Որքա՞ն եք ինտելեկտուալ: Մարդկային ինտելեկտի երեք բնութագիր
Primary tabs
Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
Այսպիսով՝ մենք ունենք երկու առանցքային հարց. «Որքա՞ն եք ինտելեկտուալ» և «Կոռե՞կտ է արդյոք նման հարցը, չէ՞ որ ինտելեկտը միշտ էլ նրա մասին ունեցած մեր պատկերացումներից լայն է ու խոր»: Առաջին հարցը ենթադրում է, որ գոյություն ունի ինտելեկտի չափման վերջնական մեթոդ, և յուրաքանչյուր անհատական ինտելեկտի արժեքը կարելի է համարժեքացնել թվի կամ կամայական գործակցի: Երկրորդում ճշմարտություն կա, որը մենք, չգիտես ինչու, չենք ընդունում լիովին: Իսկ ճշմարտությունը պարզ է՝ գոյություն ունեն ինտելեկտն արտահայտելու բազում միջոցներ, և ոչ մի սանդղակ երբեք չի կարող այն գնահատել:
Ինտելեկտի բնույթը միշտ եղել է տարաձայնությունների առարկա, հատկապես փիլիսոփաների և հոգեբանների համար, ովքեր դրա շուրջ մտորում են ամբողջ կյանքի ընթացքում: Նրանք հաճախ սկզբունքորեն տարբեր կերպ են մտածում, թե ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում ինտելեկտը, ո՞վ է այն տիրապետում, և ինչպիսի՞ն է նրա պոտենցիալը: Հետազոտությունների ընթացքում, որոնք անցկացվել են մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում, հոգեբանների խումբը փորձել է տալ ինտելեկտի բնորոշումը՝ ընտրելով և մեկնաբանելով նրա նշանները քսանհինգ կետից բաղկացած ցուցակով: Հարցվողների քառորդ մասը և ավելին միայն ընտրեցին ընդամենը երեք կետ: Մի մեկնաբան այդ մասին արտահայտվել է այսպես. «Եթե մենք փորձագետներին խնդրեինք նկարագրել ուտելի սնկերը, որ տարբերեինք դրանք թունավորներից, իսկ փորձագետները մեզ տային նման մշուշոտ պատասխաններ, մտածում եմ, որ կնախընտրենք ընդհանրապես սունկ չուտելը»:
Ինտելեկտի բնորոշումը, հիմնված միայն նրա գործակցի չափման մեթոդիկայի վրա, միշտ քննադատվել է, և վերջին տարիներին այդ քննադատությունն ուժեղացել է: Այլընտրանքային տեսությունները, ընդհանուր առմամբ, համակարծիք են, որ ինտելեկտը անչափելի մեծություն է, որը անհնար է մտցնել ինդեքսների և ստանդարտների շրջանակի մեջ:
Օրինակ՝ հարվարդյան հոգեբան Հովարդ Գարդները ակտիվ պրոպագանդում էր այն միտքը, որ մենք տիրապետում ենք բազում ինտելեկտների՝ լեզվաբանական, երաժշտական, մաթեմատիկական, տարածական, կինեստետիկական, միջանձնային (հարաբերությունները իրար հետ) և ներանձնային (սեփական անձը ճանաչելն ու հասկանալը): Նա պնդում է, որ ինտելեկտի բոլոր տիպերն ավել կամ պակաս չափով անկախ են իրարից և ոչ մի դեպքում իրար հետ չեն մրցակցում կարևորության աստիճանով: Միաժամանակ գիտնականը կարծում է, որ նրանցից մեկը կարող է «դոմինանտ» լինել, իսկ մյուսները՝ «քնած»: Գարդների կարծիքով մեզնից յուրաքանչյուրի մոտ տարբեր աստիճանի զարգացած են ինտելեկտի որոշ տիպերը, և կրթական համակարգը պետք է դրանց հավասար ուշադրություն դարձնի, որ բոլոր մարդիկ մանկուց ստանան իրենց ինդիվինդուալ ընդունակությունները ակտիվացնելու հնարավորություն:
Ռոբերտ Շտերնբերգը, նախկինում՝ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը, իսկ այսօր Տաֆտսայի համալսարանի հոգեբանության պրոֆեսորը, վաղուց քննադատում է ինտելեկտի թեստավորման ավանդական մոտեցումները և ինտելեկտի գործակցի չափման տեսությունները: Նա պնդում է, որ կա ինտելեկտի երեք տիպ՝ անալիտիկ (ընդունակություն, որը կատարում է ինտելեկտի ավանդական թեստերը և լուծում է խնդիրները՝ օգտագործելով ակադեմիական գիտելիքներ), ստեղծական-ստեղծագործական (ոչ ստանդարտ իրավիճակներում օպտիմալ և օրիգինալ լուծումներ գտնելու ընդունակություն) և պրակտիկ (ամենօրյա կյանքում խնդիրները և անախորժությունները էֆեկտիվ լուծելու ընդունակություն):
Դենիել Գոուլմեն՝ հոգեբան, լրագրող և էմոցիոնալ ինտելեկտի թեմայով բեստսելերների հեղինակը, իր գրքերում պնդում է, որ կան էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտներ, և երկուսն էլ չափազանց կարևոր են մարդու և շրջապատող աշխարհի հետ նրա ներդաշնակության համար:
Ռոբերտ Կուպերը՝ «Մնացած 90%-ը» գրքի հեղինակը, պնդում է, որ չպետք է ինտելեկտն ընդունենք որպես գործընթաց, որը մեր գանգի ներսում ուղեղի ինչ-որ աշխատանք է: Նա նաև վստահ է «սրտային» և «ստամոքսային» ուղեղների գոյության հարցում: Իր խոսքով՝ մարդու կողմից իր մասին ինչ-որ ուղղակի փորձառության տեղեկատվության ընկալման ժամանակ անմիջապես չի հասնում ուղեղ: Առաջին տեղը, որտեղ այն հասնում է, մեր ստամոքսի և սրտի նյարդային վերջույթներն են: Կուպերը մեր ստամոքսի ներսում գտնվող ստամոքսի նյարդային համակարգը համարում է երկրորդ ուղեղ, որը գործում է անկախ, և դրա հետ մեկտեղ միացված է ուղեղին: Նա պնդում է, որ հենց դրա համար էլ մենք ինչ-որ իրադրության հանդեպ մեր առաջին ռեակցիան նկարագրում ենք «ներքուստ զգում էի» խոսքերով: Կարևոր չէ, ընդունում ենք դա թե ոչ, մեր ստամոքսի արձագանքն ազդում է այն ամենի վրա, ինչ անում ենք:
Ուրիշ հոգեբանների և ինտելեկտի թեստավորման հետևորդների անհանգստացնում են նման մտքերը` որպես ոչ լիովին ապացուցելի, ոչ ենթակա քանակական չափման և երբեմն` գիտականորեն ուղղակի անհիմն: Հնարավոր է: Բայց, ստույգ փաստ է՝ վերցված ամենօրյա փորձից, որ մարդկային ինտելեկտը տարբեր է և բազմազան: Ապացույցների համար հեռու գնալ պետք չէ, ընդամենը պետք է նայել մարդկային մշակույթի արժեքների անսովոր հարստությանն ու բարդությանը: Իսկ կարող ենք մենք այդ ամենը միավորել ինտելեկտի մի ընդհանուր տեսության մեջ՝ երեքի, չորսի, հինգի կամ էլ նույնիսկ ութ տարբեր կատեգորիաների, տեսաբանների խնդիրն է դա:
Դրա հետ մեկտեղ մարդկային ընդունակությունների իսկական բնույթի ապացույցները կարելի է գտնել ամենուր: Մենք «մտածում ենք» մեր փորձի մասին բոլոր հնարավոր միջոցներով, որով այն ստանում ենք: Նմանապես պարզ է, որ բոլորս ունենք տարբեր բնական կարիքներ և ուժեղ կողմեր:
Ես արդեն նշել եմ, որ չունեմ մաթեմատիկական յուրահատուկ ընդունակություններ: Իրականում, այդ առումով ես չունեմ և ոչ մի ընդունակություն: Իսկ Ալեքսիս Լեմերն ունի: Լեմերը երիտասարդ ֆրանսիացի գիտնական է Ռեյմսի համալսարանից, որ մասնագիտացված է արհեստական ինտելեկտի վրա:
2007 թվին նա միջազգային ռեկորդ սահմանեց՝ մտովի հաշվելով պատահականության սկզբունքով գեներացված երկուհարյուրնիշանի թվի տասներեքերորդ աստիճանի արմատը: Նա դա արեց 72,4 վայրկյանում: Եթե դուք մաթեմատիկա այնպես գիտեք, ինչպես ես, ուրեմն լիովին չեք հասկանում, թե ինչ է դա նշանակում, թույլ տվեք բացատրել: Ալեքսիսը նստել էր նոթբուքի առջև, որը պատահականության սկզբունքով առաջացած երկուհարյուրնիշանի թիվ է դուրս բերել էկրանի վրա: Այդ թվի երկարությունը անցնում էր տասնյոթ տողը: Հավատացեք դա շատ մեծ թիվ էր:
Ալեքսիսի առաջադրանքն էր՝ մտովի հաշվել այդ թվի 13 աստիճան արմատը (դա նշանակում է` այն թիվը, որ պետք է բազմապատկել իրենով 13 անգամ, որ արդյունքում ստացվի նույն երկուհարյուրնիշանի թիվը, որը ընտրվել էր էկրանին): Նա լուռ մնաց նոթբուքի մոնիտորի առջև, հետո հայտարարեց ճիշտ պատասխանը, որը հավասար էր 2 397 207 667 966 701: Մի մոռացեք, որ նա դա արել է 72,4 վայրկյանում, մտովի:
Լեմերը այս հերոսությունն իրականացրեց Նյու-Յորքի հանրային գրադարանի սրահում: Նա աշխատել է արմատների դուրս բերման վրա շատ տարիներ: Առաջ նրա լավագույն արդյունքը 77 վայրկյան էր: Ինքը «մարդ-համակարգիչը» այսպես էր պատմում այդ մասին լրատվությանը. «Առաջին և վերջին թվերի դուրս բերումը շատ հեշտ է, իսկ ահա մեջտեղինները ստանալը` ծայրահեղ դժվար… Ես այս վարժությունն օգտագործում եմ նրա համար, որ լավացնեմ իմ կարողությունը` գործելու որպես համակարգիչ: Դա կարծես ծրագրի ներբեռնում լինի սեփական գլխում, որ վերահսկեմ իմ ուղեղը: Պատահում է, որ ես կատարում եմբազմապատկում , իմ ուղեղն աշխատում է այնպես արագ, որ անհրաժեշտ է լինում հաբ ընդունել: Ես մտածում եմ, որ մարդը չտիրապետելով արագ մտքին, նույնպես կարող է դա անել, բայց ինձ դա հավանաբար անելն ավելի հեշտ է, քանի որ ես արագ եմ մտածում»:
Լեմերը պարբերաբար զբաղվում է մաթմատիկայով: Արագ մտածելու համար, նա զբաղվում է ֆիզիկական վարժություններով, չի օգտագործում կոֆեին և ալկոհոլ, խուսափում է մեծ քանակությամբ շաքար կամ յուղ պարունակող մթերքներից: Նա այնպես ինտենսիվ է զբաղվում մաթեմատիկայով, որ ստիպված է լինում պարբերաբար երկարաժամկետ ընդմիջումներ վերցնել՝ուղեղին հնարավորություն տալով հանգստանալու: Հակառակ դեպքում, Ալեքսիսը ունի մտավախություն, որ մաթեմատիկայի շատ առկայությունը իր կյանքում կարող է հանգեցնել սրտի և աշխատանքի և առողջության վատթարացմանը:
Ես նույնպես մաթեմատիկայի մեջ միշտ զգացել եմ ուղղակի վտանգ սեփական առողջության համար, բայց այլ պատճառով: Զարմանալի է, բայց Լեմերը դպրոցում, այնպես ինչպես ես, չի փայլել մաթեմատիկայի բնագավառում: Բայց նա մաթեմատիկա սովորել է ինքնուրույն՝ ջանասիրաբար կարդալով գրքեր:
Բայց նա իսկապես ուներ բնածին հաշվողական ընդունակություններ, որոնք բացահայտել է մոտավորապես տասնմեկ տարեկանում: Այդ ժամանակվանից նա կատարելագործել է իր տաղանդը՝ միշտ իր առջև դնելով ավելի դժվար խնդիրներ և բարդացնելով դրանց լուծման մեթոդները:
Այսպես թե այնպես, բայց այս բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է անձնական յուրահատուկ վերաբերմունքը տվյալ առարկայի հանդեպ մեծ կրքի և ջանասիրության հետ միասին: Դրա համար էլ բոլորին ակնհայտ է՝ երբ Ալեքսիս Լեմերը մեծ թվերի մեջ է սուզվում, որ հանի դրանցից արմատներ, նա անկասկած իր տարերքի մեջ է լինում:
Մարդկային ինտելեկտի երեք բնութագիր
Մարդկային ինտելեկտը, ամենայն հավանականությամբ, ունի ամենաքիչը երեք գլխավոր բնութագիր: Առաջինը՝ ծայրահեղ բազմազանությունը: Ինտելեկտն ակնհայտորեն չի սահմանափակվում բանավոր և մաթեմատիկական մտածողության տրամաբանությամբ: Այդ հմտությունները կարևոր են, բայց դրանք ինքնին ներկայացնում են ընդամենը մեկը այն միջոցներից, որով կարող է արտահայտվել ինտելեկտը:
Դրա ակնհայտ ապացույցը լեգենդար լուսանկարիչ Գորդոն Պարկսի պատմությունն է, որ կարողացել է պատկերել սևամորթ ամերիկացիների կյանքն այնպես, ինչպես քչերին է հաջողվել: Նա բացառապես «սպիտակ» Հոլիվուդում դարձավ սևամորթ առաջին ռեժիսորը և պրոդյուսերը: Նա նպաստեց Essence ամսագրի ստեղծմանը և երեք տարի եղել է դրա գլխավոր խմբագիրը: Նա օժտված պոետ էր, վիպագիր և հուշագիր: Նա նաև տաղանդավոր կոմպոզիտոր է եղել, ով ստեղծել է իր աշխատանքների ձայնագրման համար երաժշտական նոտագրման սեփական ձևը:
Ընդ որում արժե նշել, որ թվարկած բնագավառներից և ոչ մեկում Պարկսը մասնագիտական կրթություն չուներ:
Իրականում Գորդոն Պարկսը դպրոց գրեթե չի հաճախել, երբ սովորել է ավագ դասարաներում: Տասնհինգ տարեկանում կորցրել է մորը, դրանից հետո շուտով հայտնվել փողոցում և չի կարողացել ավարտել դպրոցը: Նաև այն կրթությունը, որը նրան հաջողվել էր ստանալ, ուղղակի ճնշող է եղել: Նա հաճախ հիշում էր, որ ուսուցչուհիներից մեկն ասում էր սովորողներին, որ քոլեջը ժամանակի կորուստ է լինելու իրենց համար, քանի որ նրանց նպատակակետը բեռնակիրներ և հավաքարարներ լինելն է:
Բայց և այնպես Պարկսը իր ինտելեկտն օգտագործեց հանգամանքներին ընդդեմ այնպես, որ քչերը կարող էին անել նրա փոխարեն: Նա ինքնուրույն սովորեց դաշնամուր նվագել, դա երիտասարդ տարիքում օգնեց նրան գումար վաստակել և գոյատևել: Մի քանի տարի անց նա լոմբարդից ֆոտոխցիկ գնեց և սովորեց ինքնուրույն լուսանկարել: Կինոյի և ստեղծական գործունեության մասին Գորդոն Պարկսը իմացավ շնորհիվ իր դիտողականության, հետաքրքրասեր ինտելեկտի բարձր աստիճանի և այլ մարդկանց կյանքին խորապես հետևելու և զգալու ընդունակության:
«Ես գնում էի առաջ ու առաջ,- ասել է նա մի հարցազրույցում, որ տվել է Սմիթսոնյան ինստիտուտում,- և ամենաանհավանական փորձեր էի անում իմ լուսանկարչական պարապմունքներով: Ես հասկացա, որ դա ինձ դուր է գալիս, և լիովին նվիրվեցի նկարելու պրոցեսին: Իմ կինն այդ ժամանակ ոչ ամբողջովին էր ողջունում իմ այդ զբաղմունքը, զոքանչը դեմ էր, ինչպես և բոլոր զոքանչները: Ես ծախսեցի ամբողջ գումարս մի քանի լուսախցիկների վրա: Մոտավորապես հենց այդպես էլ ամենը տեղի ունեցավ: Ես ունեի հսկայական հետաքրքրություն լուսանկարելու հանդեպ և տքնում էի սովորել այդ գործը, ծեծում էի բոլոր դռները, փնտրում աջակցություն ամեն տեղից, որտեղից կարող էի ստանալ…»:
«Իմ կյանքը հիշեցնում է ինչ-որ խառնաշփոթ երազ,- ասել է նա մի անգամ ԱՄՆ-ի պետական ծառայության հեռարձակման մի հարցազրույցի ժամանակ,- այն ամենը ինչ եղել է ինձ հետ անհավանական է: Բայց ես մի բան գիտեմ՝ իմ կյանքը մշտապես լի է եղել ջանքերով, մշտական զգացումով, որ ես իրավունք չունեմ պարտվելու…»
Պարկսը ամերիկյան մշակույթի մեջ նկատելի ներդրում արեց: Ամերիկան բառացիորեն վառեցին նրա լուսանկարները, որոնցից առավել հայտնի է «Американская готика»-ն, որտեղ պատկերված են ամերիկյան դրոշը և սևամորթ կինը` իրար վրա դրված հատակի փայտով ու ավելով: Այդպես էլ անխոս տաղանդավոր են նրա ազդեցիկ կինոգործերը, այդ թվում` փայլուն հիթը՝«shaft»-ը, որը առաջին անգամ Հոլիվուդին ներկայացրեց մարտաֆիլմերի սևամորթ հերոսին: Վաղուց և բարձր են գնահատված նրա յուրօրինակ արձակ ստեղծագործությունները և յուրահատուկ երաժշտական արվեստը:
Ես չգիտեմ` Գորդոն Պարկսը երբևէ անցե՞լ է ինտելեկտի գործակցի որոշման ստանդարտացված ակադեմիական թեստ և քոլեջ ընդունվելու համար քննություն հանձնե՞լ է: Հաշվի առնելով այն ամենը, ինչ գիտենք մեր կրթական համակարգի մասին, մտածում եմ, որ թեստերի արդյունքները կլինեին հիասթափեցնող: Հետաքրքիր է, որ Պարկսը, որ չի ավարտել անգամ դպրոցը, ստացել է քառասուն պատվավոր դոկտորական աստիճան: Եվ դրանցից մեկը նա նվիրել է իր դպրոցական ուսուցչին, որ նրա ընդունակությունների մասին արհամարհանքով էր արտահայտվել:Անկախ ամեն ինչից, Գորդոն Պարկսը տիրապետում էր, այս բառի ցանկացած ողջամիտ բացատրության համաձայն, իսկապես կարկառուն ինտելեկտի՝ ունենալով ուսանելու գերբնական ունակություն և բարդ ու նուրբ ուրվագծերով մշակույթին բացարձակ տիրապետելու կարողություն:
Ես միայն կարող եմ գուշակել, թե արդյոք Պարկսն իրեն համարել է ինտելեկտուալ մարդ: Բայց եթե նա նման էր շատ մարդկանց, ում ես հանդիպել եմ իմ ճամփորդությունների ժամանակ, ապա լիովին հնարավոր է, որ ֆորմալ կրթության պակասի պատճառով իրեն գնահատեր ավելի ցածր, քան արժանի էր, չնայած իր բազմաթիվ և ակնհայտ տաղանդների:
Ինչպես ցույց են տալիս Գորդոն Պարկսի, Միք Ֆլիթվուդի և Բարտա Կոնների պատմությունները, ինտելեկտը կարող է արտահայտվել այնպիսի միջոցներով, որոնք միանգամայն հեռու են թվերից և բառերից կամ էլ ոչ մի կապ չունեն դրանց հետ:
Մենք աշխարհի մասին մտածում ենք բոլոր ձևերով, որով ճանաչում ենք այն՝ ներառյալ մեր զգացողությունների բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որքան էլ որ դրանք շատ լինեն: Մենք մտածում ենք ձայներով: Մտածում ենք շարժումներով: Մտածում ենք տեսողական պատկերներով: Ես երկար ժամանակ աշխատել եմ Մեծ Բրիտանիայի թագավորական բալետում և հասկացել, որ պարը մտքերի արտահայտման հզոր միջոց է, որին հասնելու համար պարողներն օգտագործում են ինտելեկտի բազում ձևեր՝ կինեստետիկ, ռիթմիկ, երաժշտական և մաթեմատիկական:
Եթե ինտելեկտը գոյություն ունենար միայն մաթեմատիկական և խոսքային ձևերում, աշխարհը երբեք չէր իմանա մարդկային հանճարեղության արտահայտման այնպիսի միջոցի մասին, ինչպիսին բալետն է: Դա լիովին վերաբերում է աբստրակտ նկարչությանը, հիպ-հոպին, դիզայնին կամ ճարտարապետությանը, նույնիսկ սեփական կարողությունների օգտագործման համար մեծ խանութների ինքնասպասարկվող դրամարկղներում:
Ինտելեկտի բազմազանությունը հիմնարար սկզբունքներից մեկն է, որ թույլ է տալիս գտնել իր կոչումը: Եթե դուք չեք խոստովանում, որ ընկալում եք աշխարհը և մտածում եք նրա մասին ամենատարբեր ձևերով, ապա լրջորեն սահմանափակում եք ձեր հնարավորությունները` դառնալու այն, ինչը ձեզ տրված է:
Մարդ, որ միավորում է այս հրաշալի բազմազանությունը, Ռիչարդ Բաքմինստր Ֆուլլերը, որ ավելի հայտնի է գեոդեզիական գմբեթի հայտնագործությամբ և ««Երկիր» տիեզերական նավ» տերմինը շրջանառության մեջ դնելով:
Նրա ամենավառ ձեռքբերումները վերաբերում են ինժեներական բնագավառին, ինչը բնականաբար, պահանջում է մաթեմատիկական, վիզուալ և ներանձնային ինտելեկտների օգտագործում:
Բայց Ֆուլերը այս ամենի հետ մեկտեղ եղել է գրող՝ խելացի և արտասովոր գաղափարներով, սերունդների համոզմուքները կասկածի տակ դնող փիլիսոփա, շրջակա միջավայրի կրքոտ պաշտպանը մինչ նրա պաշտպանության զանգվածային շարժման ծագումը, նաև հարցասեր և համբերատար պրոֆեսոր: Այս ամենը նա անում էր՝ խուսափելով ֆորմալ կրթությանը դիմելուց, նա առաջինն էր իրենց ընտանիքի չորս սերնդից, որ չէր ավարտել Հարվարդը, և փորձել է աշխարհը ճանաչել՝ օգտագործելով իր ինտելեկտի բազմակողմանի պոտենցիալը: Ֆուլերը ոչ միայն կարդում էր, այլ գործում. ծառայել է ռազմածովային նավատորմում, հիմնել նյութատեխնիկական մատակարարման շինարարության ընկերություն, աշխատել տեքստիլ ֆաբրիկայում որպես մեխանիկ և մսի կոմբինատում որպես բանվոր: Նա կարծես սահմանափակում չէր տեսնում իրեն հասանելի ինտելեկտի ձևերում:
Քննարկելով ինտելեկտի առաջին վառ առանձնահատկությունը, մասնավորապես նրա ծայրահեղ բազմազանությունը, գնանք առաջ: Ինտելեկտի երկրորդ բնորոշիչը նրա զարմանալի դինամիկությունն է: Մարդկային ուղեղը բարձր աստիճանի ինտերակտիվ է: Այս կամ այն խնդրի լուծման համար մենք օգտագործում ենք նրա այս կամ այն մասը: Փաստորեն ուղեղի հենց այսպիսի դինամիկ օգտագործմամբ էլ կատարվում են իրական բացահայտումներ:
Օրինակ՝ Ալբերտ Էյնշտեյնը օգտվում էր դինամիկ ինտելեկտի հսկայական օգուտից: Էյնշտեյնի` որպես գիտնական և մաթեմատիկոս, հանճարեղությունն արդեն լեգենդ է դարձել:
Բայց նա աշխարհը ճանաչում էր՝ օգտագործելով ինքնաարտահայտման իրեն ծանոթ բոլոր ձևերը: Նա անկեղծորեն հավատում էր, որ կարող է ամենատարբեր միջոցներով պրակտիկայում իրականացնել այն ամենը, ինչ ասում էր միտքը: Հենց դրա համար էլ նա զրուցում էր պոետների հետ, որ ավելին իմանա ինտուիցիայի և երևակայության դերի մասին:
Ուոլտեր Իսակսոնը՝ Էյնշտեյնի կենսագիրը, նկարագրում էր այսպես.«Երբ նա դպրոցական էր, չէր կարողանում անգիր անել: Ավելի ուշ, երբ դարձավ տեսաբան, նրա հաջողության աղբյուրը դարձան ոչ թե ինֆորմացիայի մշակման մտավոր հնարավորության պարզունակ ուժը, այլ երևակայությունը և ստեղծագործական ընդունակությունները: Նա կարող էր ստեղծել բարդ հավասարումներ, սակայն առավել կարևորը՝ նա գիտեր և հիշում էր, որ մաթեմատիկան լեզու է, որն օգտագործում է բնությունը` իր հրաշալիքների բնութագրման համար…»:
Երբ Էյնշտեյնը աշխատանքի ընթացքում ծագած բարդություններից խճճվում էր, հաճախ դիմում էր ջութակի օգնությանը: Էյնշտեյնի ընկերներից մեկը Իսակսոնին պատմել է. «Մտորելով բարդ խնդիրների շուրջ՝ Էյնշտեյնը իր խոհանոցում ուշ գիշերին ջութակ էր նվագում: Նման րոպեներին նա իմպրովիզ էր անում, բայց հանկարծակի թողնելով նվագելը, հուզված բացականչում էր՝ հասկացա: Երաժշտական կոմպոզիացիայի կատարման ժամանակ ստեղծական ներշնչանքի շնորհիվ էին նրան այցելում խնդիրների լուծումները»:
Դատելով ամեն ինչից` Էյնշտեյնը հասկանում էր, որ ինտելեկտուալ աճը և ստեղծական ընդունակությունները մարդու մեջ բացահայտվում են ինտելեկտի դինամիկ բնույթի հասկացության, իրերի փոխկապակցվածության զգացման շնորհիվ: Անկասկած, այս գրքում պատմվող ինքնաբացահայտման պատմությունները ցույց են տալիս, թե որքան հաճախ են բացահայտման անսպասելի պահերը կախված դեպքերի, գաղափարների և հանգամանքների միջև նոր փոխադարձ կապեր մտցնելուց:
Ինտելեկտի երրորդ բնորոշիչը նրա լիարժեք ինքնատիպությունն է: Յուրաքանչյուր մարդու ինտելեկտը յուրահատուկ է այնպես, ինչպես մատնահետքը: Կարող է գոյություն ունենալ յոթ, ինը կամ հարյուր ինտելեկտի տարբեր ձև, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ ձևերն օգտագործում է տարբեր կերպ: Մեզնից յուրաքանչյուրի ընդունակությունների հավաքածուն ներառում է ինտելեկտի «դոմինանտ» և «քնած» տիպերի տարբեր համադրություններ: Անգամ երկվորյակներն օգտագործում են իրենց ինտելեկտը այն աստիճան տարբեր, ինչպես երկրագնդի լրիվ հակառակ ծայրերում գտնվող բոլորովին տարբեր մարդիկ:
Դա մեզ նորից բերում է այն հարցին, որը տվել եմ առաջ՝ որքա՞ն եք խելացի: Իմացությունն այն բանի, որ ինտելեկտը տարբեր է, դինամիկ և անհատական, թույլ է տալիս նորովի վերաբերել այդ հարցին: Դա ինքնաճանաչման ձեռքբերման առանցքային տարրերից մեկն է: Հրաժարվելով նախապաշարմունքներից՝ դուք հնարավորություն եք ստանում նորովի նայելու ձեր ինտելեկտին: Ոչ մի մարդ չի կարող նույնացված լինի ինտելեկտի միակ նշանակությամբ սանդղակում: Եվ աշխարհում չկա երկու միանման մարդ, որ հավաքելով հավասար քանակությամբ միավորներ՝ կզբաղվեն նույն բանով, ունենան նույն կրքերը: Նրանց արժեհամակարգերը և ձեռքբերումները, միևնույն է, տարբեր կլինեն:
Բացահայտել սեփական կոչումդ` նշանակում է քեզ աշխարհի ճանաչման բոլոր հնարավոր միջոցները ճանաչելու հնարավորություն տալ և հասկանալ սեփական իսկական տաղանդները: Դրանք ուղղակի, որպես աքսիոմ, մի՛ ընդունեք:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` Տիեզերք band ՖԲ էջից
- Բացվել է 2927 անգամ