«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Նիկոլայ Բոռիտկո

Մա՞րդը... Նրան կորցնում ենք
Ինչ սպառնալիք է պարունակում մասնագիտացված կրթությունը

«Կորած Մարդը կրթության մեջ». ամերիկյան ամսագրերից մեկում մի հոդված էր այսպես կոչվում։ Կրթական նորարությունների մեջ Մարդն իր կենսական խնդիրներով ճակատագրական պարբերականությամբ «կորչում» է։ Դա նույնքան անխուսափելի է, ինչպես ձմեռն է ուղեկցվում հարբուխի համաճարակով։  Եվ այժմ, մասնագիտական ուսուցում մտցնելով, նորից ծանոթ հիվանդության ախտանիշներն ենք զգում։

Բավականին շատ է գրվել այն մասին, որ մասնագիտական ուսուցումն անհրաժեշտ և հեռանկարային է։ Հայրենական կրթության մեջ՝ նախ և առաջ գիմնազիաներում և լիցեյներում, այդպիսի ուսուցման բավարար փորձ է կուտակվել։ Հենց այդ փորձի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, որ երբ մասնագիտական ուսուցումն ընդլայնվելով դուրս է գալիս մասնագիտացված ուսումնական հաստատություններից (արհեստագործական դպրոց, գիմնազիա, լիցեյ) և մտնում է հանրակրթական դպրոց, խնդիրների մի մասը սրվում է, և անսպասելիորեն ծագում են նոր խնդիրներ։ Եվ եթե մեր դպրոցներում բացվում են խորացված ուսուցման (մասնագիտական) դասարաններ, մանկավարժները պիտի շատ լավ պատկերացնեն խնդիրները և այդպիսի նորարարության հնարավոր ստորջրյա խութերը։

Այն ամենը, ինչ կապվում է մարդու իրավունքների և հետաքրքրությունների, նրա ինքնատիպության պահպանման հետ, անվանում են հումանիտար։ Կրթության մեջ հումանիտարությունը երեխայի (նաև մանկավարժի)՝ մարդկային դրսևորումների բազմակիության, տարբերակվածության, եզակիության իրավունքի հաստատումն է։ Հումանիտար ռազմավարությունը մանկավարժական գործունեությունը դիտում է որպես զարգացման խնդիրների համատեղ լուծում։

Սովորական խոսքում «խնդիր» տերմինն ընկալվում է բացասական իմաստով՝ որպես լուծում պահանջող իրավիճակ։ Սակայն ուշադիր վերլուծությունը թույլ է տալիս խնդրի մեջ նաև դրական բան տեսնել. իրերի իրական վիճակը ցանկալիի, հնարավորի, հեռանկարների հետ համեմատելով ենք հակասությունները նկատում։ Առանց այդպիսի համեմատության խնդիրը հնարավոր չէ բացահայտել։

Մասնագիտական ուսուցման անցնելու ժամանակ ծագող հումանիտար խնդիրներից կարելի է հիմնական յոթն առանձնացնել։ Դժվար է ասել, թե դրանցից որն է առավել նշանակալի, բոլորը օրինաչափ են։ Միևնույն ժամանակ դրանք լուծելի են։

«Մասնագետը ֆլյուսի նման է»
Մասնագիտական ուսուցման ժամանակ երեխայի զարգացման ամբողջականության խաթարում է հրահրում ներգործությունների միուղղվածությունը, երբ ջանքերը առարկաների նեղ շրջանի վրա են կենտրոնացվում, երբ արտադասային աշխատանքն էլ է այդ առարկաների առանձնահատկությանը ենթարկվում, երբ (ինքնաբուխ թե գիտակցաբար) երեխային «ֆիզիկոսի», «բանասերի», «բնագետի», «տեխնիկի» կերպարը է պարտադրվում։

Մանկավարժն անցնում է գործառական նախապատրաստման ռեժիմի. նրա համար երեխան դառնում է ուսուցանվող, իսկ ինքն իրեն տեսնում է ծրագիր իրականացնողի դերում։
Մանկավարժական գործունեության բազմազանությունից ուսուցիչն իր համար ընտրում է միայն մի ուղղություն՝ առարկայական բնագավառի մասնագետ։ Զուր չէ, որ հաճախ բուհերի մասնագիտական ամբիոնների գիտական աստիճաններով ներկայացուցիչների են ձգտում դպրոց հրավիրել։

Մանկավարժական գիտության մեջ այդ միտումը հրահրվում է այն հատուկ մոտեցմամբ, որ դպրոցի աշխատանքի արդյունավետության գնահատումը հանգեցվում է օլիմպիադաներում հաղթողների և դպրոցի՝ բուհ ընդունվող շրջանավարտների տոկոսին։

