Հանրային միասնությունը դաստիարակություն է
Primary tabs
Հունվարի 12-ից 30-ը՝ որպես կրթահամալիրում 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտական շրջան՝ սովորողների ուսումնական կարողությունների հանրային ներկայացման համար է՝ իր բոլոր փուլերով. «Ես կարողանում եմ» անունը ստացած նախապատրաստմամբ հանրակրթական բնագիտատեխնիկական, մարզական, Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսներով, դրանց ծրագրերով որոշված կրթական փոխանակումներով… Ահա ինչու, անհրաժեշտ եմ համարում, որ ծանոթանաք կրթական ծրագրերի-մանկավարժության կենտրոնի նամակին՝ կարդաք-յուրացնեք-մեկնաբանեք-առաջարկեք-գործեք սխեմայով… Սովորողների հետ միասին. միայն ու միայն այդպես. եթե սովորողների հետ, միասին չենք անում որևէ ուսումնական-հասարակական գործը, որտեղից ու ինչպես գիտեք, մեծեր տարբեր կարգի, որ այն սովորողների համար է, որ սովորողի կյանքում պիտանի է լինելու… Ուղղակի մեծերը շուտ են հոգնում սովորողներից և գերադասում են իրենց համար «հեշտ» ու մանկավարժորեն դատապարտելի «ես կանեմ, դու գնա քո գործով զբաղվի, մեկ է՝ քեզնից խեր չկա» գործելու ձևը… Այս հանրային միասնության մեջ է դաստիարակությունը, նրա կոչումը, իմաստը, ուսումը, դպրոցում թե տանը, որպես սովորողի և մեծահասակի կյանք, միասնական պիտի գործվի-ապրվի՝ սկսած լուծելիք խնդրի առանձնացումից, ձևակերպումից, խնդրի լուծման եղանակների քննարկումով, գործիքների ընտրությամբ, փոխօգնությամբ, արդյունքների ու դժվարությունների քննարկմամբ, ուսումնական համատեղ աշխատանքով ստացվածի հետագա կիառմամբ…
Ինչո՞ւ այսքան քիչ թվով սովորողներ էին մասնակցում ձմեռային մանկավարժական դպրոցին, սիրելի Նառա Նիկողոսյան, Սուսան Մարկոսյան և դպրոցների ղեկավարներ, ուսուցիչ-կազմակերպիչներ… Չզարմացա՞ք…Քանզի դրանք մանկավարժական աշխատողի՞ն են ուղղված… Ինչո՞ւ մեկուսի… Ես ահա առաջարկում եմ մեր Օրացույցով ուսումնական մանկավարժական ճամբարները բացել նաև սովորողների ու ծնողների համար. ում հարմար է, թող մասնակցի լիարժեք կամ իր ընտրած չափով…
«Շրխկան» համույթում, որում ընդգրկված են մեր բոլոր 2-5 տարեկանների տասնհինգ խմբերի դաստիարակները՝ այդ թվում երաժշտական, դաստիարակների օգնականները, Աիդա Պետրոսյանն ու Մարինե Մկրտչյանը կարողացել են բեկում առաջացնել… Իսկական խաղի՝ մեծ երաժշտական խաղի մասնակից եղա, իսկ «Շրխկանի» ուղղակի շշմելու ազդեցությանը խմբում տեսեք՝ նույն մթնոլորտն էր տիրում նաև այդ տեսանյութում, ջա՜ն…
Մարմնամարզական մեծ դահլիճում՝ Դավիթ Ֆահրադյանի սաները՝ 1-3-րդ դասարանների դասվարները, հաճույքով էին մարզվում-խաղում… Դասվարը նաև մեր 6-9 տարեկանների հանրակրթական մարմնամարզության ուսուցիչն է և պիտի տիրապետի այդ գործին նույն կերպ, ինչպես մայրենիին, մաթեմատիկային…, տեխնոլոգիաներին, այդ թվում` թվային ու դիզայներական… Հակառակ դեպքում չի աշխատի որպես դասվար… Բեկում է պետք, որ արդարացի լինենք. որևէ խտրականության, այս սկզբունքի անարդարացի-ընտրողական վերաբերմունք չեմ հանդուրժի… Ահա քեզ և բնական ընտրության ճանապարհը, ուսուցչի ատեստացիա կոչվածը՝ ուսուցչի ստուգատեսային-նախագծային գործունեության արդյունքները… Ահա ուսուցիչ-դասվարը բատուտի վրա, մարմնամարզական գորգի, գերանի, սա էլ՝ «Արվարձան» հանդիսությունների կենտրոնում, մեր մյուս դահլիճներում նրա թատերական-համերգային ելույթները, սա էլ՝ բնագիտատեխնիկական-մաթեմատիկական-շախմատի-բնապահպանական ստուգատեսներում նրա լուծած խնդիրները, ահա «Դպիրում», իր ուսումնական բլոգում նրա հոդվածներ, տեսա-, ռադիոնյութերը… Սրան ավելացրեք նրա սաների անհատական մասնակցությունը ստուգատես-ուսումնական նախագծերին, դրանցից յուրաքանչյուրին ուսուցչի ունեցած մասնակցությանը՝ ուղղակի- անուղղակի, որպես համակարգող թե կոնկրետ աջակից…
- Գժությո՜ւն…,- կբացականչի Նազենի աստղ Հովհաննիսյանը...
Եթե երկու կյանքով ես ապրում, մեկը՝ իբր ուսումնական (պետական ծրագրով անգիրի դպրոցը), մյուսը՝ իբր հեղինակային (արտաուսումնական)՝ ստուգատեսներ, մեդիաուրբաթ-համերգներ, ձմեռային-ամառային դպրոցներ, էդ զոռին ո՞նց կդիմանաս... Երկատվածության հաղթահարման բեկումնային տարի է`անկեղծ-բարեխիղճ-հրապարակային գործունեությամբ…Լսո՞ւմ եք, սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք՝ Վլադիկովկասում թե Չինումաչինում…
Մի կյանք, մի կրթական ծրագիր, մի վարք… Այսպիսի միաստվածության տարի է 2015-ը: