Մեդիակրթությունը մեզանում կամ հետադարձ հայացք

Արձագանքում եմ կրթահամալիրի խորհրդի նախագահի նախաձեռնությանը։

Յուրաքանչյուր մեկը, ով ուզում է առաջ շարժվել, մի պահ ցանկություն է ունենում կանգ առնելու, հետադարձ հայացք ձգելու սահող տարիների վրայով՝ ճանաչելու-գնահատելու անցած ուղին, գուցե թե հասկանալու անցնելիք ճանապարհը:

Խոսելու եմ թվային միջոցների ու դրանց կիրառման, այն է՝ մեդիակրթության մասին: Համենայն դեպս, այն կարծիքին եմ, որ եթե կրթահամալիրի կյանքում դեռևս 1990-ական թվականներից չհայտնվեին առաջին համակարգիչները, հազիվ թե մենք այսօր այստեղ հասած լինեինք: Այդ հանգամանքը, ինչպես նաև 2000-2011 թթ կրթահամալիրում ձևավորված համակարգչային սրահները լավ հող նախապատրաստեցին այսօրվա ձեռքբերումների համար:

Եվ այսպես՝ նոր շրջանի առաջին փուլ։ 2011-2012 ուստարի. կրթահամալիրի երկու դպրոցների՝ Նոր դպրոց և Միջին դպրոց, մեկական դասարանում մեկնարկեց «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը։

Ծրագրի իրականացման ճանապարհին կանխորոշվեց ուսուցման կազմակերպման հնարավոր զարգացումները: Այն է՝

  • առաջադրանքների առարկայական մեդիափաթեթի ստեղծում
  • ուսումնական նյութերի առարկայական փաթեթի ստեղծում
  • մեդիագրադարանի ընդլայնում, համալրում թվային դասագրքերով, գրքերով
  • մեդիագրքերի ստեղծում` ձայնա- և տեսա- տարբերակներով:

Երկրորդ փուլ։ 2012-2013 ուս. տարի. «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիր։ Ծրագրում ընդգրկվեցին նոր դասարաններ, սովորողները և ուսուցիչները սկսեցին հաճեխել անհատական գործիքներով։ 

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա հնարավոր զարգացումը պիտի լիներ բլոգների ստեղծումը։

Երրորդ փուլ։ 2013-2014 ուս տարի. բլոգավարություն։ Բլոգավարության հետագա հնարավոր զարգացումներ՝

  • առարկայական բլոգների վերածում ինտերակտիվ կայքերի
  • բլոգոլորտի ընդլայնման միջոցով միասնական ուսումնական համայնքի ստեղծում։

Միաժամանակ ուսումնասիրվում է նաև այլոց փորձը՝ հասկանալու համար ժամանակակից մեդիակրթության հիմնախնդիրները: Ահա դրանք՝

  • նոր սերնդին նախապատրաստել ընկալելու ժամանակակից տեղեկատվական դաշտը և հարմարվելու այդօրինակ պայմաններին.
  • սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի ազդեցությունները,  դիմակայել  դրա հետևանքներին.
  • տիրապետել կապի տեխնիկական միջոցներին` ինքնաարտահայտում և ինքնադրսևորում իրականացնելու  համար.
  • հոգեբանական, տրամաբանական և մանկավարժական խնդիրների միջոցով հասնել մասնագիտական կողմնորոշման.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ խթանել ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը, զարգացնել ստեղծագործական հմտություններ:

Վերադառնանք մեր խնդիրներին: Ահա դրանք։ 

  • Ինտերնետի որակի և արագության առայժմ ոչ այնքան բավարար լինելը։
  • Էլեկտրոնային դասագրքերի ոչ այնքան լավ վիճակը։
    Լավ կլիներ՝  էլեկտրոնային դասագրքերն ու գրքերը սովորողին  հնարավորություն տային աշխատելու անմիջապես գրքի մեջ, ոչ թե ամեն անգամ զբաղվեին պատճենելով։ 
  • Տարբեր արտադրության թվային միջոցների առկայությունը։ 
    Տարբեր արտադրության թվային միջոցների առկայությունը լիցքավորիչների հետ կապված դժվարություն է ստեղծում: Նախորդ երկու փուլերի ժամանակ այդ խնդիրը չկար, որովհետև սովորողները դասի էին ներկայանում նույն արտադրության թվային միջոցներով, իսկ մեկ-երկու լիցքավորիչ միշտ էլ լինում էր դասասենյակում ու, եթե սովորողը ինչ-ինչ պատճառներով դասին լինում էր արդեն լիցքաթափված նեթբուքով, դժվարություն չէր այն լիցքավորման դնելը: Ասեմ, որ արդեն միտում է նկատվում նեթբուքների փոխարինումը պլանշետներով (վերջիններիս լիցքավորիչները 15-20 գրամ են), որն իր հերթին կարծես թե կարող է լուծել այս խնդիրը:
  • Ընթերցասրահում եղած նեթբուքների մեծ մասը տեխնիկական անսարքություն ունի, և դրանցով դասի ներկայացած սովորողները շատ հաճախ անգործ են մնում։
  • Հոգեբանական խոչընդոտ եմ համարում դասավանդողների և սովորողների մի մասի՝ մեդիակրթությանը ոչ պատարաստ լինելու փաստը:
  • Նեթբուք-պլանշետի՝ դասի ընթացքում անընդմեջ բաց լինելու հանգամանքը վտանգավոր է մի շարք առումներով.

ա. լարվածություն է ստեղծում տեսողության համար.
բ. հանգեցնում է կախվածության.
գ. սպառնում է սովորող-ուսուցիչ կապին.
դ. ազդում է ուշադրության վրա՝ թուլացնելով այն։

  • Տնային առաջադրանքի շատ լինելու հանգամանքը։
  • Սովորողի կատարած աշխատանքի համար ոչ տեսանելի տարածքի կիրառումը։ Սովորողի «սև» աշխատանքը մնում է չհրապարակված, այսպես ասած՝ շահառուների աչքից հեռու։ Շատ հաճախ անմիջապես համակարգչի մեջ պահվող աշխատանքային տետրերը՝ կախված համակարգչի անսարքությունից կամ էլ այլ պատճառներով ջնջվում են:  

Եվ վերջում՝ կոնկրետ առաջարկություններ:

  • Մեկ դասաժամի ընթացքում սովորողներին թույլատրվում է նեթբուքներով աշխատել ոչ ավելի, քան 15-17 րոպե: Նրանք կատարում են հանձնարարություններն ու նեթբուք-պլանշետը ոչ թե անջատում, այլ բերում են Sleep ռեժիմի (սովորողների խոսքով՝ «քնեցնում են»):
  • Տնային և դասարանական՝ ինչ-ինչ պատճառներով աշխատանքը չկատարած-չկատարող սովորողները նեթբուքները փակում են՝  աշխատանքի ընթացքին հետևելով էլեկտրոնային գրատախտակի միջոցով:
  • Սովորողի կատարած աշխատանքի համար կիրառվում է տեսանելի տարածք՝ բլոգներ, google տիրույթ։
  • Մի դասընթացի ամենօրյա տնային աշխատանքի համար նախատեսվում է 20 րոպե ժամանակահատված։

Այո, մենք դժվարություններ ունենք, բայց դրանք, ըստ էության, լուծելի են: Ու համաձայնվեք, որ մենք ունենք ձեռքբերումներ, ընդ որում՝ շատ լուրջ ձեռքբերումներ: Ահա դրանք:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский