«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Պաուլո Կոելիո

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

«Գետի նման» գրքից

Իմ հին ջրաղացը հարևան ագարակից առանձնացված է ծառերի շարքով: Մի անգամ այնտեղից ինձ մոտ եկավ հարևանս: Մինչ այդ հաճախ էի նրան տեսնում դաշտում` կնոջ հետ և ամեն անգամ մտածում էի, որ նրանց տարիքում, իսկ նրանք յոթանասունին մոտ կլինեին, հանգստանալու ժամանակն է:

Ծերունին, որը մինչ այդ ինձ համակրելի էր, սկսեց բողոքել, որ իմ ծառերի չորացած տերևները թափվում իր տանիքին և պահանջեց կտրել ծառերը:

Ես շշմած էի. մարդը, որ ամբողջ կյանքը բնության հետ համերաշխ ապրել է, պահանջում է, որ կտրեմ այդքան դժվարությամբ մեծացրած ծառերը միայն այն բանի համար, որ մի տասը տարի հետո նրա տանիքի ծածկը կարող է փչանալ:

Նրան հրավիրում եմ սուրճի: Ասում եմ, եթե քամուց քշված չոր տերևները վնաս պատճառեն նրա տանիքի ծածկին, ապա ես իմ միջոցներով կփոխեմ ամբողջ ծածկը: Հարևանը պատասխանում է, որ դրա հետ համաձայն չէ, և պնդում է, որ ծառերը կտրեմ: Սկսում եմ զայրանալ. ասում եմ, որ կգերադասեմ գնել նրա ագարակը:

- Իմ հողը չի վաճառվում,- հակառակվում է նա:

- Բայց այդ գումարով, որ ես պատրաստ եմ վճարել, կարող եք քաղաքում մի հիանալի տուն գնել, որտեղ էլ Ձեր տիկնոջ հետ առոք-փառոք կապրեք մինչև ձեր օրերի վերջը` առանց հոգ տանելու, թե ինչպես պետք է անցկացնեք խստաշունչ ձմեռը, և առանց մտահոգվելու բերքի մասին:

- Իմ ագարակը չի վաճառվում: Ես այստեղ ծնվել, մեծացել եմ, և, ընդհանրապես, ես շատ ծեր եմ տեղափոխության համար:

Նա առաջարկում է քաղաքից ունեցվածքային վեճերի փորձագետ հրավիրել, որպեսզի նա կողմնորոշվի ստեղծված իրավիճակում և որոշում կայացնի, և ավելացնում է, որ չարժե չարանալ միմյանց վրա, քանի որ հարևաններ ենք:

Նրա գնալուց հետո իմ առաջին պոռթկումը նրան մայր հողի նկատմամբ անհոգի ու անտարբեր վերաբերմունքի համար մեղադրելն էր: Բայց հետո սկսում եմ մտածել, թե ինչու նա չցանկացավ վաճառել ագարակը: Եվ շուտով գտնում եմ պատասխանը` հարևանիս կյանքը միայն մի պատմություն ունի, որը նա չի ցանկանում փոխել: Նրա համար քաղաք տեղափոխվելը կնշանակեր խորասուզվել մի ուրիշ, անծանոթ աշխարհ, ուրիշ արժեքներով, որոնք այդ տարիքում նա հույս չուներ յուրացնելու:

Բնավորության այդ առանձնահատկութոյւնը միայն իմ հարևա՞նն ունի: Ամենևին: Կարծում եմ, որ բոլոր մարդիկ են այդպիսին: Մենք հաճախ այնպես ենք կապվում մեր ապրելու կերպին, որ պատրաստ ենք մերժելու հիանալի հնարավորությունը, քանի որ չգիտենք դրանից օգտվելը: Ինչ վերաբերում է հարևանիս, ապա նրա ագարակը և գյուղը նրան միակ ծանոթ վայրերն են, և այդտեղից հեռանալը նրա համար կնշանակեր մեծ ռիսկի դիմել: Քաղաքի բնակիչներն էլ համարում են, որ մարդը պետք է դիպլոմ ունենա, ամուսնանա, երեխաներ դաստիարակի, հոգ տանի, որ նրանք էլ դիպլոմ ունենան և այդպես շարունակ:

Ոչ ոք հարց չի տալիս.«Իսկ հնարավո՞ր է այլ կերպ ապրել»:

Հիշում եմ մի վարսավիրի, որ գիշեր-ցերեկ աշխատում էր, որպեսզի աղջիկը սոցիոլոգի դիպլոմ ստանա: Նա համալսարանը ավարտել կարողացավ և երկար փնտրտուքից հետո որպես քարտուղարուհի աշխատանքի տեղավորվեց ցեմենտ արտադրող ֆիրմայում: Եվ նույնիսկ դրանց հետո էլ վարսավիրը հպատությամբ կրկնում էր. «Աղջիկս սոցիոլոգի դիպլոմ ունի»:

Իմ ծանոթնfրից շատերը և իմ ծանոթների երեխաներից շատերն էլ դիպլոմ ունեն: Բայց դա չի նշանակում, որ նրանք աշխատում են իրենց մասնագիտությամբ` Ճիշտ հակառակը. նրանք ընդունվել և ավարտել են համալսարաններից որևէ մեկը, որովհետև այն ժամանակ այդ համալսարանը համարվում էր հարգի, և նրանց ինչ-որ մեկը ներշնչել էր, որ առանց դիպլոմի կյանքում կարգին տեղավորվել հնարավոր չէ:

Արդյունքում չկան լավ այգեգործներ, հացթուխներ, անտիկվարներ, քանդակագործներ: Գուցե եկել է դիպլոմների նկատմամբ մեր վերաբերմունքը վերանայելու ժամանա՞կը:

Բժիշկները, ինժեներները, գիտնականները, իրավաբանները պետք է համալսարան ավարտեն, բայց արդյո՞ք պետք է բոլորը ձգտեն բարձրագույն կրթություն ստանալու: Պատասխանի փոխարեն Ռոբերտ Ֆրոստի բանաստեղծությունից մեջբերում անեմ.

Իմ առաջ երկու ճանապարհ բացվեց:
Ընտրեցի այն, որը խոտով էր ծածկված:
Տարբերությունը դա էր միայն:

Հ.Գ. Որպեսզի վերջացնեմ հարևանիս հետ կապված պատմությունը, հայտնում եմ. փորձագետը եկավ և ինձ ցույց տվեց ֆրանսիական մի օրենք, որը պարտադրում էր, ծառերը հարևանի տարածքին երեք մետրից մոտ չտնկել:
Իմ ծառերը երկու մետրի էին հեռու: Ստիպված էի ծառերը կտրել:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.