Ուժից վեր աշխատանք
Մասնագիտական ուսուցման պայմաններում դաստիարկությունն ավելի շատ հանգում է կողմնորոշմանը, իսկ իրականում՝ հարմարվելուն. ընդ որում ոչ թե մասնագիտությանը հարմարվելուն, այլ ուսուցման ուղղորդվածությանը, այսինքն՝ երեխան հարմարվում է համապատասխան առարկաներ ուսումնասիրելու առանձնահատկություններին։

Այս իրավիճակն ուսուցիչներին բաժանում է խավերի։ Ուսուցչի կարգավիճակն արդեն ոչ թե նրա վարպետությամբ է որոշվում, այլ դասավանդած առարկայով։ Դասղեկն ընտրվում է պրոֆիլային առարկաների մասնագետների թվից, որպեսզի իր «խավի» ուսուցիչներին հասկանա և մյուսներին հարկադրի հասկանալ։  Արդյունքում ստեղծվում է մթնոլորտ, որում երեխան պրոֆիլային առարկաները լիակատար «չյուրացնելու» մշտական բարդույթով է ապրում։

Ավագ դպրոցականների (նաև միջին և նույնիսկ կրտսեր դպրոցականների) մեծ մասը կրկնուսույցի մոտ է գնում, ընդ որում հենց պրոֆիլային առարկաներից, որոնցից, թվում է, դպրոցում ավելի լավ նախապատրաստություն են անցնում՝ դասերից բացի նաև լրացուցիչ պարապմունքների հաճախելով (վերջին տարիներին գործածության մեջ նույնիսկ «պարտադիր ֆակուլտատիվ» տերմին է մտել)։ Այսպիսի համակարգը գերբեռնվածության, ստրեսների և նյարդային խանգարումների է հանգեցնում։

Երկրորդ կարգի առարկաներ
Առարկաների կտրուկ դասակագումը «պրոֆիլայինի» և «ոչ պրոֆիլայինի» առարկաներն «առաջնայինի», «երկրորդականի» և «այլ կարգի» է բաժանում։

«Ոչ պրոֆիլային» առարկաներ դասավանդողներն իրենց առարկայի և հենց իրենց նկատմամբ արհամարհալից վերաբերմունքը փորձում են հաղթահարել չափազանցված պահանջներով։ Դասաժամերը պակասացնելու հետ ուսումնասիրվող նյութի ծավալը նրանք պահպանում և հաճախ նույնիսկ ավելացնում են։ Ընդ որում հաճախ դա արվում է ինքնուրույն աշխատանքի բաժինն ավելացնելու հաշվին. օրական 2-4 ռեֆերատը խորացված ուսուցման դպրոցի սովորողի համար սովորական հանձնարարություն է։ Իսկ այդ առաջադրանքների ստուգումն զբաղեցնում է ամբողջ դասը, որը փաստորեն ինքնուրույն աշխատանքի վերահսկման է վերածվում։ «Որպեսզի հարաբերությունները (իսկ ըստ էության գնահատականը) չվատանան», սովորողն այդ առաջադրանքները հաճախ ստիպված է լինում ոչ միայն իր քնի (հանգստի ուրիշ ժամանակ չի ունենում) հաշվին կատարել, այլև մասնագիտական առարկաների։

Այդպես ինքնակա արտաքին հանգամանքներից կախվածությունը հանգեցնում է իմաստը կորցնելուն, անհատականության,  ինքնագիտակցման, ինքնահաստատման քայքայմանը։

Ընտրություն առանց ընտրության
Մանկավարժական գիտության մեջ խորացված ուսուցումը կապվում է «մասնագիտական» կամ «մասնագիտական-անհատական» բնորոշումների հետ։ Իսկ իրականում դպրոցը 1-2 ուղղության դասարան է կազմակերպում։ Ընդ որում դրանցից մեկը դառնում է «բարձր վարկ ունեցող», քանի որ այնտեղ հավաքվում են հեղինակություն ունեցող ուսուցիչներն ու ավելի հաջողակ աշակերտները, իսկ մյուսը՝ «հետ մնացողների»։

Նույնիսկ իններորդ դասարանցիներին երբ ընտրության հնարավորություն են տալիս, դա «առանց ընտրության» ընտրություն է։ Ըստ էության նրանց հնարավորություն են տալիս դիմելու բարձր վարկ ունեցող դասարան։ Դա արվում է ոչ այն նպատակով, որ սովորողներին ստորացնեն։ Իրական ընտրության հնարավորություն տալու փորձ անելիս մանկավարժները հանդիպում են ընտրությանը իններորդցիների բացարձակ մեծամասնության անպատրաստ լինելուն։

