Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է, այո…

Հեղինակ: 

Դավոսում չեմ եղել, բայց հիմա, Ֆլորենցիայից մեր Վիգեն Ավետիսի հետ խոսել ենք, եկել համաձայնության, Արատեսը մեր կարող է դառնալ կրթական Դավոս… Alibaba Group-ի հիմնադիրին էլ՝ Ջեք Մային, չեմ հանդիպել-ճանաչում, բայց ուզեցի Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հնչեցրած խոսքը «սոֆթի» հմտությունների սահմանման մասով մեջբերել.

Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է: Եթե մենք չփոխենք ուսուցման ձևն ու առարկան, 30 տարի հետո խնդիր կունենանք: Կրթական մեր մոտեցման հիմքը, այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին, գալիս է նախորդ 200-ամյակից: Մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել՝ մրցել մեքենաների հետ: Նրանք ավելի խելացի են:
Ուսուցիչները պետք է դադարեն գիտելիք ուսուցանելուց: Մենք պետք է եզակի հմտություններ սովորեցնենք, մի բան, որտեղ մեքենաները մեզ երբեք չեն հասնիՄենք պետք է մեր երեխաներին «սոֆթ» հմտություններ սովորեցնենք՝ արժեքներ, հավատ, անկախ մտածողություն, թիմային աշխատանք, մյուսների մասին հոգ տանելՍա է «սոֆթ» հատվածը: Գիտելիքով դա չես փոխանցի:
Ահա թե ինչու՝ մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք սպորտ, երաժշտություն, նկարչություն, արվեստ, որպեսզի վստահ լինենք, որ մարդ արարածը տարբեր է: Ամենը, որ սովորեցնում ենք, պետք է տարբեր լինի մեքենայի իմացածից: Եթե մեքենան ինչ-որ բան կարող է ավելի լավ անել, դա արդեն մտածելու տեղիք է տալիս:

«Ալիբաբան» էլ  մեր կրթական Բանգլադեշում չի եղել… Թարգմանեք այս պատումն իմ, օրինակի համար, ու որպես հրավեր ուղարկեք… Համեցեք Երևան, Մա Յուն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Բլեյանի դպրոց… Շնորհակալություն մեր հեղինակած մանկավարժության հավատամքը, որպես «սոֆթ» այսպես հակիրճ բարձր ամբիոնից ներկայացնելու-գնահատելու համար։ Դե, իմ-մեր կյանքը, ստեղծածը, մեր գոյության փաստը, «սոֆթի» հեղինակային ներկայացումը, ամեն օր  մեր բաց դռներից յուրաքանչյուրով, մեր կացարաններով, շատերի, այդ թվում՝ պետական ընտրված այրերի համար, երեկ էլ, այսօր էլ, վա՞ղն էլ, էդ արժեքը չունեն… Արի, օգնիր մեր կրթահամալիրը-կրթական պարտեզը-աշխարհը Հայաստանով մեկ ծավալելու՝ որպես ցանց, Ալիբաբա ջան… Մեր քաղաքապետը, ինչպես երեկ՝ նախկինը, այնպես էլ այսօր՝ ընտրյալը, ինչպես մեր մեծահարուստը՝ Սամվել Ալեքսանյան, թե Վարդանյան Ռուբեն, անհասանելի են, անհաղորդ, տարված մեկը՝ իր նոր իշխանությամբ, մյուսը՝ իր ստեղծող այլ, միջազգային «սոֆթով»…

