ծրագրեր արդեն մշակվում են: Թեև ՌԿԱ սոցոլոգիայի և մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակից Եվգենի Չերկաշինը և նրա գործընկեր Նիկոլայ Ռոդիչևը այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված. «Տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրում երեխան կարող է ապրել և լավ զգալ, սակայն կողմնորոշման թեման ինքը դպրոցի համար դեռ նոր է: Կարելի է ստեղծել ապրանքներ, և ստեղծում ենք, որոնց միջոցով երեխան ընդհանրապես առանց ուսուցչի է աշխատում. կան գործող անձինք և հերոսներ, կա երկխոսություն: Սակայն, ցավոք, մշակողներն սցենարներն ազատ գրելու իրավունք չունեն, նրանք հետևում են պատվիրատուի պահանջներին. ինչպես գիրքն է, այդպես էլ էկրանին է՝ պատասխանում ես, անցնում ես, ստուգում են և որակավորում քեզ: Դա գրքային դպրոցի պատճենն է, և ոչ թե թվային դարաշրջանի արտադրանք: Միևնույն ժամանակ դրամական միջոցների մեծ ծախս և տարիների աշխատանք է եռաչափ աշխարհ ստեղծելը, որում ինչ-որ բան տեղի է ունենում»:

Հաջորդը – կադրերի հարցն է

Տեխնիկային ավելի քիչ են կասկածում, քան մարդկանց:

Եվգենի Տիտով, Մոսկվայի պետական հումանիտար համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաները կենսաբանության ուսուցման մեջ կիրառման ձեռնարկի հեղինակ: «Համակարգիչը որպես տեխնիկական միջոց օգտագործելն ընդունված է. նրա օգնությամբ կարող եք այս կամ այն բանն անել, ինչ-որ բան արագացրել են, ինչ-որ բան ավելի լավ դիտարկել: Դպրոցին այլ բան պետք էլ չէ: Ֆորմալ կրթությունն ամփոփվել է ինքն իր մեջ, նրա համար այդպես լավ է, այդ պատճառով էլ պահանջվում են հենց այդ և ոչ թե մեկ այլ գաղափարախոսության ծառայելու կոչված ապրանքներ»:

Միտքը հասկանալի է. եթե դպրոցը կշարունակի սովորական դպրոցի խնդիրները լուծել, ստանդարտ մարդու չափորոշիչներով մարդ պատրաստել, թվային դպրոցի մասին խոսակցությունը ոչնչով էլ չի վերջանա: Մյուս կողմից, եթե ուսուցիչները դառնան մարդիկ, որոնք սովորողին օգնում են ոչ միայն կյանքը ստանդարտի շրջանակում գունավորել, այլ նաև մոռանալ այդ շրջանակի գոյության մասին` ոգևորում են, վարակում են, ոգեշնչում են, այդ դեպքում գուցե և «ստանդարտ+մարդ» համադրությունն ավելի մարդասիրական լինի, քան «ցուցակներ+տեխնոլոգիաներ»:

Հետո էլ երեխաների մասին

Անհրաժեշտ տեղեկանք. համակարգչային տեխնիկայի ներմուծումը մանկավարժական առօրյայի մեջ չի լավացրել աշխատողների աշխատանքի որակը, ինչպես ակնկալվում էր, այլ նշանակալիորեն վատացրել է, քանի որ, ինչպես նշում են շվեդ հետազոտողները, երեխան մղվել է ուսուցչի հետաքրքրությունների ծայրամաս: «Թվային երեխան» և ուղղակի աշակերտը նույնը չեն:
Ելենա Սամսոնովա, ՄՊՀ. «Ըստ իմ ծնողական փորձի՝ համացանցում թվային կրթական միջավայրն արդեն գոյություն ունի, բոլոր առարկայական բնագավառներն այնտեղ կան, և իմ երեխան դպրոցում կարիք ունի բոլորովին էլ ոչ առարկայական ուսուցման (այդտեղ դա մի կարգ ցածր մակարդակի է), այլ սեփական ակտիվության կազմակերպման: Սակայն հենց դրանով դպրոցը չի զբաղվում: Երեխայի ճանաչողական հետաքրքրությունը պակասում է, և հաճախ եմ մտածում նրան դպրոցից հանելու մասին»:

