«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոց՝ առանց դասասենյակների (Դանիա, Կոպենհագեն)

"Первоесентября" 67/2002

2002թ. սեպտեմբերին Կոպենհագենում նոր դպրոց է բացվել։ Թվում է՝ ի՜նչ նորություն է որ. ուղղակի կյանքն ընթանում է իր հունով, ևս մի շենք է ընդունելու մանուկներին։ Սակայն այս շենքն աշխարհով մեկ սփռված հարյուր հազարավոր դպրոցական շենքերի նման չէ։ Աշխարհում առաջին անգամ է կառուցվել դպրոց՝ առանց դասասենյակների….
Բացմանը ներկա՝ Դանիայի կրթության նախարարի կարծիքով ներկա հարյուրամյակում դպրոցները հենց այսպիսին են լինելու. նրանցում՝ բաց տարածության մեջ յուրաքանչյուր երեխա սովորելու է իր տեմպով։
Դպրոցն ինչ-որ բանով գրադարան է հիշեցնում. լուսավոր շենքում շատ տեղեր կան, որտեղ կարելի է գրքով կամ համակարգչով աշխատել։ Ինչ-որ բանով էլ նա մեծ ռեստորանի է նման. սեղանները, որոնց շուրջ երեխաները պարապում են, կլոր են՝ տան նման ծաղիկներով զարդարված։ Այդպիսի սեղանի մոտ ոչ մեծ խմբով աշխատելն ուղղակի հաճույք է։ Իսկ դպրոցի տարբեր մասերում տեղավորված կլոր, բազմագույն, հարմարավետ տաղավարները զբոսայգու տպավորություն են ստեղծում. Նրանցից յուրաքանչյուրը ամբողջ դասարան է տեղավորում։ Թող զրուցեն…
Տարաբնույթ լաբորատորիաները պատրաստ են աշակերտներին ընդունելու նրանց համար հարմար ժամանակ:
Նոր դպրոցի կառուցման համար անհրաժեշտ գումարը հատկացվել է տեղական իշխանության բյուջեից: Որոշումը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա, ընդունել են այն մարդիկ, ում երեխաներն ու թոռները պետք է սովորեն այնտեղ: Ոչ թե իրեն ուրիշներին հարկադրելու ձգտումը, այլ առողջ դատողությունն է հուշում` համակարգչային տեխնոլոգիաների զարգացման դարում կրթությունը պետք է կառուցված լինի  որպես ծառայություն, որից երեխաները կարող են օգտվել իրենց սեփական զարգացման համար՝ անհատական հետաքրքրությունների համաձայն:
Ռուսաստանում առանց դասարանների և պարտադիր դասերի դպրոցի գաղափարը համարում են ամենախիզախ նորարարություններից մեկը։ Սակայն, ըստ էության, այդ դպրոցներում ո՞րն է նորությունը։ Ինչո՞ւ է մանկավարժներին, գիտնականներին, ծնողներին դասա-դասարանային համակարգից հրաժարվելն այդպես վախեցնում։
Պարզվում է՝ ոչ միշտ է վախեցնում և ոչ բոլորին։ Թեկուզ և ոչ Ռուսաստանում, այլ հեռավոր փոքր Դանիայում կառուցվել է դասերից ու դասարաններից նույնիսկ ճարտարապետորեն հրաժարված դպրոց։ Նա առայժմ եզակի է աշխարհում։ Հետաքրքիր է՝ ե՞րբ այդպիսի դպրոց կունենան բոլորը։

Թարգմանությունը մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուսանողուհիների

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.