«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Ստերեոգնոստիկ զգացողության դաստիարակում

Այս զգացողության դաստիարակությունը հանգեցնում է առարկան շոշափելու միջոցով ճանաչելուն, այսինքն` միաժամանակ աշխատում են շփման և մկանային զգացողությունները: Հիմքում այս երկու զգացողությունների համադրումը դնելով` մենք փորձեր ենք կատարել, որոնք շշմեցուցիչ հաջող արդյունքներ են տվել:

Սկզբնական դիդակտիկ նյութը, որն օգտագործում էինք, կազմված էր Ֆրեբելի աղյուսիկներից և խորանարդիկներից: Երեխայի ուշադրությունը հրավիրելով երկու երկրաչափական մարմինների ձևերի վրա` նրան թույլ էինք տալիս բաց աչքերով շոշոփելու, ընդ որում ինչ-որ արտահայտություն էինք կրկնում, որը երեխայի ուշադրությունը կենտրոնացնում էր այդ ձևերի առանձնահատկությունների վրա: Հետո նրան առաջարկում էինք խորանարդը դնել աջ կողմում, աղյուսը` ձախ առանց նայելու, շոշափելով: Հետո այդ վարժությունն անում էինք` երեխայի աչքերը կապելով:

Համարյա բոլոր երեխաներին դա հաջողվում էր, երկու-երեք անգամից նրանք ուղղում էին իրենց սխալները: Մենք 24 խորանարդիկ և աղյուս ունենինք, այնպես որ երեխաների ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացած էր այդ խաղի վրա: Սակայն դրա վայելքն ավելի է մեծանում, երբ խաղով հետաքրքրված ընկերների խումբ է հետևում է երեխային:

Մի անգամ տնօրինուհին իմ ուշադրությունը հրավիրեց մեր ամենափոքր սաներից մի երեքամյա աղջնակի վրա, որը անթերի էր կատարում նկարագրված վարժությունnւնների շարքը: Մենք նրան հարմար նստեցրինք սեղանի մոտ: Հետո նրա առջև դրեցինք 24 ֆիգուրները, լավ խառնեցինք, նրա ուշադրությունը հրավիրեցինք դրանց ձևերի տարբերությունների վրա և առաջարկեցինք խորանարդիկները աջ կողմում դնել, աղյուսները` ձախ:

Աչքերը կապած` նա մեր հրահանգով սկսեց կատարել վարժությունը, մեկ-մեկ վերցնում էր առարկաները, շոշափում և դնում ճիշտ տեղում: Երբեմն նա 2 աղյուս էր վերցնում, երբեմն ձախ ձեռքով աղյուս էր վերցնում, աջով` խորանարդ: Աղջիկը պետք է ճանաչեր առարկաները, ամբողջ ընթացքում հիշեր դրանց ճիշտ տեղերը: Երեքամյա երեխայի համար դա բարդ առաջադրանք էր թվում:

Սակայն փոքրիկին հետևելով` նկատեցի, որ նա ոչ միայն վարժությունը հեշտ է կատարում, այլև շոշափելու այն շարժումը, որ նրան սովորեցրել էինք, պետք էլ չէր գալիս: Իրականում հենց որ խորանարդն ընկնում էր ձախ ձեռքը, իսկ աղյուսը` աջ, նա անմիջապես փոխում էր դրանց տեղերը, հետո նոր սկսում շոշափել այնպես, ինչպես մենք նրան սովորեցրել էինք, և ինքը դրանք պարտադիր էր համարում:

Առաջին իսկ հպումից նա ճանաչում էր առարկան, այսինքն` հենց առարկան վերցնում էր, անմիջապես ճանաչում էր: Շարունակելով ուսումնասիրել այս փորձը` համոզվեցի, որ այդ մի մատ աղջիկը հրաշալիորեն համատեղել էր երկու գործողություն: Ես հաճույքով խորը կուսումնասիրեի երկու ձեռքերը միաժամանակ օգտագործելու ունակության դաստիարակության ֆենոմենը: Այդ փորձը կատարեցի նաև այլ երեխաների հետ և համոզվեցի, որ նրանք առարկաները ճանաչում են դրանց ուրվագծերը շոշափելուց առաջ, և դա ավելի լավ անում են փոքրիկները:
Մեր դաստիարակչական հնարքները տվեցին, ուրեմն, զուգորդումներ անելու կարողության, դատողության արագության իսկապես հրաշալի մարզանքի հիանալի վարժություն, որն այն առավելությունն ունի, որ  լիովին մատչելի է շատ փոքր տարիքի երեխաներին:

Ստերեոգնոստիկ զգացողության այդ վարժությունները կարող են տարբեր առումներով հետաքրքրել. դրանք գրավում են երեխաներին, նրանց համար ոչ միայն խթան են, ինչպես ջերմազգացողության վարժությունների ժամանակ, այլև ամբողջական առարկա են կառուցում: Այդ վարժությունների ժամանակ կարելի է անագե զինվորիկներ շոշափել, օղակներ, հատկապես` մետաղադրամներ: Երեխաները սովորում են մանր չափերը, նման ձևերը` ինչպես ասենք բրինձը և կորեկը, նույնպես ճանաչել:

Երեխաները հպարտանում են, որ կարողանում են առանց աչքի փակ տեսնել, մեկնում են թնթիկները և կանչում. «Սրանք իմ աչքերն են, ես կարողանում եմ ձեռքերով տեսնել, ինձ աչքեր պետք չեն»: Հաճախ նրանց ուրախ ճիչերին պատասխանում եմ. «Լա~վ, որ այդպես է, եկեք դրանք հանենք, դեն գցենք: Մեր ինչի՞ն են պետք դրանք»: Իրոք, մեր փոքրիկները, մեր ուղղորդած ճանապարհով գնալով, ամեն օր զարմացնում են մեզ իրենց անկանխատեսելի հաջողություններով: Եվ հաճախ նրանք անչափ ուրախանում են իրենց փոքրիկ հաջողություններով, իսկ մենք հաճույքով հետևում եմք իրենց:

սկիզբը

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.