«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Յուրա Գանջալյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
ավագ դպրոց-վարժարանի անգլերենի դասավանդող

Կրթությունը Հայաստանում
Մի´ փնտրիր ակնոցդ. աչքիդ է

Վերջերս Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը որոշել է Հայաստանում հիմնել 15 «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց»: Ի՞նչ ենք հասկանում «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց» ասելով: Արդյո՞ք դպրոցում սովորած մաթեմատիկական բանաձևերի, ֆիզիկայի օրենքների, կենսաբանական տերմինների, աշխարհագրական տեղանունների, պատմական փաստերի ու գրական ստեղծագործությունների անգիր իմանալն է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանները: Չէ՞ որ Երևանի «Քվանտ» վարժարանի, Շահինյանի անվան Ֆիզմաթ թեքումով դպրոցների սաները միշտ էլ աչքի են ընկել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Բայց արդյո՞ք այդ դպրոցները կարելի է համարել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջադեմ դպրոցներ: Իսկ, միգուցե, այդ նշված գիտելիքների օտար լեզուներով իմանա՞լն է համարվում «միջազգային»… Այդ դեպքում եկեք շատ լուրջ ընդունենք այս կատակը` «Գիտե՞ս, որ Անգլիայում 3 տարեկան երեխան էլ է անգլերեն խոսում: Տեսնում ե՞ս` ինչ զարգացած ժողովուրդ է»: Իսկ մյուս կողմից մենք հավատում էինք ու հիմա էլ հավատում ենք կրթական բարեփոխումներին: Սեմինարներ էինք անում պետական կրթակարգի ու առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Հավատացել էինք ու հիմա էլ հավատում ենք, որ միջին դպրոցի հիմնական նպատակն է` «մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Ավագ դպրոցի հիմնական հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է» (Հանրակրթության պետական կրթակարգ, միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, 2004, էջ 9):  

Միջազգային չափանիշները օտար ափերում փնտրել պետք չէ: Անգլիական “The Times” էլեկտրոնային պարբերականի այս տարվա հունվարի հինգի համարում կրթությանը վերաբերող մի հոդվածում գրված է, որ Անգլիայի դպրոցների մեծ մասը անաշխատունակներ է պատրաստում: Հոդվածագիրը բողոքում է, որ դպրոցն ավարտողը չունի աշխատանքային որևէ կարողություններ կամ հմտություններ: Փաստորեն Անգլիայում էլ դպրոցներն ունեն նույնատիպ թերություններ, թեկուզև, անգլերեն են խոսում: Մեզ մոտ և ամենուր առաջադեմ կարող է համարվել այն դպրոցը, որտեղ աշակերտները ձեռք են բերում իրենց գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու կարողություն: Միջին դպրոցում այդպիսի կարողությունները ձեռք են բերվում նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման դասարաններում, որտեղ ուսումնական պլանով աշակերտները բացի նախատեսված հանրակրթական առարկաներից ընտրում են նաև մի որևէ գործունեություն` ըստ նախասիրության: Օրինակ, եթե աշակերտն ընտրել է «Լրագրություն և համակարգչային ծրագրեր» գործունեությունը, ապա նա` նախորոք կարդացած լինելով, թե ինչ միջոցառում է լինելու դպրոցում, անպայման ներկա է լինում այդ միջոցառմանը իր թվային ֆոտոխցիկով: Նա անկաշկանդ կատարում է իր գործը` լուսանկարում է, գրառումներ է անում, միջոցառումից հետո հարցազրույց է վերցնում մասնակիցներից և հետո շտապում է համակարգչային մի որևէ ազատ սենյակ, որտեղ սկսում է մուտքագրել իր նյութը: Մուտքագրելուց հետո նա նյութը էլեկտրոնային փոստով ուղարկում է  գործունեության ղեկավարին: Ղեկավարը խմբագրում է նյութը և տեղադրում կայքում, թերթում: Փաստորեն երեխան դեռ միջին դպրոցում անում է լրագրողական առաջին իրական քայլեր: Կինո-ֆոտո գործունեություն ընտրած աշակերտը նկարահանում է իր առաջին ֆիլմը և կարող է նույնիսկ դրանով մասնակցել տարբեր ստուգատեսներին և դպրոցական կինոփառատոներին: Կարող եմ թվարկել նախասիրության գործունեության այլ տեսակներ` երաժշտության, մարզական, օտար լեզուներ-թարգմանություն, մաթեմատիկա-ծրագրավորում, կենդանաբանություն, բուսաբուծություն, կերպարվեստ-դիզայն, մոդելավորում: Ապագա լրագրողի գործունեության նկարագրությունից ելնելով` կարող եք երևակայել, թե ինչպիսի կարողություններ կարող են ձեռք բերել աշակերտները` ներգրավվելով նշված գործունեություններում: Կարծում եմ, որ մանկավարժության ամենակարևոր նպատակը յուրաքանչյուր երեխայի թաքնված տաղանդը բացահայտելն է. ու երեխան երջանիկ է լինում, երբ ինքնաարտահայտման հնարավորություն է ստանում:

Ավագ դպրոցում աշակերտները շարունակում են իրենց նախասիրած գործունեությամբ զբաղվել նախամասնագիտական խորացված ուսուցման դասարաններում: Ընթերցողի մոտ կարող է տրամաբանական հակափաստարկ առաջանալ` երևակայել կարելի է ամեն ինչ: Պետք է ասեմ, որ այս ամենը երևակայություն չէ: Դա իրական դպրոց է Երևանի Հարավարևմտյան թաղամասում, որը 2009 թվականին ընդգրկվեց աշխարհի 30 առաջադեմ-նորարար դպրոցների շարքում:

Ես ղեկավարում եմ մեր ավագ դպրոցի անգլերենի խորացված ուսուցման 10-րդ դասարանը: Դեռ երկու ուսումնական տարի կա, բայց դասարանի աշակերտների կեսն արդեն կարողանում է դպրոցի ավարտական և բուհական ընդունելության միասնական քննության հարցաշար լրացնել, որը մեր գերնպատակը չի եղել: Իմ դասարանի աշակերտներն արդեն կարողանում են կարդալ անգլերեն էլեկտրոնային պարբերականներ համացանցում և կատարել հետաքրքիր հոդվածների թարգմանություններ`մեր դպրոցի կայքում տեղադրելու համար: Նրանք նույնիսկ կարողանում են լրագրողական աշխատանք անել թե՛ հայերեն և թե՛ անգլերեն: Վերջերս մեր դպրոցում հրատարակեցինք մեր թարգմանչական խմբի առաջին գրքույկը`անգլիական, ամերիկյան և հնդկական պոեզիայի ընտրանի` մեր թարգմանությամբ: Մեր աշակերտների համար դպրոց գալը տհաճ պարտականություն չէ, քանի որ դպրոցը կապված է իրենց նախասիրությունների հետ ու երբ ես լսեցի, որ Հայաստանում ուզում են հիմնել միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներ, մի քիչ վիրավորվեցի: Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված: Ուրիշ տեղ մի՛ փնտրիր ակնոցդ. աչքիդ է:

    17.06.2010
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.