«Դպիրում», ուսումնական բլոգներում մեր մանկավարժության հեղինակ սեբաստացիների կողմից, Բանգլադեշյան իրականությունը, Բլեյանի դպրոցը ներկայացնելը, իմ օրագիրը՝ իր այս 1583-րդ գրով, ուրիշ են։ Ալիբաբայի  միլիարդատեր սեփականատիրոջ խոսքը Դավոսից, ինչպես իր նկարագրած «սոֆթ» հմտությունները, մեր Պետրոսին հասանելի են… Իսկ մերը՝ այնքան անհասանելի, անգամ Պետրոսի կողմից իր երեխայի համար քանի անգամ մերժած… Ահա, թարմ-մեկ օրվա հավաստի պատմություն՝ Մարիետ Սիմոնյանի յութուբով, մեր հայրենագիտական շաբաթ օրվա քայլարշավով դռնեդուռ-գյուղեգյուղ-դպրոց-դպրոց. մեր հանգստի ժամանակ ու մեր աշխատած միջոցներով փոխանցում ենք այս անգամ Արարատյան դաշտով, Արագածի փեշերով… Իրականում այն, ինչ Ալիբաբայի ամենահարուստն է ասում, անհասանելի է-հեռու է-ձգտում է… չկա… Այն, ինչ մենք ենք անում Աստծու ամեն առավոտ, ախր, այնքա՜ն մատչելի է… մերժելու-չտեսնելու-մեջքով շուռ գալու աստիճանի… Ու քանի՜ տարի էսպես… Մենք ու մեր գործը, մեր մանկավարժությունը իր «սոֆթով»… այսպես կա, որպես այլընտրանք նաև Դավոսին, մեր հեղափոխությունը՝ քաղաքականից տնտեսականին անցումով, հոգևոր-կրթականն էլ այսպես, որպես տեսիլ Դավոսից «Ալիբաբա Գրուպի», որպես կրթության նախարարության իջած մի դիրեկտիվ, կառավարության ծրագրից թռած…

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի 5-րդցի Ավագ Առաքելյանը հեղափոխական այցով դեպի Շիրակի մարզ՝ Թալինով, Կապսի ձորով, վերադարձը Երևան՝ Գյումրիով, Երերույքի տաճարով, տեսեք (ընդամենը 2019-ի հունվարին է եկել կրթահամալիր, տեսեք՝ ինչեր է բացահայտել, ինչպես Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատի միջոցով հերթական սեբաստացի ուսուցիչները՝ մեր Վարդանյաց լեռնանցքն իր ձյունե օվկիանոսով ձմռանը..

Երեկոյան արդեն տանը նորից մտորեցի ինքս իմ մեջ։ Հասկացա, որ 2019 թվականի հունվարին հեղափոխություն եղավ նաև իմ կյանքում։ Այսօր ես արդեն կարող եմ վստահ ասել, որ ես արել եմ իմ ամենակարևոր քայլր՝ ընտրել եմ ինձ համար հարազատ միջավայր, ջերմ ու տաքուկ մթնոլորտ, որտեղ ես սիրում եմ բոլորին, իսկ բոլորը՝ ինձ
Շնորհակալ եմ Ձեր ջերմության համար․․․Դուք ամեն օր նոր ուժ և եռանդ եք տալիս ինձ ու նոր թևեր՝ ավելի բարձր ճախրելու․․․
Ավագ Առաքելյան

Կրթությունը, այո, հարգելի՛ Պետրոս, այսպիսի մարտահրավեր է, բայց այսպիսի… որ այդքա՜ն անփույթ լինենք երեսուն տարում Երևանի Բանգլադեշի քարուքռում երևանցի ուսուցիչների հեղինակած «Ստեղծողի մոբիլ դպրոց» սոֆթի նկատմամբ…  Կրթությունը մարտահրավեր է, բայց այսպիսի՝ մեզ ողջունող և հարազատություն հաստատող-կապեր մարդկային փոխանցող… Թումանյան Հովհաննեսին հարյուր տասը տարի առաջ… պատած ցավը, իմ ցավն է…

Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում:
Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով՝ ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել

Այս աշխարհագրական տգիտությունը… ա՛յ, սա մարտահրավե՜ր է… Այս մարտահրավերի մասին էր իր հատուկ նամակովփոխանցում նաև հայտնի քանդակագործ Մասիմո Լիպին, որի նամակն ամբողջությամբ իմ բլոգում կարող եք կարդալ։ Ջեք Մայի այս ելույթը համարեք երկրորդը։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский