«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Նատալյա Շումակովա

Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները

Ինչ պետք է գիտենա ուսուցիչը, որպեսզի պահպանի երեխայի ընդունակությունները և չվնասի նրա անձնավորության այլ կողմերի զարգացմանը

Նոր ուսումնական տարվա առաջին լուրջ ամփոփումն արվել է ստուգողականների, դպրոցական գիտական խորհուրդներում ռեֆերատների, զեկուցումների արդյունքներով: Եվ հերթական անգամ ուսուցիչները համոզվեցին, որ ամեն դասարանում փաստորեն կա գոնե մեկ աշակերտ, որն առանձնանում է իր անսովոր մտածողությամբ, ինչ-որ առարկայի կամ խնդրի նկատմամբ կրքոտ հետաքրքրությամբ, մի խոսքով՝ երեխա, որին ընդունված է օժտված անվանել: Արդյոք մի՞շտ է այդպիսի աշակերտը անպայման նվեր համարվում մանկավարժին, թե՞ դասարանում նրա հայտնվելը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Ամենօրյա աշխատանքների հետևում...

Օժտված երեխաների հետ աշխատանքը հատուկ մոտեցում և մանկավարժի հատուկ որակավորում է պահանջում: Այդպիսի երեխաների հետ աշխատել սովորել կարելի է, եթե որպես կարևոր խնդիր լրջորեն ընդունվի մանկավարժական գործունեության այս կերպը՝ երեխայի ունեցած ընդունակությունները պահպանել, աջակցել ու զարգացնել և դրա հետ նրա անձնավորության այլ կողմերի, օրինակ` հուզական ոլորտի զարգացմանը չվնասել:

Իմիջայլոց խնդիրը կիսով չափ լուծվում է, եթե ուսուցիչը կարողացել է տեսնել երեխայի շնորհքը, այսինքն՝ հասկացել և ըստ արժանվույն գնահատել է նրա առանձնահատկությունները: Ցավոք, միշտ այդպես չի լինում: Առօրյա գործերով տարվելով՝ ուսուցիչը կարող է չնկատել երեխայի օժտվածությունը: Կամ ավելի վատ՝ ուշադրություն դարձնել միայն անհաջողություններին: Օրինակ` միշտ բարկանալ վատ ձեռագրի կամ տետրը թափթփված լրացնելու համար: Այդ դեպքում երեխան, որին կանոնավոր կերպով դժգոհությամբ ցույց են տալիս երկրորդական վրիպումները, հարմարվում է այն մտքին, որ իր շնորհքը, իր հատուկ ընդունակությունները, որոնցով պարգևատրել է ճակատագիրը, նշանակություն չունեն, և չեն գնահատվում շրջապատում: Բայց չէ՞ որ մարդու համար շատ կարևոր է իր տաղանդի ընդունումը: Առավել ևս՝ մանկության տարիներին:

Հանճարեղ մարդկանց կենսագրությունը ուսումնասիրելով՝ շատ հեշտ կարելի է համոզվել: Որպես կանոն՝ յուրաքանչյուրի կյանքում եղել է ինչ-որ մեկը, որը տեսել է ապագա հանճարի երևելի ընդունակությունները և հավատացել է:

Տաղանդը միայն ազատության մեջ է ծաղկում

Իսկ ինչպե՞ս պայմաններ ստեղծենք ընդունակության զարգացման, օժտված երեխայի` կայացած ստեղծական ճակատագրով մարդ «դառնալու» համար: Ոչինչ այնպես չի սպանում ընդունակությունը, ինչպես ստանդարտ, անկյանք, միջինացված մոտեցումը, անպտուղ առաջադրանքները, անվերջ ընդհանուր աշխատանքը: Օժտվածությունը նեղ, խստորեն սահմանված շրջանակներում չի զարգանում: Որպեսզի ընդունակությունները զարգանան պետք է մշտապես մարզել, անհատական աճի համար տարածություն է անհրաժեշտ: Երեխան պետք է սովորի դժվարություններ հաղթահարել, խիզախել, նպատակին հասնելու համար համառություն ցուցաբերել, պատասխանատվություն կրել: Այս կարևոր անձնային որակների զարգացմանը նպաստում է մշտապես խնդրահարույց իրավիճակների հաղթահարումը հայտնաբերման և ստեղծագործելու ուրախություն զգալու հնարավորության հետ: Շատ արդյունավետ է, օրինակ, աշխատանքը փոփոխվող կազմով փոքր խմբերում, որտեղ երեխան զրուցընկեր, ընդդիմախոս, նման հետաքրքրություններով ընկեր է գտնում, սովորում է իր ինքնատիպ գաղափարները մատչելի արտահայտել և դրանք ընկերների կարծիքի հետ համադրել:

Ի վերջո, խմբային աշխատանքն ուսուցչին ավելի շատ հնարավորություն է տալիս տարբեր բարդության առաջադրանքներ կիրառելու: Հասկանալի է, որ դա դասին պատրաստվելու ավելի շատ ժամանակի ծախս է պահանջում: Այդ ծախսերն անխուսափելի են օժտված երեխաների հետ լրջորեն աշխատելու պատրաստ ուսուցչի համար: Չէ՞ որ զարգացման համար այդպիսի երեխաներին անհրաժեշտ է որակապես այլ մակարդակի ուսումնական նյութեր ուսումնասիրել:

Դասերի ժամանակ շփման բարձր մակարդակ պետք է ապահովել, օգտագործել մինջառարկայական կապեր, շրջապատող իրականությունն ուսումնասիրելու նկատմամբ համակարգված մոտեցում: Չէ՞ որ խնդրի մեկնաբանման ժամանակ օժտված երեխաները ոչ ստանդարտ մոտեցումներ են ցուցաբերում, երևույթների և գործընթացների ինքնատիպ, ավելի լայն դիտարկում: Օժտված երեխաները հարցերի պատասխանները ինքնուրույն փնտրելու կարիք ունեն, որի արդյունքում նրանք բացահայտում են ոչ ակնհայտ կապերը և գտնում են ինքնատիպ լուծումներ:

Մոսկովյան համար 1569 «Համաստեղություն» վարժարանում այդ նպատակով լայնորեն կիրառվում են ուսումնական առարկաների բովանդակության ուսուցման միջդիսցիպլինար մոտեցում: Օրինակ՝ «աղը» միայն քիմիայի դասի թեմա չէ: Աղերը և՛ ֆիզիկական, և՛ կենսաբանական պրոցեսներին են մասնակցում: Իսկ համաշխարհային պատմությա՞ն մեջ ինչ դեր է ունեցել սովորական խոհանոցային աղը: Եվ ինչպե՞ս է դա արտահայտվել տարբեր ժողովուրդների լեզուներում, առածների և դարձվածքների մեջ: Երեխաները բացահայտում են, որ սովորական  խոհանոցի աղը միանգամայն տարբեր հատկություններ ունի, եթե դիտարկվում է որպես ինքնուրույն համակարգ կամ տարբեր համակարգերի մեջ:

Ռիսկեր

Հաճախ դպրոցական կյանքում օժտված երեխաներին ուղեկցում են փոխհարաբերությունների դժվարությունները: Շատ բան կախված է նրանից, թե ուսուցիչները ինչպես կվերաբերվեն բոլոր մյուսներից շատ հստակ առանձնացվող երեխային: Դա պրոֆեսիոնալիզմի ցուցանիշներից մեկը կարելի է համարել. լավ ուսուցիչն ընդունակ աշակերտին ոչ միայն լրացուցիչ աշխատանքի աղբյուր, այլ նաև սեփական զարգացման հնարավորություն է համարում:

Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացների եկած մի դասվար պատմում էր, թե ինչպես իր դասարան էր ընկել մի երեխա, որն «ամեն ինչ գիտեր», այդ թվում՝ այնպիսի մի ժողովրդի հնագույն էպոս, որի մասին ուսուցչուհին նրանից էր լսել:

Պատկերացնելով, ինչպես պետք է ինքը տարրական դպրոցի ծրագրով ուսուցանի այդ քայլող հանրագիտարանին, ուսուչուհին սարսափում էր: Սակայն երբ դասարանը պատրաստվում էր զբոսանքի, նա տեսավ, որ այդ երեխան կոշիկի քուղերը չի կարողանում կապել: «Եվ թեթևացած հասկացա, որ նրան սովորեցնելու բան ունեմ»,- ժպտալով ավարտեց նա: Դա, իհարկե, չի նշանակում, թե ուսուցչուհին պատրաստվում է նրան միայն կապիչները կապել սովորեցնել: Պարզապես զգացել է, որ չնայած գլխում տեղեկատվության մեծ ծավալին՝ իր կողքին մանչուկ է, որին ինքը կարող է օգնել ընդունակությունները զարգացնելու:

Ի դեպ, պետք է խոստովանել, որ օժտված երեխաներն ուսուցիչների համար նաև միանգամայն իրական ամենօրյա դժվարություններ են առաջացնում են: Օրինակ` նրանք հաճախ խախտում են դասարանի կարգապահությունը. ձանձրանում են մտավոր թերբեռնվածության պատճառով: Առաջադրանքը վայրկենապես կատարելով՝ տեղում անհանգիստ շարժվում են, պառկում նստարանին՝ շեղելով մյուսների ուշադրությունը: Կամ էլ առաջադրանքը կատարում են նստարանի տակ սողալու կամ այլ անկարգության ընթացքում, քանի որ կարող են մի քանի գործ միաժամանակ անել: Միակ փրկությունը երեխային հետաքրքիր առաջադրանքներով ծանրաբեռնելն է:

Ընդ որում առաջադրանքները պետք է ապահովվեն զարգացումը ոչ միայն այն ուղղությամբ, որը երեխային հատկապես հաջողվում է: Օժտված երեխաների ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նրանց ունակությունները սկսում են շահագործել՝ հանուն օլիմպիադաներում և մրցումներում հաղթանակի խրախուսելով միակողմանի զբաղմունքն ու վարժանքը: Իսկ թույլ կողմերը այդպես էլ կարող են առանց որևէ ուշադրության և զարգացման մնալ: Օրինակ` կարող է կաղել բնական կամ ճշգրիտ գիտությունների ոլորտում օժտված երեխաների լեզվական արտահայտչամիջոցների զարգացումը, որն ուղղակի չի հասցնում նրանց մտավոր բուռն աճի հետևից: Այդ դեպքում ևս շատ օգտակար են խմբային քննարկումները, որոնց ժամանակ երեխայի մեջ շահագրգռություն է առաջանում իր մտքերն արտահայտելու այնպես, որ իրեն հասկանան: Եվ ուսուցիչը համբերատարություն պետք է դրսևորի, օգնի նրան ձևակերպելու մտքերը, և ոչ թե ընդհատի սովորական «Նստիր, մտածիր» արտահայտությամբ: Եթե օժտված երեխան դժվարությամբ է արտահայտում մտքերը, կարելի է խմբի բոլոր անդամներին առաջարկել նախ գրի առնել առաջացած գաղափարները: Դա ավելի շատ ժամանակ և ձևակերպման վրա կենտրոնանալու հնարավորություն կտա:

Օժտված երեխային սպառնացող մեկ այլ վտանգ է անհատական զարգացման խեղաթյուրումը: Բոլորին հայտնի են դեպքեր, երբ ամբողջ ընտանիքը համառորեն և հափշտակությամբ փառաբանում է երեխայի տաղանդը, նրան երես տալիս ու փափկակեցության սովորեցնում:

Գործնականում ծնված օրվանից իր մասին լսելով հիացմունքի այդ չափազանցված խոսքերը` երեխան սկսում է նկատմամբ բացառիկ վերաբերմունք ակնկալել և իրեն շրջապատողների հետ համապատասխան ձևով վարվել: Դա ամեն դեպքում երեխայի համար կարող է հիվանդագին հետևանքներ ունենալ: Եվ հատկապես, եթե զարգացման մեջ առաջ անցնելը ժամանակավոր բնույթ է ունեցել. ուսման առաջին տարիներին եղել է աստղ, իսկ որոշ ժամանակ անց հասակակիցիները սկսել են առաջ անցնել: Եվ վերջ, երեխան դա ընդունում է այդ որպես իր ճակատագրի ձախողում:

Ի դեպ, ծնողների չափազանցված ակնկալիքները ստեղծագործական զարգացման համար լուրջ արգելք կարող են դառնալ: Նրանք իրենց սեփական չիրականացած հավակնություններն ու գերազանցված սպասելիքները բարձում են երեխաներին, նրանց չեն սովորեցնում պարտվել: Այդ պատճառով ամեն մի վրիպում թվում է անուղղելի, իսկ հնարավոր անհաջողության սարսափը կաթվածահար է անում իրադարձությունների զարգացումը: Լավ կլինի, որ ուսուցիչը հաճախակի և հետևողականորեն հիշեցնի ծնողներին այդ մասին:

Եվ ընհանրապես օժտված երեխային շրջապատող բոլոր մեծահասակներին էլ չէր խանգարի հիշել, որ իրենց առջև նախ և առաջ երեխա է, որին անհրաժեշտ է խաղալ, նկարել, պարել, վազվզել: Իսկ եթե հանուն սեփական հեղինակության միայն շահագործենք նրա ընդունակությունները, չապրած մանկությունը հետագայում շատ հիվանդագին կարող է անդրադառնալ նրա կյանքին, ով ինչ-որ ժամանակ եղել է օժտված երեխա:

Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.