«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Մանկավարժական գործունեության իմ փորձից

Ուղիղ 20 տարի առաջ ես` թեքումով ֆիլոլոգս, (ինչպես կասեր ֆիլմի հանրահայտ հերոսը), թերթում կարդացի հայտարարություն, եկա և դժվարությամբ հաղթահարելով մրցույթը` հայտնվեցի կրթահամալիրում: Անցել են տարիներ…

20 տարին բավականաչափ ժամանակահատված է հետադարձ հայացք ձգելու և ունեցած գիտելիքն ու փորձը ի մի բերելու համար, ինչն էլ փորձել եմ անել:

Որևէ գործ սկսելուց առաջ առանց երևակայության սահմանափակման թղթի վրա գրում եմ այն ամենը, ինչ նախատեսում եմ անցնել սովորողների հետ, թեմաներ, որի շուրջ կուզեի աշխատել նրանց հետ: Որևէ սահմանափակում չեմ դնում, որովհետև կարծում եմ, որ սահմանափակումները փակում են հաջողության և անձնական զարգացման ճանապարհը: Ի վերջո, եթե մի բան չեմ փորձել, ինչպե՞ս պիտի իմանամ` կարող եմ անել, թե ոչ: Դե ինչ, աշխատանքների բավականին ընդարձակ ցուցակը պատրաստ է: Մնում է դասդասել աշխատանքները: Սովորաբար այն բաժանում եմ երկու խմբի` նշելով կատարման խելամիտ ժամկետներ: Նախապատվությունը տալիս եմ այն աշխատանքներին, որոնց կատարման ժամկետը տեսանելի է և իրատեսական: Այնուհետև փորձում եմ հասկանալ, թե ինչով են հետաքրքիր, կարևոր այդ աշխատանքները և որքանով կարող են օգտակար լինել: Հետազոտական աշխատանքը սկսելուց առաջ միշտ ապավինում եմ ինտուիցիային, որը կարծում եմ` նպատակների իրականացման առաջին օգնականն է: Փորձեմ հասկանալի լինել: Հետազոտական աշխատանքի ցուցակը պատրաստ է, թեմանները` ճշտված: Էլ ինչ է մնում անել, եթե ոչ սկսել աշխատել:

Բայց, նման դեպքերում ես, սովորաբար, վարվում եմ այլ կերպ: Փոխանակ սկսելու միանգամից աշխատել, սկսում եմ ժամանակ վատնել, վերջին հաշվով` ժամանակ շահել: Այդ ընթացքում ինձ համար էլ ավելի պարզ և հասկանալի են դառնում սովորողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, փորձում եմ հասկանալ` որքանով են դրանք համընկնում իմ նախասիրությունների ու հետաքրքրությունների հետ, և ընդհանրապես` համընկնում են, թե ոչ: Նախընտրում եմ ժամանակ վատնել ճիշտ որոշում կայացնելու համար, քան թե անիմաստ շարժվել անորոշ ուղղությամբ:

Երբ արդեն ընտրված են լինում թեմաները, սովորողների հետ սկսում եմ հստակեցել պատկերը և մտովի տեսնել վերջնական արդյունքը:Մի կարևոր հանգամանք. նպատակին հասնելու ճանապարհին աշխատում եմ իմ գործընկերներին չխանգարել, որովհետև հասկանում եմ, որ նրանք էլ են զբաղված և դժվարությամբ են ժամանակ գտնում: Աշխատում եմ չպարտադրել ինձ աջակցելը, բայց եթե գործընկերներս ժամանակ են գտնում և ցանկություն են ունենում համագործակցելու, մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ ընդունում օգնությունը: Փորձի փոխանակման համար դիմում եմ այն մարդկանց, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհով և սիրով լսում ցանկացած դիտարկում ու առաջարկ: Ի վերջո, սեփական ուժերին վստահելը թույլ է տալիս աշխատել հանգիստ, առանց լարման, առանց մտավախությունների` կհասցնեն, չեն հասցնի, լավ կանեն, լավ չեն անի և այլն: Ավելին ասեմ` ցանկացած արդյունք ինձ համար ուղղակի արդյունք է, և այնքան էլ կարևոր չէ` այն լավ է ստացել, թե` վատ, կարևորն այն է, որ աշխատելիս լիուլի դրական և հաճելի պահեր եմ ունեցել, իսկ արդյունքն ինձ համար ընդամենը հնարավորություն է նկատելու այն, ինչ աշխատանքի ընթացքում մանրուք է թվացել կամ վրիպել է ուշադրությունից: Իսկ, եթե այնուամենայնիվ, ինչ-որ բան չի ստացվել, չեմ վշտանում, այլ փորձում եմ մյուս անգամ այլ կերպ անել: Ամեն անգամ անհաջողություն ունենալուց հետո անպայման փորձում եմ հասկանալ դրանց պատճառները: Սիրում եմ վերանայել վերջնական նպատակը և եթե պետք է, կարիք է զգացվում` փոխել այն: Իմ անհաջողությունների համար ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև կարծում եմ, որ դրանք հստակ ցույց են տալիս` հատկապես ինչը պիտի փոխեմ ինքս իմ ներսում:

Կարծում եմ` հաջողության հասնելու համար պետք է ոչ միայն լավ աշխատել, այլ նաև… լավ բնավորություն ունենալ: Եթե ամեն ինչ արվում է, ինչպես հարկն է, բայց ցանկալի արդյունք չկա, ուրեմն մենք խնդիրներ ունենք ինքներս մեզ հետ, մեր բնավորության հետ: Կարիք կա մեր մեջ ինչ-ինչ բաներ որոշակիորեն փոխելու: Չէ՞որ (գիտնականներն են հաստատել), սիրտն ունի իր սեփական ուղեղը` իսկական ուղեղի բջիջներով: Ապացուցված է, որ մարմնի այլ օրգանների հետ համեմատած` այդ թվում նաև գլխուղեղի, սիրտը ձևավորում է ամենամեծ ու հզոր էներգետիկ դաշտը, որը պարունակում է մարդու մասին ողջ անհատական տեղեկատվությունը և այն փոխանցում շրջապատի մարդկանց: Սակայն, որպեսզի այդ բջիջը լույս արձակի, ասել է թե` մեր կողմից գիտակցվի, անհրաժեշտ է ջանալ, փորձել հասկանալ այն, ինչը խանգարում է մեզ և շրջապատի մարդկանց: Իսկ մարդկանց աշխատում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում կան, առանց դույզն-ինչ ցանկություն ունենալու փոխել նրանց:

Եվ վերջում` չեմ մոռանում երբեմն … ծուլանալ, որովհետև կարծում եմ` նպատակին հասնելու ճանապարհին կարևոր է ճիշտ հանգստանալ ու թուլանալ:

Ձեր` Նունե Մովսիսյան
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.