«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Երեխաների նկատմամբ սերը դաստիարակվում է միայն սիրով, ինչպես կրակն է միայն կրակից բռնկվում....

Սեպտեմբերի 28-ին Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակն է

Ո՞րն է մեր մասնագիտության ամենանվիրական գաղտնիքը: Իր հավանություն չտալը կամ դատապարտումը աշակերտին ճիշտ արտահայտելը: Բարության և խստության իմաստուն համադրություն գտնելը... Դաստիարակի կամային ազդեցության վարպետությունն այն է, որ դեռահասն ինքը սիրով իրեն հրամաններ տա:

Իսկական մանկավարժը զգայական լայն ընդգրկման մարդ է, նա խորն է ապրում ուրախությունն ու զայրույթը: Եթե նրա մարդկային կրքերի մեջ երեխաներն արդարացիություն են զգում, հենց դա է իսկական բարությունը:
Տրաֆարետը, շաբլոնը, բոլորին նույն արշինով չափելը անարդարության վատթարագույն դրսևորում է:

Մանկավարժական գործի իսկական վարպետը և´ առաջ է մղում, և´ ստիպում է, և´ հարկադրում է, բայց այդ ամենն անում է այնպես, որ մանկան սրտում երբեք չի հանգչում թանկարժեք կրակը՝ լավը լինելու սեփական ցանկությունը:

Մանկավարժի դիտավորությունը երեխան ինչքան քիչ զգա, այնքան մանկավարժական ազդեցությունն ավելի մեծ կլինի: Սա է մանկավարժական վարպետության առանցքը:

Ամեն մի ցուցադրական բան մարդու մեջ կեղծավորություն է դաստիարակում: Սակայն չարիքի ավելի նուրբ, քողարկված  մի դրսևորում կա՝ միտումնավոր կեղծությունը, երբ մանկավարժը հարաբերվում է երեխաների հետ ոչ թե այն պատճառով, որ իրեն հետաքրքիր է, այլ իր ներկան ստանալու համար:

Ինքնադաստիարակությունը ոչ թե դաստիարակությանն օժանդակող մի բան է, այլ նրա հիմքը: Ոչ ոք մարդուն դաստիարակել չի կարող, եթե նա ինքն իրեն չի դաստիարակում:

Ստեղծագործությունը գործունեություն է, որում անձի հոգևոր աշխարհը բացվում է, դա յուրօրինակ մագնիս է, որը մարդուն մարդու մոտ է ձգում:

Սպորտը դաստիարակության միջոց է դառնում այն դեպքում, երբ յուրաքանչյուրի սիրելի զբաղմունքն է:

Եթե մանկությունից չես սովորել նայել մորդ աչքերին և նրանց տագնապը կամ հանգստությունը, խաղաղությունը կամ խուճապը տեսնել, ամբողջ կյանքում բարոյապես անկիրթ կմնաս: 

Հարգեք լավը լինելու երեխայի ցանկությունը, որպես մարդկային հոգու ամենանուրբ շարժում՝ պահպանեք այն, ձեր իշխանությունն ի չարը մի գործադրեք:

Հայրենիքի ուրախությունն ու տխրությունը սրտին մոտ կարող է ընդունել միայն այն մարդը, որն առանձին մարդու ուրախությունների և վշտերի կողքով անտարբեր չի կարողանում անցնել:

Մարդը միայն այն ժամանակ է իսկապես գնահատում կյանքը, երբ սեփական կյանքից անչափ թանկ մի բան է ունենում:

Սերը նախ և առաջ պատասխանատվություն է, իսկ հետո արդեն վայելք, ուրախություն: Սիրո երջանկությունը մարդու համար մեծ պատասխանատվությունն է:

Մարդն այնպիսին է, ինչպիսին երջանկության նրա պատկերացումն է:

Փափկամոլ և շփացած անհատներ են ձևավորվում, երբ նրանց կյանքում գերակայող միակ ուրախությունը սպառման ուրախությունն է:

Ուսուցչին պետք է ամեն կերպ ազատել ամեն տեսակ գրոտումներից ու «միջոցառումներից»:

Դրանք նրա կյանքը դատարկում են, և նա երեխաներին այլևս ոչինչ չի կարող տալ: Չի կարելի թույլ տալ, որ դպրոցում 25-30 տարի հետո, երբ մարդ իր մանկավարժական իմաստնության  գագաթնակետին է հասնում, ունայնության զգացում ունենա:

Մեթոդիկաների հնարավորություններն ուղղվում են նրան, որ նյութը բացարձակապես հասկանալի դառնա, իսկ դա աշակերտներին մտածելու անհրաժեշտությունից է ազատում:

Գիտելիքի գնահատումը աշակերտի ավելի լավը դառնալու, մանկավարժներիս նկատմամբ վստահության վրա է հիմնվում:

Գիտելիքը բուհի ուղեգիր չէ, այլ մարդուն որպես մարդ անհրաժեշտ հարստություն....

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.