ԴՊԻՐ 4
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»
Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան «Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»
Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»
ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»
Դպրոց՝ առանց դասասենյակների
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ «Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Հակոբ Հակոբյան
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԷՆԵՐԳԻԱ
Աշխատանքի հետ կապված` ֆիզիկայում օգտագործվում է մեկ այլ կարևոր ֆիզիկական մեծություն՝ էներգիա: Ի՞նչ է էներգիան:
Օգտվելով նկարներից՝ պատասխանի՛ր բերված հարցերին:
Նկ.2 ա)–ում պատկերված է զսպանակ, որը սեղմված է և թելով կապված: Նկ.2 բ)–ում նույն զսպանակն է, բայց չդեֆորմացված վիճակում:
-
11. Ի՞նչ ուժեր են ազդում զսպանակի վրա նկ.2 ա)–ում պատկերված վիճակում, և ո՞ր մարմիններն են ազդում այդ ուժերով:
12. Ի՞նչ ուժեր են ազդում զսպանակի վրա նկ.2 բ)–ում, և ո՞ր մարմիններն են ազդում այդ ուժերով:
13. Տարբերվում են արդյոք զսպանակի տրված երկու վիճակները նրա վրա ազդող ուժերի իմաստով:
14. Ի՞նչ կկատարվի, եթե կտրենք զսպանակը պահող թելը:
15. Լրացրո՛ւ բերված նախադասությունները:
- Սեղմված զսպանակը բացվելով, չորսուի վրա ……………………………. (ինչպիսի՞ ուժով):
- Այդ ուժի ազդեցության տակ չորսուն կտեղափոխվի, ուստի զպանակը չորսուի վրա …………………………………..
16. Կարո՞ղ է զսպանակը կատարել աշխատանք, եթե նկ. 2 բ)–ում պատկերված վիճակում է։ Պատասխանդ հիմնավորի՛ր:
17. Լրացրո՛ւ.
Չնայած նկ.2–ում պատկերված վիճակներում զսպանակի վրա ազդող ուժերը նույնն են, բայց այդ վիճակները տարբերվում են նրանով,որ առաջին վիճակում զսպանակը ……………………………., իսկ երկրորդ վիճակում …………………………………………………..
18. Նկ.3 ա-ում պատկերված է հորիզոնական հարթության վրայով հաստատուն արագությամբ գլորվող գունդ: Հարթության վրա՝ գնդից որոշ հեռավորության վրա, դրված է անշարժ չորսուն: Ի՞նչ ուժեր են ազդում գնդի վրա, և ո՞ր մարմիններն են ազդում այդ ուժերով:
- 19. Բերված առնչություններից ո՞րն է ճիշտ. (գունդը շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ):
Fառ =mg Fառ > mg Fառ < mg
20. Նկ. 3բ-ում պատկերված է նույն գունդը և նույն չորսուն, միայն թե գունդը դադարի վիճակում է: Ի՞նչ ուժեր են ազդում գնդի վրա, և ո՞ր մարմիններն են ազդում այդ ուժերով:
21. Համեմատիր ա) և բ) վիճակներում գնդի վրա ազդող ուժերը: Տարբերվո՞ւմ են արդյոք այդ վիճակները՝ ըստ ազդող ուժերի:
22. Ավարտի՛ր բերված նախադասությունը.
Երբ գլորվող գունդը հասնի չորսուին, նա չորսուի վրա ……………………….. չորսուն ………………. և հետևաբար գունդը …………………………………..։
23. Անշարժ գունդը կարո՞ղ է աշխատանք կատարել: Պատասխանդ հիմնավորի՛ր:
24. Ինչո՞վ են տարբերվում գնդի` ա) և բ) նկարներում պատկերված վիճակները:
25. Նկ. 4 ա)–ում պատկերված է գլանի մեջ, ամրացված մխոցի տակ գտնվող տաք գազ (օրինակ` ջրային գոլոշի): Ի՞նչ կկատարվի, եթե մխոցը ազատենք (նրան շարժվելու հնարավորություն տանք)։
26. Գազի վերջնական վիճակը պատկերված է նկ.4 բ)- ում:
Ինչո՞վ են տարբերվում գազի` նկարում պատկերված վիճակները:
27. Ի՞նչ ընդհանուր հատկությամբ են օժտված մարմինները բոլոր ա) նկարներում պատկերված վիճակներում:
28. Ի՞նչ ընդհանուր հատկությամբ են օժտված մարմինները բոլոր բ) նկարներում պատկերված վիճակներում:
29. Նկարի՛ր մարմիններ, որոնք՝
ա) ունեն էներգիա բ) չունեն էներգիա
Բերված օրինակների քննարկումներից հետո, կարծում եմ, կհամաձայնես հետևյալ եզրակացության հետ.
ա. մարմինը կարող է լինել այնպիսի վիճակում, երբ աշխատանք կատարելու ընդունակ է (կարող է).
բ. նույն մարմինը մեկ այլ վիճակում չի կարող աշխատանք կատարել (ընդունակ չէ):
Եթե այս հարցի վերաբերյալ լրացում, վերապահում կամ այլ կարծիք ունես, շարադրի՛ր։
Այն մարմնի մասին, որը կարող է աշխատանք կատարել, ասում են, որ օժտված է (կամ ունի) էներգիա:
Էական չէ՝ այդ պահին մարմինն աշխատանք կատարո՞ւմ է, թե՞ ոչ: Կարևորը աշխատանք կատարելու ընդունակ լինելն է:
Եթե մարմինն այնպիսի վիճակում է, երբ չի կարող աշխատանք կատարել, նրա մասին կասենք, որ չունի էներգիա:
ՈՒՆԵՆԱԼ ԷՆԵՐԳԻԱ = ԿԱՐՈՂԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼ
Առաջադրանք 1. Փորձով համոզվի՛ր, որ գալվանական էլեմենտն օժտված է էներգիայով:
Սարքեր՝ Էլեմենտ, փոքրիկ էլեկտրաշարժիչ, բեռ, թել (50-60սմ), երկու հաղորդալար (20-30սմ):
Առաջադրանք 2. Փորձով համոզվի՛ր, որ մագնիսն օժտված է էներգիայով:
Սարքեր՝ Մագնիս, երկաթե գնդիկ:
Առաջադրանք 3. Փորձով համոզվի՛ր, որ լույսն օժտված է էներգիայով:
Սարքեր՝ Լույսի աղբյուր, գալվանոմետրին միացված լուսազգայուն էլեմենտ:
Առաջադրանք 4. Փորձով համոզվի՛ր, որ տաք ջուրն ունի էնորգիա:
Սարքեր՝ Ջերմաէլեմենտ, երկու հաղորդալար,գալվանոմետր, բաժակով տաք ջուր:
I. Բերված նախադասությունների իմաստներն արտահայտի՛ր այլ նախադասություններով:
- Շարժվող ավտոմեքենան օժտված է էներգիայով:
- Լեռան գագաթին գտնվող ժայռաբեկորն ունի էներգիա:
- Աղեղի ձգված լարն օժտված է էներգիայով:
- Մագնիսն օժտված է էներգիայով:
- Քամին էներգիա ունի:
II. Նշի՛ր այն բառերը որոնցով չի կարելի լրացնել բերված նախադասությունը:
Մարմինը ……………………… էներգիա (յով):
ա) կատարում է, բ) ունի, գ) տալիս է, դ) օժտված է, ե) ազդում է, զ) փոխանակում է, է) ստանում է:
III. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ նախադասությունների իմաստը:
- Շենքի չորրորդ հարկում լինելով՝ տղան ունի ավելի մեծ էներգիա, քան երբ առաջին հարկում է:
- Շատ ձգված զսպանակն ունի ավելի մեծ էներգիա, քան քիչ ձգվածը:
- Արագ շարժվելիս ավտոմեքենան ավելի մեծ էներգիա ունի, քան դանդաղ շարժվելիս:
- Որքան շատ է տաքացված գազը, այնքան այն ավելի մեծ էներգիայով է օժտված:
- Արագ շարժվող քամու (օրինակ փոթորիկի ժամանակ) էներգիան ավելի մեծ է: Հիմնավորի՛ր այս պնդումը:
Եզրակացություն։ Մարմնի էներգիան կարող է լինել ………………. կամ …………………: Հետևաբար էներգիան ………………… …………….. Է:
(Անհրաժեշտ բառեր՝ ֆիզիկական մարմին, մեծ, ֆիզիկական երևույթ, մարմնի հատկություն, փոքր, ֆիզիկական մեծություն)։
|