Նախ և առաջ՝ որոշակի չեն նրանց մասնագիտական պլանները, որոնք պիտի թելադրեին ուսուցման ուղղություն ընտրելիս։ Իններորդցիներն իրենց հակումները, ընդունակությունները, հետաքրքրությունները հասկանալ և տարբերակել,  համապատասխան կրթություն ստանալու հնարավորությունների, ապագայում մասնագիտական գործունեությամբ ինքնիրագործվելու հեռանկարների հետ դրանք համադրել չեն կարողանում։ Նրանք ընդհանրապես սովոր չեն, որ անդրադառնան սեփական կյանքին, նախատեսեն ու պլանավորեն իրենց կյանքը։

Երկրորդ՝ ընտրության ակտն ինքը ինքնուրույնություն, պատասխանատվություն, կամք և ընտրությունն իրականացնելու համառություն է պահանջում, այսինքն՝ սուբյեկտի էություն և ոչ թե ուսուցչի, տնօրինության, ծնողների  կամքի հնազանդ կատարում։

Դեռ «երրորդ», «չորրորդ» ու «հինգերորդ» էլ կա… Սակայն բոլոր այդ պատճառները հանգում են նրան, որ ուսուցմանն ուղղված ընդհանուր դպրոցը (իսկ խորացված ուսուցումն այդ ուղղվածություն ավելի հստակ է դարձում) իր գործունեությամբ այդ որակների ձևավորում չի նախատեսում։ Արդյունքն այն է, որ աշակերտն ընտրելու ունակ չէ, և ուսուցման ուղղություն որոշելիս նրան այդ ունակությունը զարգացնելու հնարավորություն չի տրվում։

Ոչ օժտվածություն
Ինչքան էլ տարօրինակ թվա, խորացված ուսուցումը դրդում է ուսուցիչներին ուսուցման ռեպրոդուկտիվ (վերհիշական) մեթոդներ կիրառել, որոնք սովորողների ընդունակությունները ոչ թե զարգացնում, այլ հետ են մղում։

Խորացված ուսուցման դասարաններում ուսուցիչը համարում է, որ համապատասխան առարկաների յուրացման համար սովորողների ընդունակությունները զարգացած են, այդ պատճառով չի մտածում ուսուցման զարգացնող մեթոդներ կիրառելու մասին։ Դրա փոխարեն շատ անգամ բազմապատկվում է կատարվող առաջադրանքների քանակը. օրինակ՝ մի դասի ընթացքում երկուսի փոխարեն առաջադրվում է ութից տասը։ Ընդ որում այս ծավալը գնալով մեծանում է՝ հասնելով այնպիսի չափերի, որ երեխաները ֆիզիկապես չեն հասցնում կատարել տրված հանձնարարությունները։ Սովորողներից պահանջվում է, որ այդ հանձնարարությունները կատարեն «արևածաղիկ չրթելու» պես, իսկ երբ  նրանք չեն հասցնում կամ դժվարանում են, ուսուցիչը նրանց անընդունակ է համարում. «Ինչո՞ւ ես եկել հումանիտար (ֆիզիկա-մաթեմատիկական, բնագիտական) դասարան, եթե ընդունակությունդ չի ներում։ Անընդունակներին հավաքել են, որ ի՞նչ անեմ»։

Իսկ ոչ խորացված ուսուցման դասարաններում ուսուցիչը միանգամից է հայտարարում, որ սովորողներն անկարող են իր առարկան յուրացնելու (ասենք՝ «Դուք հումանիտար եք, ձեզ ի՛նչ մաթեմատիկա սովորեցնեմ»)։ Եթե առարկայի խորացված ուսուցման մեթոդիկա այսպես թե այնպես մշակված է, ոչ խորացված ուսուցման մեթոդիկան («հումանիտարների համար մաթեմատիկա»-ի տիպի) էկզոտիկա է մնում։

Ապրե՞ն, թե՞ կյանքին պատրաստվեն
Պարզ է, որ պրոֆիլային ուսուցումը նախատեսված է և իրագործվում է որպես համապատասխան բուհ ընդունվելու նախապատրաստություն։ Ո՛չ գիտությունների հիմքերի յուրացում, ո՛չ աշխարհի գիտական ընկալման ձևավորում, ո՛չ սովորողների ինքնորոշում. դպրոցի կրթական գործունեության հիմնական բովանդակությունը դառնում է նախապատրաստումը։ Այս առիթով միտքս եկավ արդեն կայուն դարձած «կյանքի, աշխատանքի նախապատրաստություն» արտահայտությունը։

Պրոֆիլային ուսուցման համակարգում «կյանք» ասելով էլ հասկանում են բուհում սովորելը (այսինքն՝ էլի նախապատրաստում, բայց այս անգամ մասնագիտությանը)։

Այս տրամաբանությունը ավագ դպրոցից անցնում է միջին դասարաններ՝ որպես «նախամասնագիտական ուսուցում», հետո նաև կրտսեր դպրոց («գիտություների հիմքերի համակարգված ուսուցման նախապատրաստություն») և նախադպրոցական ուսուցում (դպրոցին «նախապատրաստում»)։

