«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք

Գարեգին Սրվանձտյանցի կոչն է: Նորենը կա նորի նույն այն սպասման մեջ, որ իր հետ ամեն տարի նույն ժամանակ այցելող սեպտեմբերի մեկն է բերում, ամեն տարի փակվող և բացվող դպրոցը: Ինչ-որ բան մեր շուրջը փոխելու համար մեզնից սկսելը կտակարանային պահանջ է:

Ամռանը ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ղեկավարիս անակնկալի բերեց իմ գործընկերների նոր մեթոդ, նոր գիտելիք սովորելու ձգտումը` չնայած տապին, չնայած արձակուրդին. դա ինձ ոգևորեց: Չեմ հոգնում կրկնելուց. միայն անընդհատ սովորող ուսուցիչն է սովորեցնելու իրավունք ձեռք բերում, և միայն նա կարող է սովորող աշակերտ ունենալ։

Շարունակենք սովորելը` համապատասխան դարձնելով կրթությունը այսօրվա երեխայի կյանքին, ապրած ժամանակին ու իր անհատական կարիքին, խորտակելով դպրոցը կյանքից, մեզ իրարից բաժանող արգելքները: Սովորողի նոր, պակասող հմտություններ ավելի արագ ձեռք բերենք` ուսուցումն առավել արդյունավետ ու գրավիչ դարձնելու համար: Նկատի ունեմ նախ և առաջ ինտերնետն ու օտար լեզուները: Ամեն օր բաց, գործածվող ինտերնետն ուսուցչին հնարավորություն կտա մեր իմացած միակ օտար լեզուն՝ ռուսերենը, դարձնելու ուսուցման միջոց, սովորելու համակարգչային ծրագրեր և նոր օտար լեզու, նախ և առաջ՝ անգլերեն: Սովորենք իրար հետ համագործակցել. այսօր տարածությունն ու ժամանակը արգելք չեն միասին աշխատելու համար։ Ահա ինչու համագործակցային մեթոդը դարձավ ուսուցիչների վերապատրաստման առանցք:

Մեր կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, եղել ու մնում է բաց յուրաքանչյուր մարդու համար: Մենք արդեն մատչելի ու հիգիենիկ հյուրատուն ունենք: Ինչպես մեր անգլերենի մասնագետ Յուրա Գանջալյանն է ասում` կրթահամալիրի կողքով մի՛ անցեք, ներս եկեք, սա նաև Ձեր տունն է:
Միշտ Ձեր՝

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.