Թվային դպրոցին կարելի է «այո» ասել, եթե նախ՝ առարկայաուղղված և երկրորդ` անդեմացնող չլինի:

Իսկ հետո ավանդույթի մասին

Ֆյոդոր Օկոլնիկով, համար 126 դպրոցի քիմիայի ուսուցիչ. «Ցանկալի կլիներ, որ դպրոցում եղածից ինչ-որ ավելի լավ բան արվեր: Սակայն առայժմ այն ամենը, ինչ կարողանում ենք և գիտենք, չեն օգնում մեզ լուծելու դպրոցական կարևորագույն խնդիրները: Ինչպե՞ս քաղաքակրթության նորմը աշակերտին փոխանցենք: Ինչպես հիմա՝ ուսուցչից աշակերտի՞ն, թե՞ անմիջականորեն, ուսուցչին շրջանցելով: Երեկ դպրոցում խռպոտվելու աստիճան վիճում էինք, թե ինչպես երեխաների աշխատանքը կազմակերպենք անհատական պլաններով: Արդյունքը զրո է: Ընտրության հնարավորություն կա, սակայն սովորողը պարտավո՛ր է. և սա է ամբողջը:

Լավ կրթության մեխանիզմը պատկերացնում եմ մանրադիտակի մեխանիզմի նմանությամբ: Կա ոսպնյակ, որն ամեն մեկը հարմարեցնում է իր աչքին, և կա օբյեկտիվ, սրանք մի առանցքի վրա են. առարկաները կարելի է տեղաշարժել, փոխել: Գիտելիքների փոխանցման մեխանիզմը պետք է ճիշտ կազմակերպված լինի: Այն պետք է պահպանի գիտակցության ամբողջականությունը, գիտակցության և գիտելիքի միասնությունը»:

Ի դեպ նպատակայնության մասին

Եվգենի Տիտով. «Օլիմպիադային պրակտիկայի իմ փորձից: Ֆիզիկայից և քիմիայից լավագույններին ընտրելը, ենթադրենք, դժվար չէ: Իսկ, ա՛յ, էկոլոգիական օլիմպիադայի համար ընտրում ենք ավելի կողմնորոշվածներին, ոչ թե նրանց, որ ամեն ինչ գիտեն, և որոնց ոչինչ պետք չէ: Ընդունակներ և կողմնորոշվածներ. դա նույն բանը չէ: Թվային դպրոցում երեխայի կողմնորոշվածության աստիճանը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես կրթության որակի ցուցանիշ»: Լավ գաղափար է:

... Եվ նախագծի իրական լինելու մասին

Գաղափարներ շատ կան: Օրինակ՝ մի կողմ նետել պատվերը և աշակերտի ձեռքը հանձնել կրթական հնարավորությունների ամբողջ զանգվածը: Հնարավո՞ր է արդյոք: Ասում են. «Այո, եթե դրա կարիքը լինի»:

Պարզ է՝ թվային դպրոց նախագծելու մասին խոսակցությունները, ինքը` նախագիծը, անհրաժեշտ են: Թվային դպրոցի գոյության փաստը նույնպես հեղինակության խնդիր է: Իսկ ահա իսկապես ազատ, աշակերտակենտրոն կրթությունը ինչ-որ մեկին պե՞տք է: Կամ սեփական ճանապարհով առաջ գնալու հարցը (ոչ թե խոսքով, այլ իրականում) ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ է: Ազատ, խելացի մարդով ո՞վ է հետաքրքրվում: Որտե՞ղ: Ե՞րբ:

...Նիստերը շարունակվում են: Նախագիծն արդեն ներկայացվել է կրթության դաշնային գործակալություն:

1) Կոնտենտ (անգլ. content — բովանդակություն) — տեղեկատվական ռեսուրսի (օրինակ՝ վեբ-կայքի) ցանկացած բովանդակային նշանակալից համալրում՝ տեքստեր, գրաֆիկա, մուլտիմեդիա. այն ամբողջ տեղեկատվությունը, որ հաճախորդը, համապատասխան կարգերը պահպանելով, որպես կանոն՝ անձնական օգտագործման համար կարող է գրանցել համակարգչի սկավառակում:

Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.