«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Ալեքսանդր Սավենկով

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը

Օժտվածության սկզբունքային մոդելները

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային հոգեբանա-մանկավարժական գիտության մեջ օժտվածության սկզբունքային մոդելների ստեղծումն առավել հաճախ և բուռն քննարկվող խնդիրներից մեկն է: Տարբեր մոդելների նոր, հաճախ ինքնատիպ սկզբունքային լուծումներ են առաջարկում են շատ հետազոտողներ (Յու. Դ. Բաբաևա, Դ. Բ. Բոգոյավլենսկայա, Է. Դե Բոնո, Ե. Գոնգ, Վ. Ն. Դրուժինին, Կ. Կլյուգե, Ա. Մ. Մատյուշկին, Ռ. Մ Միլգրեմ, Ջ. Ռենզուլի, Վ. Ի. Պանով, Ս. Մ. Ռիս, Ա. Ի. Սավեհկով, Ռ. Ջ Ստրենբերգ, Ա. Տաննենբաում, Ջ. Ֆելդհաուզեն, Ջ. Ֆրիմեն, Կ. Ա. Խելլերը, Մ. Ա. Խոլոդնայան, Վ. Դ. Շադրիկով, Բ. Ց. Յուրկևիչ, Ե. Լ. Յակովլևա և ուրիշներ): Այդ գիտական հետազոտությունները, իրենց հստակ արտահայտվածտեսական բնույթով հանդերձ, կոչված են ակտիվորեն ազդելու նաև կրթական փորձի վրա:

Համաշխարհային մանկավարժության մեջ օժտվածության առավել հայտնի ժամանակակից տեսական մոդելներից թվին կարելի է դասել ամերիկացի գիտնական Ջ. Ռենզուելիի մշակած հայեցակարգը: Ըստ Ջ. Ռենզուլիի տեսության օժտվածությունը երեք հիմնական բնութագրիչների համադրում է՝ մտավոր ընդունակություններ (միջին մակարդակը գերազանցող), ստեղծագործական ընդունակություններ և համառություն (առաջադրանքին ուղղված կենտրոնացում): Բացի դրանից, նրա տեսական մոդելում կարևորված են նաև գիտելիքը (էրուդիցիա) և բարենապաստ միջավայրը:

Ջ. Ռենզուլլիի մշակած հայեցակարգը ենթադրում է, որ օժտված երեխաների քանակը կարող է շատ ավելի մեծ լինել միաժամանակ բոլոր՝ ինտելեկտուալ թեստերի, ստեղծագործական ընդունակությունների և ձեռքբերումների արդյունքում որոշվածներից:  Հեղինակն առաջարկում է օժտվածների մեջ դասել այն երեխաներին, որոնք այդ բնութագրիչներից թեկուզ մեկով բարձր ցուցանիշներ ունեն:

Այդ հայեցակարգը շատ հայտնի է և ակտիվորեն օգտագործվում է կիրառական խնդիրների մշակման համար: Բավականին մանրամասն նկարագրելով օժտվածության էությունը՝ Ջ. Ռենզուլլիին որոշակիորեն ցույց է տալիս նրա զարգացման մանկավարժական աշխատանքի ուղղությունները: Հետաքրքիր է, որ վերնագրում «օժտվածություն» եզրը (տերմինը) փոխարինվել է «ներուժ» եզրով:  Դա ապացույց է, որ այս հայեցակարգը ոչ միայն օժտված երեխաների, այլ նաև բոլոր մնացածների դաստիարակության և ուսուցման համակարգի մշակման համար կիրառելի յուրահատուկ բազմակողմանի ծրագիր է: Ավելի հանգամանորեն նայենք Ջ. Ռենզուլլիի մոդելի հիմնական բաղադրիչները:
 
Մոտիվացիա:  Շարժառիթը (ֆրանսերեն motif - խթանող պատճառ) գործունեության մղող հոգեկան երևույթ է:

Մանկավարժական խնդիրներ լուծելիս կարևոր է ոչ միայն այն, թե երեխան ինչ է անում, այլ նաև այն, թե ինչու է դա անում, ինչն է մղում նրան, ինչն է ստիպում գործել: Աշխարհի բոլոր երկրներում գիտնականներն ուսումնասիրում են ուսուցման, վարքի, գործունեության մոտիվացիայի խնդիրը, այլ կերպ ասած՝ փնտրում են «Դա երեխայի ինչի՞ն է պետք» հարցի պատասխանը:
Չնայած վարքի և գործունեության շարժառիթների հնարավոր և իրական բազմազանությանը, դրանք բոլորը կարող են տեղավորվել մի քանի ոչ մեծ խմբերում: Ահա, օրինակ, ուսանելու շարժառիթների ամենատարածված դասակարգումներից մեկը:

1.
Հենց ուսումնական գործունեության հիմքում դրված և նրա ուղղակի արդյունքի հետ կապված շարժառիթներ.

- «բովանդակային մոտիվացիա». ուսուցման բովանդակության հետ կապված դրդապատճառներ (սովորելու մղում է նոր փաստեր իմանալու, գործողությունների, երևույթների էության մեջ թափանցելու համար գիտելիքների և միջոցների տիրապետման ձգտումը).

- «գործընթացի մոտիվացիա». դրդապատճառներ, որ կապված են հենց ուսուցման ընթացքի հետ (գրավում է ուսումնական գործունեության մեջ ուսուցչի և ուրիշ երեխաների հետ սովորելու գործընթացը. ուսման ընթացքը հագեցած է խաղային եղանակներով, տեխնիկական միջոցներով և այլն):
 
2.
Ուսումնական գործունեության անուղղակի արդյունքի հետ կապված շարժառիթներ.

- «սոցիալական լայն շարժառիթներ». ա) հասարակական արժեքներ՝ պարտքի զգացում, պատասխանատվություն, պատիվ (հասարակության առաջ, դասարանի, ուսուցիչների, ծնողների և այլն), բ) նեղ անձնական (հեղինակության մոտիվացիա)՝ ինքնահաստատման, ինքնորոշման, ինքնակատարելագործման շարժառիթներ.

- «անախորժություններից խուսափելու շարժառիթներ». սովորել հակադրանքի, պատժվլու վախի հիման վրա:  

Այս դասակարգումը, ինչպես և յուրաքանչյուր ուրվագիծ, նկատելիորեն աղքատ և պարզունակ է,քան իրական կյանքը, բայց նա ամբողջությամբ արտացոլում է երևույթի բուն իմաստը: Գործնականում շարժառիթների բոլոր խմբերը կան երեխայի՝ սովորելու հետ կապված յուրաքանչյուր գործողության մեջ:

Յուրաքանչյուր երեխա ունի պարտքի և պատասխանատվության զգացում, ինքնահաստատման և ինքնակատարելագործման ձգտում, ինչ-որ չափով հետաքրքիր են ուսումնական գործունեության բովանդակությունը և ընթացքը,  անհաջողության վախ ունի:

Սակայն պետք է խոսել ոչ թե այս կամ այն շարժառիթի առկայության կամ բացակայության մասին, այլ դրանց հիերարխիայի: Այսինքն՝ այն մասին, թե անհատականության մոտիվացիոն-պահանջմունքային ոլորտում որ շարժառիթներն են գերակշռում, իսկ որոնք են ստորադասված:

Հատուկ հետազոտությունների արդյունքն ապացուցում է, որ շարժառիթների հիերարխիան համեմատաբար հաստատուն հոգեբանական կրթություն է:

