«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Աշոտ Բլեյան

Հանրակրթության մեդիագրի շրջանը

Մեր լավ բարեկամ ու գործընկեր Գրիգոր Բարսեղյանի` կրթահամալիրում մեկ դասարան ընտրելու ու այնտեղ Մայքրոսոֆթի ստեղծած ուսումնական գործիքներն ամբողջական կիրառելու առաջարկն ահա այսպիսի` կրթական նոր ծրագրի տեսք ստացավ` տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցմամբ հանրակրթական դասարան` սկսած 1-ինից  մինչև գոյություն ունեցող ամենաբարձր 11-րդը:  Սրանով մենք առաջին անգամ Հայաստանում սկսում ենք հանրակրթության մեջ նոր փուլ` մեդիագիր ուսուցում: Եղել է, կա ձեռագիր-տպագիր ուսուցումը, պիտի լիներ ու մեզանում ուշանում էր մեդիագիրը. ահա սկսում ենք: Շոգ ու արձակուրդային հուլիսին երկրորդ անգամ այսպիսի հետաքրքրասեր ու ներկայացուցչական լսարան է հավաքվում, Ֆիրմա Ալֆան անմիջապես 20 նոր էլեկտրոնային գրատախտակի հարմար գնային առաջարկով ապահովում է առկա ու ձևավորվելիք ՏՀՏ խորացված ուսուցման դասարանները, INTEL ֆիրման Հայաստանում իր ներկայացուցչի` «Unicomp»-ի միջոցով 30 նոթբուք է նվիրում կրթահամալիրին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունում մշակվում են առաջարկներ այս կրթական ծրագրի աջակցության, կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում  ձևավորվել են բոլոր դասարաններից մեկական, այդ դասարանի ուսուցիչները` ընտրված նոր պահանջներով, անընդհատ ուսուցում են անցում. այս ամենը խոսում է այս ծրագրի հասարակական պատշաճ արձագանքի ու պահանջարկի մասին: Սա ծրագիր է, որ սկսում է իրականցվել կրթահամալիրում և, վստահ եմ, լայն տարածում կունենա: Օրերս մենք կրթական փոխանակման ծրագրով Հայաստանում Վրաստանի դեսպանության աջակցությամբ եղանք Նինոծմինդայում, Ծալկայում, Բոլնիսում, ներկայացրինք այս ծրագիրը նաև Գանձայի, Այազմայի, Ղուշչիի, Խաչենի հայկական դպրոցների ուսուցիչներին. այս ծրագիրը կարող է կրթական կամրջի դեր կատարել վրաց և հայ ժողովուրդների միջև:

Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարանները կլինեն բաց, զարգացող հասարակության առաջադեմ-ուսումնատենչ համայնքներ, իսկ օտար լեզվի պատշաճ ուսուցումը անհրաժեշտ գործիք կծառայի ամենալայն միջազգային կրթական փոխանակումների, ստուգատես-օլիմպիադաների  կազմակերպման համար: Նոր դաշտ է բացվում հասարակական ամենաակտիվ և կայացած խմբերի և անհատների գործընկերության համար: Համեցեք: Սա նվեր է սովորող երեխային և սովորելու հարգը իմացող ընտանիքին: Ահա ինչու մենք վստահ հրավիրում ենք 2004թ. ծնված երեխաներին և հիմնական դպրոցն այս տարի ավարտած պատանիներին` օգտվեք այս հնարավորությունից:

Այնպես է ստացվել, որ այս սեպտեմբերին լրանում է իմ 55 տարին և Բանգլադեշում իմ կրթական գործունեության 25 տարին: Լավ եմ անում. ես ինձ պարգևատրում եմ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.