«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դավիթ Մինասյան,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող, ՏՀՏ մասնագետ

ՑԻԿԼԱՅԻՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ

Խնդիրների լուծման ալգորիթմները կազմելու ժամանակ հաճախ լինում են դեպքեր, երբ որոշակի պայմանի բավարարող գործողությունների հաջորդականությունը անհրաժեշտ է անել բազմաթիվ անգամ: Այդպիսի ալգորիթմները կոչվում են ցիկլային:
Հայտնի են ցիկլային ալգորիթմների կառուցվածքների 3 տիպեր`
ա) պարամետրով ցիկլեր,
բ) նախապայմանով ցիկլեր,
գ) հետպայմանով ցիկլեր:
Ցիկլային ալգորիթմների համար կարևոր չափանիշներ են մուտքային պարամետրերի սկզբնական և վերջնական արժեքները, կրկնությունների թիվը, ինչպես նաև ցիկլի մարմինը (կրկնվող գործողությունների հաջորդականությունը):
Տանք ցիկլային ալգորիթմների 3 տիպերի համառոտ նկարագրությունը և նրանց բլոկ-սխեմաների տեսքերը`
ա) պարամետրով ցիկլային ալգորիթմի ժամանակ ցիկլը կատարվում է, քանի դեռ ցիկլի պարամետրը ընկած է սկզբնական և վերջնական արժեքների միջև: Ցիկլի պարամետրին վերագրվում է սկզբնական արժեք, որի համար կատարվում են ցիկլի մարմնի գործողությունները, այնուհետև ցիկլի պարամետրը մեծանում (փոքրանում) է 1-ով, որի համար նույնպես կատարվում է ցիկլի մարմինը: Կրկնությունները կատարվում են այնքան ժամանակ, քանի դեռ ցիկլի պարամետրը մեծ չէ վերջնական արժեքից:
Այս տեսքի համար բլոկ-սխեման այսպիսին է (ԲՍ-1).

բ) նախապայմանով ցիկլային ալգորիթմի դեպքում քանի դեռ տրամաբանական արտահայտության արժեքը ճշմարիտ է, կատարվում են ցիկլի մարմնում գտնվող գործողությունները, հակառակ դեպքում արժե՞քը դուրս է գալիս ցիկլից:
Բլոկ-սխեման ունի այսպիսի տեսք (ԲՍ-2).

գ) հետպայմանով ցիկլային ալգորիթմի ժամանակ կատարվում է ցիկլի մարմնի կրկնությունը: Այն ավարտվում է, երբ տրամաբանական արտահայտության արժեքը ճժմարիտ է: Այս դեպքում ցիկլի մարմինը կրկնվում է առնվազն մեկ անգամ:
Բլոկ-սխեման ունի այսպիսի տեսք (ԲՍ-3):

Բերենք ցիկլային ալգորիթմի օրինակներ, որոնցում կիրառվում են ցիկլային կառուցվածքի 3 տիպերը: Բոլոր օրինակների համար կազմենք բլոկ-սխեման և ծրագիրը Պասկալ լեզվով:

Օրինակ 1: Հաշվել n-ից m հաջորդական բնական թվերի գումարը (պարամետրով ցիկլային տեսք):

Բլոկ-սխեման ունի ԲՍ-4 տեսքը.

Ծրագիրը Պասկալ լեզվով (Ծր-1)`
program ex_1;
var
n, m, i, s: longint;
begin
write (‘n= ‘);
readln (n);
write (‘m= ‘);
readln (m);
s:=0;
for i:=n to m do s:=s+i;
write (‘ s=’, s:8);
readln;
end.
Մեկնաբանություն: i – ցիկլի պարամետր, n – ցիկլի պարամետրի սկզբնական արժեք, m - ցիկլի պարամետրի վերջնական արժեք, s – փոփոխական` գումարը հաշվելու համար:
Արդյունքներ:

1. Մուտք` n=1, m=10: Ելք` s=55:
2. Մուտք` n=21, m=35: Ելք` s=420:
3. Մուտք` n=100, m=999: Ելք` s=494 550:

Օրինակ 2: Հաշվել 5-ին բազմապատիկ երկնիշ թվերի գումարը (նախապայմանով ցիկլային տեսք):

Բլոկ-սխեման ունի ԲՍ-5 տեսքը.

Ծրագիրը Պասկալ լեզվով (Ծր-2)`
program ex_2;
var
i, s : integer;
begin
i:=10;
s:=0;
while i<=95 do
begin
s:=s+i;
i:=i+5;
end;
write(‘s=’, s:8);
readln;
end.
Մեկնաբանություն: i – ցիկլի պարամետր, որն ընդունում է 5-ին բազմապատիկ երկնիշ թվերին համապատասխան արժեքներ, s – փոփոխական` այդ երկնիշ թվերի գումարը հաշվելու համար:

Արդյունք: Ելք` s=945:

Օրինակ 3: Հաշվել p թիվը չգերազանցող m-ին բազմապատիկ թվերի քանակը (հետպայմանով ցիկլային տեսք):

Բլոկ-սխեման ունի ԲՍ-6 տեսքը.

Ծրագիրը Պասկալ լեզվով (Ծր-3)`
program ex_3;
var
i: intaeger;
p, m, s : real;
begin
write (‘p= ’);
readln (p);
write (‘m= ‘);
readln (m);
s:=m;
i:=0;
repeat s:=s+m; i:=i+1 until s>p;
write(‘i= ’, i:4);
readln;
end.
Մեկնաբանություն: i – ցիկլի պարամետր, որում հաշվվում է m -ին բազմապատիկ թվերի քանակը, p և m – բնական թվեր, s – փոփոխական` գումար հաշվելու համար:
Արդյունքներ:

1. Մուտք` p=100, m=21: Ելք` i=4:
2. Մուտք` p=2518, m=73: Ելք` i=34:
3. Մուտք` p=1024, m=32: Ելք` i=32:

Առաջադրանք:  
Օգտվելով ցիկլային ալգորիթմների վերոնշյալ օրինակներից` կազմել ներքոհիշյալ առաջադրանքների համար համապատասխան բլոկ-սխեմաները, ծրագրերը Պասկալ լեզվով, տալ մեկնաբանություններ և ստանալ արդյունքներ:

  1. Գտնել m-ի բազմապատիկ ամենափոքր և ամենամեծ քառանիշ թիվը:
  2. Հաշվել m և n թվերի բաժանման արդյունքում ստացված քանորդը և մնացորդը:
  3. Հաշվել թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամը և առաջին n անդամների գումարը, եթե պրոգրեսիայի առաջին անդամը հավասար է m-ի,  իսկ տարբերությունը` d-ի:
  4. Ֆիբոնաչչիի թվերի հաջորդականության առաջին և երկրորդ անդամները հավասար են 1-ի, իսկ սկսած երրորդից` յուրաքանչյուր անդամ հավասար է նախորդ երկու անդամների գումարին: Հաշվել Ֆիբոնաչչիի հաջորդականության n-րդ անդամը:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.