Արդյունքը ուսումնական հաստատություններում կյանքի արժեզրկումն է. նա կրթության ոլորտից, այսինքն՝ մանկավարժների ուշադրության ոլորտից, մշակույթի ոլորտից դուրս է մղվում։ Եվ այս միտումների պայմաններում զարմանալի՞ են «հեղինակավոր» (խորացված ուսուցման) դպրոցների աշակերտների դրսևորած վանդալիզմի, անառիթ ագրեսիայի, դաժանության դեպքերը։

Լինել, ոչ թե ունենալ
Ո՞ւմ ծանոթ չէ նախնիների պատգամը, որ «աշակերտն անոթ չէ, որ լցնես, այլ ջահ է, որը հարկավոր է վառել»։ Բայց որպես բուհ ընդունվելու նախապատրաստում՝ մասնագիտական ուսուցման համատարած ներդրման հետ աշակերտը դարձավ բացարձակապես «անոթ». քննարկվում են այն հարցերը, թե նա ինչ բովանդակություն պիտի յուրացնի, ինչքան իրազեկված լինի, ինչ իմանա և կարողանա... Այդ բանավեճերն ընդհանրապես խեղդել են միտքն այն մասին, թե երեխան ինչ է զգում, ինչն է գնահատում, իր գործողությունների և արարքների հիմքում ինչ միտք է դնում։

Ֆրոմը երկրի վրա բնակվող բոլոր արարածների ծայրահեղ իրարամերժ երկու կենսական դիրքորոշում է ներկայացնում՝ «ունենալու» դիրքորոշում և «լինելու» դիրքորոշում։ Առաջինը նշանակում է կյանքի իմաստը հանգեցնել սպառելուն՝ «Ես այն եմ, ինչ ունեմ»։ Երկրորդը աշխարհի հետ շփվելով հենց ապրելու սկզբունքն է՝ «Ես այն եմ, ինչ ինձ հետ տեղի է ունենում»։ Առաջինի դեպքում մարդը կենտրոնանում է գոյության միջոցների վրա, երկրորդի դեպքում՝ կյանքի բովանդակության։

Խորացված ուսուցումը տեսականորեն և գործնականում մեծ մասամբ դիտվում է ունենալու տեսանկյունից՝ գիտելիք, հմտություն, իրազեկում... Միայն մանկավարժական գործունեության դաստիարակչական բնույթն է մարդու ընկալումը տեղափոխում ակտիվության, գործունեության, գործող լինելու ոլորտ՝ կեցության ոլորտը։ Սակայն դաստիարակությունը ուսուցման խնդիրներին հարմարեցնելու, կեցության ընդարձակությունից գործառական նախապատրաստության հարթություն բերելու ավելի ու ավելի համառ փորձերը այստեղ էլ են դրսևորվում։ Դրա վառ օրինակը դպրոցի ատեստավորման ժամանակ դաստիարակության արդյունավետությունը գնահատելու համար առաջարկվող չափանիշներն են։ Այդպիսի «կուտակողական» մոտեցումը դաստիարակությունը ոչ միայն իզուր, այլև վնասակար է դարձնում։

Ակնհայտ է, որ վերը շարադրված խնդիրները փոխկապակցված են և նույնիսկ լրացնում են իրար։ Դրանք միավորում է այն, որ ոչ թե երեխայի, նրա կայացման և զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վրա են կենտրոնացած, այլ այն ծրագրի, որ ուսուցանելիս ուսուցիչն իրագործում է։ Դրա հետ կրթական գործընթացում Մարդը կորչում է. ոչ միայն երեխան, այլ նաև մանկավարժը, քանի որ նրա անհատականությունը, մասնագիտացված լինելն ու մանկավարժական պատրաստությունը պահանջարկ չեն ունենում։

Դա արվում է «տեխնոլոգացման», «կրթության որակի կառավարման», «կանխանշումների» կոչերով, իսկ իրականում կրթությունն ուսուցման է վերածվում։ Նույնիսկ այս խնդիրները տեսնելով և դրանց հետ համաձայնելով՝ մանկավարժների մի մասն արդարացիորեն նկատում է, որ դրանք մասնագիտական ուսուցման առավելություններին հավելված թերություններ են։ Անկասկած, դա այդպես է։ Սակայն մասնագիտական ուսուցման խնդիրներն անտեսելով՝ կարող ենք ոչ միայն նրա արդյունավետությունը հարվածի տակ դնել, այլ չստանալ ոչ մի առավելություն։

"Первое сентября", 2005, 57

ֆլյուս – 1. հալումը դյուրացնող նյութ. 2. օքսիդալուծիչ. 3. լցանյութ։
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.