«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Լ. Կոժուրինա

Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ
Ինչի կարող է հանգեցնել մրցակցային սկզբունքը, եթե դա ներդրվի կրթական համակարգում

Հոկտեմբերի սկզբներին ամփոփվեցին «Ռուսաստանի լավագույն դպրոցներ - 2008» համառուսական մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ կազմակերպիչն ու նախաձեռնողը Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունն էր:

Մրցույթը կոչված է «Կրթություն» ազգային առաջնային նախագծի հաղթող դպրոցներից բացահայտելու առավել հաջողները: 3000-ից 30-ը, հետո 30-ից 10-ը:

«Մենք կրթական համակարգին ցույց ենք տալիս ձևանմուշներ, որոնցով կարելի է լավ դպրոց կառուցել»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է նախագծի համակարգող Էդուարդ Նիկիտինը: Նա պարզաբանեց, որ սա մրցույթը փաստաթղթային է, որտեղ դպրոցները փողի համար չեն մրցում, այլ հավակնությունների. դպրոցի նվաճումների հատուկ նշանակալիության խորհրդանիշը արծաթյա զանգակն է: Ընտրությունը օբյեկտիվ է եղել. «Մեզանում հիանալի փորձագետների մի ամբողջ բանակ է աճել»: Մասնակցությունը կամավոր էր, թեև՝ «պետք է պարզել, թե ինչու 24 տարածաշրջաններ մասնակցության համար իրենց հատկացված տեղերի թեկնածուներ չեն ներկայացրել»...

Բայց մենք ուրիշ հոգսեր ունենք. մի քանի հաղթող դպրոցների մասին նյութերը դրված են edu_community համացանցային ընկերության էջերում: Դրանք կրթության արդիականացման «դրական արդյունքների» մասին պատկերացում են տալիս:

Ժամանակակից նյութական բազա ունենք

Թեմայի քննարկման ժամանակ մեկը հարցրեց. «Առաջին դպրոցներն ի՞նչ է, ոսկո՞ւց են»: Գրեթե: Այդ դպրոցներում ամենաթանկարժեք բաներն են, չնայած որ մրցանակային զանգակը ոսկուց չէր, այլ արծաթից:

Համակարգչային դասարաններ են կահավորված (մեկ դպրոցում տասը և ավելի), մուլտիմեդիա- և տեսա-սարքվորումներով հադիսությունների դահլիճներ, տրենաժորներով լրացուցիչ մարզադահլիճներ, վերականգնողական և մերսման սենյակներ, այնտեղ ճաշասրահում շվեդական սեղան է ու սպասք լվանալու մեքենաներ, հանդերձրանում կախիչների փոխարեն պահարաններ են, այնտեղ ուրիշ պետությունների կառավարություւնների հետ պայմանագրի համաձայն օտար լեզուները դասավանդում են արտասահմանցի ուսուցիչներ, երեխաները միջազգային վկայագրեր են ստանում: Այնտեղ մատուցվող ծառայությունների թիվը աներևակայելի մեծ է: Հաղթող վարժարաններից մեկում, օրինակ, «գործում են գեղարվեստական, երաժշտության, շախմատի, կրկեսային դպրոցներ, առողջարարական կենտրոն, անգլերենի ուսուցման կենտրոն, բաց գրադարան, ինտերնետ ակումբ, մարզաառողջարարական համալիր` հոկեյի, վոլեյբոլի և բաստկետբոլի հրապարակներ, ֆուտբոլի դաշտ, մարմնամարզության սրահ և վազքուղի»:

Լրացուցիչ ծառայությունների ցուցակը երկար է` մարմնամարզական, ժամանակակից պարահադեսային պարի, ուշուի ժամանակակից պարարվեստի դասարաններ... սեփական թերթ, սեփական հեռուստատեսություն, լազերային շոուով ամանօրյա պարասրահ:
Եվ ընդհանրապես լավ դպրոցում ամեն ինչ պետք է շատ լինի. «Ժողովրդավարական կառավարում ունենք. աշխատում են դպրոցի խորհուրդը, բարձր դասարանցիների խորհուրդը, ակտիվի խորհուրդը, հոգաբարձուների խորհուրդը»:

«Անպայման հաղթանակը մերն է»

Այդ դպրոցները մեծ մասամբ կրթության և գիտության նախարարության առաջադրած նախագծերը (ուսուցողական, ռեսուրսային և այլ) մշակող փորձահրապարակներ են, ինչպես օրինակ Կրթություն» ազգային առաջնային նախագիծը, կրթության՝ երկրորդ սերնդի չափորոշիչները, ներդպրոցական մարկիտինգը, ցանցային դպրոցը և այլն: Համապատասխանաբար, այդ դպրոցների հիման վրա անցկացվում են պատանեկան, տարածաշրջանային, ամառուսական գիտա-գործնական կոնֆերանսներ: Այդպես արդիականացման նախագծերը դառնում են փորձ, փորձը տարածվում է:

Սակայն նաև զգուշավորությունն է տեղին. «Մեզ մոտ տեխնոլոգիայի դասերը հատկացվում են ԷՀՄ կիրառող լաբորանտ-վերլուծողի մասնագիտության մասնագիտական պատրաստմանը, դրանով ապահովում ենք շրջանավարտի սոցիալական պաշտպանվածությունը»: Իսկ շրջանավարտը դա ուզո՞ւմ է: «Օժտված երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ է կուտակված. նրանք գիտական հետազոտություններ են անում 12 ուղղությամբ». մի՞թե օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունը ուղղությունների քանակով է որոշվում: Եվ հետո, ինչո՞ւ է «հաղթող» բառի կողքին համառորեն օգտագործվում «անպայման» որոշիչը: Մեզ մոտ պայմաններին ինչ-որ բա՞ն է եղել:

«Զարմանալի արդյունավետության ենք հասնում»

Լավագույն դպրոցներից մեկի հպարտության առարկան. «Ուսուցիչների 30%-ը երկու բարձրագույն կրթություն ունի՝ տեխնիկական և մանկավարժական, դա օգնում է, որ բոլոր առարկաների ուսուցիչները տեղեկատվական-հաղորդակցական և ինտերակտիվ տեխնոլոգիաները ակտիվորեն ներդնեն և յուրացնեն»:

Մեկ ուրիշ դպրոցում ուցուցիչն անպիսի մեթոդ է մշակել, որով բարձր դասարաններում երկրորդ օտար լեզուն զրոյից սկսող աշակերտներն ընդունվում են համալսարանների համապատասխան բաժինները:

Ավելի արդյունավետ է նա, ով մտածել է սա. «Շրջանավարտներն ստանում են «Պատվո երաշխիք» փաստաթուղթը, որով վարժարանի աշխատակազմը պատվով երաշխավորում է, որ շրջանավարտը միշտ սկզբունքային և արդարամիտ կլինի»:

Այլ կերպ լինել չի կարող, որովհետև լավագույններն այն դպրոցներն են, որոնք կրթության առաջնային նպատակներն են մարմնավորում՝  «աշխատանքային մեծ ճկունություն, վերակրթվելու ընդունակություն ունեցող շրջանավարտներ են պատրաստում»,  «երկրի մտավոր սերուցքն են աճեցնում», «հաջողությամբ իրագործում են մասնագիտական ուսուցում», «ձևավորում են մրցունակ, հասարակական բարեկեցության և սեփական բարեկեցության համար անձնական պատասխանատվություն կրելու պատրաստ անհատ»: Ամեն ինչ ճիշտ է:

 «Արդյունքները շատ լավն են»

Լավագույնները նրանք են, որ «արժանացել են», «ստացել են», «հաստատել են», «ապացուցել են», «յուրացրել են», «ներառվել են», «հաղթել են»: Ինչպես որ մրցույթների մասին ասվում է:
«Տասը տարի շարունակ բոլոր ռազմահայրենասիրական մրցույթներում հաղթում ենք». սա արդեն մասնագիտացում է: Իսկ արդյունավետությունը բազմաչափում երևույթ է:

Կամ այդպիսի մի հաշվետվության թվերով`«Երեք տարում դպրոցի 8576 սովորողներ և ուսուցիչներ մասնակցել են 453 մրցույթների, մրցանակաբաշխությունների, օլիմպիադաների և փառատոնների: Նրանցից 487-ը դարձել է դափնեկիր կամ հաղթող»: Ցնցող է: Դպրոցը տարեկան 100-ից ավելի մրցույթ է սպասարկում, ամեն տարի շուրջ 1000 մասնակից է տալիս, նրանք մոտ 150 հաղթանակ են բերում...  

Բա ե՞րբ են սովորեցնում, սովորում: Ե՞րբ են մտածում: Երբեք: Դա չէ՞ պատճառը, որ այդքա~ն դժվար է edu-community-ի հայտարարած «ժողովրդական» քվեարկությանը մասնակցող դպրոցականների մեկնաբանությունները կարդալը… Մեկնաբանությունները շատ են, մի տեղ՝ 100, մի տեղ՝ նույնիսկ 720, բայց անբովանդակ. «Մենք ամենալավն ենք, մենք «սուպեր» ենք... բոլորին կջարդենք... մեր դպրոցը ամենաուժեղն է»: Կոչեր են: Տեղ-տեղ հանդիպում ես. «Մեր դպրոցը տեղադրված է մի միկրոշրջանում, որն իր ուրվագծերով նման է աղեղի, որի նետը դեպի ապագան է միտված»…

... «Ռուսաստանի լավագույն դպրոցները» մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախարար Անդրեյ Ֆուրսենկոն հաստատեց՝ լավագույները միշտ էլ աջակցություն կստատան: Դա հասկանալի է: Անհասկանալի է կապը. «Ուզում ենք, որ մեր բոլոր երեխաները սովորեն հիանալի պայմաններում և հիանալի ուսուցիչների մոտ»:

Ուզում ենք, որ բոլո՞ր դպրոցները լինեն այսպիսին: Որ ուսուցիչները միայն գործերի արանքում դասի «վազե՞ն» (գործը ցուցանիշների արտադրությունն է): Որ քո արդյունավետությունը բոլորին ապացուցելու կարողությունը սեփական արդյունավետությունից նկատելիորեն կարևո՞ր լինի:

Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.