Առավել ցանկալի է, որ գերակայեն ուսման բովանդակության հետ կապված դրդապատճառները (նոր գիտելիքի, փաստերի, օրինաչափությունների տիրապետման, գիտելիքներ ձեռքբերելու եղանակների յուրացման կողմնորոշում): Այս խմբի շարժառիթների գերակայությունը բնորոշում է օժտված երեխային: Օժտվածության բնութագրման մեջ դա առաջիններիցմեկն է (Ջ. Ռենզուլլի, Պ. Թորենս և այլք):

Անկարևոր չէ և այն, թե այդ երևակայական հիերարխիայի մեջ ինչպես են դասավորվում մյուս դրդապատճառները: Գործընթացի հետ կապված շարժառիթներն «իրենց արժեքով զիջում» են նախորդներին, բայց նրանք ավելի հեշտ կարող են փոխարկվել «բովանդակայինի», քան, օրինակ` անհաջողություններից խուսափելու դրդապատճառը:

Սովորաբար ուսումնական գործունեությունը խթանող արդյունավետ գործիք են  դառնում լայն հասարակական շարժառիթները: Բայց նրանք պակաս «կառավարելի» են, քանի որ նրանց ազդեցությունը մեծապես որոշվում է խորքային գործոններով (հասարակության մեջ կրթության և կրթված մարդկանց նկատմամբ վերաբերմունք և այլն):

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես բացահայտեն գերակշռող պատճառը: Բայց դրա ամբողջ կարևորության հետ պետք է նշել, որ առավել կարևոր է այլ բան. մանկավարժներն ու ծնողներն իրենց գործունեությունն իրականացնելիս սանի, երեխայի ո՞ր շարժառիթներն են կարևորում: Հենց ուսուցիչների և ծնողների դիրքորոշումն է մեծապես որոշում, թե երեխայի մոտիվացիոն-պահանջմունքային ոլորտի հիերարխիկ կառուցվածքն ինչ տեսք կունենա: Բնական է, որ բովանդակության նկատմամբ հետաքրքրություն միայն նա կարող է առաջացնել, ով ուզում է մանկան հետաքրքրություններն արթնացնել:
Շատ երկրների մանկավարժներ և ծնողներ լայն սոցիալական շարժառիթների վրա են հիմնվում, և դա միանգամայն արդարացի է: Նրանք հենց առաջին քայլերից իրենց սաներին ասում են, որ «մանուկ ժամանակ ուսումնական լավ աշխատանքը» հետագա կրթություն ստանալու և հետաքրքիր մասնագիտություն, բարձր որակավորում ձեռք բերելու գրավականն է: Այդ երկրներում բարձր որակավորումը և կյանքի բարձր մակարդակը անբաժանելի են: Հենց այդ պատճառով ճապոնացի դպրոցականը, օրինակ, ուսուցչի և ծնողի՝ ուսուցման ընթացքում իրեն «հետաքրքրելու» (բովանդակային շարժառիթ) և «զբաղեցնելու» (գործընթացային շարժառիթներ) ամենափոքր փորձերի դեպքում էլ արդյունավետ պարապում է ոչ միայն դպրոցում, այլև տանը:

Օժտվածության զարգացման առումով հատկապես կարևոր է, որ վերջին ժամանակներս շատ հետազոտողներ ընդունում են այն տեսակետը, որի համաձայն անհատի ներուժի հիմնական բնութագրիչը պետք է համարել ոչ թե աչքի ընկնող մտավոր կամ ստեղծագործական ընդունակությունները, ինչպես նախկինում, այլ գործունեության մոտիվացիան:

Այսպես, օրինակ, որոշ գիտնականներ նշում են, որ ի սկզբանե ավելի քիչ ընդունակ, սակայն սեփական, անձական կարևոր խնդիրը նպատակասլաց լուծող մարդիկ ի վերջո ավելի արտադրողական են լինում, քան շնորհալի, բայց ավելի քիչ հետաքրքրվողները: Այսինքն՝ հաճախ առավելագույն կերպով իրականացնում է իր ներուժը և հետևաբար բարձունքների է հասնում ոչ թե նա, ով ավելի զարգացած է, այլ նա, ով ավելի հաստատուն է, ով համառորեն գնում է դեպի իր ընտրած նպատակը:

Ստեղծագործականություն
:. Շատ ռուս գիտնականներ մինչ օրս ստեղծագործելու ունակությունը, որպես ունիվերսալ կարողություն ընդունելուց հրաժարվում են: Նրանք համարում են, որ ստեղծագործելը շատ խիստ կապված է գործունեության որոշակի տեսակի հետ: Այսինքն՝ նրանց կարծիքով չի կարելի խոսել ստեղծագործության մասին ընդհանուր առմամբ. կա արվեստի ստեղծագործություն, գիտական տեղծագործություն, տեխնիկական ստեղծագործություն և այլն:
Սակայն աշխարհի գիտնակականների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ ստեղծագործության բնույթը միասնական է, և այդ պատճառով էլ ստեղծագործելու ունակությունը բազմակողմանի է: Սովորելով «ստեղծագործել» արվեստի տեխնիկայի կամ գործնեության այլ ձևերի  ոլորտներում՝ երեխան առանց դժվարության կարող է այդ փորձը ցանկացած այլ ոլորտ փոխադրել: Հենց այդ պատճառով էլ ստեղծագործությունը դիտարկվում է որպես ինքնավար, ինքնուրույն, բազմակողմանի ունակություն:

Ստեղծագործության հոգեբանության՝ վերջին ժամանակներս անցկացված ուսումնասիրությունների նյութերում պարունակվում են դա բնութագրող բավական մեծ թվով պարամետրեր:

Ստեղծականությունը գնահատելիս սովորաբար հաշվի են առնում չորս բնութագրիչներ:

1.
Արտադրողականություն կամ «սահունություն». առավելագույն թվով գաղափարներ արտադրելու ունակությունն է: Այս ցուցանիշը չէ ստեղծագործականության առանձնահատկությունը չէ, սակայն որքան շատ են գաղափարները, այնքան մեծ է դրանցից ամենաինքնատիպը ընտրելու հնարավորությունը:  

Մեծ քանակությամբ «արտադրանք» թողարկող ստեղծագործողը որոշ առավելություններ ունի նրանց նկատմամբ, ով քիչ «արտադրողական» է: Սակայն պատմությունը այլ օրինակներ էլ գիտի: Այսպես, Լեոնարդո դա Վինչին իր ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մի քանի նկար է արել, բայց դա նրան թույլ է տվել համաշխարհային արվեստի պատմության մեջ մտնել: Մինչդեռ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր կտավներ ստեղծած բազում նկարիչներ կան, որոնց անունները ոչ ոքի հայտնի չեն:

2.
Ճկունությունը թեթևորեն մի կարգի երևույթից շատ անգամ բովանդակությամբ էլ շատ հեռու մյուս կարգին անցնելու կարողությունն է: Հակառակ որակն անվանում են «մտածողության իներտություն»:

3.
Ինքնատիպությունը ստեղծականության հիմնական բնութագրիչներից մեկն է: Դա հանրությանը հայտնի, բոլորի համար ընդունելի, պարզ գաղափարներից տարբերվող նոր, անսպասելի գաղափարներ առաջ քաշելու ունակությունն է:

4.
Մշակվածություն: Ստեղծագործողները պայմանականորոեն կարող են երկու մեծ խմբի բաժանվել. առաջինները ամենից լավ կարողանում են ինքնատիպ գաղափարներ արտադրել, մյուսները` հանգամանալից, ստեղծագործաբար մշակել եղածները: Ստեղծական գործունեության այդ տարբերակները մասնագետների կողմից չեն աստիճանակարգվում, համարվում է, որ դրանք ուղղակի ստեղծագործական անհատականության ինքնիրացման տարբեր ձևեր են:

