«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Սկիզբը

Հայրենասիրության դաստիարակում

Մաթեմատիկայի դասերի միջոցով սովորողների մեջ իրենց հայրենիքի նկատմամբ սիրո և հպարտության զգացմունք դաստիարակելու և ամրապնդելու խնդիրն ունի առանձնահատուկ դժվարություն, որի ակնհայտ պատճառը մաթեմատիկական գիտության վերացարկված բնույթն է: Ուղղակի պետք է ասել, որ մաթեմատիկան անմիջականորեն, իր նյութով և բովանդակությամբ ընդհանրապես չի կարող այնպիսի կոնկրետ հասկացության պրոպագանդման գործիք լինել, ինչպիսին սեփական երկրի գեղեցկությունն ու վեհությունն են: Այն այս հարցում պարտավոր է բնական համեստությամբ տեղը զիջել այլ գիտությունների:

Սակայն մաթեմատիկայի դասերին աշակերտն ամբողջ ժամանակը չէ, որ կենտրոնանում է մաթեմատիկայի վերացական բնույթի վրա. համարյա յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում, լրացվում և ցուցադրվում են ամենատարբեր փաստացի բովանդակությամբ` «տեքստային» խնդիրների բովանդակությունը, այդ թվում՝ «տեքստային» խնդիրների բովանդակած նյութ, պատմական տեղեկություններ, տարաբնույթ կիրառություններ և այլն: Ընդ որում փաստացի լրացման ընտրությունը շատ դեպքերում կարող է փոփոխվել շատ լայն շրջանակներում, և այդպիսով, հիմնականում, թողնված է դասավանդողի հայեցողությանը: Ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունը ուսուցչի կողմից կարող է լայնորեն կիրառվել սովորողների ուշադրությունը հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը պահպանող և ամրապնդող փաստերի և թվերի վրա սևեռելուն: Մեզանում մի անգամ չէ, որ գրվել է հայրենասիրական բովանդակությամբ «տեքստային» խնդիրների ընտրության մասին: Այս հնարքի դեմ ոչ մի առարկություն չկա. միայն պետք է շատ խնամքով որոշել ընտրվող նյութը, որպեսզի խուսափենք բուն հայրենասիրության գաղափարի էժանացումից, գռեհկացումից, ինչպես պատահում է, երբ խնդրի փաստացի բովանդակությունը բնական չէ, «մազերից քաշված է», կամ երբ բավականին հետաքրքիր թվեր և փաստեր հաղորդելով՝ խնդիրն այնպիսի հարց է առաջադրում, որն ակնհայտորեն ո՛չ անմիջական հետաքրքրություն է ունենում, ո՛չ էլ մի կիրառական նշանակություն: Իհարկե, այսուհանդերձ պետք է հստակորեն պատկերացնել, որ այս հնարքը միայն արտաքին է, հայրենասիրական զգացմունքների զարգացման համար այստեղ օգտագործվում են մաթեմատիկայի դասերը, ոչ թե բուն մաթեմատիկան:

Բուն մաթեմատիկայի հետ ավելի սերտ է կապված պատմական մի ամբողջ շարք տեղեկությունների հարենասիրական ուղղվածություն տալու հնարքը: Այս հնարքը բացի ազդեցության տպավորիչ ուժից, հատկապես արժեքավոր է նաև նրանով, որ զգալի չափով բարձրացնում է սովորողների հետաքրքրությունը մաթեմատիկայի պատմության նկատմամբ, և շատ դեպքերում հնարավորություն է ընձեռում սովորողներին ծանոթացնելու այնպիսի մաթեմատիկական փաստերի հետ, որոնք ընդգրկված չեն դպրոցական ծրագրում և հաջողությամբ այն լրացնում են: Քանի որ այս մասին գրեթե ոչինչ չի գրվել, ես այստեղ ավելի մանրամասն կանգ կառնեմ:

Ռուսական և խորհրդային մաթեմատիկայի պատմությունը հարուստ է այնպիսի փաստերով, որոնց հետ ծանոթանալը, հատկապես պատմական ճիշտ հեռանկարի ֆոնին, ունակ է օրինական խնդալից հպարտություն առաջացնելու: Այդ փաստերի մեջ քիչ չեն այնպիսիները, որոնց ընկալումը բավարար չափով հասանելի է աշակերտին, որպեսզի նա կարողանա գնահատել դրանց սկզբունքային կամ կիրառական նշանակությունը: Պետք է միայն, որ ուսուցիչն ինքը լավատեղյակ լինի ինչպես այդ փաստերին, այնպես էլ գիտության մեջ դրանց դերին և տեղին, ինչպես նաև այն գիտապատմական միջավայրին, որտեղ դրանք առաջացել և զարգացել են: Բացի այդ, իհարկե, պետք է կարողանալ դրանց մասին սովորողներին այնպես պատմել, որ նրանց մոտ կենդանի հետաքրքրություն առաջանա և հնարավոր մեծ արդյունք ստացվի ինչպես մաթեմատիկական զարգացման, այնպես էլ ազգային հպարտության առողջ զգացում դաստիարակելու համար:

Հայտնի է, որ այս նպատակով շատ արդյունավետ կարող են օգտագործվել ռուս մեծ մաթեմատիկոս Ն. Ի. Լոբաչևսկու գիտական գաղափարները և դրանց գիտական ճակատագիրը: Իր հիմքում Լոբաչևսկու երկրաչափական մեծ գաղափարը ընկալելի է բարձր դասարանցիների համար, իսկ անհրաժեշտ ձևով տարված զրույցը շատ կօգնի մի կողմից՝ ժամանակակից մաթեմատիկայի աքսիոմատիկ մտածողության ընկալմանը, մյուս կողմից՝ խորը հարգանք կառաջացնի ինչպես Լոբաչևսկու գիտական տաղանդի, այնպես էլ նրա հրաշալի տեսական տոկունութան` համոզմունքի այն մեծ ուժի նկատմամբ, որը նրան հնարավորություն տվեց միայնակ ստեղծագորելու, առանց հանրության կողմից ընդունվելու, թշնամաբար տրամադրված գիտական միջավայրում: Մեզանում ավելի քիչ են հայտնի ռուս մյուս մեծ գիտնականի` Պ. Լ. Չեբիշևի ստեղծագործությունները: Ընդ որում նրա գիտական կերպարը պակաս հետաքրքիր չէ, քան Լոբաչևսկունը: Եվ դպրոցականներին նրա մասին էլ կարելի է ինչ-որ բան պատմել` ստանալով մեծ և բազմակողմանի օգուտ: Չեբիշևը պատկանում է այն քիչ թվով մեծ գիտնականների շարքին, ովքեր իրենց կյանքի ընթացքում աշխատել են մաթեմատիկայի շատ, հաճախ իրարից բավականին հեռու բնագավառներում՝ յուրաքանչյուր այդպիսի բնագավառում բացելով այնպիսի նոր ճանապարհներ, որոնցով տասնամյակներ շարունակ գնում են հետևորդները: Նորարարության մեծ ոգին հատուկ էր Չեբիշևին ոչ պակաս, քան Լոբաչևսկուն: Թվերի տեսության, հավանականությունների տեսության, մեխանիզմների տեսության և ապրոքսիմացիոն ֆունկցիաների տեսության բնագավառներում նա ստեղծեց նոր, հզոր մեթոդներ և դարձավ շատ թվով գիտական դպրոցների հիմնադիրը` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Նրա մեծ գաղափարները հիմա էլ չեն կորցրել իրենց արդիականությունը:

Միջնակարգ դպրոցի սովորողների համար հատկապես հասանելի և ուսանելի են Չեբիշևի ձեռքբերումները թվերի տեսության բնագավառում: Պարզ թվերի բազմության անվերջանալի լինելու մասին Էվկլիդեսի թեորեմը հայտնի է բոլորին: Շատ օգտակար է սովորողների հետ գրել գոնե մինչև 100-ը եղած պարզ թվերը և ուշադրություն հրավիրել դրանց դասավարության մեջ օրինաչափության բացակայության վրա: Հետո պատմել, որ պարզ թվերի դասավորության օրինարափության խնդիրը եղել և մնում է թվաբանության գլխավոր խնդիրներից մեկը: Արժե Էյլերի՝ սովորողներին միանգամայն հասանելի և նրանց հետաքրքրությունն առաջացնելու ունակ արդյունքը ներկայացնել (առանց ապացույցի)`, երբ 1/: Ընդհանուր գծերով կարելի է շոշոփել նաև Չեբիշևի արդյունքների ասիմպտոտիկ արդյունքները` պարտադիր ներկայացնելով այն մեծ ջանքերի պատմական պատկերը, որոնք թափվել են այդ բնագավառում Չեբիշևից առաջ: Հատուկ արժե անդրադառնալ Բերտրանի պոստուլատին, ստուգել այն մի քանի օրինակներով և դրանով սովորողների հետաքրքրությունն առաջացնել: Հետագայում, գոնե խմբակի պարապմունքներին, կարելի է քննարկել դրա տարրական ապացույցներից մեկը:

Հատկապես խորհուրդ եմ տալիս սովորողների ուշադրությունը հրավիրել հետևյալ պատմական փաստին: Թվաբանությունը և երկրաչափությունը մաթեմատիկայի հնագույն և կարևորագույն բաժիններն են, և երկուսում էլ գիտությունը հարյուրամյակներ շարունակ սնվում էր Էվկլիդեսի ստեղծագործություններից. այս երկու հիմնական ճյուղերի կարևոր խնդիրները` զուգահեռների տեսությունը՝ երկրաչափության և պարզ թվերի բաշխումը թվաբանության մեջ, դարեր շարունակ տեղի չէին տալիս բազմաթիվ գիտնականների ջանքերին: Եվ ահա XIX դարում այդ երկու խնդիրներն էլ շարժվեցին մեռյալ կետից: Երկրաչափության մեջ դա ռուս մաթեմատիկոս Լոբաչևսկին արեց, իսկ թվաբանությունում` ռուս մաթեմատիկոս Չեբիշևը: Նրանք երկուսն էլ իրենց բնագավառներում բացեցին նոր ճանապարհներ, որոնցով գիտությունը մինչև հիմա էլ հաջողությամբ զարգանում է: Անկասկած է, որ այդ պատմական երկու մեծ թռիչքները` Էվկլիդես-Լոբաչևսկին և Էվկլիդես-Չեբիշևը, պետք է դուր գան երիտասարդներին, ովքեր արդեն որոշ չափով կարողանում են գնահատել դրանց արժեքը:

Սովորողներին հետաքրքրելով պարզ թվերի բաշխման հարցերով՝ ուսուցիչը լրիվ հիմք ունի նրանց պատմելու Գոլդբախի հայտնի վարկածի մասին: Արժե այն ստուգել գոնե առաջին հարյուրյակի սահմաններում: Հետո, իհարկե առանց որևէ ապացույցի, հայտնել նրանց խորհրդային մաթեմատիկոս Ի. Մ. Վինոգրադովի արդյունքների մասին (Գոլդբախի հիպոթեզի վերաբերյալ նրա հիմնական արդյունքը իր բովանդակությամբ լրիվ հասանելի է սովորողներին):

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.