«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


«Օժտված երեխա» ծրագիրը

 «Օժտված երեխա» ծրագիրն ստեղծվել է 1995թ. Վենգերի ուսումնական կենտրոնի հեղինակային խմբի կողմից: Այն «Զարգացում» ծրագրի մակարդակային տարբերակն է և  նախատեսված է 5-7 տարեկան մտավոր օժտված երեխաների խմբի հետ ուսումնական աշխատանքների համար: Ծրագրի կիրառումը դաստիարակից պահանջում է ոչ միայն մասնագիտական ընդհանուր որակավորում, այլ նաև օժտված երեխաների հոգեբանության իմացում:

Ուսուցումը 5 տարեկանից սկսելը պայմանավորված է այն բանով, որ մտավոր օժտվածության բացահայտումն առավել վաղ տարիքում նշանակալիորեն ավելի դժվար է: Նախադպրոցական տարիքի մտավոր օժտված երեխան տարբերվում է իր հասակակիցներից սովորելու առավել բարձր մակարդակով և նորը յուրացնելու մեծ հնարավորություններով: Դա կարելի է օգտագործել տարբեր ձևերով:

Ամենահեշտ եղանակն այդպիսի երեխային տարրական դպրոցի ծրագրով, ինչքան հնարավոր է, շատ գիտելիք տալ փորձելն է (օրինակ` ուղղագրություն, մաթեմատիկա, օտար լեզու): Բայց ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ ճանապարհը հիմնականում հանգեցնում է միայն մտավոր զարգացման արագացմանը. երեխան, հնգամյա տարիքում յուրացնելով դպրոցական այբուբենի իմաստությունը (իսկ դա օժտված երեխայի համար այնքան էլ դժվար չէ), կարող է վաղ ընդունվել դպրոց և, լիովին հնարավոր է, որ ավելի վաղ այն կվերջացնի: Բայց միայն այդքանը:

Մյուս ճանապարհն է չթողնել, որ օժտվածությունը հանգչի, նպաստել նրա հետագա զարգացմանը: Շնորհալիների ճիշտ ընտրության դեպքում խմբում լինում են վառ արտահայտված ճանաչողական հակումով և մտավոր բարձր ունակություններով երեխաներ: Սակայն այդ ունակությունները բնորոշ են հենց նախադպրոցական մանկությանը. դրանք արտահայտվում են աշխարհընկալման գլխավորապես պատկերային  ձևերում՝ դիտողական-պատկերավոր մտածողության և երևակայության մեջ: Ուստի ուսումնական աշխատանքների հիմնական խնդիրը դառնում է այն, որ ապահովի այդ ունակությունների զարգացումը: Ինչ վերաբերում է ճանաչողությանը, ապա նրա պահպանումն ու զարգացումն ապահովված են ճանաչողական խնդիրներով ծրագրի հագեցածությամբ, և որևէ հատուկ դաստիարակչական ներգործություն չի պահանջվում:

Ներկայացվող ծրագրի հիմնական տարբերությունը մանկապարտեզում նախկինում օգտագործվող ուսուցողական ծրագրերից հիմնական ուշադրությունը ուսուցման բովանդակությունից նրա միջոցների վրա տեղափոխելն է: Բովանդակությունը տարբեր տեսակի պարապմունքների կամ ազատ գործունեության ժամանակ յուրացվող գիտելիքներն են, կոնկրետ հմտություններն ու կարողությունները, սակայն մտավոր ունակությունների զարգացման համար կարևոր են ոչ այնքան ինքնին գիտելիքներն ու հմտությունները (ինչպիսին էլ որ դրանք լինեն), որքան այն, թե ինչ ձևով են դրանք մատուցվում երեխաներին և ինչպես են յուրացվում նրանց կողմից: Նախադպրոցական ուսուցման մեջ բոլորի կողմից ընդունելի է դառնում այն, որ ցանկացած գիտելիք և հմտություն պետք է տրվեն երեխաներին դրանց յուրացման ուղղված գործողությունների կազմակերպման ճանապարհով: Սակայն մինչ այժմ անբավարար է հաշվի առնվել այն, որ գործողությունները, որ կատարում է երեխան ուսուցման ընթացքում, մի կողմից ապահովում են առաջարկվող բովանդակության յուրացումը, իսկ մյուս կողմից զարգանում են մտավոր ընդունակությունները: Ե´վ ծրագիր կազմողների, և´ գործնական մանկավարժների ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում առաջին կողմի վրա. հատկապես այս տեսանկյունից ընտրվել են ցանկացած տիպի բովանդակությանը հարմար գործողությունների տեսակներ: Իսկ մտավոր ունակությունների զարգացում, իհարկե, եղել է նաև այս պայմաններում, սակայն դաստիարակների տեսադաշտից դուրս է մնացել, դրսևորվել իբրև ուսուցման կողմնակի արդյունք: Եվ դա անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ բոլոր երեխաների մեջ առկա, իսկ օժտված երեխաների մեջ հատկապես նշանակալից մտավոր ունակությունների զարգացման հնարավորությունները լիովին չեն օգտագործվել:

Խնդիրը, որ դրված է սույն ծրագրի հեղինակների առջև, այն է, որ նախադպրոցական ուսուցման մեջ մտցնեն երեխաների այնպիսի գործողությունները, որոնք առավել չափով նպաստում են նրանց մտավոր կարողությունների զարգացմանը: Հատուկ հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսիք են դիտակտիկ մոդելների կառուցման ու կիրառման գործողությունները, այսինքն՝ առարկաների, երևույթների ու դեպքերի արտացոլման այնպիսի տեսակները, որոնցում ընդհանրացված և սխեմատավորված ձևով ընդգծվում ու ներկայացվում են նրանց բաղադրիչների հիմնական հարաբերությունները՝ արտահայտված պայմանական նշանների միջոցով:
Տարբեր տեսակի գործունեության մեջ առանց մեծահասակների հատուկ միջամտության էլ երեխաների կողմից ստեղծվում են դիդակտիկ մոդելներ. նկարները, ապլիկացիաները, կոնստրուկցիաները միշտ մոդելավորում են իրականությունը` փոխանցելով միայն առարկաների կամ երևույթների ընդհանուր կազմությունը, որոնց բաղադրամասերը նշանակվում են գծերով, շինարարական նյութի մասնիկներով, երկրաչափական մարմիններով, իրականությունը մոդելավորում է և սյուժետա-դերային խաղը, որում երեխաները իրենց վրա վերցրած դերերի օգնությամբ պայմանականորեն ներկայացնում են այլ մարդկանց և փոխանցում են նրանց հարաբերությունները (մայր - դուստր, գնորդ - վաճառող և այլն): Բայց և այնպես, ստեղծելով մանկան գործունեության տեսակներին հատուկ դիտողական մոդելներ, նախադպրոցականները սովորաբար դրանք չեն հարաբերում պատկերվող իրականության հետ, որ նվազեցնում է մտավոր ունակությունների զարգացման հնարավորությունը:
Դրությունն էապես փոխվում է, եթե իրազննական մոդելները դառնում են ուսուցման միջոց, այսինքն՝ մեծահասակների ղեկավարությամբ դրանց կառուցումը և կիրառումը գիտակցաբար է իրականացվում երեխաների կողմից և ուղղված է որոշակի գիտելիքների յուրացման հետ կապված մտավոր խնդիրների լուծմանը: Այդ պայմաններում առավելագույն չափով իրացվում են ունակությունների զարգացման պոտենցիալ հնարավորությունները. իրական մոդելների (գրաֆիկական, առարկայական, շարժողական) կառուցումից և օգտագործումից երեխաներն աստիճանաբար անցնում են դրանց «մտովի» կառուցմանը և օգտագործմանը: Արդյունքում ուսուցման միջոցները վերածվում են սեփական մտածողության միջոցների` մտահաղացումների կառուցում, գործողությունների պլանավորում, մտավոր տարբեր խնդիրների լուծում: Հենց դա էլ մտավոր ունակությունների զարգացումն է:
Դպրոցի նախապատրաստման խմբում իրազննական մոդելավորման տիրապետումն իր մեջ ներառում է մի քանի գծեր:

Առաջին գիծը ավագ խմբում սկսած մոդելավորվող հարաբերությունների ընդգրկման ընդլայնումն է: Պարապմունքների ժամանակ օգտագործվող զննական մոդելներն արտացոլում են տարածական, ժամանակային, տրամաբանական և այլ հարաբերություններ:

Երկրորդ գիծը մոդելավորվող հարաբերությունների յուրաքանչյուր տիպի մեջ ընդհանրացման աստիճանի զարգացումն է: Նախապատրաստական խմբում երեխաները յուրացնում են ընդհանրական իմաստ ունեցող և ոչ թե բացառիկ իրադրություններ, այլ շատ առարկաների և իրավիճակների էական գծերն արտացոլող մոդելները (օրինակ` տրամաբանության պարապմունքների ժամանակ Էյլերի շրջանակները մոդելավորում են ամենատարբեր առարկաների միջև եղած հարաբերություններ):

Երրորդ գիծը հենց իրենց՝ զննական մոդելների փոփոխությունն է, որոնցով գործում են երեխաները: Նախապատրաստական խմբում երեխաներն արդեն ազատ իկոնային բնույթ ունեցող, այսինքն՝ մոդելավորվող առարկաների հետ արտաքին ակնհայտ նմանությունը պահպանող մոդելներից անցնում են հարաբերությունների պայմանական արտացոլումը ներկայացնող մոդելների (թվային առանցք, բառի հնչյունային կազմի մոդել և այլն):

Նախապատրաստական խմբում տեղի է ունենում մոդելավորման գործողությունների անցում դեպի ներքին պլան: Մոդելների կառուցման տիրապետումը ներառում է երկու հետևողական փուլեր՝ մոդելների կառուցում առկա իրավիճակից ելնելով և սեփական մտահղացմամբ (խնդրի պահանջներին համապատասխան): Վերջին դեպքում մոդելավորումն արտահայտվում է իբրև գործունեության պլանավորման գործառույթ, իսկ մոդելի կառուցման հնարավորությունը և նրա առանձնահատկությունները վկայում են մոդելավորման ներքին, իդեալական ձևերի մասին: Հենց դրանք են կազմում երեխայի մտավոր ունակությունների միջուկը:

Դպրոցին նախապատրաստական խմբում շարունակվում է խորհրդանշելու տարբեր ձևերի յուրացումը, որը ստեղծագործական կարողությունների զարգացման հիմքն է դառնում: Ծրագրի տարբեր բաժիններում երեխաներին ուղղակի առաջադրվում են երևակայության զարգացմանն ուղղված խնդիրներ:

Հեղինակները ստեղծագործական կարողությունների զարգացման հիմնական խնդիրը համարում են գեղարվեստական պատկերավորման միջոցներով երեխաների զգայական արձագանքման զարգացումը, ինչպես նաև երեխաների կողմից այդ միջոցների կիրառումը իրականության նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտելու ժամանակ:  

Ծրագիրն ընդգրկում է միայն կրթական աշխատանք օժտված երեխաների հետ, այն է` ուսուցումը պարապմունքների ժամանակ, թեև առաջարկվող առաջադրանքներից շատերը կարող են ընդգրկվել երեխաների ազատ գործունեության մեջ, ընդ որում պարապմունքների բովանդակությունը էականորեն կարող է փոխվել կամ փոխարինվել նորով (մտավոր կարողությունների զարգացման խնդիրներին համապատասխան):

Ծրագիրը բաղկացած է մտավոր կարողությունների զարգացմանն ուղղված առաջադրանքներից կազմված տասը բաժնից.

 1. Տարածական հարաբերությունների հետ ծանոթացում
 2. Տրամաբանական մտածողության տարրերի զարգացում
 3. Խոսքի զարգացում և գեղարվեստական գրականության հետ ծանոթացում
 4. Մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում
 5. Գրաճանաչության ուսուցման նախապատրաստում
 6. Նախագծում
 7. Սյուժետա-դերային խաղի նախապատրաստում
 8. Բնության հետ ծանոթություն
 9. Ֆիզիկական տարրական երևույթների ծանոթություն
10. Կիրառական արվեստ

Ծրագրում ներկայացված չեն երաժշտական և ֆիզիկական դաստիարակության պարապմունքները, դրանք անհրաժեշտ են, սակայն առանց մտավոր կարողությունների զարգացման խնդրի շեշտադրման:

Չի կարելի մոռանալ, որ օժտված երեխաները ընդամենը նախադպրոցականներ են՝ իրենց տարիքին համապատասխան հոգեբանական յուրահատկություններով, նրանց պետք է խրախուսել` խուսափելով երեխաների «մեծացումից», դեպի որը դաստիարակներին սաների մտավոր զարգացման բարձր մակարդակն է ուղղում: Հանձնարարությունների մեծ մասը երեխաներին տրվում է խաղային, նրանց համար ամենաշատ գրավիչ ձևով: Մեծերը վերաբերվում են երեխաներին հարգանքով և վստահությամբ: Դաստիարակը պետք է ամեն կերպ խրախուսի երեխայի նախաձեռնությունը, պատրաստ լինի ըստ դրա փոխելու պարապմունքի ընթացքը: Պետք է հիշել, որ այս կամ այն հանձնարարությունը կատարելիս օժտված երեխան կարող է մեծահասակից «խելացի» լինել, խնդիրները լուծելու՝ նախօրոք չմտածված իր եղանակը հորինել, որը օժտված երեխաների հետ շփվելիս դաստիարակից հատուկ ուշադրություն և ճկունություն է պահանջում:

Օժտված նախադպրոցականների (ինչպես և բոլոր նախադպրոցականների) համար ընդունելի չեն դպրոցական պահանջները և ուսուցման մեթոդները (դպրոցական կարգապահության պահպանում, բացահայտ կամ ծածուկ գնահատական դնելը և այլն):

Կարևոր է նաև լեզուն, որով առաջադրանքներն են տրվում, դրանց կատարման ընթացքն է մեկնաբանվում, վերլուծվում են ստացված արդյունքները: Կարիք չկա «թոթովելու», երեխաների խոսքին հարմարվելու, բայց պետք չէ նաև «մեծական» տերմիններ օգտագործել, որին կարող է դրդել որոշ հանձնարարությունների բովանդակությունը, հատկապես մոդելների կիրառումը: Պետք չէ օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են «մոդել», «փոխարինող», «հասկացություն», «ծագում», »տեսակ» և այլն:

Թարգմանեցին քոլեջի երկրորդ կուրսի ուսանողուհիները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.