Միջին
մակարդակից բարձր ընդունակություններ: Ցանկացած գործունեություն հաջող կատարելու համար անհրաժեշտ է յուրահատուկ հատկությունների համակարգ: Ամեն մարդ չէ, որ կարող է դառնալ հայտնի մարզիկ, դաշնակահար կամ մաթեմատիկոս: Անհրաժեշտ է այն, ինչ սովորաբար անվանում են «միջին մակարդակից բարձր ունակություններ»:
Ինչպես արդեն նշենք, ընդունակությունների մեծ մասը բազմակողմանի բնույթ ունի, բայց կան նաև բացառապես առանձնահատուկ, որոշակի գործունեության իրականացման հաջողությունն ապահովող կարողություններ: Որակների և ընդունակությունների անհրաժեշտ և բավական առանձնահատուկ ընտրանի կա հաջողությամբ ջութակ նվագելու համար, մաթեմատիկայով, կերպարվեստով, լողով,  գործունեության այլ ձևերով զբաղվելու համար: Ընտրած ոլորտում անձի կայացումն առանց այս որակների անհնար է:

Ճիշտ է, հոգեբանության մեջ հայտնի է նաև «փոխհատուցում» կոչվող երևույթը: Որոշ ընդունակությունների ոչ բավարար զարգացումը կարող է մասամբ լրացվել, փոխհահուցվել այլ ընդունակությունների ակտիվ զարգացմամբ: Երբեմն դա բավական է, որպեսզի բարձր և նույնիսկ ակնառու հաջողությունների հասնեն: Օրինակ` շատ հայտնի երաժիշտներ չունեին այսպես կոչված «անթերի լսողություն», բայց այդ բացը փոխհատուցվել է ռիթմի զգացման և այլ ունակությունների զարգացման ավելի բարձր մակարդակով: Կ. Կորովինին, Մ. Վրուբելին և այլ անվանի «գունանկարիչների» շատ հայտնի գեղանկարիչներ զիջում են «գունաորոշման» մակարդակով, բայց դա չի խանգարել հայտնի նկարիչներ դառնալուն. սակայն փոխհատուցման հնարավորություններն էլ սահմանափակ են:

Օժտվածությունը որպես դինամիկ բնութագրում

Օժտվածության կարևոր առանձնահատկությունն այն է, որ դա ոչ թե ստատիկ, այլ դինամիկ բնութագրում է: Նա զարգանում է և էապես, որակապես փոխվում է զարգացման արդյունքում: Դինամիկ մոտեցումը տվյալ խնդրի մշակումն  ազատում է էլիտար փառից: Օժտվածությունն անձնային ստատիկ (հաստատուն) ցուցանիշ չէ, դա ուղղակի զարգացող ներուժն է՝ միայն դինամիկ, անընդհատ շարժման, զարգացան մեջ գոյություն ունեցող, ուստի գործնականում անընդհատ փոփոխվող:

Դա արդեն հատկապես կարևոր է դարձնում ոչ թե օժտված երեխաների ուսուցման խնդիրը, այլ երեխայի օժտվածության զարգացման խնդիրը, կամ, այլ կերպ ասած, յուրաքանչյուր երեխայի անհատական ներուժի զարգացման խնդիրը: Այս տեսակետը հատկապես արդյունավետ է մանկավարժության առումով, հենց այն պատճառով արդյունավետ մշակվում է մի շարք մանկավարժական հետազոտությունների մեջ:

Օժտվածության ներկայացված հայեցակարգը թույլ է տալիս միանգամայն իրական պրակտիկ խնդիրներ լուծել: Տալիս է այն հարցերի պատասխանը, թե ինչ չափանիշներով պետք է բացահայտել օժտվածությունը, ինչպես կանխորոշել նրա զարգացումը, ինչ ուղղությամբ տանել ուսուցումը և դաստիարակությունը:

Թարգմանեցին քոլեջի երրորդ կուրսի ուսանողները


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.