«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

22-23-րդ նամակներ

Քսանչորսերորդ նամակ
Երջանիկ լինենք

(ի պատասխան դպրոցականի նամակի)

Թանկագի՛ն Սերյոժա: Դու միանգամայն իրավացի ես` սիրելով հին շենքները, հին իրերը` այն ամենը, ինչը մարդուն ուղեկցել է անցյալում  և ուղեկցում է ներկա կյանքում: Այդ ամենը ոչ միայն մտել է մարդու գիտակցության մեջ, այլ ինքը նաև ինչ-որ բան վերցրել է մարդկանցից: Կարող է թվալ, թե իրերը նյութական են, բայց նրանք մեր հոգևոր մշակույթի մասն են դարձել, ձուլվել են մեր ներաշխարհին, որը պայմանականորեն կարելի էր մեր «հոգին» անվանել: Չէ՞ որ ասում ենք «ամբողջ հոգով», կամ «հոգուս համար է պետք», կամ «հոգով է արված»: Այսպիսի բաներ: Այն ամենը, ինչ հոգով է արված, հոգուց է գալիս, մեզ պետք է հոգու համար. դա էլ հենց «հոգևոր մշակույթն» է: Ինչքան շատ է մարդը շրջապատված այդ հոգևոր մշակույթով, թաթախված նրա մեջ, այնքան նա երջանիկ է, այնքան նրա համար հետաքրքիր է ապրելը, կյանքը բովանդակություն է ստանում: Իսկ աշխատանքի, ուսման, ընկերների և ծանոթների, երաժշտության, մշակույթի նկատմամբ զուտ ձևական մոտեցման դեպքում այդ «հոգևոր մշակույթը» չկա: Հենց սա  է «անհոգիությունը»` ոչինչ չզգացող, սիրելու, անձնազոհության, բարոյական և բարոյագիտական իդեալներ ունենալու անկարող մեխանիզմի կյանքը:

Եկեք երջանիկ մարդիկ լինենք, այսինքն`կապվածություններ ունեցող, ինչ-որ կարևոր բան խորապես և լրջորեն սիրող, սիրելի մարդկանց և գործի համար ինքն իրեն զոհաբերել կարողացող: Այս ամենը չունեցող մարդիկ դժբախտ են, դատարկ ձեռքբերումներով կամ ցածր, «վաղանցիկ» հաճույքներում իրենց մաշող տխուր կանքով են ապրում:

Քսանհինգերորդ նամակ
Խղճի թելադրանքով

Ամենալավ վարքն այն է, որը որոշվում է ոչ թե արտաքին հրահանգներով, այլ հոգևոր անհրաժեշտությամբ:  Հոգևոր անհրաժեշտությունը, թերևս, հատկապես լավ է, երբ բնազդաբար է: Առանց մտածելու պետք է ճիշտ վարվել, առանց երկար մտորելու: Լավ վարվելու, մարդկանց բարիք անելու բնազդային հոգևոր պահանջմունքը մարդու մեջ ամենաարժեքավորն է:

Բայց այդ հոգևոր պահանջմունքը միշտ չէ, որ մարդուն տրված է լինում ծնված օրից: Մարդու մեջ դա դաստիարակվում է և դաստիարակվում է հենց իր կողմից` ճիշտ, բարի ապրելու նրա վճռականությամբ:

Հեծանիվ քշել սովորելիս սկզբում լսում ենք ընկերների թեթև խորհուրդները, ասենք՝ ղեկն այն կողմ թեքել, դեպի ուր ընկնում ենք: Բայց շուտով քշում ենք առանց մտածելու որևէ կանոնի մասին, և լավ ու ազատ քշում ենք ամբողջ կյանքի ընթացքում:

Իմ «նամակներում» ես էլ եմ առաջարկում «հեծանիվ քշելու» ոչ բարդ կանոններ` ապրել ազնիվ, ճշմարտորեն: Բայց դա միայն սկզբի համար է անհրաժեշտ: Իսկ «խղճի թելադրանքով» ապրել պետք է բնազդորեն, առանց մտածելու միշտ ճիշտ լուծումները գտնել, առանց գրքեր նայելու: Ապրելն ավելի դժվար է, քան հեծանիվ քշելը: Այդ պատճառով էլ ավելի շատ խորհուրդներ տալու հարկ է լինում:

Բայց ա՛յ, թե ինչին ուշադրություն դարձրեք: Երբ դեռ նոր եք սովորում հեծանիվ քշել, երբ մտածում եք, թե որ կողմ թեքեք, շատ ջանք եք վատնում: Իսկ երբ սովորել եք և չեք մտածում, դուք համարյա չեք էլ հոգնում: Ահա իմ խորհուրդը՝ սովորե՛ք միանգամից, առանց երկար մտածելու գտնել ճիշտ լուծումները: Ապրելը հեշտ կլինի:

Այդ պատճառով էլ իմ «Բարու և սքանչելիի մասին նամակները» ձեզ միայն սկզբում պետք կլինեն: Իսկ հետո ապրեք բարությամբ, առանց մտածելու նամակներում բերված «կանոնների» մասին: «Կանոնները» միայն ճանապրհի սկզբի համար են:  Ձգտեք բարու ճանապարով նույնքան հեշտ, բնազդորեն գնալ, ինչպես քայլում եք: Շրջապատող աշխարհ կոչվող մեր այս հիանալի այգու արահետներն ու ճանապարհներն այնքան հեշտ ու հարմար են, հանդիպումները՝ այնքան հետաքրքիր, եթե միայն «սկզբնական տվյալները» ձեր կողմից ճիշտ են ընտրված:

Այսպիսով, կարդալուց հետո մի կո՛ղմ դրեք իմ նամակները և ինքներդ ձեզ համար ճիշտ լուծումներ գտեք և ձգտեք չշեղվել, որ բոլոր լուծումները ուղիղ ձեր սրտից գան:
Իսկ ես ձեր ետևից ձեռքով կանեմ ...

26-27-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.