«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Ոչ ասենք սուիցիդին (ունայնության զգացմանը)

Ի հեճուկս ինքնապահպանության բնազդի ինքնասպանությունն ուղեկցում է մարդկությանն իր պատմության ողջ ընթացքում: 21-րդ դարում այս հիմնախնդիրն այնքան սրվեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարեց ինքնասպանությունների կանխման համաշխարհային օր:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ բռնի մահերի կեսը (մոտ 1մլն. մարդ), ինքնասպանություն է: Գիտնականների կանխատեսումների համաձայն այդ թիվը 2020 թվականին կաճի 1,5 անգամ: Առաջին տեղն այս տխուր ցուցակում զբաղեցնում են Արևելյան Եվրոպայի երկրները, իսկ վերջինը`Լատինական Ամերիկան:
   
Սակայն, դժբախտաբար, սուիցիդի հիմնախնդիրն այս կամ այն չափով վերաբերում է յուրաքանչյուրիս, որովհետև հասարակության առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է:
   
Ինքնասպանի անձը հոգեբանները բնութագրում են որպես ինքնավերահսկման ցածր մակարդակ և հուզական անկայունություն ունեցող, լիցքաթափվելու անընդունակ, բռնկվող, չվերլուծված կենսափորձով, գերներշնչվող անհատի:
   
Ինքնասպանության հիմնախնդիրը երիտասարդանալու միտում ունի: Իսկ վիճակագրության համաձայն դեպքերի 92%-ը հրահրում են ընտանիքը և դպրոցը: Հաճախ ծնողները և ուսուցիչները չեն գիտակցում, որ երեխային ծրագրավորելով ամեն գնով հասնելու հաջողության, մոռանում են նրան զինել «ես»-ը պահպանելու միջոցներով, մոռանում են արժեքային համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին: Հավելենք նաև, որ ծնողների և դեռահասների միջև նրբազգացության և վստահության բացակայությունը կարող է խիստ թելադրանքը վերածել ծանր վիրավորանքի և բարդութավորող ամոթի: Դեռահասի համար իր տունն աշխարհի մանրակերտն է, և եթե նրան տանը չեն հասկանում, նա դառնում է առնվազն հոռետես:
  
Կենսական դժվարություններին հակադրվող ուժեղ անհատի ձևավորմանը նպաստում են ուշադրությունը և ըմբռնումը: Ծնողները չպետք է թողնեն դեռահասին միայնակ խորասուզվել ապրումների աշխարհն առանց հասկացված լինելու հույսի: Մեծ պատասխանատվություն են կրում նաև ուսուցիչները, որոնց հաճախ չունեն անհրաժեշտ հատուկ գիտելիքներ, իսկ ավելի հաճախ՝ դեռահասի բարդ և խճճված աշխսրհը հասկանալու ցանկություն:
  
Ոչ քիչ դեպքերում նախապատրաստվող ինքնասպանության նախանշանները լուրջ չեն ընդունվում: Մինչդեռ խոսակցությունները ինքնասպանությունների և մահվան թեմաներով, մարդկանց զոհվելու և աղետների մասին երազները, կյանքի իմաստը կորցնելու մասին դատողություններն այն ազդանշաններն են, որոնք պետք է ստիպեն ծնողներին և ուսուցիչներին վերանայել իրենց դաստիարակչական գործունեությունը: Դեռահասները մեռնել չեն ցանկանում. այդ խոսակցությունները օգնության ճիչ են, որը չլսելու դեպքում կարող է դժբախտություն պատահել: Մանավանդ որ նրանք ձևավորված պատկերացում չունեն իրենց գործողությունների անշրջելիության մասին:
   
Ուսուցիչնե՛ր, ձեր վերաբերմունքն այս հիմնահարցին կարող է լինել վճռորոշ:

       Նյութը պատրաստեց Աշոտ Տիգրանյանը՝
օգտագործելով  «Тайны XX века» շաբաթաթերթի տեղեկատվությունը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.